Smokie (29.07.2014)
Մուշու (29.07.2014)
Ինտերնետային կապս բավականին թուլացել էր մի քանի օր առաջ, բայց շատ կարճ տևեց՝ ամսի 24-ից զգալիորեն դզվեց, խնդիրը մեզնից չէր հավանաբար նորմալ արագությամբ աշխատում էր, բայց... որոշ կայքերում փոքրիկ խնդիրներ կարող են լինել: Օրինակ ակումբում պատկերները մեկ-մեկ ամբողջությամբ չեն երևում, (ի դեպ U-com-ից օգտվողների մոտ նման խնդիր եղել ա՞ մոտ օրերս) գրառումներ անելուց էլ են խնդիրներ լինում: Ասենք էստեղ գրառում անելու պատուհանում միայն կարող եմ գրառման վերնագիրը դնել, ոչ թեգերը կան, ոչ մյուս բաները, enter էլ որ սեղմում եմ, տողադարձերը չեն ընդունվում, չեն ճժբերում, այ եթե բոլոր նշումները երևային, կկարողանայի էդ ուղղել: Ուզում եմ ասել շատ անգամ, որ գրառմանս տողերս իրար կպած լինեն, ես մեղավոր չեմ:Ամսի 25-ից Կապանում էի, ոչ ինտերնետի ժամանակ ունեի, ոչ հնարավորություն, ոչ էլ մեծ պահանջ էի զգում, արդեն մոռացել էի, որ էսպիսի խնդիր կա: Թե ինչի՞ էս քանի օրում չի ուղղվե:
Այ էսպես ա:
![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Քանի առիթ ա, ասեմ։
Բյուր, համաձայն եմ, որ դա քյարթուության հետ կապելը սխալ ա։ Ու, ինչպես Չուկն ասեց, մենք ընդամենը կատակում էինք տվյալ դեպքում։ Ընդհանրապես նկատել եմ, որ վերջերս էդ «քյարթու» բառը չափից դուրս շատ ա գործածվում ու շատ դեպքերում լրիվ անտեղի։ Նենց տպավորություն ա, որ մարդիկ արդեն մոռացել են, թե ինչ ա նշանակում քյարթու։ Հենց մեկը դու էլ, օրինակ, վերջերս բլոգումդ որ գրել էիր «Blue is the warmest color» կինոյի մասին, ինձ թվում ա՝ Ադելին քյարթու անվանելով՝ հետևել էիր էդ տենդենցին։ Ճիշտ ա, ես կինոն չեմ տեսել, մենակ որոշ հատվածներ, բայց ինչքանով որ նկատել եմ էդ հատվածներից, ինչպես նաև տարբեր մարդկանց ու հատկապես քո վերլուծութուններից, «քյարթու» բառը տվյալ դեպքում լրիվ անտեղի էր։ Հենց քո տված բնութագիրն, ըստ իս, բացարձակապես կապ չուներ քյարթուության հետ։ Բայց, չգիտես ինչի, ամեն նախադասության մեջ նենց ջիգյարով շեշտում էիր «քյարթու» բառը։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Smokie (29.07.2014)
Այս պահին թեմայում են 5 հոգի. (0 անդամ և 5 հյուր)
Էջանիշներ