http://kimkardashian.celebuzz.com/20...our-vsa-co.php
Քարդաշյաններին![]()
![]()
Վերջին խմբագրող՝ VisTolog: 24.04.2010, 19:24:
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
Դու, ասեմ քեզ, ամենապոչավոր գդալն ես հենց![]()
Ես գիտեմ ինչ նպատակով էր գրված, առավել ևս նման ձևով չեմ մտածում այդ մարդկանց մասին: Ուղղակի երեկ հենց, նենց մի մարդա նման կերպ արտահայտվել, որ նենց ժամանակ կդնի ու քարոզներ կկարդա, թե տենց ցեղասպանությունը մեր ազգի համար ինչա եղել ու հիմա ինչ պետքա լինի և այլն: Իհարկե դրանից հետո նման խոսակցությունները կամ էն, որ այդ մարդը հասկանում է այդ բառի նշամակությունը ինձ համար հավասարվում է 0-ի:
Չուկի ասածն էլ եմ շատ լավ հասկանում, նման բան իհարկե կա, բայց ես չեմ կարծում, որ ամեն անգամ նման մարդկանց ձեռք առնելով չենք ավելացնում նրանց քանակը: Որովհետև այն փոքր երեխան, որ լսում է մեծերից նման արտահայտություն, անգամ հենց նենց, ձեռ առված..., իրա մոտ տենց էլ մնումա, հաստատվումա ու հաջորդ անգամ ինքնա նման կերպ արտահայտվում, հետագայում էլ Ծիծեռնակաբերդ գնում արևածաղկի սերմ կեղևազրկելու:
Էսօր ի դեպ, համեմատած անցած տարիներին նման մարդիկ պակասել էին: Այսօր ես նման մարդու կարելիա ասել չհանդիպեցի: Առաջ ենք գնացել ...
հ.գ. սխալ բան ես պարզել Չուկ, կարծում եմ.
Վերջին խմբագրող՝ Լուսաբեր: 24.04.2010, 17:41:
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
Իհարկե ինձ ոչ ոք չհարցրեց, բայց ինչպես միշտ ես չեմ սպասում ու երբ ուզում եմ, ասում եմ իմ կարծիքը: Այն որ Եղեռնի գնացողներին ուղղված գրառումը գրված էր ակումբի հանդիպումների թեմյում, ենթադրում է, որ այն ուղղված էր ակումբցիներին, այն որ գրառումը հստակ հասցեագրված էր Եղեռնի գնացողներին, ենթադրում է, որ այն ուղղված էր ակումբից նրանց, ովքեր Եղեռնի են գնում: Հարց` Կա՞ մեկը ակումբից, որ այսօր Եղեռնի է գնացել: Հուսով եմ, որ Ոչ: Ամեն դեպքում գրառումը կոպիտ հնչողություն ուներ, ինքս ինձ նման գրառում անել թույլ չէի տա, բայց… Գրառման մղումը հեղինակի լիովին հասկանում եմ: Գրառումը, կարծում եմ, շարժառիթ ուներ: Ոչ ոքի խոսքս չեմ ուղղում, բայց ակումբում այսօրվա Ծիծեռնակաբերդի գնալու կապակցությամբ չպատճառաբանված, անհասկանալի, իմ կողմից անընդունելի ոգևորություն նկատել եմ՝ ոգևորված, լայն ժպտացող, ծիծաղող, օդը թռչող սմայլիկներ, Եղեռնի գնալ արտահայտության, հուսով եմ չգիտակցված, կիրառում հենց Ծիծեռնակաբերդ գնացողների վերաբերմամբ և ոչ Արտգեոյի կողմից:
Պարզ է, որ շատերը սրբազան երկյուղածությունը սրտներում չի, որ գնում են Ծիծեռնակաբերդ, բայց հուսով եմ՝ գոնե անհրաժեշտության գիտակցումով: Այսօր իհարկե անհրաժեշտ է Եղեռնի զոհերի հիշատակին համերաշխության ցուցադրումը՝ թեկուզ ձևական, թեկուզ առանց ցավի մեծության գիտակցման, բայց գոնե պատշաճության չափանիշները պահելով, ինչը ցավոք այնքան էլ չի նկատվում:
Էլի եմ ասում, ինքս նման գրառում երբեք չէի նի, բայց հասկանում եմ իր մղումը: Կարծում եմ ու համոզված եմ, որ այդ գրառումը չի կարող վերաբերվել այն մարդկանց, ովքեր գնացել են Ծիծեռնակաբերդ Եղեռնի զոհերի հիշատակը ոգեկոչելու, իրենց համերաշխությունը ցուցադրելու, այլ նրանց է ուղղված ում համար Ծիծեռնակաբերդ գնալը հավասար է Եղեռնի գնալուն:
Հ. Գ. Ինքս մեզ մոտի հուշարձան չեմ գնացել զբաղվածության պատճառով:
VisTolog (26.04.2010), Yellow Raven (26.04.2010), Արևհատիկ (26.04.2010), Դատարկություն (26.04.2010), Երկնային (26.04.2010)
Ինչպես ապրիլի 24-ին Հայլուրի ժամանակ ուղիղ եթերով հաղորդեց «Հայլուր»-ի լրագրողներից մեկը (անունը չգիտեմ), այս տարի առաջին անգամ Ծիծեռնակաբերդ բերված ծաղիկներից կպատրաստվեն բացիկներ, որոնք կուղարկվեն ցեղասպանության գործում ներդրում ունեցած մարդկանց:
Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:
My World My Space (27.04.2010), Ungrateful (26.04.2010), VisTolog (26.04.2010), Yellow Raven (26.04.2010), Yevuk (28.04.2010), Արևածագ (27.04.2010), Հայկօ (27.04.2010)
Անցյալ նոյեմբերին բախտ վիճակվեց ներկա գտնվելու հայ աշուղական երգի համերգի: Գրում եմ՝բախտ վիճակվեց, որովհետեւ Սարատովի պես արվարձանային քաղաքում նման համերգն իր նշանակությամբ տարվա իրադարձություն է հայերիս կյանքում: Բնական է, որ հայրենիքիս երգիչ-կատարողներն առավել խանդավառությամբ ու հաճախակի հանդես են գալիս «փողաշատ» մայրաքաղաքների բեմերում: Այս առումով էլ «կենտրոններում» բնակվող հայրենակիցներս նախանձելի առավելություն ունեն՝ հայկական այս կամ այն միջոցառմանը մասնակցելու ընտրության հնարավորությունը: Մինչդեռ մեզ համար այս մի համերգն արդեն իսկ տոն էր: Երգում էր Գուրգեն Դաբաղյանը: Երգչի«կենդանի»կատարումը,երաժիշտների պրոֆեսիոնալիզմը,մի խոսքով՝այն,ինչ կատարվում էր բեմում, հրաշալի տպավորություն թողեցին: Իհարկե, տհաճն էլ կար՝ հանդիսատեսի պահվածքը:
Համերգը կայացավ օպերայի եւ բալետի թատրոնի մեծ դահլիճում, որ քաղաքի լավագույն համերգասրահն է: Տասնյակ անգամներ ներկա եմ եղել այլեւայլ ներկայացումների ու համերգների այդ նույն դահլիճում: Ոչ մի անգամ հանդիսությունը կես ժամ ուշացումով չէր սկսվել: Ժամանակին եկած հանդիսականները սպասելուց հոգնել էին ու անհամբեր ծափերով փորձում էին արագացնել համերգի սկիզբը: Ես էլ միամտաբար հույս ունեի, թե լույսերն անջատելուց հետո կկտրվի մարդկանց անվերջանալի ելումուտը:Այնպիսի տպավորություն էր,կարծես հարսանքատուն ընկած լինեինք: Գուցե լավ է, որ մարդիկ ընտանիքներով, մեծ ու փոքրով էին համեցել համերգին: Երեխաներից ոմանց պապուտատիները ձեռքերի վրա պարացնում էին, բայց աշուղական երգը չգնահատող մի երկու ծծկերներ էլ ուզում էին իրենց ղժոցով խլացնել երգչի ձայնը: Ղժացողին մայրը գիրկն էր առնում,դահլիճից ելնում մի քանի րոպեով,հետո ներս գալիս,փոխանցում հարազատներից որեւէ մեկին: Ետեւի շարքերից խորհուրդներ էին տալիս,ոնց երեխայի ձայնը կտրել,կոնֆետ ու խաղալիք առաջարկում: Ուշադրությունը բեմում ընթացող համերգին սեւեռելը անասելի ջանքեր էր պահանջում: Դահլիճի դռներն այդպես էլ չփակվեցին: Այս ամենը կարծես քիչ էր, մեզնից երեք նստարան հեռու նստած երիտասարդի հեռախոսը զնգաց ու նա սկսեց ... հեռախոսով խոսել: Հարեւանիս խնդրեցի զգուշացնել ջահելին, որ հեռախոսազրույցին վերջ տա: Վերջինս «Հեսա, մի րոպե էլ, շատ կարեւոր ա» ասելով, շարունակեց խոսել: Վիրավորանքից ու զայրույթից ինքնատիրապետումս կորցրած՝ասացի. «Չոբա'ն, միջանցքում շարունակիր զրույցդ»: Լավ էր՝չպատասխանեց, երեւի կարգին չլսեց, որովհետեւ այդպես էլ առանց զրույցն ընդհատելու, հեռախոսն ականջին, հետույքը նստածներիս ցուցադրելով դուրս եկավ ու էլ հետ չեկավ:
«Չոբանի»համար հետո երկար եմ մտածել:Չէ՞ որ ինքս անձամբ ճանաչել եմ չոբանների,համեստ,հաճախ՝ իմաստուն,հանդ ու չոլում,բնության տարերքների դեմ կռիվ տվող,քրտնաջան աշխատանքով հաց վաստակող մարդիկ են:Էլ չեմ ասում,որ համաշխարհային գրականության հսկա Չինգիզ Այթմաթովն իր ստեղծագործություններում չոբանների այնպիսի կերպարներ է կերտել, որ շատ-շատերին համալսարանական կրթությունը նրանց բարոյական հարստությունների քառորդն անգամ չի տալիս: Իսկ ես լակոտին «չոբան» կոչեցի: Որ ճիշտը խոսենք, ինձ շնորհակալություն պիտի հայտներ:
Համերգի երկրորդ բաժնում եռուզեռն ավելի շատացավ. Հանդիսատեսներից «խելամիտները» գնում,վերցնում էին վերնազգեստներն ու վերադառնում դահլիճ, իրենց տեղերը:
Այսպես մանրամասն նկարագրեցի « մի համերգի պատմությունը», որովհետեւ համոզված եմ, որ հայերիս համար վերը պատմվածը սովորական երեւույթ է:Միայն մի բանի համար եմ ուրախ. Դահլիճում մեզնից բացի այլազգիներ չկային: Հանդիսատեսի նման պահվածքը մեղմ ասած՝տարօրինակ է,եթե մարդն իր կամքով եկել էր գեղեցիկի հետ շփվելու:Հետո իմացա նաեւ,որ շատերը համերգի տոմսը նվեր էին ստացել:Կուզենայի վիրավորական ընդհանրացումներ անելուց զերծ մնալ,բայց երեւի չստացվի: Անցյալ դարասկզբին Պոետը գրել էր «...Մեզ մի խառնեք ձեր վայրի արջի ցեղերին...»,իսկ հայերս սովոր ենք ցանկացածին մեզ «մորքուր» ու «հոպար»սարքելու, «դու»ի ու «Դուք»ի սահմանագիծը տեղի-անտեղի ջնջելու,(ի՞նչ արած,«ջիգյարով» ժողովուրդ ենք):«Արիստոկրատ,արիստոկրատիզմ» հասկացությունները մեզ չեն վերաբերվում: Երջանիկ ինքնասիրահարվածության թմբիրը թույլ չի տալիս սթափ հայացքով կողքից նայելու մեզ ու մեր պահվածքին: Առաջին հայացքից կարող է թվալ, թե հասարակության մեջ իրեն պահելու հարցը դատարկ բան է,բայց կիրթ վարվելաձեւերի բացակայությունը ծիծաղելի է ու բազմաթիվ արժանիքներն անգամ խամրում են դրանից: Ազգի հնամենիությունն ու պատմամշակութային հարուստ ժառանգություն ունենալը մեզ ոչ մի կերպ«պարզերես»չեն անում, երբ շատերս անտեղյակ ենք անգամ թատրոնում կամ համերգասրահում իրեն պահելու պարզագույն կանոններից: Մարդկությունն այդ կանոնները վաղուց է մշակել,մեզ մնում է միայն մի փոքր ջանք գործադրել՝ուսումնական հաստատություններում ու ընտանիքում ծանոթանալու դրանց, որովհետեւ քաղաքակիրթ հասարակության մեջ բարեկիրթ պահվածքը հաջողության հասնելու պարտադիր պայմաններից է:
Վերջին խմբագրող՝ Արևածագ: 27.04.2010, 10:16:
VisTolog (27.04.2010)
Սա գրվել է այստեղ -Lion շատ հետաքրքիր անձնավորություն ...ժամերով գրառումներ կկատարի ինչոր երկրի պատմության մասին,բաjց զարմանում եմ ում է դա պետք...
http://www.akumb.am/showthread.php/5...=1#post1958868
Եթե ուշադիր լինեք, գրվել է գրեթե ամիս ու կես առաջ: Բայց երևի ասեմ, չեք հավատա, չէ, որ ամեն անգամ, երբ գրառում եմ կատարում պատմական "երկար" հարցերով ու փորձում եմ իմ կարողացածի չափով լուսաբանել, պարզաբանել մեր ժողովրդի պատմությունը մեր հայերի համար... ուրեմն ամեն անգամ էլ, միտքս են գալիս այս խոսքերը ու - ամեն անգամ էլ ես մտովի կարծես թե ասում եմ. "Պետք է, սա էլ է պետք"...
Սենց բաներ, Dark Night ջան, հիշվող բան ասացիր...![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Իսկ ես «Ռազմական տարեգրքից» թեկուզ քիչ եմ կարդում, բայց կարծում եմ, որ դա « Դար» ում եղած ամենակարևոր թեմաներից է: Համընդհանուր «ջուրծեծոցիի» մեջ իր պրակտիկ- ուսուցողական նշանակությամբ: Ուսանողներին, թեմայով հետաքրքրվողներին շատ օգտակար կլինի: Իսկապես պետք են... Շնորհակալություն արածիդ համար:
Վերջին խմբագրող՝ Արևածագ: 28.04.2010, 09:36:
Lion (28.04.2010)
Մի քանի օր առաջ էլ ես նման դեպքի ականատես եղա: Պետքա փողոցը անցնեի, մի մայթի վրա ես էի ու մի խումբ տղաներ, իսկ մյուս մայթի վրա մի շուն: Կարմիր լույս էր վառվում, բայց անցնող մեքենա չկար, ու էս տղաները անցան՝ առանց նայելու, որ կանաչը դեռ չի վառվել, և նրանք չպետք է անցնեն: Նրանց անցնելուց մի քանի վայրկյան անց կանաչ լույսը վառվեց ու ես ու դիմացի մայթին կանգնած շունը սկսեցինք անցնել ճանապարհը:Էն օրը երթուղայինի միջից մի թափառական շուն աչքով ընկավ, կանգնած սպասում էր որոշ անցորդների հետ, մայթին դեռ, սպասեց-սպասեց, հենց կանաչ լույսը եղավ, սիրուն գծով անցավ: Նենց հավես տեսարան էր
Էսօր պատմում էի Լիլին, ասում է նախորդ կյանքում մարդ է եղել շունոն, ասի բայց հաստատ ոչ հայԷս տղաներն էլ, որոնք էդ պահին արդեն հասել էին մյուս մայթ, տեսան շանը ու նենց մի զարմացան: Մեկը մյուսին ասաց. «Պատկերացնում եք, դաժը շունն ա հասկանում, որ պետքա կանաչ լույսի տակով անցնել, իսկ մենք չենք հասկանում»:
![]()
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ