Մեֆ ջան, իմ ախպեր, անտեսում ես, կրկնեմ, հետևյալ փաստերը.
- Չարենցի կենդանության օրոք եղած բոլոր հրատարակություններում «բառ» է եղել,
- Չարենցի կենդանության օրոք բանաստեղծության ռուսերեն թարգմանությունում (որն ի դեպ ամենայն հավանականությամբ հենց ինքն է արել», եղել է слово,
- Սա փաստ որպես չեմ կարող ներկայացնել, դեռ ամբողջովին չեմ ուոսւմնասիրել, բայց ինչքան նայել եմ Չարենցի ուրիշ ոչ մի գործում «բար» բառը չկա, այսինքն «բար»-ն իր լեքսիկոնից չի, փոխարենը «միրգը» չափազանց շատ է օգտագործում,
- Չարենցը ուրիշ գործում խոսում է «բառ»-ի մասին ու այն ներկայացնում «մրգերի պես անուշ», հուշելով, որ ինքը կարող էր բառին էդպես անվանել:
Էն որ իր կենդանություն օրոք բառ ա տպվել, փաստ ա, քո դրան հակադրվելը, որ լինում են դեպքեր, որ տպվելուց փոխվում են, այլ բան են գրում (վրիպակների կամ գրաքննության համար) նույնպես փաստ ա, բայց որ էս դեպքում փոխել են ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆ ա: ՓԱՍՏՆ էն, որ տենց ա տպվել: Երկրորդ փաստն էն ա, որ ինքը հետևել ա իրա գրքերի տպագրությանը, շարվածքին:
Էն որ ռուսերեն слово ա թարգմանվել, էլի ՓԱՍՏ ա, որ դա կարող է տարընթերցման կամ սխալ թարգմանության հետևանք լինել, ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆ ա: Իսկ որ ինքը ռուսերեն թարգմանությունը տեսել ա, ՓԱՍՏ ա, որ ինքն ա արել թարգմանությունը, վստահ պնդել չեմ կարող, բայց կարծես տենց ա:
Որ ինքը ուրիշ տեղ «Բար» բառը չի օգտագործել, որպես փաստ չեմ կարող ներկայացնել: Բայց ահագին պրպտել եմ, ու հակառակը չեմ տեսել: Կարո՞ղ ես գտնել ու ցույց տալ, որ իր բառապաշարում երբևէ եղել ա «բար» բառը: Փոխարենը ես քեզ կարող եմ տասնյակ օրինակներ ցույց տալ, որ իր լեքսիկոնում կա ՄԻՐԳ բառը ու էդ էլ ա փաստ:
Մեֆ. սրանք են փաստերը, ու սրանք անտեսելը ընդամենը աչքկապություն ա:
Ինչ վերաբերում ա ասածներիդ... ապա ի՞նչ ասեմ, եթե դու բանաստեղծորեն չես զգում, չես ընկալում, որ հողն ու ջուրը, արևը ազդում են մարդու բառի, խոսքի վրա, ապա ինչ արած, մի զգա ու պնդի, որ դա տրամաբանական չի: Դրանից իմ ասածն անտրամաբանական չի դառնա, այլ ընդամենը դու էդ տրամաբանությունը չես ընկալի, որը ես լրիվ նորմալ եմ ընդունում: Կրկնում եմ. արվեստն ամեն մեկը մի կերպ ա ընկալում, մի տրամաբանությամբ, էդ թվում, ու եթե իմ ու քո ընկալումները տարբերվում են, էդ ընդամենը խոսում ա իմ ու քո ընկալումների տարբերության մասին, այլ ոչ թե նրա, որ մեզնից ինչ-որ մեկը անտրամաբանական բան ա ասում: Մի քիչ հարգանք ունեցիր դիմացինիդ ընկալմամ, տրամաբանության նկատմամբ

Էջանիշներ