Ս. Ո. ջան, գուցե դեռ մի քիչ շուտ ա, որ դու դա հասկանաս, բայց հավատա՝ շատ հաճախ գրածիդ մասին բացասական ու ոչ շատ հիացած կարծիքները քեզ ավելի շատ են օգնելու, քան մոտիկներիդ զմայլանքը՝ անկախ նրանից, թե որքանով թույլ ա գրածդ:
Հիմա դու մտածում ես, որ մենք քեզ ինադու վիրավորում ենք, որտև չենք հասկանում, թե ինչ խորն ու կարևոր ա իրականում գրածդ:
Բայց դու արել ես բավական համարձակ մի քայլ՝ քո գրածը դրել ես Ակումբում քննարկման...ստեղ երկրով մեկ հայտնի գրողներն են քննադատություն ստացել ու քլնգվել, Ս. Ո. ջան... էնպես որ, համարձակ քայլիդ համար պատասխանատվություն կրելու պահն աՉի լինում առանց դրա:
Դրա համար՝ կամ չես դնում ստեղ գրածներդ, կամ դնում ես ու պատրաստ ես լինում լսել անկեղծ բացասական կրիտիկա:
Ու հավատա՝ հաշվի առնելով տարիքդ ու քեզ վիրավորել չուզելը՝ մինչև հիմա հնչած կարծիքները շատ-շատ մեղմ են եղել
Մի նեղվի![]()
John (26.04.2014)
Ստեղծագործությունը հասկանալու հարցում հեղինակի անձի մասին տվյալներ ունենալ–չունենալու կարևորության մասին StrangeLittleGirl–ն արդեն ամեն ինչ ասեց, ավելացնելու բան չունեմ կարծես։ Իսկ էն, որ դու համարում ես, որ սովորաբար կարծիքներումդ չես սխալվում, էնքան էլ լավ մոտեցում չի։ Սխալվել կարող են բոլորը, դու ինչի՞ պիտի բացառություն լինես։ Ու նաև հաշվի առ, որ շատերը նույն կերպ մտածում են, որ իրենք չեն սխալվում։
Մի բան հաշվի առ. իրականում ինչ էլ գրես, միշտ կգտնվեն մարդիկ, որոնց դա դուր կգա, նույնիսկ եթե ամենավերջին անտաղանդությունը լինի (ուշադրություն. ես չեմ ասում, թե քո գրածն ամենավերջին անտաղանդությունն ա, օրինակի համար եմ ասում), հետևաբար էն փաստը, որ քո մի քանի մտերիմներին դուր ա եկել, դեռ չի խոսում գրվածքի լավը լինելու մասին։
Քեզ էստեղ ագրեսիվ չեն դիմավորել։ Կոնկրետ թեմայի վերաբերյալ դու քո կարծիքն ես հայտնել, մյուսներն էլ՝ իրենցը։ Ու էն, որ քեզ հետ համաձայն չեն եղել, մի ընկալի որպես քո նկատմամբ հատուկ տրամադրվածություն։ Ուղղակի դու երևի էնքան էլ պատրաստ չես կամ սովոր չես քո տեսակետին տրամագծորեն հակառակ տեսակետների բախվելուն։ Ֆորումը լավ հնարավորություն ա տալիս էդ առումով մարզվելու ու զարգանալու։ Օգտվի էդ հնարավորությունից. փորձի համ լսել ու հասկանալ նաև հակառակ տեսակետը, ինչու՞ չէ՝ նաև վերանայել սեփական տեսակետդ։ Սա նաև մտահորիզոնդ ընդլայնելու լավ հնարավորություն ա։ Շատերի դեպքում ա գործել։ Համաձայն եմ, որ StrangeLittleGirl–ի գրածը կտրուկ էր, բայց բովանդակային առումով սխալ չէր, իմ կարծիքով։ Ես հասկանում եմ, որ դժվար ա հատկապես առաջին անգամ քննադատական կարծիք լսել գրվածքիդ մասին, հատկապես էնպիսի գրվածքի, որը քեզ համար թանկ ա նախ և առաջ անձնական պատճառներով, բայց եթե դու հավակնում ես այն ստեղծագործություն անվանել, ուրեմն պատրաստ եղիր համապատասխան արձագանքի, այսինքն՝ որ կարող են լինել թե՛ դրական, թե՛ բացասական կարծիքներ։ Իսկ եթե միայն դրական կարծիքներ ես ուզում, շարունակի միայն մտերիմներիդ ու հարազատներիդ ցույց տալ գրվածքներդ։
Իմաստի մեջ չհասկանալու բան չկար։ Ինձ թվում ա՝ գոնե մեկ–մեկ կարելի ա մարդկանց դուր չգալու պատճառները ոչ թե դրսում փնտրել, այլ սեփական անձի մեջ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
boooooooom (26.04.2014), Chuk (27.04.2014), E-la Via (26.04.2014), ivy (26.04.2014), Moonwalker (26.04.2014), Rammstein (27.04.2014), Smokie (26.04.2014), Vardik! (26.04.2014), Աթեիստ (27.04.2014), Գալաթեա (26.04.2014), մարդագայլուկ (26.04.2014), Մինա (26.04.2014), Նաիրուհի (26.04.2014), Ռուֆուս (26.04.2014)
բոլորն էլ քո տարիքին եղել են։ Ես էլ շատ հարցերում դեռ փոքր եմ, թեև մի տասը տարի ավել եմ ապրել քեզնից։ Ու փոքր եմ, քանի որ կենսափորձս, ինտելեկտս ու գիտելիքներս դեռ շատ քիչ եմ գնահատում։ Հավատա, որ քո տարիքում շրջապատումս շատերը համոզված էին, որ շատ լավ եմ գրում։ Բայց ես արդեն տենց չեմ համարում ու չեմ գրում։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Մ Մ (28.04.2014)
Վայ բայց ոնց եմ կարոտում պուճուր լինելս...
Երբ որ ապրում ես` առանց որևէ հարցականի ու կասկածի սրտումդ![]()
Միգուցե ուղղակի շուտ էր՝ հաշվի առնելով քո ակնկալիքները։
Բայց հուսով եմ՝ ասածդ ընդհանրապես Ակումբում գրառումներ անելուն չի վերաբերում։ Եթե ինչ–որ հարցում հետդ համաձայն չեն եղել, դրածդ մի գրվածքն էլ չեն հավանել, էդ դեռ լուրջ պատճառ չի նեղանալու ու Ակումբից հեռանալու։ Մնա, կտեսնես, որ լավ կլինի։ Ուղղակի էստեղի մարդկանց մի նայի որպես հակառակորդների. էստեղ ոչ ոք պատճառ չունի քեզ վատ վերաբերվելու ու ոչ ոք վատ չի վերաբերվում իրականում։ Կոնկրետ հարցերի վերաբերյալ տարաձայնությունները քո անձի նկատմամբ վերաբերմունքի հետ մի խառնի։ Մի ուրիշ տեղ մի բան կարող է գրես, մարդիկ հավանեն կամ համաձայն լինեն հետդ
։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ուլուանա (26.04.2014)
Ուլուանա (26.04.2014)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ