Քանի օր է, սպասում եմ՝ իմ մասին առաջին տպավորություն կարդամ, թեման չէր ակտիվանում: Վերջապես ազատ ժամանակ ունեմ ու քանի որ ես, այնուամենայնիվ, էս մարդկանց գոնե բացասաբար չեմ տպավորել, ապա գրեմ իմ տպավորությունների մասին
Արամ
Էս հանդիպումն ի սկզբանե նախատեսվոււմ էր լինել իմ ու իմ ալտեր էգոյի հանդիպումը: Մի տեսակ ֆատնաստիկ, չէ ավելի շուտ ֆենտեզիոտ ձևով Արամն ինձ նման է: Ինչո՞ւ ֆենտեզի... Նմանության գիտական բացատրություն չեմ կարողանում գտնել, բայց երբեմն նույն մտքերը, նույն բառերով մարդն արտահայտում է ու ես ամոթից հետինն եմ մտնում, որ իր տարիքում լրիվ էդպիսին եմ եղել: Ինձ թվում է, ինքն էլ իր ապագայով էնքան էլ հիացած չէ

Միակ տարբերությունն էն էր, որ ես գրքերի համար գժվում եմ ու քիչ թե շատ ստեղծագործում եմ, էն էլ մարդուն իմ սիրած գրքերը դուր եկան ու հայտնաբերեցի, որ նաև գրում է ու վատ չի գրում: Հիմա բուն հանդիպումը: Արամին հենց տեսա, ճանաչեցի, էնպես, ասես հարյուր տարվա ծանոթ էի, թեև խեղճն ինձ նման հազար տարեկան այլմոլորակային չի, որ մի հատ էլ հարյուր տարի ճանաչեմ, բայց ահավոր զարմացած նայում էի սպիտակած մազերին, ախր շատ պուճուր էր: Երևի դարդերն են շատ :ապուշժպիտովսմայլիկ
Արամին հիմա ինչքան գովամ, կստացվի ինձ եմ գովում, քանի որ արդեն ասել էի, որ ինձ նման է, բայց մի հատկանիշ անպայման պետք ա շեշտեմ: Ինքը ջրիկ ա, հիհի-հահա կատակներ ա անում, բայց ահավոր զննող ա, ոչ մի դետալ բաց չի թողնում: Ինքը կարող է երկար լուռ մարդանց սկան անել ու ծանոթության կես ժամում մարդուն էնքան լավ ճանաչել, ինչքան իրար մանկությունից ճանաչող մարդիկ: Հետո, ինքն ահավոր վտանգավոր ա, առաջ ես գիտեի մենակ իմ մտքերն ա կարդում, բայց պարզվեց լավ էլ բոլորի մտքերը կարողանում ա ուսումնասիրել: Հետո, հետաքրքիր էր, որ մարդը դեռ
My World My Space -ին չհանդիպած, դրել որպես բոբո կերպար նկարագրում է՝ լուրջ, ջղային ու էսպես շարունակ: Հետո պարզ դառավ՝ ինչո՞ւ:
My World My Space
Սկսեմ դիալոգից:
- Արամ, դու էսօր ոչ մի ռոզիգրիշ չես կազմակերպել:
- Չէ՞, բայց ինչի ես մտածում, որ նման բան կարող ա արած լինեի:
- Քանի որ ինձ լավ եմ ճանաչում:
Հետո Արամն ասաց, որ ինձ սյուրպրիզ է սպասվում, իր հետ եկել է շատ հետաքրքիր ակումբցի:
- Հովհաննե՞սը:
- Ինչ Հովհաննե՞ս:
- MWMS:
- Հա, բայց ոնց իմացար...
Դե արի էդ տղային բացատրի, որ ես վեց տարի առաջ նույն բաներն եմ մտածել, ինչ ինքը, հետևաբար... Բացատրելու ժամանակ չեղավ, հասանք My World My Space-ին ու առաջին բանը, որ ասաց՝ թե տարօրիանկ զանգն իրենց ձեռքի գործն էր, ես միամիտ եմ, երբ ինձ անծանոթ համարից զանգում են, սկսում եմ լիքը ավելորդ ինֆորմացիա տարածել: Մի խոսքով, լավ հումորով, մտերմիկ շշպռեց, խառնվեցի իրար, սկսեցի արդարանալ ու ինձ իր ներկայությամբ միանգամից էն ահավոր հոգեվիճակում սկսեցի զգալ, որ պայմանականորեն բլանձինկա եմ կոչում: Խեղճ Արամը խոսքի իրավունքը կորցրեց: Մարդիկ կան, ում որակում ես շատախոս, ու էդ մարդիկ սովորաբար բացասական տպավորություն են թողնում: My World My Space -ը որ խոսում է, չես ուզում ընդհատել: Միաժամանակ բազմակեղմանի, շատ խորը, քննադատական ու վերլուծական մտքեր՝ համեմված առողջ հումորով ու շատ հետաքրքիր կառուցված: Ես իրեն ահավոր խիստ ձյաձյինկա էի պատկերացնում՝ չնայած քեֆչի ավատարին: Ավատարի կերպարին ոչ մի կերպ չնմանեցրի, բայց որ անմիջկան, շփվող մարդ էր, էնքան տրամադրող, որ մի քանի րոպե անց արդեն ինձ լրիվ հին, ընկերական շրջապատում էի զգում, էդպես սպոնտան ու հարազատական հանդիպում ենք երևանյան մանկությանս շատ քիչ ընկերների հետ:
Հ.Գ. արդեն իրար հաջող-մաջող էինք ասում, որ Արամը հետ-հետ գնաց, քիչ էր մնում ընկներս: Սարսափով մտածում էի՝ լավ էլի, էս աստիճան ինձ նման...
Հ.Հ.Գ. My World My Space -ն էնքան շուտ գնաց, չհասցրեցի ֆայմել, որ մի հատ ինձ ու իմ ալտեր էգոյին անմահացնի, գոնե իրենց առաջարկեին, մինչև ֆայմեցի, արդեն գնացել էր, էնպես որ էս անգամ մինի-հանդիպման ջիջիլ նկարներ չունեմ:
Հ.Հ.Հ.Գ. Ամբողջ ընթացքում Նաիրուհուն էինք սպասում, խեղճը խառն էր, չգիտեմ էլ ուր, շշուկով խոսում էր, ուզում էի ասել լավ, թող մնա մյուս անգամ, բայց որ ասեց գալիս եմ, էլ լեզուս չպտտվեց, ախր շատ եմ սիրում էդ աղջկան: Բայց ավաղ, ժամանակը լրացավ, ես պետք է վերադառնայի միջնադար, Նաիրուհին զանգերին չէր պատասխանում ու էդպես, կարոտը սրտումս, մելամաղձոտ, էլի մի շարք նման ածականներ վերադարձա միջնադար...
Էջանիշներ