Sweet mother of Columbia. Why do we worship three symbols in your memory? We worship the sword, so we might avenge you. We worship the raven, so we may cover the city with eyes. We worship the coffin, because it symbolizes the weight of our failure.
էս գտա![]()
The cake is a lie.
Հետաքրքիր դիտարկում էն մասին, թե ինչպես են մարդիկ ընկալում իրենց արտաքինը՝ ի տարբերություն ուրիշների.
Սա իբր Dove–ի գովազդ է, բայց եթե վերջում էդ մասին չգրվի, մտքիդ ծայրով էլ չի անցնի, որ ընդհանրապես գովազդ էր, էն էլ՝ Dove–ի։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ուրեմն ընկած ինտերնետում լավ որակի ու անգլերեն լեզվով մեր գռեյթ առմենիայի նկարներն եմ փնտրում, որ էս կողքիս միջակներին ցույց տամ, համ էլ ասում եմ սրանց ասեմ էլի, որ իրանց կառավարությունը էշ-էշ Ադրբեջանի ցեղասպանություն ա ճանաչել ու մի քիչ ցեղասպանության մասին պատմեմ․ իմ կաչճ խելքով մտածում էի, որ եթե ամեն մեկս երկու հասարակ քաղաքացու բացատրենք, պատմենք իրական պատմությունը, գուցե իրենք էլ մի տեղ, ինչ-որ առիթով մեկ ուրիշի պատմեն, ու տենց հասարակ քաղաքացիները սկսեն ինչ-որ բան իմանալ։ Ինձ ճղեցի, պատմեցի, եսիմ, ինչ գիտեի ու չգիտեի, փորձեցի խելոք թվալ, էն էլ էս միջակները վերջում ասեցին, որ իրանք ի վերջը ձև են անում, թե չգիտեն ոչինչ ցեղասպանության մասին, որովհետև մեկ ա, իրանք ոչինչ փոխել չեն կարող։
Վայ ես ձեր միջակ ինչն եմ ասել։ Ու սրանց նմաններին էլ մեր տղերքը ֆուտբոլից պարտվեցին։ (կանաչ սմայլիկ) Մարդ չգիտի կառաղի՞, թե՞ չէ։
Ambrosine (24.04.2013), CactuSoul (04.05.2013), Ruby Rue (24.04.2013), Smokie (25.04.2013), StrangeLittleGirl (24.04.2013), Աթեիստ (24.04.2013), Անվերնագիր (24.04.2013), Շինարար (24.04.2013)
Եթե էդ միջակներին նորից փորձես ինչ-որ բան ապացուցել, կարող եմ նյութերով օգնել:
Իրանցից մի քիչ վերև գտնվող մեկին էլ (նույն ազգի) ես էի փորձում համոզել, որ ԱՍԱԼԱ-ն ահաբեկչական չի: Թե որտեղից էր լսել իրենց մասին, չիմացա, բայց որ իրենց ուղեղին դժվար է հասցնել, որ մի քանի թուրք դեսպան գետնին փռելը ոչինչ է` 1,5 մլն հայերի "անմարդկային" սպանության հետ համեմատած, դրանում վերջնական համոզվեցի: Այսինքն` իրենք չեն ճանաչում ցեղասպանությունը, բայց իրենց իրավունք վերապահում են ինչ-որ գործողություն անվանել ահաբեկչություն: Մարդը սկզբում նույնիսկ չէր կարողանում հասկանալ, որ Թեհլերյանին արդարացրել են, բայց հետո իր բերանով ասեց` դա լեգիտիմ էր, որովհետև հանցագործությանը անմիջապես հաջորդած քայլ էր: Կուլմինացիան այն եղավ, որ ես բաց տեքստով ասեցի, որ ցեղասպանության ժխտումը այդ հանցագործության վերջին փուլն է. ասածս նշանակում էր, որ ԱՍԱԼԱ-ի արածն էլ լեգիտիմ էր: Մի քիչ համարձակ պահվածք էր, բայց էդ պահին ինձ ոչինչ չէր հուզում:
Կան բաներ, որ օտարի ուղեղին հասու չեն, ու միակ պատճառը այն է, որ իրենք չեն "համտեսել" էդ դառնությունը: Իհարկե, չեմ էլ ուզում որևէ ժողովուրդ անցնի նրա միջով, ինչ` հայ ժողովուրդը: Բայց և փաստ է, որ մեզ երբեք էլ լիարժեք չեն հասկանա. էս կնճիռը մեր խաչն է դարձել ու արյամբ է փոխանցվում: Թվում էր, թե տարիները կմեղմեն, բայց հակառակն է տեղի ունենում հենց մեր աչքի առաջ: Թուրքերն էլ այդ հույսին էին, թե ժամանակը կսրբի ամեն ինչ, բայց իրենց ժխտողականությամբ ու ժամանակ առ ժամանակ իրականացվող սպանություններով ավելի են սրում իրավիճակը:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
CactuSoul (04.05.2013)
Ու ես մոռացա, թե ինչի համար էի այս թեմա մտել :Ճ
Բոլո՞րդ եք տեղյակ, որ գիշերը ցրտահարություն է սպասվում հանրապետությունում: Ինձ հաղորդագրություն եկավ գյուղնախարարությունից, իսկ տանեցիներին` ոչ, այդ պատճառով մտածեցի, որ կլինեն մարդիկ, ովքեր տեղյակ չեն լինի: Գյուղերում խորհուրդ էր տրվում առատորեն ոռոգել հողերը կամ ծխահարել:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Chuk (25.04.2013), Freeman (24.04.2013), Ruby Rue (24.04.2013), StrangeLittleGirl (24.04.2013), Աթեիստ (24.04.2013), Անվերնագիր (25.04.2013)
Չէի ցանկանա ԱՍԱԼԱ-ի մասին քննարկում ծավալել, բայց ես էլ մի հռետորական հարց կտամ` որտե՞ղ է համընդհանուր ընդունված "ահաբեկչություն" եզրի սահմանումը: Եթե ես մեկին ահաբեկեմ` իր ունեցվածքը ինձ կտակելու համար, դա՞ էլ է ահաբեկչություն: Չկա հստակ ձևակերպում, հետևաբար, ես կարող եմ սեփական տեսակետս առաջ տանել ու այնպիսի ձևակերպում տամ, որ ոչնչով չզիջի միջազգային փաստաթղթերի դրույթներին: Եվ եթե սեփական տեսակետս պետք է առաջ տանեմ, ինչու՞ պետք է ես հայերին ահաբեկիչներ որակեմ, հը՞, ինչու՞: Հատկապես, որ նրանցից շատերը Արցախում են ապացուցել իրենց ով լինելը, իսկ մեկը բոլոր հայերի համար ուղղակի սիմվոլ է: Նույնիսկ չեմ ուզում համեմատել որոշ արաբական կույր ահաբեկչական խմբերի հետ, որովհետև նման եզրեր չկան: Կնշեմ միայն ՊԱԿ (Պաղեստինի ազատագրության կազմակերպություն)-ի մասին, որի հետ ԱՍԱԼԱ-ն համագործակցել է: ՊԱԿ-ը, ԱՄՆ-ի ու իր "մերձավոր" դաշնակիցների կողմից համարվելով ահաբեկչական, 1974թ.-ից ՄԱԿ ԳԱ-ի 3237 բանաձևով ՄԱԿ-ում դիտորդ է եղել, նրան ճանաչել են որպես Պաղեստինի ժողովրդի ներկայացուցիչ, շատ երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ է ունեցել: ՊԱԿ-ը հիմնադրման պահից Իսրայելի դեմ "ահաբեկչություն" է իրականացրել (զինված պայքար է սկսել), այնուամենայնիվ, ինքը միջազգայնորեն ճանաչված էր որպես մի ամբողջ ժողովրդի ներկայացուցիչ: Ու նույնիսկ 2012թ., երբ ՄԱԿ-ը նոր բանաձև էր մշակում Պաղեստինի վերաբերյալ` շնորհելու ոչ անդամ դիտորդ պետության կարգավիճակ, կրկին կարևորվեց ՊԱԿ-ի դերը` որպես Պաղեստինի ներկայացուցիչ: 67/19 բանաձևը ամրագրեց, որ այսուհետ ՊԱԿ-ի փոխարեն կիրառելու են "Պաղեստին պետություն" (the UN observer mission of the PLO is changed into UN observer mission of the State of Palestine) եզրը: Եթե թեման հետաքրքիր է, կարող եք ուսումնասիրել նաև Հեզբոլլահ-ը (շիա իսլամական զինված կազմակերպություն). Լիբանանում փաստացի կարգ ու կանոն ապահովողն ա, ու նորից ԱՄՆ-ի, Իսրայելի ու մի քանիսի կողմից ահաբեկչական հայտարարված, բայց երբևէ լսե՞լ եք Լիբանանում հայերի ճնշումների դեպքեր, անգամ հայերը վստահ նշում են, որ նրանց վերահսկողության պայմաններում քրիստոնյա հայերի ներկայությունը Լիբանանում ապահովագրված է: Այս կազմակերպությունը պետության հետ սերտաճած մարմին է: Այն իրավամբ համարվում է պետություն` պետության մեջ: Շատ չծավալվեմ, ասածս միայն այն է, որ մի կողմի համար զինված պայքարը ազատագրական է, մյուսի համար` ահաբեկչական: ՊԱԿ-ը հասավ նման դիրքի այն ժողովրդի շնորհիվ, որին ներկայացնում էր. այդ ժողովուրդը իրենց ահաբեկիչներ չէր համարում: Ես գերադասում եմ լռել ու իմ համակրանքը ԱՍԱԼԱ-ի հանդեպ հնարավորինս քիչ ցուցադրել. փառք աստծու, մենք սեփական ճանաչված պետություն ունենք, զինված խմբերի կարիք չունենք: Եթե խորհուրդս կընդունեք, դուք էլ ձեր հակակրանքը ցույց մի տվեք:
Ու, հուսով եմ, չեք վիրավորվի, եթե գրառմանս հաջորդած հնարավոր արձագանքները անպատասխան թողնեմ:
Վերջին խմբագրող՝ Ambrosine: 25.04.2013, 02:55:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
keyboard (25.04.2013)
Մեկա ահաբեկչություն ա Աստղ ջան ու մի փորձի արդարացնես մեզ` ահաբեկիչ, կործանարար, մանկասպան, ցեղասպան Ժողովրդին:
Աստղ ջան, ստեղ մի բանն ա սխալ ու դա եկել ա դարերից ու ամենամեծ սխալը եղել ա 98 տարի առաջ, որ Ջմալը,Էնվերը ու Թաիլատը էնքան անասուն ու անուղեղ են եղել, որ չեն կարեցել նենց քոքներս կտրեն, որ մենք մեզ սինու վրա դրած իրանց չմատուցենք:
Տես Աստղ ջան, էսօրվա սերունդը արդեն ԱՍԱԼԱ-ին մոնիտորի հետևից նստած ահաբեկչական կազմակերպություն ա համարում ու անվանում, մյուսը ցեղասպանության ճանաչումը համարում ա անիմաստ, երեկ Աշոտ Բլեյանն ասաց, որ բանգլադեշից էնկողմ հայրենիք ու Հայաստան չի ճանաչում ու սենց գնալով շատանում են մեր մեջ ազգասեր ու հայրենասեր մարդիկ, ովքեր վաղը Ղարաբաղն են տալու Ադրբեջանին, մյուս օրը ողջ Հայաստանը չգիտեմ ում:
Աստղ ջան, ստե քո բերած փաստերը վաբշե դեր չեն խաղում, մարդիկ ովքեր իրանց հայրենիքի համար ոչմիբան չեն արել, անողներին կոչում են իրանց բառերով ու դա ճիշտ ա Աստղ ջան, իրերն ու բառերը պիտի իրանց անուններով կոչել, դու դրել ես ստեղ քարոզ ես անում, պայքար, կռիվ, ազատագրական, էդ սաղ հավայի բաներ ա Աստղ ջան, ֆիզիկապես չկոտորեցին, բայց բարոյապես վաղուց կոտորվել պռծել ենք:
Հ.Գ. Հանկարծ գրառմանս տակ շնորհակալություն չդնեք, վարկանիշ մարկանիշ էլ չտաք, կարողա իրերն իրանց անունով կոչող ու ամեն ինչը երեսին ճիշտ ասող հումանիստ ու գաղափարական տռայնանամներով տառապող ձեր ընկերերը ու հարազատները ձեզնից նեղանան:
Նաիրուհի (04.05.2013)
impression (27.04.2013), ivy (27.04.2013)
Պատկերացրեք ռեակցիաս, երբ տեսա էս վերնագիրը
Նորայր Ասլանյանը հայր է դարձել (լուսանկար)
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Մտքովս չէր անցնի, որ մի օր էստեղ կանդրադառնամ էս երգչին
Ձայնը իհարկե լավը չի, երաժշտության մասին ոչինչ չեմ կարող ասել, խոսքերը վատը չեն, տեսահոլովակը շա՜տ լավն ա իմհկ:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
ԱնԱիդա (05.05.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ