Արէա-ի խոսքերից
Գիտեմ որ գրառումս շատերին դուր չի գա, էս թեման իրավացիորեն ընդունված չի ակումբում (հուրախություն ինձ), մի մասն էլ կսերտնեղեն, թե հազիվ մոռացել էինք էլի սկսվեց, ինչևէ, Անժելա Սարգսյանի մասին եմ խոսելու:
Մարդ ու կնիկ, չնայած որ արդեն բաժանվել էին, բայց խիզախություն ցուցաբերեցին, ու երևի մտածելով երեխայի ապագայի մասին, հանդես եկան համարձակ հարցազրույցով, որտեղ ամեն կերպ համոզեցին որ նկարներում իրենք երկուսով են, ու չարամիտները ուղղակի գողացել են էդ նկարները իրենցից:
Մենք էլ, որպես միամիտ մարդիկ (կամ այդպես ավելի հարմար գտնելով) "հավատացինք", ասեցինք դե լավ անցած լինի, մանավանդ որ առանձնապես քննադատելու որևէ բան անձամբ ես չեմ տեսնում:
Մեկ էլ հանկարծ, բո՜ւմ: Բոլոր լրատվամիջոցների գլխին կարծես եռման ջուր լցրեցին, ոնց թե, դու փորձես հանցանքդ հերքես, արի հլը ստեղ: Ու գնա՜ց ապացույցների շարքը, բա հլը դրա նակոլկեն նայեք, հլը էս ամսագրի համար տեսեք ոնց են նկարվել, գնա՜ց հոդվածները. "Անժելայի սուտը", "Հանեք դիմակները", "Բռնեք դրան" ..., հիմա էլ "Չենք լռելու"-ն ա տեսանյութ պատրաստում:
Ինչի՞ համար այ ձեր ցավը տանեմ: Խի չեք թողնում մարդիկ հանգիստ ապրեն, ինչի եք քչփորում: Մի սրիկա փորձել էր ստորացնել անմեղ մարդու, փոխարեն բոլորով միասին դատապարտեք էդ արարքը, մի հատ էլ դուք եք ամեն կողմից շակալների նման վրա տվել, ի՞նչ եք ուզում:
Է՜հ, նեղված եմ:
Էջանիշներ