User Tag List

Էջ 307 1112-ից ԱռաջինԱռաջին ... 207257297303304305306307308309310311317357407807 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 4,591 համարից մինչև 4,605 համարի արդյունքները՝ ընդհանուր 16677 հատից

Թեմա: Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

  1. #4591
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    33
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Բացի էդ էլ, Էննա ջան, էս Վահեն ամենաշատը կպնում ա էն ակումբցիներին, ում ամենաշատն ա սիրում, դրա համար էլ մինչև էսօր ինձ մի հատ թթու խոսք չի ասել
    ո՞նց չեմ ասել ոչինիչ սխալս կուղղեմ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (26.09.2013)

  3. #4592
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Չկա տենց բան։

    Անձամբ ես ստացել եմ դիտավորյալ վիրավորական վարկանիշ, ու դա ընկալել եմ որպես մարդու տեսակետ, նույնիսկ տակտիկական քայլով ՝ քաղաքվարությամբ փորձել եմ բացատրել, որ վիրավորել չի կարելի, բայց դե դա եղանակ չի փոխում, մարդիկ լավ էլ իրար դիտմամբ վիրավորում են թե ակումբում, թե ակումբից դուրս, դե իսկ ներողություն խնդրելու մասին սկի չեն էլ մտածում, և ավելին, կարծում են, թե իրենք․․․ էն ոնց էին է ասում ․․․ Հռոմի Պապից ավելի կաթոլիկ են։

    Էս գրածս մենակ էս մի մտքին էր վերաբերվում, նախորդ քննարկումներին խնդրում եմ չկցել։
    Դայանա ջան, համաձայն եմ, բայց ամեն դեպքում վիրավորելը թե կյանքում, թե ակումբում բացառություն ա, իսկ նորմալ պահվածքը, հուսով եմ, օրինաչափություն: Էս միտքը պետք ա էդ կոնտեքստում ընկալել, ոչ թե քննարկումից դուրս, ես ընդամենը նկատի ունեի, որ պետք ա նախ մյուսներին էլ չափել էնպես, ինչպես դու ես: Դե իհարկե միշտ էլ բացառություններ լինում են: Ես էլ եմ ստացել վիրավորական վարկանիշ էլ, վիրավորական գրառումների էլ եմ բախվել, վիրավորվել էլ եմ: Իմ մասնակցությունից դուրս քննարկումներ էլ եմ կարդացել, որտեղ իմ մասին մեղմ ասած լավ չէին արտահայտվում: Էլ չեմ ասում, որ պատկառելի տարիք ունեցող ակումբցիներ կան, որ գրառում անելիս երբեք չեն մտածում, թե դիմացինը տվյալ պահին ինչ հոգեվիճակում կարա լինի: Ու դա կյանքում էլ ա տենց: Իմ անմիջական ղեկավարուհին գործի տեղը դեմքիս մենակ ժպտում ա, բայց հեռախոսով խոսալուց հետո քանի անգամ զգացել եմ, որ հաստատ անջատելուց հետո իմ մասին շատ անշնորք կերպով ա արտահայտվում, որովհետև մեկ-մեկ լինում ա, իրան թվաց՝ անջատեց, բայց անջատած չի լինում: Բայց ախր դա օրինաչափություն չի, չէ՞, էս կյանքում, քննարկումը միտված էր նրան, որ հատուկ վիրավորանք մի ման եկեք գրառումներում, ու իմ գրառումը խնդրում եմ էդ համատեքստում հասկանալ:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 26.09.2013, 19:18:

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (26.09.2013), CactuSoul (26.09.2013), Jarre (26.09.2013), Աթեիստ (26.09.2013), Անվերնագիր (26.09.2013), Մինա (26.09.2013), Ուլուանա (26.09.2013)

  5. #4593
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե ուրեմն իմացիր, որ ստեղ բոլորս էլ էդ առումով քեզ պես ենք:
    արդեն too much hypocrisy ու այն մարդկանց կատարմամբ, որոնք վիրավորելու լոմկա ունեն (քեզ նկատի չունեմ)

    Վիրտուալ vs. Ռեալ

    Վիրտուալը տարբերվում ա իրականից, ամեն մարդու համար յուրովի, բայց տարբերվում ա, հատկապես էն մարդկան համար, որոնք իրականում իրար չեն ճանաչում: Ու հա, ես կոնկետ էս ֆորումում կարող եմ լինել այնպես, արտահայտվել այնպես, ինչպես իրականում չէի արտահայտվի: Ամեն մարդ ստեղ գտվելու իր մոտիվները ունի, բայց ես հենց դրա համար եմ այստեղ ավելի քան հինգ տարի, իմ ընկերները ռեալ կյանքում են, ակումբցիներից ես մենակ մի մարդու եմ ռեալում հանդիպել: Միշտ աշխատել եմ հնարավորինս քիչ մարդու հետ ծանոթանալ ստեղ, հինգ տարվա մեջ շատ սահմանափակ թվով նամակագրություն եմ ունեցել, բայց ես կհամարձակվեմ ասել, որ ճանաչում եմ ակումբցիների մեծամասնությունին, ավելին քան իրանք կարող են պատկերացնել, ճանաչում եմ իրանց էն կողմը, որը հավանաբար չգիտեն նույնիսկ իրանց՝ ակումբ չմտնող ամենամտերիմ մարդիկ, ճանաչում եմ իրանց գրառումներով: Ու իրանք էլ ճանաչում են իմ «այդ կողմը» ավելի լավ քան իմ ընկերներից շատերը: Ծանոթություններից չեմ խուսափում, նրա համար որ ինձ հետաքրքիր մարդիկ չկա, ընդհակառակը՝ կա ակումբցիների մի ամբողջ ցուցակ, որոնց շատ կուզենայի ճանաչել իրական կյանքում... բայց էտ դեպքում շփման ձևը կփոխվեր, մտքի եղածը ոչ միշտ կարրտահայտվեր: Շատերը կարող են ասել, որ իրանք նույնն են և՛ իրականում, և՛ ռեալում... և՛ ծանոթների հետ, և՛ անծանոթների... միշտ իրենց կարծիքը ասում են, առանց այն հարմարացնելու դիմացինի տարիքի, սեռի, ստատուսի, պաշտոնի, հեղինակության, ազգության, մտերմության աստիճանի և այլնի հետ... չեմ հավատում, չկա տենց բան, նույնիսկ ստեղ պարզ տեսնում եմ, թե ոնց են հերթական ակումբի հանդիպումից հետո իրար հետ ծանոթացած ակումբցիների վերաբերմունքը միմյանց գրառումների նկատմամբ սուբյեկտիվորեն փոխվում՝ չնայած որ գրառումների բնույթը չի փոխվում:
    Ու էս իրական հաղորդակցման ու քննադատության սահամանափակումները էլ ավելի ընդծված են Հայաստանում, որի շնոհիվ է գործում ԽԾԲ համակարգը: Գրեթե բոլոր պաշտոնները զբաղեցնում են ոչ կոմպետենտ մարդիկ ու իրանց իրականացրած տուֆտությունները ու միջակությունը չեն ստանում համապատասխան գնահատական, որովհետև իրանք «մեր լավ ախպերներն են»: Կամ այլ օրինակ, որ բացասական գնահատականը կամ feedback-ը շատ ուսանողների կողմից ունդունվում են որպես «լիչնյայա նեպրիազն»:
    Իսկ ստեղ ճիշտը հիմնականում ասվում ա. ոչ թե բացարձակ ճշմարտությունը, այլ այն ինչ ամեն մեկը որպես ճիշտ է ունդունում:

    Սարկազմ vs. Վիրավորանք

    Որոշ մարդկանց կողմից փորձեր են իրականացվում հավասարության նշան դնել Տ՝ (սարկազմի, սատիրայի, գրոտեսկ համեմատության, քննադատւթյան) մի կողմից, և մյուս կողմից Վ՝ (վիրավորանքի, վարկաբեկման, ցեխ շպրտելու դիմացինին ստորացնելու) միջև: Գլխավոր տարբերությունը՝
    -Վ-ն ուղղված է կոնկրետ անձի կամ մարդկանց խմբի, ու սրա համար պետք է իմանալ ընդամենը մի քանի բառ
    -Տ-ն արտահայտված մտքի, կատարված գրառման, իրականացրած գործողության, Տ-ն կառուցվում է դրանցում առկա թերությունների, թույլ կողմերի վրա ու որպեսզի հաջողված, դիպուկ լինի, պետք է գոնե մի քանի տրամաբանական կապ ունենա:

    Օրինակ՝
    - Քո գրառումը վատն/անհետաքրքիր/անիմաստ/չհիմնավորված/անհողջող/հակաօրինական/ախմախ/տուֆտա ա:
    - Դու վատն/անհետաքրքիր/անիմաստ/չհիմնավորված/անհողջող/հակաօրինական/ախմախ/տուֆտա ես:



    Հիմա գնահատվում ու քննադատվում է առաջին հերթին արտահայտված միտքը, ոչ թե մտքի հեղինակը: Քննադատությունը կամ Տ-ն իրանց հերթին կարող են անհողջ լինել և ենթարկվել քննադատության կամ Տ-ի:
    Հիմա, Վ-ն, որը այդքան սիրում է keyboard-ը, ի սկզբանե դեմ է Ակումբի կանոնադրությանը: Իսկ Տ-ն դեռ ոչ, ի՞նչ անել Տ-ի հետ, այն արգելե՞լ: Ու՞մ նկատմամբ, մյա՞յն ակումցբիների: Իսկ եթե ԱԺ-ում հերթական ախմախ օրինագծի հեղինակը ակումբցիներից մեկի հայրն է. ինպե՞ս կարող ա լավ տղու հերը ախմախ օրինագծի հեղինակ դառնալ... կամ հերթական տուֆտա գրքի/նկարի/երգի/ֆիլմի հեղինակը որոշում ա ակումբում գրանցվել... իսկ եթե որևէ եվրոպացի, ասենք հոլանդացի, հայերեն է սովորում, մտնում է Ակումբ, ու կարդում է դիվիգրեյի գրառումները (որոնք չնայած ոչ թե Տ են այլ Վ): Չէ որ սա մեր քուչի բեսետկան չէ, ու ցանկացած պահի նոր անկոչ հյուրեր կարող են գրանցվել:
    Ուրեմն արգելել Տ-ն բոլոր երկոտանիների նկատմամբ, էտ դեպքում ինչ անել Քաղաքական Բաժնի թեմաների հետ, կամ South Park-ի, Pink Floyd-ի The Wall-ի ու այլ ստեղծագործություններին նվիրված թեմանների հետ: Որտե՞ղ ա «էտ նույնը դեմքիս ռեալում կասես» ձվապնդության սահմանը:

    հ.գ. սեփական գրառումներին արձագանքելու վրա ՎԵՏՈ կիրառելու հետագա ապարդյուն փորձերին՝ ստեղ ինձ համար կա միայն մեկ արտաքին սահմանափակում՝ Ակումբի կանոնադրություն:

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (26.09.2013), Jarre (26.09.2013), LisBeth (26.09.2013), Skeptic (26.09.2013), Vardik! (26.09.2013), Աթեիստ (26.09.2013), Անվերնագիր (26.09.2013), Արէա (27.09.2013), Վահե-91 (26.09.2013)

  7. #4594
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    ինձ թվում ա՝ եթե Քիբորդի գրառումը չլիներ, Էննան ոչ մի բանից էլ չէր նեղվի
    Բյուր,անկեղծ եմ ասում ,թե նկատած եմ եղել:Վահեն ա պմ-ով գրել,թե նայի:
    Իսկ ինչ վերաբերվում ա նեղվելուն 0.0001 տոկոս էլ չեմ նեղվել:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (26.09.2013)

  9. #4595
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, Քիբորդ ջան, ես էդպես էլ մտածում եմ, որ Շինն ու Վահե Էննայի դեմ ոչինչ չունեն, իսկ դու դիտմամբ աղջկան իրենց դեմ ես լարում:
    Բացի էդ էլ, Էննա ջան, էս Վահեն ամենաշատը կպնում ա էն ակումբցիներին, ում ամենաշատն ա սիրում, դրա համար էլ մինչև էսօր ինձ մի հատ թթու խոսք չի ասել
    Ինչ ա՞ սա նշանակում,ի՞նչ լարելու մասին ա խոսքը ընդհանրապես:

  10. #4596
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,149
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Չկա տենց բան։

    Անձամբ ես ստացել եմ դիտավորյալ վիրավորական վարկանիշ, ու դա ընկալել եմ որպես մարդու տեսակետ, նույնիսկ տակտիկական քայլով ՝ քաղաքվարությամբ փորձել եմ բացատրել, որ վիրավորել չի կարելի
    Ես ինքս այնքան էլ կողմ չեմ վիրավորանքներին, բայց քո ասածին էլ կողմ լինել չեմ կարող, որովհետև եթե մենք չկարողանանք արտահայտել մեր կարծիքը,(որը ցավոք կարող է վիրավորել մեր դիմացիններին) ապա դա կլինի խոսքի ազատության խախտում: Մենք զերծ չենք վիրավորանքներից: Ինքներս էլ մեր կարծիքներով կարող ենք վիրավորել մեր դիմացիններին, (գիտակցաբար և անգիտակցաբար): Ես այն կարծիքին եմ, որ եթե մարդուն վիրավորում են(ք) դիտավորյալ և գուցե ո՛չ դիտավորյալ, ապա ինչ-որ տեղ պատասխանատու են(ք) այդ հասցրած վիրավորանքների համար: Ու ես ստեղ մի քիչ խնդիր եմ տեսնում հենց մեր ակումբում, թե՛ էն մարդու մեջ ում վիրավորում են, թե՛ էն մարդու մեջ ով վիրավորում ա:
    Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:

    Հենրի Թորո

  11. #4597
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որ ասում եմ՝ չեմ սիրում մաֆիա խաղալ, զարմանում եք։ Էս էլ դրա խերը. մարդիկ չեղած տեղը իրար վրա ով ինչ ասես կասկածում են, մեկը մեկին մյուսի դեմ ա լարում․․․ ու տենց
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (26.09.2013), Smokie (28.09.2013), Արամ (27.09.2013), Մինա (26.09.2013), Նարե91 (26.09.2013)

  13. #4598
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լրիվ մի կաթիլ մեղրի պատմություն: Ժող, քիչ մը հանդուրժող եղեք էլի: Ախր, ի՞նչ իմաստ ունի մի անիմաստ բանի պատճառով վիճաբանել...դատարկ տեղը է լրիվ ու էն պարագայում, երբ գրառման հեղինակը չի էլ վիրավորվել:
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (28.09.2013), Այբ (26.09.2013)

  15. #4599
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նարե91-ի խոսքերից Նայել գրառումը
    Լրիվ մի կաթիլ մեղրի պատմություն: Ժող, քիչ մը հանդուրժող եղեք էլի: Ախր, ի՞նչ իմաստ ունի մի անիմաստ բանի պատճառով վիճաբանել...դատարկ տեղը է լրիվ ու էն պարագայում, երբ գրառման հեղինակը չի էլ վիրավորվել:
    Հարցեր կան,որոնցից տեղյակ չեք:Այ դրա համար,ձեզ համար աբսուրդա,որ մի գրառումից էսքան պատմություն ա առաջացել:

  16. #4600
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Enna Adoly-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցեր կան,որոնցից տեղյակ չեք:Այ դրա համար,ձեզ համար աբսուրդա,որ մի գրառումից էսքան պատմություն ա առաջացել:
    Ի՞նչ ասեմ...դե ուրեմն երևի պետք չէր թույլ տալ, որ էդ հարցերը գային հասնեին էստեղ, որովհետև դատելով էստեղի խոսակցություններից, ամենը մի անիմաստ բանի պատճառով է եղել: Կարծում եմ` բոլորի մոտ տենց տպավորություն ա ստեղծվել:
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (26.09.2013), keyboard (26.09.2013), Այբ (26.09.2013)

  18. #4601
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նարե91-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ ասեմ...դե ուրեմն երևի պետք չէր թույլ տալ, որ էդ հարցերը գային հասնեին էստեղ, որովհետև դատելով էստեղի խոսակցություններից, ամենը մի անիմաստ բանի պատճառով է եղել: Կարծում եմ` բոլորի մոտ տենց տպավորություն ա ստեղծվել:
    Չգիտեմ ում մոտ ինչպիսի տպավորություն է ստեղծվել,բայց խնդիրը լրիվ այլ բանում է:
    Թեման փակենք,պրծավ գնաց:

  19. #4602
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ու քանի որ, ես քեզ խոստացել եմ, որ էս թեմայից դուրս եմ գալիս, ես կատարում եմ իմ խոստումը

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (26.09.2013), Jarre (26.09.2013), Vardik! (26.09.2013), Նաիրուհի (27.09.2013)

  21. #4603
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    33
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Enna Adoly-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցեր կան,որոնցից տեղյակ չեք:Այ դրա համար,ձեզ համար աբսուրդա,որ մի գրառումից էսքան պատմություն ա առաջացել:
    էտ ի՞նչ հարց կա, որ դաժը ես տեղյակ չեմ

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նարե91 (26.09.2013)

  23. #4604
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վահե-91-ի խոսքերից Նայել գրառումը
    էտ ի՞նչ հարց կա, որ դաժը ես տեղյակ չեմ
    Վահե, հազիվ ա թեման փակվում, դու մի բզբզա

  24. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (26.09.2013), enna (27.09.2013), Jarre (27.09.2013), Vardik! (27.09.2013), Աթեիստ (27.09.2013), Նաիրուհի (27.09.2013)

  25. #4605
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, կոնկրետ գրառումներ հիմա չմեջբերեմ, ուղղակի վիրտուալի ու ռեալի մասին գրառումս կարծես թե սխալ էր հասկացվել՝ դատելով ի պատասխան գրառումներից, դրա համար ուզում եմ մի քիչ պարզաբանել։ Հարցնելով, թե ինչ տարբերություն՝ ռեալում ա ինչ–որ բան ասվում, թե վիրտուալում, ես բոլորովին նկատի չունեի հավասարության նշան դնել վիրտուալի ու ռեալի միջև։ Հա, բոլորս էլ գիտենք, որ դրանք շատ տարբեր են մի շարք հատկություններով՝ միջավայր, հասանելիություն, արտահայտչաձևեր, հաղորդակցության հնարավորություններ և այլն։ Ուղղակի ինձ համար վիրտուալն ու ռեալը մեդալի երկու կողմերն են՝ երկուսն էլ հավասարաչափ իրական։ Այսինքն՝ դրանք երկուսն իրար հետ կազմում են մարդու ամբողջական կերպարը, այսինքն՝ մարդու որոշ հատկանիշներ, գործողություններ դրսևորվում են միայն ռեալում, որոշ հատկանիշներ՝ միայն վիրտուալում, շատ հազվադեպ կարող ա լինել և էնպես, որ երկուսը նույնական կամ համարյա նույնական լինեն։ Հետևաբար ես համարում եմ, որ երբ ինչ–որ մեկն ընդունակ ա վիրտուալում շատ կոպիտ, վիրավորական բան ասել, նույնիսկ եթե ինքը ռեալում երբեք էդպիսի բան չի անում, դա, միևնույն ա, բնորոշում ա իրեն, ցույց ա տալիս, որ ինքը նաև էդպիսին ա, դա իր բնույթի և/կամ պահվածքի մի մասն ա։ Այսինքն՝ մարդը չի կարող էդ երկու «աշխարհներից» որևէ մեկում իրեն ոչ բնորոշ պահվածք դրսևորել։ Ինչ որ դրսևորում ա՝ անկախ նրանից, թե որ մի «աշխարհում» ա դա արվում, էդ ինքն ա, իր կերպարը։ Հետևաբար անձամբ ինձ համար բացարձակապես տարբերություն չկա՝ մարդը տվյալ բանը վիրտուալում ա ասում, թե ռեալում։ Եթե վիրավորական բան ա ասում ինձ վիրտուալում, ես դրանից ոչ մի գրամ պակաս չեմ վիրավորվի, քան եթե նույնն ասեր ռեալում, որովհետև ասողը նույն մարդն ա, ու ինքը կոմպի դիմաց նստած զոմբի չի։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 27.09.2013, 16:39:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  26. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (27.09.2013), CactuSoul (27.09.2013), Jarre (27.09.2013), Sagittarius (27.09.2013), Smokie (28.09.2013), StrangeLittleGirl (27.09.2013), Tig (27.09.2013), Vardik! (27.09.2013), Արևհատիկ (08.10.2013), Նաիրուհի (27.09.2013), Շինարար (27.09.2013), Վոլտերա (27.09.2013)

Էջ 307 1112-ից ԱռաջինԱռաջին ... 207257297303304305306307308309310311317357407807 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Քնած», բայց հետաքրքիր թեմաների «արթնացում»
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 20.03.2019, 00:37
  2. Հոմսքուլինգի թեմայից դուրս գրառումներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 126
    Վերջինը: 24.10.2016, 20:12
  3. Գրառումներ: 3
    Վերջինը: 24.04.2010, 18:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •