բաստուրմեն... մեկ էլ հավը ոնց են պատրաստում բաստուրմեն...
բաստուրմեն... մեկ էլ հավը ոնց են պատրաստում բաստուրմեն...
Էկա մի քիչ Ռուբիի վրա խոսելու
Ուրեմն երևի սաղս էլ ունենք սենց ազգականներ ու ոնց էլ չլինի, տարին մեկ կամ ավելի հաճախ կամ ավելի հազվադեպ հրավիրվում ենք սենց տեղեր: Մամաս մեր ձեռը կրակն ա ընկել, որովհետև հենց իրա կողմի բարեկամներն են տենց խնջույքներ կազմակերպում, սաղիս հրավիրում, ոչ մեկս չի ուզում գնա: Բայց դե ես զոռով-շառով ենթարկվում եմ մամայիս ու պապիկիս խաթր: Հա, նույնիսկ թիթիզ շորեր ու կաբլուկներ եմ հագնում, դեռ մի երկու պար էլ պարում եմ: Դա անում եմ, որովհետև առանց էդ էլ պապիկս իրա բազմաթիվ քրեր-եղբայրների շրջանում ամենաանտեսվածն ա, ու ասենք եթե մի որևէ բան «էնպես չանեմ», պապս ա «պատասխան տալու»: Չգիտեմ, ես հասկանում եմ, որ սաղս էլ հեռավոր ամբաղ-զամբաղ լիքը ազգականներ ունենք, որոնց լինել-չլինելը մեզ չի հետաքրքրում, բայց դե գոնե հանուն մեզ մոտիկների մեկ-մեկ պետք ա զոհողությունների գնալ:
Անկեղծ ասեմ, ես էլ էի ուզում էդ մասին խոսալ:
Ոնց էլ չլինի մեծերին հարգել ա պետք՝ առավել ևս հարազատներին:Թեկուզ մեկ-մեկ կարելի ա զոհողությունների գնալ՝ առանց կասկածելու, թե դրանով դու դավաճանելու ես քո սկզբունքները՝ դա արհեստականություն չի, հասարակ հարգանք ա:
Թեկուզ հենց իրանց բերած օրինակը, որ հանուն քեզ մետալ համերգի կգային: Որքան էլ երևույթը տհաճ լինի, երբեմն պետք ա ընդառաջ գնալ ու շարժվել իրենց ցույց տված ուղղությամբ, հատկապես ծննդյան օրով: Սերն ու հարգանքը հանդուրժողականության հետ շատ սերտ կապ ունեն Ռուբի ջան:
![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
boooooooom (05.07.2014), insider (05.07.2014), Նոյեմ (05.07.2014), Ուլուանա (05.07.2014), Վոլտերա (06.07.2014), Փոքրիկ շրջմոլիկ (05.07.2014)
Ինձ մինչև հիմա ծնողներս երեսով են տալիս, որ հորեղբորս աղջկա հարսանիքից «փախել» եմ:
Առաջին կեսին մի կերպ եմ դիմացել, առանց չափազանցության ֆիզիկապես վրաս ազդում էր երաժշտությունը, եթե եղած աղմուկը կարելի էր էդպես անվանել: Ռաբիզին էլ չափ կա, որակ կա... Սրանք լրիվ քրջի անսամբլ էին: Ու անտա՜կտ, անսլո՜ւխՁենն էլ ընենց բարձր, որ սիրտս վատանում էր: Մի կերպ դիմադրում-դիմանում էի:
Պսակադրությունը Խոր Վիրապում էր, հետո պիտի հարսանիքը շարունակվեր գյուղում: Ամենաահավորն էն էր, որ էդ երաժիշտ կոչվածները նույնպես հետները գնալու էին, ուրիշ երաժիշտներ չէին նվագելու, որ հույս լիներ քիչ թե շատ հանգիստ հոգեվիճակի: Դրան գումարած էն, որ Երևանում էլ ակումբի հանդիպում էր, ու Արթգեոն էր եկել Վրաստաններից... Տեղս չէի գտնում: Չեմ էլ հիշում՝ ով պիտի հետ գար քաղաք, կարծեմ նույնիսկ ինձ անծանոթ էին, մերոնց տեղեկացրի, որ գնում եմ, ու հետ եկա:
Հեչ չեմ զղջում:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Ամեն դեպքերում, որքան էլ տհաճ լիներ, ես կնախընտրեի դիմանալ մինչև վերջ, քան խնդիրներ ստեղծել, բոլորին «նեղացնել» ու մինչև հիմա երեսով տալու առիթ տալ:![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Փոքրիկ շրջմոլիկ (05.07.2014)
Ինձ չի թվում, որ իմ բացակայությունը նկատող ա եղել: Էնքա՜ն մարդ կար, իզուր տեղ էի զբաղեցնելու: Հա, եթե ներկա-բացակային նայենք, էնտեղ չէի, բայց որ լինեի էլ, ոչ մեկի ոչ մի օգուտ չէի տալու, մեկ ա: Նստելու էի տեղս, մնայի: Ոչ ինչ-որ մեկի հետ մի բան էի խոսելու, ոչ պարելու էի, թթված դեմքիս նայողներին էլ իզուր տհաճություն պատճառեի: Բա արժե՞ր:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Մի անգամ էնպես էր ստացվել,որ հորաքրոջս տղայի հարսանքիին էի գնացել ու լրիվ պատահական եկան ասեցին,որ ես ազապ բաշին եմ(բլիիին),դե ստիպված էի արհեստականորեն ուրախանալ ու մինչև հիմա հնար եմ ման գալիս,որ էդ պահերը հիշողությանս մեջից ջնջեմ-վերացնեմ,քանի որ էդ ժամանակ ես ինձ էշ էի զգում,անգամ նկարների մեջ ականջներս երկար են դուրս եկել: Դրանից առաջ հազարից մեկ էի ինչ որ տեղ գնում,դրանից հետո սպանեն էլ ոչ մի տեղ չեմ գնա, անգամ եթե ամուսնանամ,մեկ է հարսանիքիս գնացողը չեմ![]()
Ես ուրախ էի, շատ: Բայց դա ոչ ոքի ապացուցել չէի կարող:
Ուրախ էի, որ քույրս ամուսնանում ա, որ երջանիկ կլինի: Բայց էդ անկեղծ ուրախությունը ի՞նչ կապ ունի էն կեղծ արարողությունների ու պարերի հետ, որ արվում են էդ տեսակ հարսանիքների ժամանակ: Էն որ հարցնում են՝ բա խի՞ չես պարում կամ տենց մի բան, ու դու փորձում ես բացատրել, ասում են՝ դե հիմա, մենք էլ ենք հասկանում, որ լավ երաժշտություն չի, բայց դե պիտի պարենք, որ մարդիկ չմտածեն, թե չուզող ենք, չենք ուրախանում իրենց ուրախությամբ, կամ՝ հա դե, հեչ հարմար չի 15 սանտիմետրանոց կաբլուկներով ու անպլեչիկ երեկոյան զգեստով «տաշի՜» գոռալով տռճիկ տալը, ու րոպեն մեկ շորը վերև քաշելը, որ հագից չընկնի, բայց դե ի՞նչ արած, տենց ա ընդունված... Հա բայց խի՞, ցավդ տանեմ, չի լինի՞՝ մարդավարի շոր-կոշիկ հագնեք, կամ պարեք էն ժամանակ, երբ երաժշտությունը մտնում ա մեջդ ու պարացնում, ոչ թե ըստ ինչ-որ չգրված կանոնակարգի անիմաստ շարժումներ անեք...
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Ես էլ գրեմ, ես հանգիստ, առանց ծանրութեթև անելու թողնում գնում եմ տենց հարսանիքներից ու քեֆերից։ Ասենք պապայիս ծնունդին տենց մի «անսամբլ» էր «երգում»։ Մի երկու երգից հետո թողեցի գնացի տուն։
Ես հիմա հարսանիքներին գնալուց առաջ փորձում եմ ճշտեմ, թե ինչ կարգի երաժշտություն ա լինելու (եթե իհարկե ենքան լավ չեմ ճանաչում կազմակերպիչներին, որ վստահաբար կարամ ասեմ Թաթուլ ա հնչելու, թե հայկական պարեղանակ)։
Մի անգամ նույնիսկ էդ թեմայով անկապում գրել էի, որ ահավոր անասուն «երաժշտություն» էր, կեսից դուրս եկա, Լենինականից տաքսով հետ եկա։
Սմոք ջան, «Ոնց էլ չլինի մեծերին հարգել ա պետք» արտահայտությունը ինչ որ հիմնավորում ունի՞։ Թե՞ եկեք հարգենք էս մարդուն, որտև ինքը էնքան բախտավոր էր, որ մինչև էս պահը չի մեռել։
Բախտը արդեն հարգանքի արժանի ա՞, սկսե՞նք հարգել լոտոյով շահողներին։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Freeman (05.07.2014), Rammstein (05.07.2014), մարդագայլուկ (05.07.2014)
Չէ Աթեիստ ջան, ես ընդհանրապես ի նկատի չունեի երկար ապրելը: «մեծերին հարգել» ասելով, ես կարող եմ ի նկատի ունենալ, թե՛ քառասունամյա մարդուն, թե՛ վաթսուն-յոթանասունամյա պապիկ-տատիկներին, թե՛ քեզ, թե էլի շատ-շատերի:
Անձամբ ես ինձ թույլ չէի տա հորս, կամ մորս ծնունդին ներկա չլինել, իրենց կողքին չլինել անկախ հանգամանքներից: Ես դա միանշանակ սխալ եմ համարում:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
boooooooom (05.07.2014)
Այս պահին թեմայում են 9 հոգի. (0 անդամ և 9 հյուր)
Էջանիշներ