Հա, կան տենց մարդիկ, ես գիտեմ մի քանիսին։ Ամբողջ հարցն էն ա, որ տենց մարդիկ, որպես կանոն, իրենց չբամբասելու մասին բան չեն ասում, ուղղակի չեն բամբասում ու վերջ։ Այսինքն՝ դու ինքդ ես տեսնում, որ չեն բամբասում, կարիք չկա, որ իրենք դրա մասին հանդիսավոր կերպով քեզ տեղեկացնեն։ Իսկ քո ասած մարդը եթե տենց հատուկ շեշտում ա, որ ինքը երբեք չի բամբասում, արդեն լուրջ կասկածի տեղիք ա տալիս
։ Նույնիսկ եթե դրանից անմիջապես հետո չբամբասեր։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Վանո Սիրադեղյան
Վիրտուալ Հայաստան
Գյուղերի, դաշտերի, ճանապարհների, մարդկանց ու անասունների շնչի վրա ծանրանում է ամռան երաշտի, աշնան անբերրիության, ձմռան անփողության եւ գարնան անհեռանկարայնության թանձրացող մաղձը:
Քաղաքների լուսաբացների ու իրիկունների սառը լույսի մեջ սարսռելիորեն ահռելի ու անտեր վեր են հառնում տարիներ առաջ մեռած մեծ երկրի մեռած գործարանների ուրվականները:
Անցյալի բետոնակուռ ու մետաղաձույլ ուրվականների, չքավորության գույն առած կվարտալների ստորոտներում՝ գժանոցի բակում մտահոգ ու աճապարանոք զբոսնող գժերի նման հածում են զրկանքի համազգեստով մարդ արարածներ: Այդ ուրվական-քաղաքների ուրվական-կվարտալների բնակիչները ապրում են որպես ուրվական-քաղաքացիները արդեն գոյություն չունեցող մի երկրի եւ չեն ուզում հավատալ այդ երկրի չգոյությանը: Չեն հավատում, սպասում են հրաշքի եւ հավատում են, թե այդ չեղած երկրի՝ անհոսանք, անհումք, անփող, անշուկա թողած ավերակները մի օր կաշխատեն:
Եւ ամեն մի քաղաքականացված ստահակ՝ ասպարեզ գալով իր պարտքն է համարում նյարդերի կծիկ դարձած այդ մարդկանց հոգին տակնուվրա անել՝ ամեն անգամ խաբելով, թե հնարավոր է, որ այդ ուրվականները մի օր շունչ առնեն:
Մարդիկ հավատում են: Հետո դադարում են հավատալ: Հետո էլի հավատում են: Հետո դադարում են հավատալ... Այսպես՝ մի կողմից մեռնում են, մի կողմից քոչում են ընտանիքներով:
Իսկ լածիրակների նորանոր ու նորածիլ բանդաներ, որ այդ երկրում կուսակցություններ են կոչվում, շարունակում են սնուցողին ու հարազատին կորցնելուց գլուխը կորցրած մարդկանց հոգին պղտորել:
Այդ երկրի իշխողները, աճյուններ պղծելով, վերաթաղումները վերածել են ազգային-պետական ամենամյա ծեսի: Վերաթաղումների ծեսը այդ երկրում այնպիսի հեթանոս թափ է առել, որ վերաթաղողներին հետը զոհ մատուցելու նման, գնդակահարում եւ թաղում են հին մեռյալների նոր գերեզմանների կողքին:
Այդ երկրում իրիկունները հեռուստացույց են նայում, թքում են էկրանին, բայց չեն անջատում, որովհետեւ հաջորդ պահին դատավարություն են ցուցադրելու, բացառված չէ՝ նաեւ թարմ սպանություն:
Այդ երկիրը մի անգամ ճակատամարտ է շահել եւ անսովորությունից ճակատամարտ շահելը շփոթել է հաղթանակի հետ ու, բնականաբար, չգիտի ինչպես վարվել այդ «հաղթանակի» հետ:
Այդ երկիրը իր հաղթական բանակը զրկել է զորապետերից, գնդակահարել ու բանտարկել է եւ էլի արյուն է ուզում, որովհետեւ ծարավը շփոթել է քաղցի զգացողության հետ:
Այդ երկրի բանակը պահում է մի հողակտոր, որի վրա ավելի քիչ բնակիչ է մնացել, քան հողը պահող զորքի թիվն է:
Այդ երկիրը իրեն զրկում է վաղվա բանակից, որովհետեւ ինքն իրեն զրկում է սերունդը շարունակելու ընդունակ բնակչությունից:
Այդ երկրում ոչ թե ծնողներն են պահում երեխաներին, այլ դեռահաս աղջիկներն են (մասամբ) մի կերպ պահում ծնողներին, քույրերին ու եղբայրներին, իսկ տղաները խաղաղ զորանոցներում զոհվում են նույն չափով, որքան ռազմաճակատում պատերազմի տարիներին: Այդ երկիրը չորացնում է իր դուստրերի արգանդը, կոտրում է իր արու զավակների մեջքը, զրկում է իրեն ապագայից, բայց ձեռ չի քաշում իր եղերական անցյալից:
Չի մոռանում այդ անցյալը, այլ որպես նվիրական դի կրում է շալակին, որպես երկանքի քար կախել է կրծքին եւ դաժանաբար շարունակում է դնել իր սերունդների, իր երեխաների վզին:
LisBeth (25.07.2014), Mephistopheles (25.07.2014), Հայկօ (25.07.2014), Նաիրուհի (25.07.2014), Ռեյ սամա (26.07.2014)
Էս մի քանի օրը լիքը մարդկանց եմ տեսել, որոնց առաջ մենակ վիրտուալ գիտեի:
Ռամշ, Ռուբի, Սմոքի, Ֆրիմեն, Դատարկություն, Սկեպտիկ, Թու Ֆեյս, Մուշու, Ծյելեպորտ, Աթեիստի ու Վերայի բալիկներ՝ Կորյուն, Աստղ, Տրդատ: Չնայած Աթեիստին ու Վերային էլ կարելի է էս ցուցակի մեջ անցկացնել. սրանից առաջ մեկ էլ մի անգամ էի իրենց տեսել՝ մի վեց-յեթ տարի առաջ մի քանի րոպեով: Հիմա համարյա համարժեք էր առաջին անգամ տեսնելուն: Նույնն էլ Ջոնն ու Ծովը. իրենց էլ էի մինչ էս մենակ մի անգամ հանդիպել հարյուր տարի առաջ: Ի դեպ, Ծովին էրեկ լրիվ պատահական տեսա Երոյենց հետ, հավես էր
Բա «հներին» տեսնելուց ոնց եմ ուրախանում: Լրիվ ոնց որ հարազատ մարդիկ լինեն:
Սիրում եմ էս կարճատև ու ջերմ հանդիպումները. լիքը նոր տպավորություններ ու դրական լիցքեր եմ ստանում: Ձմեռվա պաշարներ եմ կուտակում
Պաչիկներ բոլորին:
CactuSoul (27.07.2014), Cassiopeia (29.07.2014), enna (25.07.2014), Jarre (27.07.2014), Smokie (29.07.2014), Աթեիստ (26.07.2014), Դատարկություն (26.07.2014), Մինա (25.07.2014), Ռուֆուս (25.07.2014)
Ստեղծագործ մտքի մրցույթը ավարտվել ա, չէ՞: Կայքում մենակ հաղթած տարբերակնե՞րն են: Այվի դու կիմանաս, Մասնակցե՞լ ես:
SWTS
Չգիտեմ, Լիզ ջան, չեմ մասնակցել։
Չէ, չեմ հետևել։
Սիրայինը ժանրում 18 տարբերակ ա, իսկ ֆանտաստիկայի ժանրում՝ մեկը, էն էլ սկսվում ա սենց
էս ինչ օրն եմ ընկնում, որ ակումբի մրցույթներն ուշանում են:Նրանք հայտնվեցին Երկրի վրա այն ժամանակ, երբ հասկացան, որ իրենց մոլորակին վտանգ է սպառնում: Վտանգն անհամեմատ շատ էր մոտեցել: Աստղը պատրաստվում էր մեծ պայթյունի, իսկ այդ նշանակում էր, որ կվերանա Աստղի վրա ապրող քաղաքակրթությունը: Եվ միայն մի քանի միլիոն տարի հետո Երկիրը կիմանա Աստղի պայթյունի մասին, Աստղի լույսը Երկիր կհասնի, և այդ մոլորակի բնակիչները կտեսնեն հեռավոր տիեզերական տարածությունից եկող երփներանգ, գեղեցկատեսիլ լուսափունջը, և կմտածեն, թե ինչպե՞ս է մի մոլորակ անհայտացել տիեզերական տարածության մեջ` իրենից հետո թողնելով այդ հրաշք ստվերը:
SWTS
Արէա (25.07.2014)
Լիզ ջան, հա, ավարտվել ա ու շատ զզվելի ձևով: Որոշել են, որ ոչ ոք չի հաղթում, որովհետև չեն եղել նենց ստեղծագործություններ, որոնց թարգմանությունը «հրատարակչությանը պատիվ կբերի»: Որոշել են 35 մասնակիցներին նվերներ բաժանել ու դրանով հարցը փակել, բայց բազմաթիվ մասնակիցներ, էդ թվում և ես, բոյկոտել ենք մրցանակաբաշխությունը: Բացի դրանից, էս ամենը հայտարարվել ա ֆեյսբուքում, ուրիշ միջոցով չեն կապվել մասնակիցների հետ: Հա, մեկ էլ որոշել են էդ 35 գործերով էլեկտրոնային գիրք հրատարակել: Էլի մի քանի մասնակիցներով բոյկոտել ենք ու հրաժարվել:
Գրողը տանի, հենց նոր տեսա, որ «Երևան City»-ում ինձնից 1 դրամ գողացել են: Տառացիորեն գողացել: Էն որ մի բան կանխիկ առնելուց կլորացնում են թիվը, էդ դեռ մի կողմ, բայց երբ քարտով եմ վճարում, կարելի ա, չէ՞, 13-ը էդպես էլ գրել, ոչ թե 14 դարձնել: Ու գրված է՝ «Մանր 1.00 դր»: Ո՞ւր ա, ես էդ 1 դրամը չեմ ստացել, խաբում են
: Հա, հասկանում եմ, որ 1 դրամը մեծ բան չի, բայց ամեն դեպքում, վիրավորական ա:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Cassiopeia (27.07.2014), Smokie (29.07.2014), Մինա (27.07.2014), Մուշու (27.07.2014)
Փողոցում պատահաբար Ռիկին տեսա, համ ինքն ինձ ճանաչեց, համ ես իրեն. խոխմ բան ա էս ինտերնետը, առանց հանդիպելու էլ բոլորս իրար գիտենք![]()
CactuSoul (28.07.2014), Cassiopeia (28.07.2014), Chuk (28.07.2014), Smokie (29.07.2014), Աթեիստ (27.07.2014), Արևհատիկ (28.07.2014), մարդագայլուկ (28.07.2014), Ուլուանա (27.07.2014), Ռուֆուս (27.07.2014)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ