Սոնյան էդ թեմայով ինքն է սկսում խոսել՝ առանց հարցնելու
-Մաման Սոնյայի համար պուճուրիկ բալիկ ունենա, Սոնյան սիրի, բալիկը լացի՝ պիյո՜ւ, պիյո՜ւ, Սոնյան բալիկին կաթիկ տա, ակնոց դնի:
Ակնո՞ց
Ու ինքն իր ասածը հաստատում.
-Ըհը:
Հետո հանդիպում է հայացքիս ու հասկանում, որ էս հարցն առանց կոմպրոմիսի գլուխ չի գա:
-էսօր չէ, մամա ջան: Վաղը:
Բայց դե մի քիչ էլ դեմքիս նայելով՝ հույսն ի վերջո կորցնում է, իր տիկնիկը վերցնում, սկսում օրորել, շոյել:
-Սոնյան ունենա բալիկ:
Ու վերջապես համաձայնության ենք գալիս![]()
Որ Այբը սկսում է իրեն սենց նեղացկոտ երեխայի նման պահել, մեկ-մեկ նենց եմ ուզում իրեն ուղարկել հեռավոր 2009 թվական ու ստիպել, որ «Անատաշատի» թեման ինքը բացած լինիու իր քաղաքական ու այլևայլ հայացքներն էլ ձեռ առնելով քննարկվեն բոլոր թեմաներում։ Տեսնեմ՝ էլի՞ կշարունակի Ակումբում ասված ամեն ինչ սրտին մոտ ընդունել։
Հ. Գ. Գնամ իրեն ասեմ, որ էլի «Թեմայից դուրսում» իր գրառումն է մեջբերվել, չմտնի հիմա էլ դրանից նեղանա![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Արամ (14.11.2013)
Փաստորեն, էնպես է դուրս գալիս, որ ես միշտ իբր անտեղի նեղանում եմ: Իմ հայացքները իմ հայացքներն են, ու ամեն ինչի վերաբերյալ ես ունեմ իմ կարծիքը:
Դե ես էլ քարի դարից եմ եկել, ինչ արած...
Վիա Գրա թեման էլ թող մնա, եթե էդքան շատ եք ուզում, միայն թե չգիտեմ ինչի չվերածվի: Քննարկվի ոչ թե Վիա Գրայի մերկությունը, այլ Վիա Գրան՝ որպես երաժշտական խումբ...
Հ.Գ. Իմ գրառումներն էլ, ինչքան ուզում եք մեջբերեք:![]()
keyboard (14.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (14.11.2013)
Առաջարկում եմ Վիագռա թեման տեղափոխել Մարդ և Շրջական միջավայր > Առողջ ապրելակերպ բաժին : ^_^
Առանց «իբր»-ի, Այբ ջան։ Ես ուզում եմ տեսնել, թե դու ինչ կանես, եթե քո բացած թեմայում մի օր նենց վիճակ լինի, որ այ սենց մոդերատորականներ գրվեն։ Գրազ եմ գալիս, որ այլևս Ակումբ չես մտնի։ Խնդրում եմ նաև հաշվի առնել, որ «անձական հարթություն տեղափոխված» գրառումներն ինձ էին վերաբերում։ Իսկ ես, ինչպես տեսնում ես, դեռևս էստեղ եմ։
Կարծեմ քո ոչ մի գրառման/բացած թեմայի հետ կապված տենց բաներ չեն եղել, չէ՞։ Կարիք կա՞ ամեն արտահայտությունից հետո, որը կարող էր նաև քեզ վերագրվել, անարդարացիորեն վիրավորվածի կեցվածք ընդունել, որ մարդ վախենա մի բան ասել, թե՝ էս մարդն էլի իր վրա է վերցնելու ու նեղանալու է։
Հ. Գ. Ասեմ, որ էդ ժամանակ ես ընդամենը երեք-չորս ամիս էի Ակումբում ու երևի ընդամենը մի քանի տասնյակ գրառում ունեի, ոչ թե աստղիկներ, հազարից ավելի գրառում ու ընկերների/համակիրների/պաշտպանների մեծ բանակ։
Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 14.11.2013, 16:28: Պատճառ: Հ. Գ.
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
վայ...էս ինչ գտա...հլա ինչ լավ եմ սարքել ^_^
![]()
Նաիրուհի (14.11.2013)
Արյա, էս ես ի՜նչ դաժան եմ եղել: Ինքս իմ ստեղծագործությունները էդ թեմայից ոնց եմ ջնջել
Բերեմ գոնե ստեղ.
Խրախճանք է,
Չէ, գինի չկա,
Արդեն վաղուց գինի չեն խմում,
Ու խրախճում են իրենց տներում,
Կտկտացնելով սև կամ էլ սպիտակ այն մեծ գործիքը,
Որի վրա շարված են բազում ստեղներ... սև կամ էլ սպիտակ,
Ինչպես կյանքի սկիզբը,
Կամ վերջը,
Երբ սատանան տենչանքով լցված նայում է նրան,
Ում Աստվածը հրեշտակ էր կոչել, բայց չէր տիրացել,
Իսկ խրախճանքը շարունակվում էր,
Ինչպես գինարբուք,
Կամ էլ մի նոր տոն,
Ուր պիտի տոնեին ծնունդը Աստծու,
Չէ, Հիսուսի չէ,
Այլ մեր Վահագնի,
Թե ի՞նչ կապ ուներ,
Ես ինչ իմանամ,
Թող իմանա նա, ով մոգոնել է ֆորում հրաշքը,
Ու այդ ֆորումի կոդերը գրել գիշեր ու ցերեկ,
Սպիտակ կաթի տեղ սև սուրճ խմելով,
Ու սուրճի վերջին կաթիլով իր սպիտակ ստեղնը սև դարձնելով:
Ու խրախճում էին,
Շարունակ հրճվում,
Հանգիստ օֆտոպում,
Իսկ ես չէի պատժում,
Թող որ զրուցեն ու բոլոր լիցքերն այստեղ թող սպառեն,
Որ վաղը նորից, երբ սևի ու սպիտակի սահմանին հասնենք,
Նոր թեման բացեն ու հանգիստ քննեն,
Այլ ոչ թե այսպես միայն խրախճեն,
Իրար կծոտեն կամ վիրավորեն:
Սև է աշխարհը:
Սպիտակ է նա:
Նա ո՞վ է:
Չգիտեմ:
Գուցե ստեղնաշա՞րս:
Չէ, դա սև է:
Ուրեմն բավ է:
Արդեն կարող եմ սեղմել ես ստեղնը,
Այն մեկը, որ մեծ է ու Enter է:
Սեղմեմ:
Թող կարդան հրաշք տողերը:
Իսկ ես հեռանամ:
Դեպի սևը:
Չէ՛, սպիտակը:
Կյանքը հավերժ է:
Սպիտակի պես սառը ու սևի պես ցուրտ:
Կյանքը հավերժ:
Enter:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Նաիրուհի (14.11.2013)
Բա սա՜
Ի՞նչ է, կարծում ես Աստված մի հատ է,
Էն, որ փառահեղ մորուքով իրա բազմած անպերին հսկում է վերից,
Ու չկան ուրիշ աստվածներ տարբեր, փոքրիկ, կամ էլ մեծ,
Բարի, համ էլ չար,
Ուժեղ, կամ քյառթու,
Տարբեր սեռերի,
Թքած որ աստված սեռ չի ունենում,
Էնպես, ինչպես հրեշտակները, ասում են, միայն աղջիկ են լինում,
Բայց հետո հանկարծ տղերք են ծնվում,
Կամ էլ հայտնվում,
Որտեղի՞ց,
էդ ո՞նց,
Եթե մինչև էդ տղա հրեշտակ չի եղել, չկա,
Էգ հրեշտակը ո՞նց բեղմնավորվեց,
Թե սատանան էր, կարմիր խնձորով հասել էր նրան,
Ու... սե՞քս էր արել,
Ախր չի լինի,
Տենց ոնց կլինի:
Մենակ չի:
Շատ են:
Տարբեր աստվածներ:
Կոլոտ ու բոյով:
Չաղ կամ էլ նիհար:
Սև համ էլ սպիտակ,
Ինչպես մեր բակի թթի ծառերը,
մեկը սև, մյուսները սպիտակ:
Սու՛տ է:
Թե բարին սպիտակն ու չարը սևն է,
ոնց են մեր բակում սպիտակ թթերը սևերից շատ,
Ի՞նչ է, բարի՞ն է իշխում աշխարհում:
Սու՛տ է:
Բլեֆ է:
Չի եղել տենց բան:
Ու սատանան էլ մենակ չէր ապրում:
Կային բազում տարբեր սատանիկներ՝ սև ու կարմիր,
Ինչպես կոկա-կոլան, որն ինքը սև է, բայց պիտակը՝ կարմիր,
Ինչպես արյունը այն հրեշտակի,
Որին սատանան առաջին անգամ...
Չէ, էլ չեմ ասում:
Դու հասկացի,
Որ ոչինչ, ոչ ոք մենակ չի լինում,
Ու մենակ Անտաշյանը չի, որ էսպես գրել կկարողանա,
Ինչո՞վ եմ պակաս,
Գրել չգիտե՞մ,
Թե՞ ստեղնաշարս լրիվ եմ մաշել,
Ինչպես սատանան լրիվ մաշել էր այն հրեշտակին,
Խեղճին, գունատին,
Որն իրականում հեչ էլ աղջիկ չէր,
Էգ չէր,
Տղա էր,
Իսկական արու,
Գուցե և արի,
Կամ էլ միգուցե Երվանդ Զախարյան:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Նաիրուհի, պարզվում ա, քո պատճառով եմ ջնջել
Հարգելի Չուկ, հասկանալի է, որ «Դե տղերքը սոված էին, 2 ոչխար եք մորթել»
Լավ էլ սրամիտ եք ու ահագին ուրախացրիք «տղերքին», բայց հուսով եմ, որ որպես մոդերատոր՝ չեք մոռանա վերջում Ձեր ոչխարների մնացորդները մաքրել կամ տեղափոխել հարևաններից մեկի հոտի տարածք
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
keyboard (14.11.2013), My World My Space (14.11.2013), Նաիրուհի (14.11.2013)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ