Հաստա՞տ:Ճիշտ ա
Հաստա՞տ:Ճիշտ ա
Ամեն ինչի շատը լավ չէ:
Վիստ, ճիշտ ու սխալ չի լինում սովորույթը, կարա լինի ընդունելի ու չընդունելի: ՈՒ եթե դու ասենք չես ընդունում, դա չի նշանակում, որ ընդունողը սխալա անում: Նույն կերպ հակառակը կարա լինի:
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
erexa (08.02.2012), keyboard (08.02.2012), Moonwalker (08.02.2012), Rammstein (08.02.2012), Smokie (08.02.2012)
Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.
Норма Джин Мортенсон
Հա բայց Աստծուն շնորհակալություն հայտնելու համար պարտադիր է կենդանի մորթե՞ք: Ինքն էդպես ուզե՞ց:![]()
Ամեն ինչի շատը լավ չէ:
Նախ մոռթել չէ, այլ մորթել: Սա միանշանակ և անքննելի: Իսկ քո ասածը ինձ հիշեցնում է ոտքից գլուխ հավատքի մեջ խրված մի արաբի, ով ինձ երկար-բարակ բացատրում էր, թե իրենց մարգարեն ինչ հատուկ մարդ էր: Երբ նրան հարցրեցի, ինչո՞վ էր հատուկ, ասաց, թե իր ամբողջ կյանքը նա անցկացրեց օրական մեկ խուրմա ուտելով: Իսկ հարցին այն, թե ինչ գիտես, որ մեկ խուրմա էր ուտում, ինչ-որ մեկը հետևից պտտում գրո՞ւմ էր օրվա կերածը... Ասաց քո հարցի պատասխանը չունեմ, բայց հավատում եմ:
Հիմա քոնն է, շնորհակալություն ենք հայտում... Իսկ թե շնորհակալության այդ ձևն ո՞վ է ուզել՝ there is no answer...
Վերջին խմբագրող՝ Peace: 08.02.2012, 16:31:
Ամեն ինչի շատը լավ չէ:
Peace, դու միս ուտում ե՞ս:
Գարեջրի շշով եւ փայտե մահակներով հարվածել էին գլխին
Մականունավոր հայուհիները մեքենայի տակ ճզմել էին տուժողին՝ «Մամա Ռոզա» ասելու համար
ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում, Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, այսօր արդեն 3-րդ անգամ հետաձգվեց Ելենա Սողոմոնյանի, Լիլյա Խաչատուրովայի, Աննա Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով վերաքննիչ բողոքների քննությունը:
Կցորդ 53867
Դատարանը այլ քրեական գործով գտնվում էր խորհրդակցական սենյակում:
Նախորդ դատական նիստին չէր ներկայացել Սողոմոնյանի եւ Խաչատուրովայի թարգմանությունն իրականացնող Վարդուհի Շահինյանը: Այս անգամ եկել էր: Նախորդ դատական նիստին ամբաստանյալները ասել էին, թե Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռն ու բողոքները թարգմանված չեն ստացել, սակայն թարգմանչուհին «Առավոտին» տեղեկացրեց, որ դեռ անցյալ տարվա դեկտեմբերին նրանք ստացել են այդ թարգմանությունները:
Քրեական գործի նախապատմությունը հետեւյալն է:
Ելենան եւ Լիլյան 2010թ. սեպտեմբերի 17-ից գտնվում են արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում:
Անցյալ տարվա նոյեմբերի 22-ին Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից Ելենա Սողոմոնյանը դատապարտվել է 7 տարվա, Լիլյա Խաչատուրովան՝ 5,5, իսկ Աննա Ղազարյանը՝ 5 տարվա ազատազրկման:
Քրեական գործով տուժող է ճանաչվել Նաիրա Թարվերդյանը, որին էլ ծանր մարմնական վնասվածք էին հասցրել իրական կյանքում մականուններով հայտնի այս կանայք՝ «Կարիճը»՝ Լիլյա Խաչատուրովան, «Փիղ Էլենը»՝ Ելենա Սողոմոնյանը եւ «Պուշոկը»՝ Աննա Ղազարյանը:
Ըստ քրգործի նյութերի, Ելենային հայտնի է դառնում, որ Նաիրա Թարվերդյանն իրեն «Մամա Ռոզա» է ասել: «Փիղ Էլենը» «ռազբորկայի» նպատակով «Մաշա» մականունով հայտնի Նունե Ամիրխանյանի եւ «Կարիճի» hետ՝ վերջինիս վարած «Պորշե Կայեն տուրբո-4, 5» մակնիշի 46 SL 444 պ/հ մեքենայով գնում են Թարվերդյանի տուն: Ինչպես տղամարդկանց պարզաբանումների ժամանակ է լինում, հեռախոսով Խաչատուրովան տուժողին կանչում է դուրս:
Տուժողը դուրս է գալիս, նստում մեքենան, իսկ փափկասուն կանայք մեքենան կայանում են Էրեբունու «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ: Նունեն ասում է, որ Փիղը «Շեֆն» է, այսինքն՝ «Մամա Ռոզան»: Ելենան ձեռքի գարեջրի շշով հարվածում է Թարվերդյանի գլխին, մեքենայում գտնվող փայտե մահակներով Խաչատուրովայի հետ հարվածում Նունեին:
«Պուշոկը» մեքենայում պահել էր Նունեի ձեռքերը, այդ իսկ պատճառով նա անզոր էր դիմադրելու: Դրանով չբավարարվելով՝ կանայք Նունեին իջեցնում են մեքենայից ու հարվածում են անխնա՝ ոտքերով, մահակով, ձեռքերով: Տուժողը ստանում է գլխուղեղի սալջարդ, գանգուղեղին վնասվածք, քերծվածքներ:
Դատավճռով ապացուցված էր համարվել նաեւ այն, որ արյունլվա վիճակում տուժողին նստեցնում են մեքենան, ապա՝ Սասունցի Դավիթ փողոցի եւ Ազատամարտիկների խաչմերուկում ընթացող մեքենայից հրելով՝ դուրս են գցում: Խաչատուրովան հընթացս մեքենայով շրջադարձ է կատարում, անվադողով հարվածում ընկած տուժողին: Ըստ փորձագիտական եզրակացության, Նունեն ստացել էր «բազմաբեկորային կոտրվածքների ձեւով ծանր վնասվածք»: Հայտնի սերիալի հերոսուհուն դատարան էին բերել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից:
Դատական առաջիկա նիստի օրը հայտնի չէ:
«Առավոտ» օրաթերթ
Այո: Չնայած հրաժարվելու ցանկությունը մեծ է:
Ամեն ինչի շատը լավ չէ:
Այսինքն դու տեղյակ ես, որ բազմաթիվ կենդանիներ մորթվում են միայն նրա համար որ դու, ես ու լիքը ուրիշները մսով բորշ կամ հավի կոտլետ ուտենք, չէ՞:
Եթե կենդանուն կարելի է հանգիստ մորթել էդ տրիվիալ ստամոքսային հարցը լուծելու համար ու վատ չզգալ դրանից, ի՞նչ վատ բան ես տեսնում նրա մեջ, որ կենդանուն մորթեն պարզապես ուտելուց ավելի մեծ խորհուրդ մեջը դնելով:
Ameli (09.02.2012), keyboard (08.02.2012), Moonwalker (08.02.2012), Varzor (08.02.2012)
Որքան ուրախ եմ, որ Մայրենի լեզուն գերազանց տիրապետող և իմ սխալները շտկող ևս մի Հայ կա․․․ Ես ռ-ն հատուկ եմ գրել, եթե ցանկանաք կմանրամասնեմ
Ես՝ ոտքից գլուխ եմ խրված, թե՝ մինչև գոտկատեղ, դա միայն իմ անձի որոշելիքն է։ Ես ոչմեկի հավատք չեմ քարոզում ու առավելևս շնորհակալություն հայտնելու կոչ չեմ անում։ Ինչպես ասվեց վերևում ամեն մարդ ինքն է որոշում երևույթի "սովորության" ճիշտ ու սխալ լինելը։
Ոչ մեկ չի ուզել, հնուց եկած ավանդույթ է, մարդիկ կյանք են նվիրել դրան, բայց այդ հարցի պատասխանը չեն գտել։
Փաստորեն անգլերեն էլ գիտեք, կրկնակի ողջունելի է։
Հ․Գ․ Ողբամ ըզ քեզ Հայ ժողովուրդ, մի քանի գիրք կարդալով՝ Հայը, քրիստոնեային արաբի հետ է համեմատում![]()
Վերջին խմբագրող՝ keyboard: 08.02.2012, 16:50:
Դե Աստծուց շնորհակալ լինելը զոհաբերության միջոցով նախաքրիստոնեական սովորույթ է, որը մինչ այժմ պահպանվել է:
Եկեղեցին "մատաղ" երևույթն ընդունում է ոչ թե որպես Աստծուն կատարված նվիրատվություն, այլ ընդամենը ողորմություն: Մատաղատերը մատաղը բաժանում է, կերակրում է "սովածներին" ու այդպիսով երախտապարտ է լինում Աստծուն` բարի գործ է կատարում:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
armen9494 (08.02.2012)
Varzor (08.02.2012)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ