Աթեիստ (20.04.2015)
antranigv (20.04.2015)
Երեք օր առաջ բերեցին անմոռուկներ բաժանեցին ու ասացին պետք է բոլորիդ համազգեստի վրա ամրացված լինի: Հրամանա: Եթե ասեին ընտրելու հնարավորություն ունեք բնականաբար չէի ամրացնի համազգեստիս վրա, բայց հրամանա... Հիմա ասում ես ի եմ քեզ էսքանը գրում, դե կուզեի իմանայի դու ինչպես կվարվեիր իմ դեպքում: Ի դեպ հրաման չկատարելը 2-3 տարի դատա:
Ոնց հասկացա քեզ էլ են պարտադրել:
Մեկ ա, չէի կպցնի: Թող դատեին: Ու ստեղ նաև հարց ա՝ իրոք հրաման ա, թե չէ: Հիմա ես չկատարեցի հրամանը, ինձ բան էլ չկարացան անել, նույնիսկ չփորձեցին էլ: Բայց արի ու տես, որ մյուս բժիշկները քանի տարի ա հրաման են կատարում ու չեն կարում գործից դուրս գալ:
Ինձ ոչ ոք ոչ մի բան չի պարտադրել: Ես իմ ոտքով եմ Հայաստանից գնացել:
Խոսքը ռազմական բժշկի մասին է գնու՞մ:
Այսինքն դու երկու տարի կնստեիր, ամբողջ տարիներիդ աշխատանքը ջուրը կքցեիր, ինչա թե ապացուցեիր, որ անմոռուկը քո համար արժեք չունի՞… Գիտես պետք չի չորս հատ ակադեմիա ավարտել խելամիտ որոշումներ կայացնելու համար... Իսկ ես հենց հիմա անմոռուկ եմ ամրացրել, որն իմ համար ոչինչ է, իսկ անմեղ զոհերի հիշատակը իմ սրտումն է, իսկ դա անմոռուկով չեն ապացուցում:
Նկատի չունեի, որ գլխիդ զենք են պահել կամ շանտաժի այլ մեթոդներ են կիրառել... Դու ուղղակի այստեղ զենքերդ վայր ես դրել ու գնացել... այ օրինակ ինձ էլ դա չեն կարող պարտադրել... ավելի լավա ստիպված անմոռուկ ամրացնեմ քան պարտվեմ...
Ինքը գտել ա երկիր, որտեղ իսկականից ապրում ու իրան մարդ ա զգում։ Եթե պարտվելը տենց ա լինում, ասեք ի՞նչն եմ սխալ անում, որ հաղթում եմ, դադարեմ էդ հիմարությունն անել։
Ես էլ եմ ծառայել, ու ինձ էլ էին հրամաններ տալիս, բայց տենց հրաման ինձ չէին կարա տային։
Ես իմ Desktop-իս որ գցել էի «ռոբիկ + սերժիկ» 2003 թվին, կոնտռռազվեդկից եկան տեսան, ոչ թե հրամայել էին հանել, այլ խնդրել էին, որ իրանց վրա խոսակցություն չգա։
Անվոռուկը ո՞ր օրվանից դարձավ форма одежды, որ դա դնելը հրամանով լինի։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Կոնկրետ իմ պատմության մեջ ռազմական բժիշկներ չեն:
Ես ռազմական բժիշկների գիտեմ, ամբողջ համակարգին են դատի տվել: Ես անմոռուկ չէի կպցնի, թող ինձ դրա համար երկու տարի նստացնեին: Տեսնեմ՝ կնստացնեի՞ն: Քեզ թվում ա, որ հրամանը չեմ կատարել, իմ գլխին սպառնալիքներ չե՞ն լցրել: Լցրել են: Ասել եմ՝ ինձնից վազն անցեք: Ես շատ լավ գիտեի, որ վտանգավոր բան եմ անում, բայց արել եմ: Ինձ համար նման իրավիճակներում իմ սկզբունքներն ավելի կարևոր են: Բոլորը գիտեն ինչ-որ հիպոթետիկ «բա որներ», որ էս մի բանը անեն կամ չանեն, էս կլինի: Բոլորն ապրում են էդ վախի մեջ: Բայց ոչ ոք ոչ մի անգամ չի փորձում մի բան ուրիշ ձև անել: Որովհետև էդ մարդիկ չունեն սկզբունքներ կամ իրանց սկզբունքները լրիվ ուրիշ բանի մասին են:
Ես ոչ մի զենք էլ վայր չեմ դրել, որովհետև չեմ էլ բռնել: Ես վեր եմ կացել ու իմ ոտքով գնացել եմ էնտեղ, որտեղ իմ արժեքը գիտեն![]()
Cassiopeia (21.04.2015), Աթեիստ (21.04.2015), Ուլուանա (21.04.2015)
Էն պահից երբ ինձ կասեն ռադ եղի ու ես կնդունեմ, որ էս երկիրը փողողներից մեկը չեմ լինելու այ էտ պահից սկսած ինձ պարտված մարդ կհամարեմ...
Խի ես էտ օրինակը բերու՞մ, որ իմանամ թե ինչքան պինդ զինվոր ես եղե՞լ... Դա իմ ասածի հետ ինչքանով կապ ունե՞ր... Ես մի իրավիճակ ներկայացրեցի ու հարց տվեցի, ուղղակի հետաքրքիր էր արդյոք էտ հիմար անմոռուկի համար ազատությունը կամ տարիների չարչարանքը կփողեր, թե չէ՞...պարզվեց կփոխեր...
Այ շատերը քեզ նման են մտածում, դրա համար Րաֆֆու ժամանակներից բան չի փոխվել
Ի՞նչ գիտես, թե կազատազրկվեիր, եթե չդնեիր անմոռուկ: Որովհետև ինչ-որ տեղ գրած ա, որ հրաման չկատարելը երկու տարվա ազատազրկու՞մ ա: Բայց էդ ամենը դատով ա լինում, չէ՞: Դատի ժամանակ հարց ա բարձրացվում՝ ինչ հրաման ա: Անմոռուկ չկպցնե՞լ: Վստահ եմ, որ ինչ-որ տեղ նաև գրված ա, թե հրամաններն ինչ կարան լինեն ու ինչ չեն կարա լինեն: Հիմա ես էլ հրաման չեմ կատարել, ինձ ոչ մի բան էլ չեն արել:
Ու ամբողջ պատմությունն էդ ա: Մարդիկ չեն անում բաներ, որովհետև վախենում են, թե էս կլինի, էն կլինի: Բայց փորձե՞լ են: Ի՞նչ ա էղել: Ես կարամ հիմա հսկայական ցուցակ շարեմ բաների, որ ուրիշները չեն արել, որովհետև հայտարարվել ա, որ համապատասխան իքս արարքի հետևանքն իգրեկ ա, իսկ ես արել եմ էդ իքս արարքները, բայց իգրեկ հետևանք չի էղել:
Լավ ասեմ ինչ կարա լինի, եթե բանը հասնի դատին... ինձ մի երկու տարի, իրան էլ չգիտեմ ինչքան կամ չգիտեմ ինչ անօրինական հրամանի համար... հա հետո՞... ասա ինչ եմ շահու՞մ... ես չեմ վախենում չկպցնելուց, որովհետև բնականաբար գործը դատարան չի հասնի, ամենաշատը մի հատ խիստ նկատողություն ու ֆսյո... տենց մի հատ նկատողություն էս պահին էլ ունեմ ու ինչի համար որ ստացել եմ ավելի թասիբով բան եմ արել քան անմոռուկ չկպցնելը...
Բյուր ջան պետք չի քո կյանքի դրվագներից պատմես, որ ես մտածեմ հերոսություն ես արե՞լ... ես ինձանից պատմու՞մ եմ, չեմ պատմում, որովհետև քո հետ զրույցի էությունը այլ բանումն էր կայանում...Ամեն դեպքում կարող ես մանր ձկներին բաց թողես, որ խոշորին ունենաս
Աթեիստ (21.04.2015)
Գել ախպեր… անմոռուկի հարց չի… իրավունքի հարց ա… էսօր անմոռուկ են զոռովից անօրինական կպցնում դոշիդ վաղը նույն "հրամանով" տունդ տեղդ ձեռիցդ կառնեն… ու արել են…
Աթեիստ (21.04.2015)
Լավա գոնե մեր խոսակցությունից ժպիտդ մնաց կամ երնևէ կպատկերացնեի՞ր, որ զիբիլի հետ ոսելուց կժպտաս...
Էս ազգի համար շատերն են պայքարել ու հասել իրենց ուզացին, որոնց անունները ոսկե տառերովա գրվում պատմության էջերի մեջ, իսկ դու ոչ աջ ու ոչ էլ ձա զիբիլ ես ասում ազգի կեսից ավելիին..
Այս պահին թեմայում են 3 հոգի. (1 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ