էականը ստեղ ուրիշ բան ա, ընդգծել եմ, ոնց որ ուշադիր չես եղել՝
Տարբերություն կա, բայց էս հոդվածը նույն բառերով ա շարադրած ներքին ծառայության կանոնագրքում։ Ծառայության ժամանակ ինձ հրամայել են վազել, չեմ վազել, որտև նախօրոք ասել էի, որ լավ չեմ զգում։ Ու որ սկսեց մուննաթ գալ էդ կապիտանը, բա թե «հրաման չես կատարո՞ւմ, գիտե՞ս ինչ ա հասնում դրա համար»։ Մեջբերեցի իրան էս հոդվածը ու աչքը կոխեցի էն փաստը, որ իմ՝ զորանոցի շուրջը 5 շրջան վազել-չվազելը էական վնաս չի պատճառի ծառայությանը, հետևաբար ինչ որ ինքը ի նկատի ուներ, էդ էս դեպքում չի գործում։ Ճիշտ ա քթի տակ հավայի խոսաց, բայց բան չէր կարա աներ։ Ասածս էն ա, որ անմոռուկ կպցնել-չկպցնելն էլ էական վնաս չի հասցնում ծառայությանը ու առռըհա թե դրա համար քեզ կարան դատեն։ Էս ուղղակի որպես ինֆորմացիա եմ ասում, որ պետք էղած ժամանակ, երբ քեզ նենց հրաման են տալիս, որն իրավական հիմք չունի ու ծառայությանը էական վնաս չի հասցնում՝ ճպպցնես դեմքներին, որ իրանց տեղն իմանան։ Շատ են առիթավորվում, որ զինվորները-զինծառայողները կանոնագրքեր կարդալու հետ սեր չունեն։ Իսկ կոնկրետ անմոռուկի հետ կապված՝ ոնց ճիշտ ես գտել արել ես, ես ինձ իրավունք չեմ վերապահում քո պահվածքը քննարկելորն էական վնաս է պատճառել ծառայության շահերին![]()
Նկատի ունեմ, որ իմ արտահայտած մտքի մեջա էականը այլ, ես ուշադիր եմ կարդացել...էականը այն չի թե ինչքանա դատ հասնում այլ թե ինչա սպասվում հրաման չկատարելու դեպքում...
Շնորհակալություն խորհրդիդ համար... ուրեմն սենց պետի անօրինական հրամանը պետք է կատարես և հետո բողոքարկես, դա ըստ ներքին ծառայության կանոնագրքի... եթե չկատարես կպատժվես դու քո չափով, իսկ պետն էլ իրա չափով...կապիտանդ լռելա որովհետև իրա վրա էլ թեմա կա, բայց եթե գործը հասներ դատարան երկուսիդ էլ կպատժեին, որովհետև դու պարտավոր ես հրաման կատարես, իսկ թե հետո կբողոքես կամ չես բողոքի դա արդեն երկրորդականա, իսկ կապիտանիդ կպատժեին, որ համ մուննաթա եկել և որ անտեսել է քո վատ զգալու փաստը...
Ես ասել եմ թե ինչ կարող էր սպասվել ինձ և հետո ասել եմ, թե ինչ կսպասվեր իրականում ու մի փոքրիկ խորհուրդ էլ ես քեզ տամ, ինչքան դու ես ծառայել մի երկու էտքան էլ ես եմ ծառայել, իսկ իմ չափ ծառայածների ութանասուն տոկոսից էլ ավելի շուտ եմ կողմնորոշվում: Խնդրած կլինեմ գրածներս մինչև վերջ կարդաս և դրանից հետո եզրակացություն անես և հետո խորհուրդ տաս...
Ի դեպ դու մեջբերում ես արել քրեական օրենսգրքից ու ներքին ծառայության կանոնագրքի էս մասին վերաբերվող հոդվածը ավելի ուշադիր կարդա...
Երեք տարին կարծեմ պետին դիմադրություն ցույց տալու դեպքում ա, ծառայության սկզբում դրա հետ մոտիկից առնչվել եմ:
Էդ խոսակցություն մեջ ոչ մեկի կողմից չեմ, ուղղակի էսքան հատվածը հետաքրքրեց: Եթե ինձ բանակում անմոռուկ տային, երևի ստուգատեսների ժամանակ կկպցնեի, նայած որտեղից հրամանը: Շառից -փորձանքից հեռու, համ էլ նենց չի, որ սկզբունքորեն դեմ եմ անմոռուկին,ծաղիկ ա, էլի:
Կա, ապեր ...
Ուրեմն 25 տարվա անկախության ընթացքում էս տաղանդավոր, ստեղծագործ, արարիչ ազգը բացի զիբիլից ուրիշ բան չի ստեղծել: Գոնե մի հատ, կես հատ, մարդկությանն ու բնությանը, կամ գոնե մենք ինքներս մեզ պիտանի մի բան արած լինեինք, էլի: Իսկ այ զիբիլ, ինչքան սիրտդ կուզի, ամեն քայլափոխին աչքդ ու բերանդ ա մտնում:
Մի երկու օր առաջ մերոնց մի հատ տոմս էին տվել, որով ներկայանալու դեպքում X ֆոտոստուդիան (անունը չեմ ուզում տալ ոչ գովազդի, ոչ հակագովազդի համար) մեր բալիկի հետ անվճար ֆոտոսեսիա էր անցկացնելու: Մերոնք էլ զարմացած վերցրել էին, չհասկանալով, թե ինչի՞ են մեզ ուզում տենց լավություն անել
Էս տոմսի հետևը մանր տառերով գրված էր.
«Ֆոտոսեսիայի նկարներից մեկը կստանաք նվեր, որը նաև կտպագրվի ամսագրում»
Ժող, ինձ ահավոր բացել ա, բայց ասեք իմանամ, էդ եզակի բա՞ն ա, թե սենց բլեֆներ շատ կան: Ինձ ուղղակի չէր հանդիպել էլի:
Մեխանիզմը իմ հասկանալով սենց ա. միամիտ ծնողը «անվճար» բառից ոգևորված տանում ա, երեխուն լիքը նկարում են՝ անվճար, հետո ծնողը հավանում ա (չնայած հաստատ շաբլոն նկարներ են լինելու), բայց պարզվում ա, որ մենակ նկարելն ա ձրի, իսկ եթե ուզում ես նկարները ունենաս՝ փողերդ հանի:
Բայց ստեղ երկրորդ բլեֆն էլ ա գնում. իմ հասկանալով դեռ մի բան էլ հակառակը, որևէ ամսագիր պետք ա վճարի երեխու ծնողներին՝ երեխու նկարն ինչ-որ ամսագրում տպելու համար:
Սենց բաներ լսե՞լ եք:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
John (03.05.2015)
Մոտավոր տենց մի բան վերջերս պատմեցին։ Ասել էին ձեր երեխուն հավանել ենք ուզում ենք ժուռնալի համար նկարենք, մարդիկ ոգևորվել էին երեխուն հագցրել կապցրել Գյումրիից հասցրել էին Երևան, հետո էդ ժուռնալ կոչվածում տեղադրելու համար փող էին ուզել։
Էսօր առավոտ Աթեիստին տեսա կիրակնօրյա հորիզոնի մեջ:
Ով գիտի, կա ինտերնետում? Մենակ անոնսն եմ հլը որ գտնում, դեռ չեն դրել?
http://www.shanttv.com/am/news/sunda...5_05_03/16483/
35-րդ րոպեից էդ վիրուսի մասին ա։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Tiger29 (05.05.2015)
Ես շատ եմ լսել։ Ասեմ ավելին. Հայաստանում հենց տենց ա ձևը. ասում են՝ մենք ձեր երեխային շատ ենք հավանել, ուզում ենք նկարել մեր ամսագրի կամ թերթի համար և այլն, ծնողն էլ շոյված համաձայնում ա, ու հետո սառը ջուրը լցնում են գլխին՝ ասելով, որ էսքան գումար պիտի վճարի դրա համար։ Քանի հոգուց լսել եմ։ Բացի դրանից, դեռ մի տասը տարի առաջ, երբ մի թերթում էի աշխատում Հայաստանում, էնտեղ հաճախակի թերթի շապիկի վրա ինչ–որ երեխայի նկար էին դնում, որի ծնողը մի քանի հազար դրամ էր վճարած լինում դրա համար։ Բայց իրենք հենց թերթում հայտարարություն էին դնում, որտեղ պարզ ասվում էր. «Եթե ուզում եք ձեր երեխայի նկարը հայտնվի մեր թերթի շապիկին, սենց–սենց պայմաններ...»։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 05.05.2015, 01:32:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Chuk (08.05.2015), Sambitbaba (05.05.2015), Աթեիստ (05.05.2015)
Հարգելի 25+ ակումբցիներ, էստեղ կարող է պատահաբար գտնեք ձեր անունը, իսկ եթե չգտնեք, կարող եք ավելացնել![]()
Աթեիստ (07.05.2015)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ