դուք գիտեք, բայց , որ ման գաք հատտա կա ետ հիվանդությունը ու շատ քիչ մարդա տառապում դրանով, կարաք բժիշկներին էլ հարցնեք ծանոթ
դուք գիտեք, բայց , որ ման գաք հատտա կա ետ հիվանդությունը ու շատ քիչ մարդա տառապում դրանով, կարաք բժիշկներին էլ հարցնեք ծանոթ
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
«Կապույտ արյունը» դե՛ղ է, դե՛ղ, իսկ այ «Կապույտ արյուն» վեպերի հավաքածուն պատմում է կապույտ արյուն ունեցող վամպիրների մասին: Հուսանք սրանով խոսակցությունը փակվածա:![]()
Վերջին խմբագրող՝ VisTolog: 07.09.2010, 20:48:
եսի ելի իմ ասածը չի, սա դղա ու ննման բաներ, իմ ասածը նորմալ մարդկանց մասինա, դուք գիտեք հավատալ կամ չէ:
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Կապույտ արյունի պահով չգիտեմ, բայց այ «վամպիրային» հիվանդության մասին գիտեմ: Մարդկանց մաշկի պիգմենտային համակարգի ու մաշկի կազմության խախտումը բերում է նրան, որ արևի ճառագայթներից մաշկի վրա այրվածքներ են առաջանում, դրա համար էդպիսի մարդիկ արևի ուղղակի ճառագայթներից խուսափում են, աշխատում են երեկոյան դուրս գալ
Հեմոֆիլիան իմ իմանալով կապտարյունության հետ կապ չունի: Հին ժամանակներում մտածում էին , որ ազնվականների անոթներով կապույտ արյուն է հոսում, ինչքան մարդու մաշկը սպիտակ է լինում, էնքան նրա տակի երակների կապտությունը ավելի պարզ է երևում, դրանից էլ ենթադրում էին![]()
Հեմոֆիլիան էլ հիմնականում ազնվականների մոտ էր տարածված, այ երևի դրանից էլ շփոթությունը![]()
փաստորեն ինչ-որ մեկի ինչ-որ ( VisTolog վիրավորվեցի) գրառման շուրջ քննարկումներ են սկսվել...
Ժողովուրդ մենակ ավելացնեմ, որ էտ կապույտ արյունը առավելություն չի խեղճ ութոտնուկի համար:Ունենալով մեծ ուղեղի ծավալ, ութոտնուկը ծնված օրվանից սկսում է գոյության պայքարը` օգնագործելով ամենալայն հնարավորությունները, որով բնությունը նրան շնորհել է: Բայց արի ու տես ապրելու համար ունի ընդամենը 2-3 տարի:
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
ապեր ետի ինչ որ ենթադրությունն չի , գնա հետաքրքրվի ու իմացի ,ինձ պետք չի , պետք էլ չի հավատաք, ես գիտեմ լսել եմ ամենուրեք ու ինձ հերիքա ,դուք մտածեք:
Ուղակի տելեվիսոր մի քիչ շատ նայեք,մանավանդ ռուսական դակումենտալնի ալիքներ
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Գանգրահեր (11.09.2010)
VisTolog (07.09.2010)
Գանգրահեր (11.09.2010)
Դե արդեն փաստ ա, որ ցանկացած հեռուստաընկերության ցանկացած լրագրող մարդու ֆիզիոլոգիայից ավելի լավ է հասկանում, քան թե 1000 հատ բժիշկ:
Մի քանի կոմպերին նվիրված հաղորդում նայի, կհասկանաս թե ինչ «խելոք» բան ա լրագրողը: Նույնիսկ CNN-ի:
Օրինակ` Շշմեցուցիչ նորություն, 6 հոգի ունեն ինտերնետը ռեսթարտ անելու բանալիներ:
http://news.rambler.ru/7095412/
http://www.topnews.ru/news_id_37159.html
Էս էլ «կապույտ» արյունին նվիրված հարցուպատասխանը, կարդացեք մեկնաբանությունները:
http://otvety.google.ru/otvety/threa...e7842ecb2f6ac5
Հ.Գ.
Այստեղ արդեն բանալիները դառնում են 7 հատ
http://top.rbc.ru/society/27/07/2010/441757.shtml
Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 07.09.2010, 21:46:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
“Դիանա Գրիգորյանը թքեց”, կամ “Վարկանիշներին կակա ենք ասում”
by Դօրիան on 12.03.2010
Ոնց որ ասում են, Աստված ձեններս լսեց։ Եթե ձեռք չառնվեն համապատասխան միջոցառումներ (օրինակ փոխել սցենարիստին, վերցնել ռեժիսյոր, կամ այլն) ապա մինչև ամռան կեսեր Դիանա Գրիգորյանի “Դիմակահանդես” սերիալը հազիվ թե ձգի։ Հատկապես, որ ըստ “ծիտիկների ծլվլոցի” սերիալի գործերն արդեն այնքան էլ լավ չեն։
Դերասանները սերիալից դուրս գալու ցանկությո՞ւն են հայտնում
Դժվար չէր կանխատեսել, որ “Դիմակահանդեսը”, կունենա մոտավորապես այնպիսի ճակատագիր, ինչպես Դիանայի նախորդ “գլուխգործոց” “Շփացած խելագարները”։ Ոչ նկարահանումները Դուբայում, ոչ արաբական թեմաները, ոչ հայտնի դերասանների առկայությունն ու նկարահանման զգալիորեն ավելի լավ որակը, ոչ էլ սերիալն ամենավարկանիշային ժամին ցուցադրելը չփրկեցին նախագիծը։ Այսօր այդ հեռուստանովելը ամենաքիչ քննարկվողներից մեկն է։ Իսկ եթե քննարկվում էլ է, ապա միայն ձեռք առնելու համար։ Ընդ որում ձեռք են առնում ոչ թե սյուժեն (քանի որ ոչ ոք սյուժեից խաբար չի՝ սկսած հեղինակից), այլ մեծ մասամբ կենտրոնանում են հեղինակի անտաղանդության վրա։ Դա, բնականաբար, բացասաբար է անդրադառնում ոչ միայն սերիալի, այլ նաև դերակատարների վրա, ինչը վերջիններս, կարծես թե, հասկացել են։ Ըստ արդեն նշված ծլվլոցների, սերիալի դերակտարներից ոմանք, կոպիտ ասած, որոշել են յան տալ նախագծից ու փրկել իրենց հեղինակությունը։ Չգիտեմ, թե որքանով է դա համապատասխանում իրականությանը, բայց այդ խելացի դերասանների թվում շոշափվում է և Արամ Հովհաննիսյանի անունը (“Որոգայթի” Զավեն)։ Երկու ձեռքով կողմ եմ Արամի հեռանալուն, քանի որ նա իսկապես տաղանդավոր անհատ է, իսկ ես չեմ սիրում, երբ տաղանդներին ծիծաղի առարկա են դարձնում։ Այնպես որ, եթե դուք դիտում եք այդ սերիալը ու նկատեք հերոսներից ոմանց հանկարծամահ լինելը, Պոպուա Նոր Գվինեա տեղափոխվելը կամ այլն, ապա իմացեք, թե ինչ խելացի դերասան է հեռանում էկրաններից։
“Լուրջ” սերիալն ավելի է ծիծաղեցնում, քան հումորայինը
Ներկայումս ամենավարկանիշային նախագծերից մեկը՝ “Yere1″-ը հազիվ թե այնքան ծիծաղեցնի հեռուստադիտողին, որքան “Դիմակահանդեսը”։ Չէ որ վերջինս ծիծաղեցնում է, եթե նույնիսկ ոչ մի անգամ չես դիտել։ Դրանում կարելի է համոզվել facebook-ում բացված “փող ենք քցվում տանք Դիանա Գրիգորյանին, որ էլ ստիպված սերիալ չգրի” խմբում, որն արդեն համարյա 1000 անդամ ունի։ Այնտեղ ամենաշատ քննարկվող թեման, բնականաբար, սերիալը փակելն է։ Ընդ որում ամեն մեկը հույսը մի բանի վրա է դնում։ Օրինակ, որ Դիանայի ամուսինը մի օր կասի, թե իր աշխատավարձն իրենց բավական է ու կխնդրի “էլ էդպես չանել”, կամ որ կարելի է գտնել Դիանային համացանցում, հրավիրել այդ խումբ ու հուսալ, որ այդ ամենը տեսնելուց հետո նա վերջ կտա “ծամածռանքներին”։ Հումորի առարկա է դարձել նաև Դիանայի անչափահաս աղջիկը, որը նախանձելի անտաղանդ է (տեսնես ո՞ւմ է քաշել), բայց կատարում է կենտրոնական դերերից մեկը։ Կա կարծիք, որ երեխայի դեմքի մշտապես սարսափած արտահայտության մեղավորը տեսախցիկից այն կողմ կանգնած մայրն է։ Խմբում շնորհավորում են նաև Դիանայի բոլոր տոները, մաղթելով, օրինակ, մի փոքր իմաստ նրա սերիալներին։ Իսկ ինչպե՞ս է պատասխանում դրան հեռուստատեսությունը։ Ցուցադրում է Դիանայի “Ճակատագրի գերիների” և “Չաղ հայկական հարսանիքի” կրկնությունը TV5-ով։ Հավանաբար ինչ-որ մեկը կամ լավ վառված է, կամ էլ որոշել են Դիանային այնքան շատ ցուցադրել, որ հեռուստադիտողի ճաշակն աստիճանաբար պատրաստեն նոր սերիալներ ընկալելուն։
Սերիալը պահում է միայն գովազդը
Իսկ ըստ ինձ միակ բանը, որ դեռ էկրաններին է պահում “Դիմակահանդեսը”՝ գովազդատուների առկայությունն է, որոնց աչքերին ալիքի ղեկավարությունը, աչքիս, սուտ-վարկանիշային թոզ է փչում (վերջ ի վերջո Դիանան բարեկամ մարդ ա, պիտի աջակցել)։ Կամ էլ, Հայաստանում գովազդատուները դեռ այնքան փորձառու մարկետոլոգներ չունեն, որոնք հաշվարկեն ոչ միայն գովազդի ժամը, այլ նաև այդ ժամին ցուցադրվող ծրագրի վարկանիշը։ Ինչևէ, կարծում եմ, որ գովազդատուներն էլ մոտ ժամանակներս կվարվեն այնպես, ինչպես դերակատարները։ Հատկապես, որ “Արմենիան” եկող շաբաթ սկսում է “Վերջին ցանկությունը” նոր հեռուստասերիալի ցուցադրությունը, որը դեռ չսկսած դարձել է քննարկման թեմա ու հավանաբար կնեղի “Դիմակահանդեսը” ոչ միայն վարկանշային պլանում, այլ նաև գովազդի առյուծի բաժինն իրենով անելով։ Հերիք է միայն նշել, որ նոր հեռուստանովելում ընդգրկված է արդեն իսկ բում արած “Կյանքի գինը” և “Դժբախտ երջանկություն” հեռուստանովելների անձնակազմը… Կարծում եմ, պարզ է, որ “Դիմակահանդեսի” վերջն իրոք մոտենում է…
http://mydorian.wordpress.com/2010/0...-%D5%A5%D5%A9/
Moonwalker (11.09.2010), tikopx (10.09.2010), Valentina (11.09.2010), Արևածագ (10.09.2010), ՆանՍ (15.09.2010)
Երկրաշարժ, տուժածներ, փլուզումներ
ՀԱՅԱՍՏԱՆ - ՆԱՏՈ
Աբովյան քաղաքից 8 կմ դեպի հյուսիսիս արևելք 9-10 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, կան մեծ թվով տուժածներ և փլուզումներ, առաջացել են կոմունիկացիոն վթարներ, հազարավոր մարդիկ մնացել են անօթևան: Ազգային բոլոր հզորությունները կենտրոնացվել են աղետի գոտում, սակայն բավարար չեն աղետի հետևանքները վերացնելու համար, ինչի պատճառով էլ Հայաստանն օգնության խնդրանքով դիմել է միջազգային հանրությանը:Ահա այսպիսի աղետի սցենար է իրականացնելու Եվրաատլանտյան աղետների արձագանքման համակարգման կենտրոնը (ԵԱԱՀԿ) Հայաստանի հետ համատեղ անցկացվող երկրաշարժի հետևանքների կառավարման «Արմենիա 2010» դաշտային վարժանքի ժամանակ: Այսօր Լուսակերտում պաշտոնապես մեկնարկեց ՆԱՏՕ-ի կողմից անցկացվող «Արմենիա 2010» դաշտային վարժանքը, որին մասնակցում էին աշխարհի 28 երկրների և 5 միջազգային կազմակերպությունների 333 փորձագետներ և դիտորդներ, ինչպես նաև 373 ներկայացուցիչներ Հայաստանից:
Լուսակերտում դաշտային վարժանքին հատկացված տարածքում Հայաստան ժամանած տարբեր երկրների դրոշներն էին, նրանց վրանները, փրկարարական սարքավորումները, անհրաժեշտ մասնագիտական տեխնիկան, ինչպես նաև հատուկ վարժեցված շները, որոնք օտարերկրյա փրկարարների հետ կանգնած էին նույն շարքում: Տեսարանն իսկապես հետաքրքիր էր, իսկ վարժանքի համար ստեղծված պայմանները` այնքան տպավորիչ, որ թվում էր, թե իրական աղետ է: Բազային ճամբար, բունկեր, փլուզված շենք, գյուղի լեռ, քիմիական գործարան, խողովակաշար, բարձրահարկ շենք և գետ, ժայռերի մեջ գտնվող քաղաք, ջրի մաքրման գործարան, Արզնու դաշտային հիվանդանոց, Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան. սրանք այն 11 վայրերն են, որտեղ մինչև սեպտեմբերի 17-ը կանցկացվի ուսումնամարզական վարժանքը:Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանն ու ՆԱՏՕ-ի կողմից ուսումնավարժանքի ղեկավար Բոն Ռագները այցելեցին ուսումնավարժանքի վայր, որտեղ տվեցին վարժանքի պաշտոնական մեկնարկը:
«Ուրախ եմ ոչ միայն այն պատճառով, որ մեր կողքին այսքան բարեկամներ ու գործընկերներ ունենք, այլև այն պատճառով, որ սեյսմավտանգ մեր երկրում էլի մի մեծ քայլ է արվում սեյսմիկ ռիսկը նվազեցնելու համար: Մենք` հայաստանցիներս, ի տարբերություն 88թ., այսօր տեղյակ ենք մեր սեյսմիկ վտանգի մասին: Մեր ամբողջ երկիրը գտնվում է սեյսմավտանգ գոտում, գիտենք, որ սեյսմակայուն շենքեր պիտի կառուցենք ու ամրացնենք խոցելինեը: Մենք խորապես գիտակցում ենք, որ մեր երկիրն ու մեր ժողովրդին ենք պաշտպանում, գիտակցում ենք նաև, որ անընդհատ պետք է ստուգել, հղկել ու մշակել մեր պլանները, իսկ դրա լավագույն եղանակն ուսումնավարժությունն է»,- օտարերկրյա փրկարարներին ուղղված իր խոսքում նշեց ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
ՆԱՏՕ-ի կողմից ուսումնավարժանքի ղեկավար Բոն Ռագներն իր հերթին նշեց, որ հիշյալ ուսումնավարժանքին իրենք պատրաստվել են մի ամբողջ տարի և ուրախ են, որ այսօր հասել են եզրափակչին: Բոն Ռագների խոսքով, ուսումնավարժանքի նպատակը միջազգային փրկարարների հետ համակարգված աշխատանքն է, իսկ վարժանքի համար մշակված սցենարը ծառայում է նպատակին:
«Վստահ եմ, որ երբ վերադառնաք տուն, զինված կլինեք նոր փորձով»,- ասաց Բոն Ռագները:
Այնուհետև պաշտոնյաները շրջեցին վարժանքի համար հատկացված տարածքով:
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Inna (12.09.2010), Moonwalker (12.09.2010), Արևածագ (14.09.2010)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ