Վերջին խմբագրող՝ My World My Space: 14.06.2010, 13:09:
Խոսքը գնում է circle.am ռեյտինգային համակարգով հաշվառվող կայքերին, որոնցում հաշվառվում են ոչ բոլոր հայկական կայքերը, իսկ հաշվառվողները անպայման հայկական ուղղվածության պետք է լինեն: Սա նշանակւոմ է, որ այդ չափանիշով ռեյտինգի մեջ չեն կարող մտնել odnoklassniki.ru-ն, facebook.com-ը, google.com-ը: Հարդ, եթե հնարավորություն ունես հաշվառելու այդ կայքերի հայկակական այցելությունների քանակը կամ ինչ-որ տեղից վերցնելու, ապա խնդրեմ, ներկայացրում, բավական հետաքրքիր տեղեկություն կլինի, ոչ պակաս հետաքրքիր, ինչքան հետաքրքիր է ըստ circle-ի հաշվառվածներինը:
Ամեն դեպքում ասեմ, որ tert.am-ի ներքին հաշվարկներից բացի այսօր հրապարակվել է circle.am-ի ու b24-h ապրիլ-մայիս ամիսների պաշտոնական զեկույցը, որում, մանավորապես, ասվում է.
Աղբյուր՝ b24Հայաստանյան այցելություններ
Ապրիլի սկզբից «Circle.am» համակարգը սկսել է հաշվել գրանցված կայքերի հայաստանյան այցելությունները: Ներկայացնում ենք հայաստանյան այցելությունների առավել շատ քանակ ունեցող կայքերի առաջատար տասնյակը:
Ապրիլ ամսին սույն տասնյակը գլխավորել է A1plus.am կայքը (հայաստանյան այցելություններ` 60%), երկրորդ տեղը զբաղեցրել է tert.am (59%) լրատվական նախագիծը, իսկ առաջին եռյակը եզրափակել է armenia-online.ru (25%) սոցիալական ցանցը: Hayland.am (43%) սոցիալական ցանցը 4-րդ տեղում է: 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում auto.am (87%) պորտալը, 6-րդը druzja.am (80%) սոցիալական ցանցն է: Վերջինիս հաջորդում է Rate.am-ը (87%): Aravot.am (58%) և Panorama.am (47%) լրատվական նախագծերը համապատասխանաբար 8-րդ և 9-րդ տեղերում են: Տասնյակը եզրափակում է Spyur.am (69%) կայքը:
Մայիսի տվյալներով` հայաստանյան այցելությունների ցուցանիշներով առաջատար տասյնակը գլխավորում է Tert.am (+1 հորիզոնական, հայաստանյան այցելություններ` 61%) լրատվական նախագիծը: Առաջին տեղից երկրորդ տեղ է նահանջել A1plus.am-ը (61%): 3-5-րդ տեղերում երեք սոցիալական ցանցեր են` Armenia-Online.ru (27%), Hayland.am (44%) և Druzja.am (82%): Auto.am (87%) ազգային ավտոպորտալը ապրիլի համեմատ նահանջել է մեկ հորիզոնականով և հայտնվել 6-րդ տեղում: 7-րդ և 8-րդ տեղերում են Rate.am (89%) և Aravot.am (61%) կայքերը, որոնք պահպանել են իրենց տեղերը: Տասնյակում է հայտնվել Armsport.am (78%) սպորտային լրատվական նախագիծը: Spyur.am-ը կրկին 10-րդն է (73%):
Վերջին խմբագրող՝ Chuk: 14.06.2010, 20:39:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
VisTolog (14.06.2010)
Այս պահին թեմայում են 6 հոգի. (0 անդամ և 6 հյուր)
Էջանիշներ