User Tag List

Էջ 108 1112-ից ԱռաջինԱռաջին ... 858981041051061071081091101111121181582086081108 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,606 համարից մինչև 1,620 համարի արդյունքները՝ ընդհանուր 16677 հատից

Թեմա: Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

  1. #1606
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պապ ու տատին էլ հրավիրեք ...

    Մեր թերթի էլեկտրոնային փոստով ստացված այս նամակը ՌԴ Սարատով քաղաքում բնակվող Ռուզաննա Պետրոսյանից է:


    «Նորաստեղծ սփյուռքի նախարարությունը իր գործունեության հենց առաջին տարում կյանքի կոչեց «Արի տուն» ծրագիրը, որը պետք է կազմակերպի այլերկրյա հայազգի երիտասարդության Հայաստան ուղեւորությունները՝ դրանով իսկ նպաստելով սփյուռքահայությանը հայրենիքին կապելու շատ անհրաժեշտ գործին: Դրա համար տեղական ինքնակառավարման համակարգերի միջոցով ընտրվում են ընտանիքներ, որոնք անշահախնդրորեն պատրաստ են իրենց հարկի տակ ընդունել օտարերկրացուն: Կարծեմ, անցյալ տարի մոտ 500 երիտասարդներ այդ ծրագրի շրջանակներում այցելեցին Հայաստան: Եթեր հեռարձակվող կադրերում երիտասարդներն ուրախ են ու գոհ, գուցե նրանց հոգում իսկապես հաջողվում է հրդեհել հայրենասիրության ու հայապահպանության կրակը:
    Տասնամյակից ավելի ոչ Հայաստանում ապրելուց հետո մի նկատառում ունեմ. միտք ունի «Արի տուն» ծրագրում ունենալ նաեւ տարեցների՝ տատ ու պապիների Հայաստան կատարվող ուղեւորություններին աջակցելու կառույց: Ակնկալում եմ շատերի վրդովմունքը, թե «հայրենիքը ձեզ համար ծերանոց չի, ոչ էլ գերեզմանատուն, որ, ձեր քեֆին արտասահմաններում ապրելուց հետո գաք՝ այստեղ թաղվելու»: Սակայն այն, ինչին ականատես եմ իմ շրջապատում, թելադրում է սա գրել: Հենց տարեցներն են սրտանց ցանկանում վերադառնալ Հայաստան, կամ էլ գոնե ժամանակավոր այցելության գալ: Երիտասարդների մեջ այդ ձգտումը շատ քիչ է: Դա, իմ կարծիքով, պայմանավորված է նրանով, որ հայրենիքը, տունը առաջին հերթին մարդիկ են, հետո միայն Արարատն ու Հայաստանի դրոշը, որոնք ընդամենը խորհրդանիշներ են: Մարդն ուզում է մարդո՛ւ մոտ գնալ, հարազատի՛ն այցելել: Ինձ ծանոթ երիտասարդներից շատերը տարիներով Հայաստան ոտք չեն դրել, ցանկություն էլ չկա: Հուսահատ հարցիս, թե ինչո՞ւ է այդպես, պատասխանը սա է. «Իսկ ո՞վ ունենք այնտեղ»: Չես մեղադրի, որովհետեւ ուրիշ միջավայրում մեծանալով՝ հայրենիքի հետ կապված հիշողություններ չունեն, նրանց բոլոր ընկերներն ու առօրյան կապված են իրենց ապրելավայրի հետ: Մարդն ուզում է վերադառնալ այնտեղ, ուր երջանիկ կամ ջահել է եղել: Դրանք մեր ծնողներն են, որ մեծամասամբ թոշակառուներ են, ու իրենց բնակարաններում նստած երազում են հայրենիք այցելելու մասին: Ուրիշ երկրների կենսաթոշակներից օգտվելու հնարավորությունը պահպանելով՝ հենց նրանց վերադարձնելու ուղիները պիտի փնտրել: Զավակներն, ինչպես էլ լինի, տարեկան գոնե մի անգամ կայցելեն ծնողներին, ամռանն էլ թոռ ու ծոռներին կուղարկեն պապ ու տատի մոտ: Մեկ էլ տեսար՝ տուրիստական այցելություններից ստացվող եկամուտներն էլ սկսեցին ավելանալ:
    Ներկա էտապում սփյուռքահային հայրենիքին կապելու լավագույն միջոցներից մեկը, կարծում եմ, սա է, մինչեւ այն օրը, երբ աշխատունակ մարդը, երիտասարդն առանց որեւէ նախապայմանի ընտրի Հայաստան ուղեւորվելը կամ այնտեղ ապրելը»:
    աղբյուր` Հայկական Ժամանակ

    Էս Ռուզաննա Պետրոսյանը նույն ինքը Արևածագն ա՞......
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 26.05.2010, 15:40:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (26.05.2010), VisTolog (26.05.2010), Yevuk (27.05.2010), Արևածագ (26.05.2010), Ուլուանա (26.05.2010)

  3. #1607
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2009
    Գրառումներ
    1,284
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՄՈԼՈՐԱԿԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 90%-Ն ՕԳՏՎՈՒՄ Է ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԻՑ, ԻՍԿ 25%-Ը ԻՆՏԵՐՆԵՏԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ

    ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. Երկրագնդի բնակիչների ավելի քան 90 տոկոսը տվյալ պահին բջջային հեռախոսներից օգտվելու հնարավորություն ունեն, իսկ 25 տոկոսն ինտերնետի հասանելիություն, ասվում է Էլեկտրակապի միջազգային միության (ԷՄՄ) նոր զեկույցում։

    Ինչպես հաղորդում է «Փրայմ-Թասս»-ը, այդ փաստաթուղթը ներկայացվել է միջազգային խորհրդաժողովի մասնակիցների քննարկմանը: Խորհրդաժողովը նվիրված է տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացմանը և անցկացվում է Հայդարաբադե քաղաքում (Հնդկաստան)՝ ԷՄՄ հովանու ներքո։

    Զեկույցում գնահատականն է տրվում մինչև 2015թ.-ը գլոբալ տեղեկատվական հանրության ստեղծման գործում ձեռք բերված առաջընթացին։

    «2003թ.-ից սկսած, երբ բարձր մակարդակով կազմակերպվել էր Տեղեկատվական հանրության հարցերին վերաբերող առաջին համաշխարհային հանդիպումը, Ինտերնետից օգտվողների քանակն ավելի քան երկու անգամ ավելացավ, և ներկայում աշխարհի բնակչության ավելի քան 25 տոկոսն օգտվում է Ինտերնետից»,- հայտնել է ԷՄՄ գլխավոր քարտուղար Համադուն Թուրեն։

    Ըստ նրա, բջջային հեռախոսների օգտագործումը հեղափոխության կհանգեցնի հաղորդակցության ոլորտում։ «Օրինակ, աշխարհի առավել մեծ թվով բնակչություն ունեցող երկու երկրներում՝ Հնդկաստանում և Չինաստանումը, բջջային կապի տեխնոլոգիան գյուղերի 90 տոկոսի համար հաղորդակցական ծառայությունների հիմնական ծառայություններ է ապահովում»,- նշել է Թուրեն։

    «Զարգացող երկրներից շատերում ֆիքսված հեռախոսակապի գծեր կան հիմնականում քաղաքային մասերում։ Դրա հետ մեկտեղ, ներկայում, գյուղական համայնքի ընտանիքների կեսը բջջային հեռախոս ունի»,- ավելացրել է ԷՄՄ գլխավոր քարտուղարը։

    Միաժամանակ նա ընդգծել է, որ այսօր մարդկանց համար Ինտերնետի հասանելիության հնարավորության ընդլայնման համար լրացուցիչ ծառայություններ են պահանջվում։ Ընդհանուր առմամբ, աշխարհի բնակչության 75 տոկոսը հեռուստացույց ունի, իսկ Ինտերնետից օգտվում է միայն 25 տոկոսը։ Ընդ որում զարգացող երկրներում համաշխարհային ոստայնի հասանելիությամբ ապահովված է ընտանիքների ընդամենը 12 տոկոսը։

    Ինչպես հիշեցնում են ՄԱԿ-ի մամուլի ծառայությունից, Էլեկտրակապի միջազգային միությունը կոչ է արել ներդնել բոլոր ջանքերը, որպեսզի 2015թ.-ին աշխարհի բնակչության կեսն ապահովված լինի լայնաշերտ ինտերնետի հասանելիությամբ։
    http://telecom.arka.am/arm/internet/...5/26/4246.html

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (26.05.2010)

  5. #1608
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    աղբյուր` Հայկական Ժամանակ

    Էս Ռուզաննա Պետրոսյանը նույն ինքը Արևածագն ա՞......
    Յա՜՞ Էս ակումբից ոչ մի ձևով փախկվելու հնար չկա հա՞...

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (26.05.2010), Magic-Mushroom (09.06.2010), matlev (26.05.2010), My World My Space (26.05.2010), Tig (27.05.2010), VisTolog (26.05.2010), Yevuk (27.05.2010), Աբելյան (27.05.2010), Ուլուանա (26.05.2010)

  7. #1609
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում արեւածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Յա՜՞ Էս ակումբից ոչ մի ձևով փախկվելու հնար չկա հա՞...
    Ընդ որում արդեմ ամուսնուդ տվյալներն էլ ունենք՝ պաշտոնով, անունով, ազգանունով

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (27.05.2010), Tig (27.05.2010), Արևածագ (27.05.2010)

  9. #1610
    Կատվիկ Enigmatic-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.09.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,334
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում matlev-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն օր անցնում եմ, էդ մեկը չեմ տեսել: Միշտ զարմացել եմ էդ շենքի էն 6-7-8-րդ հարկերում մի շարքի պատուհաններին դրած ճաղերի վրա:
    Զարմանալու բան չկա: Մենք որ Կոմիտասում էինք ապրում, շենքի 8-րդ հարկում: Պապան ճաղավանդակ դրեց պատուհաններին, որովհետև եղբայրս շատ փոքր էր, վտանգավոր էր, համել մաման նստացնում էր պատուհանի գոգին ու ոտքերը կախում էր եղբայրս ճաղավանդակներից ու խաղում, համել արևին նստում էր էլի մաման պատմումա, որ մեր վերևի հարևանն էլ ամեն օր թելով կապած կոնֆետներ էր իջացնում իր պատուհանից: Ասումա նստած էինք, մեկ էլ տեսնենք թելով կոնֆետն իջնումա
    Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    matlev (27.05.2010), Արևածագ (27.05.2010), Հայուհի (28.05.2010)

  11. #1611
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այ մարդ էս գիտնականները լրիվ ցնդել են արդեն առնետ են ուտում ես որ կարդացի ուղղակի զզվեցի, ահա և կայքը.

    http://www.infox.ru/accident/crime/2...nyak_yel.phtml

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Yevuk (29.05.2010)

  13. #1612
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Առավոտ». Զուգագուլպաները՝ շինարարական էքսպոյում

    10:45 • 28.05.10




    Ապարանցին գալիս է մայրաքաղաք, մտնում է ներքնագգեստի խանութ, սկսում կրծկալներին նայել, մի քանի կրծկալ շուռումուռ տալիս, երկար մտածում՝ երրո՞րդը, թե՞ չորրորդը...։ Վաճառողը տեսնելով, որ գնորդը չի կողմնորոշվում չափսի հարցում, հարցնում է՝ «ձեր կնոջ կուրծքը ո՞ր չափսի է»։ Ապարանցին ամաչելով պատասխանում է՝ «Քուր ջան, մածուն քամելու համար է»։ Այս անեկդոտն ես հիշում, երբ այցելում ես «Մեր տունը– 2010» շինարարական ցուցահանդես։ Երեկ կառավարության նիստերի դահլիճում այդ ցուցահանդեսի բացումն էր։
    Նախապես հայտարարված էր, որ ներկայացվելու են դռներ, պատուհաններ, կահույք, գազա և ջերմահամակարգեր, շինանյութեր և այլն։ Սակայն այդ էքսպոյում, կարելի է ասել, շինանյութից բացի, ամեն ինչ կար՝ է՛լ լվացքի փոշիներ, ամանի հեղուկներ, է՛լ ճանճերի ու մոծակների դեմ դեղեր, առնետներ բռնող թակարդներ, նկարներ ու քանդակներ։ Ամենատարօրինակը, որ այնտեղ տեսանք, «Բագի» ընկերության տաղավարն էր, որտեղ, բնակարանային մաքրող միջոցներից բացի, ներկայացված էր «Conte» զուգագուլպաների ողջ տեսականին։ Մեր հարցին, թե ի՞նչ կապ ունի զուգագուլպան շինարարության հետ, շինարարները շա՞տ են հետաքրքրվում դրանցով՝ ընկերության ներկայացուցիչը ստիպված «տակից դուրս եկավ»՝ ասելով. «Այս կալգոտկաները լավ ներկ են քամում, շինարարներին կարող է պետք գան»։



    Tert.am
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    VisTolog (29.05.2010), Yevuk (29.05.2010), Հայկօ (29.05.2010), Ձայնալար (29.05.2010)

  15. #1613
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում EgoBrain-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսօր ես առաջին անգամ ծեծեցի խամյակիս, որովհետև այսօր ինքը առաջին անգամ /ներողություն արտահայտությանս համար/չիշիկ արեց իմ մկնիկի տակի հարմարանքին:...
    մկնիկի տակի հարմարանքին
    Վերջին խմբագրող՝ VisTolog: 29.05.2010, 21:22:


  16. #1614
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    մկնիկի տակի հարմարանքին
    ...որը հենց խամյակն էր

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    EgoBrain (29.05.2010)

  18. #1615
    Լիարժեք անդամ EgoBrain-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Գրառումներ
    136
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    մկնիկի տակի հարմարանքին
    Դե էլ ուրիշ ոնց ասեի, դրա տերմինը չգտա...

  19. #1616
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում EgoBrain-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե էլ ուրիշ ոնց ասեի, դրա տերմինը չգտա...
    հարցին այլ կողմից նայի ասենք, եթե այդ մկնիկը իրական լիներ


  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    EgoBrain (29.05.2010), Yellow Raven (29.05.2010), Արևհատիկ (29.05.2010)

  21. #1617
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում EgoBrain-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսօր ես առաջին անգամ ծեծեցի խամյակիս, որովհետև այսօր ինքը առաջին անգամ /ներողություն արտահայտությանս համար/չիշիկ արեց իմ մկնիկի տակի հարմարանքին:...
    Մեջբերում EgoBrain-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե էլ ուրիշ ոնց ասեի, դրա տերմինը չգտա...
    Մկնագորգիկ։
    Կամ՝ մկնատակդիր։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Annushka (10.06.2010), EgoBrain (29.05.2010), VisTolog (29.05.2010)

  23. #1618
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մկնագորգիկ։
    Կամ՝ մկնատակդիր։
    Մկնապամպերս:

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    EgoBrain (29.05.2010), Արևհատիկ (29.05.2010)

  25. #1619
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մկնույք

  26. #1620
    Լիարժեք անդամ EgoBrain-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Գրառումներ
    136
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռեդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մկնապամպերս:
    Մտքովս անցել էր, մնում ա լեզվի պետական տեսչություն դիմենք, որ ամրագրեն նոր տերմինը

Էջ 108 1112-ից ԱռաջինԱռաջին ... 858981041051061071081091101111121181582086081108 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Քնած», բայց հետաքրքիր թեմաների «արթնացում»
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 20.03.2019, 00:37
  2. Հոմսքուլինգի թեմայից դուրս գրառումներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 126
    Վերջինը: 24.10.2016, 20:12
  3. Գրառումներ: 3
    Վերջինը: 24.04.2010, 18:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •