Chuk (27.06.2014)
Աչքիս դրական վարկանիշներ տալու պրակտիկայի հիմնադիրը ես եմ, իսկ ստեղ գլուխ եմ հարթուկում![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Իսկ եթե լուրջ, ես ահագին բան մոռացել եմ էն ժամանակվանից, բայց հիմա թեթև նայելով տվածս վարկանիշների ինտենսիվությունն ու թե ում, ոնց եմ տվել, հասկանում եմ, որ էդ ժամանակ վարկանիշների համամակարգը խոդի գցելու քաղաքականություն եմ տարել![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Շինարար (27.06.2014)
Ակումբում ամենաշատ բացասական վարկանիշը ես եմ տվել հաստատ49 բացասական, մեկը՝ սխալմամբ, Ռուբիին։
Ստացել եմ 14 հատ, մի 12 հատ էլ մոխրագույն՝ առանց մեկնաբանության, գուցե դրանց մի մասն էլ պիտի կարմիր լիներ։
Ես որ թեթև եմ նայում վարկանիշներին, կապ չունի՝ ինչ գույնի են, ես եմ տվել, թե ինձ են տվել։ Շատ-շատ եմ վարկանիշ տվել, էդքանի մեջ իսկի 49 կարմիրը չի երևումՄեծ մասը տվել եմ Ռային, մի քանիսը՝ «Ռեալին» կպնող մի-երկու ակումբցու, որ հիմա չեն երևում, մի մասը՝ վաղուց Ակումբ չմտնող մի քանիսին, հին թեմաներ փորփրելիս ահավոր դուրս չեկած գրառումների համար, մի երկու հատ էլ նորեկների, ովքեր ոչ մի ձև չեն ուզեցել հասկանալ, որ, ասենք, տրասլիտով պիտի չգրեն (էս վերջինները՝ մինչև մոդերությունս)։ Եղել է, որ փոխադարձ կարմիր վարկանիշներ են եղել կես-կատակ։
Շոկի մեջ եմ էս գրառումներից, չէի պատկերացնում, որ կարմիր վարկանիշն էդքան ծանր տանողներ կանԱնուղղելի թեթև տանող եմ, էլի
Կներեք, բայց դե սենցն եմ, որ մի բան ահավոր դուրս չի գալիս, բացասական եմ տալիս, կապ չունի՝ ինչքան եմ սիրում տվյալ մարդուն։ Օրինակ, Քիբորդը, Ռայը, Նորթոնը, Հայկօն, Բյուրը, Ալֆան, Անվերնագիրը իմ սիրելիների թվում են, բայց դա չի խանգարել, որ երբ իրենց գրած ինչ-որ բան ինձ իրոք տհաճ է եղել, բացասական վարկանիշ տամ։
Հեսա ինձ չարամիտ ու ուրիշներին անտեղի վիրավորող դուրս կբերեք![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Բա, տեսնու՞մ եք՝ ինչ լավ բան ա ֆորումը։ Ուրիշ ի՞նչ ձևով կկարողանայիք ձեր աճը տենց ակնառու կերպով տեսնել, հետևել պրոգրեսին։ Պատմություն ա, է՞, կատակ բան չի։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Բայց ես իմ հին գրառումներից տենց չեմ վատանում, դե, որոշ՝ ճաշակի հետ կապված բաներ չհաշված, բայց շատ չեն տենց բաները։ Կարո՞ղ ա հետս մի բան էն չի. ես չե՞մ աճել ուրեմն։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ