Էլի էն անդեր սերիալից պիտի ասեմ, բայց դուրս շատ ա եկել:
Ուրեմ էդ սերաիլը, որ նայում էի, եկավ հասավ էն սերիան, որ պիտի սուլթանը հրաման տա, որ սպանեն իր գլխավոր վեզիրին, դավաճանության համար, բայց մի անհաղթահարելի հանգամանք կա, որ սուլթանին թույլ չի տալիս դա անելու, քանզի ինքը էդ վեզիրին համարելով իրան շատ մոտիկ ընկեր խոստացել ու ամրագրելա, որ վեզիրը պաշտպանված ա անգամ սուլթանից:
Սուլթանը չիմանալով ինչ անի, գնում ա կադիի մոտ, որ կադին մի խորհուրդ տա:
Կադին լսելով էս պատմությունը մի քանի օր չի քնում ու գտնում ա լուծումը: Չգիտեմ ինչքանով ա պատմական ու մուսուլմանության ուսմունքին համապատասխանում, բայց կադին միտք ա ասում,որ բավականին իրականա:
Կադին ասում ա սուլթանին, որ ցանկացած քնած էակ անպաշտպան ա ու ըստ ղուրանի համարվում ա մեռած, այսինքն քնած մարդը մեռած ա և իրա քնած լինելու ժամանակ կատարված ոչ մի բանի համար պատասխանատու չի: Մարդը ամեն արթնանալուց նոր կյանք ա սկսում, քանի որ անգիտակից կյանքը կյանք չի համարվում և մարդ քնած ժամանակ անգիտակից ա ու չի կարող իրան կառավարել:
Մի խոսքով սուլթանի ասում ա, երբ քո քնած ժամանակ քո վեզիրին սպանեն դու չէս դրժի քո խոսքն ու ամրագրածը:
Էս հիշեցի, որ պասկալը էս ասելուց երևի ինչ-որ նման ուսմունքի ծանոթ ա եղել կարծում եմ:
Վերջն ա։ Մոտավորապես նույն սերիայից մի դեպք էլ ես հիշեցի։ Ուրեմն մեր խմբի միակ տղան (դե, Բրյուսովում տղաների միակությունը բնականոն երևույթ էր
), որի անունն Արշամ էր, մի անգամ ուրիշ կուրսից մի տղայի հետ ինչ–որ կռվել էր։ Հետո բարիշել էին ու ծանոթացել։ Պարզվել էր՝ էդ մյուս տղայի անունն էլ Վարշամ ա
, ու նա որ ներկայացել էր՝ Վարշամ, մեր Արշամն էլ՝ Արշամ, նրա դեմքը էդ քո ասած դեմքից էր դառել
։ Սկզբում իրան թվացել էր՝ Արշամը ձեռ ա առնում իրան
։
Դե, երկուսն էլ հազվադեպ հանդիպող անուններ են, ու շատերը չեն էլ լսել։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
CactuSoul (11.03.2013), erexa (21.02.2013), Moonwalker (21.02.2013), Smokie (22.02.2013), Srtik (11.03.2013), StrangeLittleGirl (22.02.2013), Valentina (21.02.2013), Աթեիստ (22.02.2013), Հայկօ (23.02.2013)
Ո՞նց թե: Բա մեր պապերի ադաթնե՞րը: Չե՞ս ամաչում, էս ինչեր ես գրումeinnA-ի խոսքերից
Հայերեն էլ լինում ա աղջիկ - կին
Ի դեպ, ֆիններենում ավելի կատաստրոֆիկ վիճակ ա: Իրանք սկի որդի-դուստր ու էլի տենց բառեր չունեն, հիմա չեմ հիշում որոնք էին:
Բյուր էտ իմաստով չեմ ասում
Մի հատ սենտիմենտալ նախադասություն ասեմ` դու իմ տղամարդն ես, իսկ նա իմ ամուսինը: Էս նույնի իմաստով կնոջ մյուս տարբերակը ո՞նց կլինի: Կա ասենք ճակատագրական կին ասված հասկացությունը, բայց դրա հետ մեկ տեղ նույն կին բառն ունի նաև որպես կին-ամուսին իմաստը:
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
Moonwalker (22.02.2013)
կարաս ասես՝ դու իմ կյանքի սերն ես![]()
Ամուսին. Այր, մարդ, կողակից, կենակից, ամուսնյակ, ամուսնակից, զուգակից, լծակից, ընկեր, ամոլ, էրիկ, էրիկմարդ, նշանած, գլխավոր, անկողնակից, կապակից, ամոլակից, համալծակից, մարմնակից, բարձընկեր, համալծորդ, համալուծ, ընկողնակից, կյանքի կցորդ, կյանքի ընկեր
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ