Շինարար-ի խոսքերից
Էս ֆեյսբուքիս լրահոսը ահագին հետաքրքիր ա, ուրեմն քանի որ ինձ տարիքակից մարդիկ են մեծ մասամբ, հետն էլ մեծ մասամբ նստակյաց երևի՝ աշխատանքի բնույթով նկատի ունեմ, որոշակի տարիքից բոլորն սկսում են առողջության համար անհանգստանալ, ու օր չկա, որ ինչ-որ մեկը ֆիզիկական վարժությունների որևէ համալիր շեյր չանի: Չգիտեմ՝ ի՞նձ ա թվում, որ էս առողջ ապրելակերպի ձգտումը նոր ա Հայաստանում սենց ակտիվանում, ու մի տասը-տանսհինգ տարի առաջ էսպես չէր, թե՞ ուղղակի տասը-տանսհինգ տարի առաջ ես էնքան առողջ էի, որ վեջս չէր էդ մասին մտածելն անգամ: Չնայած հիմա էլ՝ թու-թու-թու, բայց առաջ միշտ հպարտանում էի, որ օրը համարյա երկու տուփ ծխում եմ ու վեջս էլ չի, ութերորդ հարկ վազելով եմ բարձրանում, ու առաջին անգամ ծխելը թողնելու մասին մտածեցի, երբ յոթերորդ հարկում զգացի, որ չէ, պետք ա քայլելով շարունակեմ, վազելը դժվարացավ: Վերջը, ֆեյսբուքյան լրահոսս ահագին մոտիվացնում ա էս առումով, մի երկու ամի առաջ մեկի էջում քոմենթ արեցի, թե six-pack-ն անհնարին ա թվում, ինքն էլ ասավ՝ հա իրոք, իսկ էսօր արդեն ձեռքբերում ա, դե համարյա էլի, բայց արդեն անհնարին չի թվում էլ առաջվա պես:
Էրեկ ակումբում մի թեմայում գրեցի, թե որքան կարևոր ա՝ մեզ ումով ենք շրջապատում: Ռեալում էլ եմ ես դա շատ կարևորել միշտ, դրա համար միշտ կողքս շատ քիչ մարդիկ են եղել, վիրտուալում էլ: Ամենահպարտանալու ֆրենդլիստն ունեմ ֆեյսբուքում, գուցե մի քանիսին անֆոլլոու եմ արել, և ինչ-որ անընդունելի բաներ գրողներ էլ կան, բայց դա չեմ նկատում, իմ լրահոսում չի երևում, երբեմն-երբեմն իմ որոշ ֆրենդներ քոմենթներ են գրում իրանց ընկերների ստատուսների տակ, ու ինձ համար բացահայտվում ա, որ կան նաև էսպիսի մարդիկ, էսպես մտածող և այլն՝ վատ առումով, բայց դրա դեմն էլ եմ առել, ընկերներիս էդ ընկերներին արգելափակում եմ, ինձ հետաքրքիր չի, չեմ ուզում վատը տեսնեմ, ջայլամությո՞ւն ա, լավ եմ անում:
Հա, ինչ էի ուզում ասել, ուր հասանք, էն անգամ որ վիճում էի Բյուրի հետ, որ չէ՝ մեծ մասամբ սենց-նենց, դուք վատն ենք տեսնում ընդհանրացնում բոլորի վրա, իսկ ես իմ շուրջը նայում եմ՝ մենակ լավն ա: Էրեխեք, չեմ ուզում իրոք ես սխալը եղած լինեմ, բայց ով գիտի՝ գուցե հենց ես էի սխալ, ուղղակի ես չեմ տենսում, ու հենց ես եմ մեկը նրանցից, ով Բյուրի ասած՝ փակվել ա իր աշխարհում՝ հրաշալի մարդկանց փոքր խմբի մեջ, իսկ դրանից դուրս այլ բաներ են կատարվում: Իհարկե, ես էլի դեմ եմ մնում երևույթները տենց կոպիտ որակելուն, բայց չգիտեմ...
Էստեղ էլ գյուղում իմ հարևանները էնքան լավն են, էնքան հիացած եմ շոտլանդացիների մարդամոտությամբ, բարյացակամությամբ, ոնց որ հարյուր տարվա Հայաստանի հարևաններ, այ էդպիսի հարաբերություններ են, բայց մեր օֆիսում մի շոտլանդացի աղջիկ կա, ընկերը իսպանացի ա, ասում ա՝ հարևանները խեթ են նայում իրանց, որովհետև դե էդ տղան արևելքցու ա նման, այսինքն՝ էն որ ինձ թվում ա, թե էս ինչ հրաշք միջավայր ա, էստեղ էլ ազգայնականություն կա, ես չեմ տեսել մինչ օրս:
Մի օր իմ ամենաառաջին աշխատածս հիմնարկի գործընկերներից մեկի հետ խոսում էի՝ դեռ երբ Հայաստանում էի, բայց արդեն ուրիշ տեղ էի աշխատում, ասում եմ՝ էդքան ցածր աշխատավարձ էինք ստանում և այլն, բայց ինչ լավ միջավայր էր, ոչ մի բամբասանք, չարախոսություն, իրար ոտքի տակ քանդել, բոլորս բոլորի նկատմաբ լավ էինք տրամադրված, ասում եմ՝ ուրիշ հիմնարկներից որ խոսում են, շշմում եմ, որ ինչ լարված հարաբերություններ են, էդ գործընկերս՝ նենց ապշած ինձ նայեց, ոնց որ գիժ լինեի էդ պահին, ասում ա՝ դու վստա՞հ ես, որ մեր հիմնարկի մասին ես խոսում, մեր հիմնարկն ես հիշում էս պահին:
Ընդհանրապես ես դիտողունակ չեմ, ու գոհ եմ էդ առումով, էսքան ժամանակ չգիտեմ հաուսմեյթերիցս որը երբ ա տուն գալիս, երբ ա գնում, ինչ ա եփում, ոնց ա եփում, ինչ ա առնում, որ օրը տուն եկավ, որ օրը՝ չէ, չի հետաքրքրում, ուշադիր չեմ եղել, իրանք՝ չէ, ուշադիր են, տուն չեկա, կհետաքրքրվեն՝ որտեղ էի, իսկ ես ազնվությամբ՝ լինում ա՝ չեմ նկատում՝ տուն եկան, թե չէ: Հաուսմեյթերիցս մեկը մի շաբաթ ա տուն չի եկել փաստորեն, էսօր էն մյուսն ասում ա՝ դե գիտես երևի՝ գնացել ա էս ինչ տեղը, ասում եմ՝ ո՞նց, ես չգիտեի, որ տանը չի: Մի օր էլ նույն ժամին ենք երկուսով գիշերով տուն գալիս, ընդ որում ես միշտ շատ ուշ եմ տուն գնում, կեսգիշերից հետո, հաուսմեյթս ասում ա՝ ջան, մեր տան մոտի փողոցի լույսը սարքել են, ասում եմ՝ փչացա՞ծ էր, շշմած ինձ ա նայում, որ ոնց, դու ես ամեն օր գիշերով տուն գալիս, էս երկու շաբաթ ա արդեն. չէի նկատել, ինչ անեմ:
Հա, գուցե ֆեյսբուքիս ֆրենդլիստն էլ էդքան էլ լավը չի, ես չեմ նկատում: Բայց չէ, իրականում նենց էլ չի, որ ես եմ մարդկանց մեջ լավը միայն տեսնում և այլն, չէ: Իրականում էս առումով ահագին չմահավան եմ, բնավորության գիծ, որ իմ մեջ ինձ դուր չի գալիս: Ուղղակի, չհավանեցի՝ չեմ շփվում ու բնականաբար արդյունքում՝ չեմ էլ տեսնում:
Կթվա, թե առողջ ապրելակերպից ուր հասանք, բայց էս ամենը իմ դիեատայի մասն ա կազմում:
Էջանիշներ