User Tag List

Էջ 186 1112-ից ԱռաջինԱռաջին ... 86136176182183184185186187188189190196236286686 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 2,776 համարից մինչև 2,790 համարի արդյունքները՝ ընդհանուր 16677 հատից

Թեմա: Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

  1. #2776
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lusina-ի խոսքերից Նայել գրառումը
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    Չկարողացա անտարբեր մնալ , ախր բախտներդ բերելա , որ էտ կապիկի ատամը ցավում էր,թե չէ գրպաններումդ ինչ կար հաջորդ վայրկյանին ձեռքին էր լինելու իսկ ամենահավեսը արևածաղիկ ու կոնֆետ ուտելն է Իսկ մեծ առյուծին երբեմն կենդանի շուն են տալիս ուտելու,տեսարանն ահավոր է .հետաքրքիրա օձերի բաժինը դեռ կա՞ր , տեսե՞լ եք......ափսոս նախօրոք չեմ կարդացել ,որ այդտեղ էիք գնալու ,շատ բաներ կպատմեյի ավելի հետաքրքիր կանցկացնեյիք (չնայած երևում է ,որ առանց այդ էլ լավ է անցել
    Մեր բախտը չգիտեմ, բայց կապիկի բախտը հաստատ չի բերել, որովհետև էդ ցավող ատամը հեռացնելու են

    Սողունների բաժինը տանն էր, մի երկու հատ օձ կար, տարանտուլա, սև կարիճ, մողեսներ ու նեղոսյան կոկորդիլոսի երկու փոքրիկ ձագ Եթե Արմավիր էլի գնանք, անպայման տեղյակ կպահենք
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lusina (04.04.2011)

  3. #2777
    Պատվավոր անդամ V!k-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,335
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեռ նոր էի սկսել կարդալ ու գիտեի, որ հաստատ Ռամշինա տեսած լինելու:
    խի կարողա ես էիր կարդացե՞լ
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընտիր ա, բացի հեծանիվի թամբից, ամեն ինչ վրա կարում եմ նստեմ:

    Վաղը մի երկու նկար կտեղադրեմ, էսօր սատկած եմ, գնամ քնեմ, որ առավոտ 7:30 վեր կենամ, գնամ Էրէբունու հիվադանոց, էպիկրիզ վերցնեմ ու ռադ ըլնեմ վայենկոմատ:

    Հա, մեկ էլ ջերմությունս ավելի ա բարձրացել, նոր չափեցի, 37.8, ռադիատորս եռում ա:
    ես երեկ կարդացել էի, բայց չգիտեի որ նույն վայենկոմատից ենք
    . . . DREAM ABOUT TOMORROW
    BUT LIVE FOR TODAY . . .

  4. #2778
    Պատվավոր անդամ Lusina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2010
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,186
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր բախտը չգիտեմ, բայց կապիկի բախտը հաստատ չի բերել, որովհետև էդ ցավող ատամը հեռացնելու են

    Սողունների բաժինը տանն էր, մի երկու հատ օձ կար, տարանտուլա, սև կարիճ, մողեսներ ու նեղոսյան կոկորդիլոսի երկու փոքրիկ ձագ Եթե Արմավիր էլի գնանք, անպայման տեղյակ կպահենք
    Ափսոս ,ժամանակին օձերի ու սողունների առանձին բաժին կար ,շատ սիրուն օձեր կային,երևի վերջը չկարողացան պահել ,պայմաններ չկային.Ես փոքր ժամանակ շատ հաճախ էի գնում,իսկ գազանանոցի տերերը անգամ մեզ բարեկամ են գալիս Ես հեծանիվ քշել չգիտեմ ,բայց եթե էլի գազանանոց գնաք, անպայման կմիանամ ձեզ

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (04.04.2011)

  6. #2779
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայ-ռուսական բնակարանաբաշխություն

    Երեկվա միջոցառումը դժվարանում եմ մրցանակաբաշխություն անվանել: Ոնց ուզում եք մտածեք, բայց Տաշիր-2011 երաժշտության հետ ընդհանրապես կապ չունի: Առաջին հերթին այն պատճառով, որ լրիվ այլ իմաստներ են ներդրված միջոցառման կազմակերպման մեջ: Որերորդ տարին է մեծ գումարներ են ծախսվում Կրեմլում համերգ կազմակերպելու համար` այսինքն` դա նշանակում է, որ հեղինակները ուզում են ցույց տալ թե տեսեք ինչ մեծ հնարավորությունների տեր են հայերը Ռուսաստանում, ու թող մեր չուզողները «տռաքվեն»:

    Իսկզբանե անիմաստ եմ համարում, որ տենց մեծ փողեր ծախսվեն Կրեմլում հայերի տաշի-տուշին կազմակերպելու վրա, եթե նույն հայերն առհասարակ Մոսկվայում իրենց երրորդ սորտի մարդ են զգում ու ունեն շատ ավելի լուրջ խնդիրներ, քան Կրեմլում հայ արվեստը ներկայացնելը: Այդ փողերը կարող էին ծառայել Հայաստանում կամ ծայրահեղ դեպքում Ռուսաստանում հայ մարդկանց աշխատատեղերով ապահովելու համար:

    Լավ, միևնույն է չեն անելու: Գոնե համերգը մակարդակով կամ ճաշակով լիներ: Հիմա կմտածեք սպասում եմ մի նոր բան տեղի ունենա, որ քննադատեմ: Բայց ախր ին՞չ կապ ունի բրազիլական պարը և դեղնա-նարնջագույն փետուրները Ռազմիկ Ամյանի ու Թաթայի 6/8-ի հետ: Իր դարն ապրած Լարիսա Դոլինան, որ ամեն անգամ կհրավիրվի իբրև հայերի մեծ բարեկամ:

    Շատ տխուր էր, երբ խոսում էր Նիկիտա Միխալկովը: Այնքան հեգնանք կար նրա խոսքում, որ դժվար կլիներ դա չնկատել: Եվ հետո, ամեն երկրորդ ռուս հաղորդավար կամ հյուր մի քանի անգամ կրկնեց, որ «հայերն ամենուր են, հայերը շատ-շատ են, այդպիսի տեղ չկա, որտեղ հայ չլինի»: Չգիտեմ դուք ինչպես, բայց ես ինձ հեչ լավ չզգացի… Զզվում եմ ռուսներից, ռուսամոլությունից, ռուսամետ մտածելակերպից, ռուսներին սապոնվելուց: Ու այդ ֆոնին Մարկի արտահայտությունը` «У некоторых армян есть дачи за Россией. Например, в Джрвеже».

    Այսինքն` ին՞չ էր սա նշանակում: Կա միայն Ռուսաստան ու մեր հայրենիքը դրա սահմաններից դուրս գտնվող ամառանոցային գոտի է, թ՞ե ոնց: Մի խոսքով երեկ «բլթերի» ռեկորդ է սահմանվել Տաշիրում, որից ամենամեծը` բնակարանաբաշխությունն էր:

    Անչափ ուրախացա, երբ նոր բնակարան շնորհվեց Շուշան Պետրոսյանին: Պատճառների մասին թույլ տվեք չխոսել, բայց երբ նմանատիպ բնակարան ստացավ նաև Նունե Եսայանը, ով մի 3-4 տուն ունի Երևանի տարբեր մասերում, ես պարզապես ապշեցի: Մի խոսքով, երեկվա բնակարանաբաշխությունը զզվելի նստվածք տողեց ինձ մոտ: Հյուսիսային պողոտայի նորակառույցների տները երգիչների առաջ ցփնելը մի տեսակ ապտակի է նմանվում: Ապտակ, որը հասցվեց այդ շենքերի պատճառով իրենց տներից զրկված մարդկանց:

    Պարզ է, որ մեծահարուստները մեծ փողերի լվացման կարիք ունեն, բայց ոչ թե շոու բիզնեսի օգնությամբ: Թող օգնեն դպրոցներին, մանկապարտեզներին, թոզ երիտասարդների համար մի լավ բան անեն, որ նրանք այսօր փողոցներում թրև չգան… Մի խոսքով, «Տաշիր 2011 – пир во время чумы»: Ուրիշ բան չեմ կարող ասել:

    http://www.radiovan.am/%D5%B0%D5%A1%...8%D6%82%D5%B6/
    I may be paranoid but no android!

  7. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (05.04.2011), Claudia Mori (08.04.2011), Fender (04.04.2011), ivy (04.04.2011), Jarre (19.04.2011), Sophie (05.04.2011), Yevuk (07.04.2011), Դեկադա (04.04.2011), Հայկօ (04.04.2011), Հարդ (04.04.2011), Մանուլ (04.04.2011), Նարե (06.04.2011)

  8. #2780
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում V!k-ի խոսքերից Նայել գրառումը
    ես երեկ կարդացել էի, բայց չգիտեի որ նույն վայենկոմատից ենք
    Իսկ ես գիտեի:


  9. #2781
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Էդ միջոցառումը ոնց որ անօթևան երգիչների բնակարանամուտը լիներ...

    Զզվելի ա...

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (08.04.2011), Jarre (19.04.2011), VisTolog (04.04.2011), Հայուհի (05.04.2011), Ռուֆուս (04.04.2011)

  11. #2782
    Պատվավոր անդամ V!k-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,335
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ միջոցառումը ոնց որ անօթևան երգիչների բնակարանամուտը լիներ...

    Զզվելի ա...



    ֆեյսբուքում կազմակերպվել է ակցիա Կոչ «Տաշիր-2011»-ի աստղերին
    Առաջարկում ենք մեր աստղերին (ով տան կարիք չունի) «Տաշիր-2011»-ից նվեր ստացած բնակարանները, նվիրաբերել անտուն ընտանիքներին:
    Արդյունքը կախված է մեր ակտիվ մասնակցությունից:
    Մեր աստղերին խնդրում ենք վերաբերվել հարգանքով:
    Մենք առաջարկում ենք և ոչ թե պահանջում:
    . . . DREAM ABOUT TOMORROW
    BUT LIVE FOR TODAY . . .

  12. #2783
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում V!k-ի խոսքերից Նայել գրառումը



    ֆեյսբուքում կազմակերպվել է ակցիա Կոչ «Տաշիր-2011»-ի աստղերին
    Էս էլ դրա պատասխանը

    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  13. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (05.04.2011), einnA (06.04.2011), Jarre (19.04.2011), Malxas (08.04.2011), V!k (06.04.2011), Հայուհի (05.04.2011), Նարե (06.04.2011), Ռուֆուս (06.04.2011)

  14. #2784
    Պատվավոր անդամ Նարե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս էլ դրա պատասխանը

    Հենց մենակ Բարբրի շարֆը հուշում է, որ էս խեղճ ու կրակը հանապազօրյա հացի խնդիր ունի, մեկ Էլ իրա ամուսնիկի Պորշե Կայենը: քորանային աչքերս էս խեղճի վիճակը չտեսնեի:
    Վերջին խմբագրող՝ Նարե: 06.04.2011, 15:31:
    Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:

  15. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (07.04.2011), Jarre (19.04.2011), Kuk (06.04.2011), Malxas (08.04.2011), Moonwalker (06.04.2011), Հայուհի (06.04.2011)

  16. #2785

  17. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (06.04.2011), Jarre (19.04.2011), Malxas (08.04.2011), Moonwalker (06.04.2011), V!k (06.04.2011), Yevuk (07.04.2011), Հայկօ (06.04.2011), Ձայնալար (06.04.2011), Նարե (06.04.2011)

  18. #2786
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2010
    Գրառումներ
    199
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատճառների մասին թույլ տվեք չխոսել, բայց երբ նմանատիպ բնակարան ստացավ նաև Նունե Եսայանը, ով մի 3-4 տուն ունի Երևանի տարբեր մասերում, ես պարզապես ապշեցի:
    Իսկ ինքը՝ չէ բոլորովին, իր արյուն-քրտինքով երգած ֆոնոգրամաներին լրիվ արժանի նվեր է համարում, ու նեղսրտում, որ ժողովուրդը հարամ է անում ստացած նվերը:

  19. #2787
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տաշիրը շարունակվում է

    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (19.04.2011), Malxas (08.04.2011)

  21. #2788
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր ա, թե Նունեն ինչի ա տենց ոգևորվել... ոնց որ 3 ամսական երեխու բերանից սոսկեն խլած լինեն։

  22. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (08.04.2011), My World My Space (06.04.2011), Smokie (06.04.2011), tikopx (06.04.2011), Աթեիստ (06.04.2011), Դեկադա (06.04.2011), Լուսաբեր (06.04.2011)

  23. #2789
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կրեմլյան թամաշա

    Ապրիլի 3-ին “Արմենիայով” ուղիղ եթեր էր հեռարձակվում “Տաշիր 2011” –ը:Մեր օրգանիզմն արդեն հակամարմիններ ունի այս երևույթի հանդեպ, բայց փորձեցի լրջորեն հետևել ու հասկանալ ինչու է այսպես:Մասնավորապես, ինչու քիչ կրթված մարդկանց ճաշակն է համարվում գերիշխող , և ինչու են սրանից խորապես տառապում նրանք, ովքեր ավելի շատ են կրթվել:

    Համերգին միացա այն պահից, երբ հաղորդավարներ Վերա Բրեժնևան ու Մարկ Սաղաթելյանը հայտարարեցին , որ երգելու է Արմենչիկը: Ռուս հաղորդավարուհին ինչպես և սպսվում էր իր զարմանքը հայտնեց այդ հաղթ տղամարդու անվան “уменьшительный- ласкательный” “չիկ”-ի կապակցությամբ , բայց սա իմիջիայլոց: Արմենչիկը երգում էր.
    “Ես հիմա սիրահարված մի տղա , չեմ թողնի , որ իմ սերը մնա մենակ: Նայում եմ, նայում եմ քեզ, ժպտում ես, կարծես, որ սիրում ես դու էլ: Գիշերը միայն քեզ եմ ես հիշում”:

    Սույն անտիպոեզիան միակ երևույթը չէ մեր երգարվեստում ու Շուրա Բալագանովի ելույթն հիշեցնող այս տեքստերը մեր երաժշտական մշակույթի բազիսն են ,իսկ ռնգային կլկլոցը` վերնաշենքը, որով դաստիարակվեց արդեն մի քանի սերունդ: Ինչ -որ մարդիկ պատասխանատվություն վերցրին իրենց վրա ձևավորելու դեռ ամորֆ վիճակում գտնվող պատանիների գեղագիտական ճաշակը ` անկախ նրանից ինչ են լսել այդ պատանիների ծնողները, ովքեր են իրենք, ինչ գենետիկ ժառանգություն ունեն : Եկան ինչ-որ գավառական ջահելներ , որոնք հնարեցին “մեղեդիներ”, գրեցին վերևում նշված բառաշար, որտեղ եթե սեր է` ուրեմն ենթադրվում է, “հավիծյան”, “միայնակ”, “անդարձ” ու “մոմ” բառերը: Հետո մի մղձավանջային կլիպն արդեն բավարար է ,որ “ստեղծագործությունն” ամրապնդվի դժվարությամբ ձևավորվող սերնդի ուղեղում:

    Մարդիկ, որոնք պատասխանատու են մշակույթ ասվածի համար, իրենք չլսելով այդ փողաբեր “գոհարները” `դրանք պարտադրում են հազարավոր մարդկանց ,պարտադրում են հեռուստացույցով ու ռադիոյով: Բռնության բոլոր դեպքերը մենք հանդուրժում ենք, բայց հենց խոսվում է փոքր տարիքից բարձր մշակույթ պարտադրելու մասին ` լսվում են հօգուտ մարդու մշակութային իրավունքների անվարժ թոթովանքներ:

    Ով է մեղավոր

    Կոնկրետ դեպքում: “Տաշիրը” հավաքում է հսկայական դահլիճ , ծախսվում է աննկարագրելի մեծ գումար : Ինչ սկզբունքով են ընտրվում երգիչներն ու համարները , ու ով է ընտրում:
    Մարկ Սաղաթելյանը ուրախների ու հնարամիտների այն տղաներից է , որ փայլում է իր բազմաթիվ շնորհներով, տաղանդավոր է , անշուշտ հնարամիտ է և երևի ուրախ, ունի ռուսական կրթություն ,հավանաբար արգահատանքի է արժանացնում այն մարդկանց , որոնք շփոթում են ռուսերենի “պադեժները” կամ իգական ու արական վերջավորությունը , բայց ինքը իր ՈւՀԱ-ի մյուս , անկասկած տաղանդավոր, բազմակողմանի զարգացած ընկերների նման շարունակում է ասել “քանց թե”, “դբրոց” ,”թաթերական”, ու նրան ոչ ոք չի սաստում, որ հաղորդավարն իրավունք չունի այդչափ տիրապետելու մի լեզվի , որով խոսում է հրապարակավ : Բայց սա էլ ուրիշ խնդիր է:

    Սաղաթելյանը անկասկած սիրում ու հասկանում է իսկական արվեստը, երգում է ուրիշ երգեր, որոնք համաշխարհային գոհարներ են , գնում է ուրիշ համերգների , որոնք էապես տարբերվում են “Տաշիրի” ու համայն հայության համար իր ընտրածից: Սամվել Կարապետյանը մշակույթի պատասխանատու մարդ չէ և նա կարող է հավանել ում ուզի ու լսել ինչքան ուզի: Բայց եթե հայ մշակույթի այդքան մեծ ներկայացման համար, ինչպիսին “Տաշիրն” է, պետք է ընտրվեն հայ մշակույթի լավագույն նմուշները , ապա դա պետք է անի մեկը , որ հրաշալի տարբերում է մշակութային աղբը արժեքից: Համոզված եմ, որ Մարկ Սաղաթելյանի , Գարիկ Մարտիրոսյանի ճաշակն ու բարձր մշակույթին նրանց հաղորդակից լինելը կասկած չի հարուցում : Ինչու ծախսել այդչափ մեծ գումար ու կրեմլյան դահլիճում անցկացվող համերգի մշտական հանդիսատես դարձնել ոչ թե մոսկվայաբնակ մտավորականությանը , այլ նրանց, որոնք հենց ցուցադրված համերգի սահմաններից ավելի բարձր արվեստ երբևէ չեն տեսել:Կամ ինչու նրանց, ովքեր դեռ չեն տեսել` մեծ գումարների դիմաց ցույց չտալ այդ բարձր արժեքները:

    Ինչու լինելով բարձր ինտելեկտուալ ` նրանց իրավունք է վերապահված խավարամիտ դարձնել հայության մեծ մասին: Միթե հարգելի Գարիկ Մարտիրոսյանը երբևէ կարող է գնալ Արմենչիկի համերգին ու լսել “Ժպտում ես, կարծես որ սիրում ես դու ինձ” երգի ռնգային կատարումն ու իր երեխաներին լսեցնել հենց սա կամ մնացած գոհարները, որ հնչեցին: Վստահ եմ` ոչ:Հաստատ, իր երեխան լսում է Սթինգի համերգը, ուրեմն ինչ իրավունքով են իմ երեխային լսեցնում Արմենչիկ ու մնացած “ձեռքբերումները”: Իրենք չեն լսում, բայց խավարամիտ հայրենակիցները դա ե՞ն սիրում:
    “Առանց ձեզ Արմենչիկը գոյություն չունի”,-հուզական բացականչում է Արմենչիկը, ու հասկանում ես, որ ինքը ճիշտ է ասում:

    Սրանից անմիջապես հետո պարզվում է այս փառահեղ երգերի կատարմանը ներկա էր ոչ ավել ոչ պակաս Նիկիտա Միխալկովը: Ով, ով, բայց Գարիկ Մարտիրոսյանն ու Մարկ Սաղաթելյանը շատ լավ գիտեն այս ռուսամեծար մշակութային մետրի ով լինելը, ու նրա ներկայությամբ բեմ հանել մեր հետխորհրդային “ նվաճումները” պետք է որ անհարմար լիներ: Անկասկած, եթե բեմից հնչեր ոչ թե քրդա-թուրքա-արաբական վատ մեղեդին ,փառք Աստծո Միխալկովի համար անհասկանալի լեզվով ,այլ Մանսուրյանի գործերը, Աշոտ Սաթյանի “ Երգ առանց խոսքին”, Աննա Մայիլյանի կոմիտասյան կատարումները, Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններն ու մի խոսքով այն, ինչ պարզերես է անում մեզ` Միխալկովն հաստատ կմնար ու կլսեր դրանք: Միխալկովի սպանիչ հեգնանքը դարավոր մշակույթի հանդեպ պատկերացնելուց հետո , փառաբանեցինք հեռակառավարման վահանակ ստեղծողին ,որ ակնթարթորեն կարելի է փոխել ալիքը , որ որոշ ժամանակ անց հայկական մազոխիզմի շրջանակներում նորից վերադառնանք Մոսկվա`կրեմլյան պալատ:

    Չի կարելի հաճույքից վնգստալ երբ ռուսները հայերեն բառեր են արտասանում

    Սրանում ես համոզված եմ միանշանակ: Դուք պատկերացնում ե՞ք որևէ ռուս հաճույքից մլավի երբ դուք սխալ ռուսերենով ապուշություն ասեք, մանավանդ` բեմից:
    Ինչ հրաշալի բան կա, երբ ասում են “սիռում եմ քեզ խայոց լեզու, մայռիկիս պես անուշ ես դու”: Սա մոտավորապես նման է մեր այն քարեդարյան տղամարդկանց սովորույթին, երբ երեք տարեկան երեխային հայհոյանք են սովորեցնում ու հետո գալարվում հաճույքից, երբ նա արտասանում է դրանք:

    Չի կարելի նաև հումոր անել վտանգված արժանապատվության շուրջ

    Ստացված հումորը հրաշալի է: Այն վկայում է սուր մտքի, բարձր ինտելեկտի մասին: Սեփական անձի հանդեպ հումորն էլ հրաշալի է բնութագրում մարդուն: Բայց այլասիրության սահմաններում ծաղրել այն, ինչ գոնե տվյալ պահին ծաղրել չի կարելի ու ծաղրել սեփական արժանապատվությունը ուրիշինը բարձր պահելու համար` մեղկ, խեղճ, պուճուր ժողովրդի բան է, ինչքան էլ բազմակողմանի զարգացած լինես: Ինքդ քեզ վրայով ման գալու շնորհիվ չի կարելի ծիծաղ կորզել: Ռուս հաղորդավարուհին ասում է Մոսկվայում հայկական թաղամաս կա՞: Գարիկ Մարտիրոսյանը պատասխանում է. “Չարժե, որ լինի, թե չէ հայերը հաջորդ օրը ինքնավարություն կպահանջեն ու միացում Երևանին”: Անշուշտ հայերը խրոխտ քրքջում են: Խրամատները հեռու են , իսկ ամեն օր դիպուկահարի կրակոցից մեռնողների մեջ ծանոթներ չունեն: Դրանից անմիջապես հետո լավագույն սաունթրեք անվանակարգում հաղթում է “Վերադարձ” ֆիլմի սաունթրեքը, որն ըստ իս տխուր մի բան էր, ոչ թե թախծոտ իմաստով, այլ գորշ , բայց այս ֆիլմը , որքան հասկացել եմ Ղարաբաղի ինքնավարության ու Հայաստանին միավորվելու ու դրանից հետո սկսված պատերազմի մասին էր: Չի կպնում` խոսքը, հումորը , սեփական դիրքորոշումը չեն կպնում իրար:

    Երկրորդ անգամ օտարերկրացին չհասկացավ որ սա հայի “մեջլիս” էր

    Մի անգամ աշնանն էր, որ Ժերար Դեպարդյոն մի քանի ժամ նստեց Արամ Խաչատրյան դահլիճում ու մի հայերեն բառ չլսելուց հետո բարձրացավ բեմ ու իր կարծիքով հյուրընկալող երկրի մայրենի լեզվով ասաց “սպասիբո”, երկրորդ անգամ Տոտո Կուտունյոն Կրեմլում հայերին ասաց. “Յա լուբլու վաս”:

    Կարծում եմ Գարիկ Մարտիրոսյանին արժե պարգևատրել խիզախությամ մեդալով , որովհետև նա միակ մարդն էր, որ բեմից խոսեց հայերեն, մանավանդ , որ ապրիլի մեկին էլ ռուսական քաղաքացիություն ստանալու Մեդվեդևի առաջարկին պատասխանել էր, թե ուրախ կլինի ունենալ ռուսական քաղաքացիություն, բայց հայկակնից չի հրաժարվելու:
    Հայրենակիցներ, ինչու ենք մեր համերգները վարում ուրիշի լեզվով , չէ որ մենք լեզու ունենք, այն էլ պետական:

    Հետո բեմ բարձրացավ Հայաստանի դեսպանը Ռուսաստանում…”և նա սկսեց ռուսերեն խոսել”: Դահլիճում հազիվ երեք ռուս կար:

    Սոված մանուկներ

    Գևորգ Սարոյանն ասում էր .”Ասում եմ սոված մանուկներ”: Ես էլ եմ ասում: Սամվել Կարապետյանն , անշուշտ իր ու իր շրջապատի կյանքում վաստակ ունեցող մարդ է , ու իր կարողության ստեղծման ճանապարհին հազար ու մի բան տեսած մեկը: Արտաքնապես էլ` մարդու արտաքին ունի: Խոսում է նորմալ հայերենով ու լավ ռուսերեն գիտի : Մարդն իր կարողության մի մասը տրամադրում է անկասկած, լավ գործ անելու տրամադրվածությամբ: Հավաքում է Մոսկվայի հայությանը, մարդկանց պարգևներ տալիս: Ծախսվել է հսկայական գումար: Կարելի է պատկերացնել Բասկովին, Լարա Ֆաբիանին, Սոբչակին, Վերա Բրեժնևային ու մյուսներին տրված գումարի չափը :

    Այնպիսի գումար, որով կարելի էր մանկատներ պահել, կրթաթոշակ տալ տաղանդավոր , բայց անվճարունակ երեխաներին , բնակարան տրամադրել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն կյանքը շարունակել կարողանալու մակարդակով, այլ ոչ թե էկզոտիկ հետաքրքրության համար: Ու սոված մանուկներն ու կրթված տղաները անպայման կհիշեին Սամվել Կարապետյանի բարի անունը: Իսկ բնակարանամուտի օրը ու դրանից հետո կերդվեին նրա անունով:

    Բնակարաններ ստացած մեր հին աստղերը , որ հաստատ այդպիսի խնդիր չունեն, կարծում էի տեղում այդ բնակարանները կտրամադրեին որևէ զոհված ազատամարտիկի ընտանիքի, որոնք հայրենիքին նվիրաբերված հոր փոխարեն լույսի ու գազի փող չունեն: Դա հաստատ ավելի լավ է , քան զոհված ազատամարտիկի մասին խրոխտ քառաձայն հայրենասիրական երգն այն մասին , ինչպես մտանք Սասուն, հետո Վան:
    Մեծ գումարները մեծ գործերի համար են, իսկ Քսենիա Սոբչակը հաստատ առանց Երևանում տուն ունենալու էլ Արարատի կարոտից չէր մեռնի:
    “Սամվել Կարապետյանի կրթաթոշակ” կամ “օգնություն լեյկիմիայով հիվանդ հայ երեխաներին” հաստատ ավելի բարձր է հնչում, քան “Սիռում եմ քեզ խայոց լեզուն”

    Վերջաբան

    Երբեք ուշ չէ վերջնականապես զզվել ինքնես մեզնից ու սկսել ապրել արժանապատիվ:

    Լուսինե Հովհաննիսյան
    zham.am

    http://top-news.am/index.php?newsid=391&ng=11&nt=6
    I may be paranoid but no android!

  24. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (07.04.2011), davidus (07.04.2011), Freeman (08.04.2011), Jarre (19.04.2011), Malxas (08.04.2011), Nadine (08.04.2011), Skeptic (07.04.2011), Valentina (07.04.2011), Աթեիստ (21.04.2011), Արևածագ (07.04.2011), Գեա (07.04.2011), Դատարկություն (07.04.2011), Հայկօ (07.04.2011), Ձայնալար (07.04.2011), Նաիրուհի (07.04.2011)

  25. #2790
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շշել ա:
    DIXI
    carpe noctem

  26. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (08.04.2011), Jarre (19.04.2011), Աթեիստ (21.04.2011), Ձայնալար (07.04.2011)

Էջ 186 1112-ից ԱռաջինԱռաջին ... 86136176182183184185186187188189190196236286686 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Քնած», բայց հետաքրքիր թեմաների «արթնացում»
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 20.03.2019, 00:37
  2. Հոմսքուլինգի թեմայից դուրս գրառումներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 126
    Վերջինը: 24.10.2016, 20:12
  3. Գրառումներ: 3
    Վերջինը: 24.04.2010, 18:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •