Kuk-ի խոսքերից
Կամ ո՞վ էր ինչ-որ եկամուտների անուն տվել, որպես ինչ գրեցիր էդ եկամուտ բառը, երևի դու էլ չհասկացար: Ի՞նչ եկամտի մասին ա խոսքը: Վիդեոն նայել ե՞ս, որ գրում ես, թե՞ ժամանակ չունես նայելու, որ դու վիդեո նայես, բա ով քո փոխարեն գրի: Ապեր, էս մարդը 8 երեխա ա ունեցել, հիմա համաձայն ե՞ս, որ իրա կինը կարա հանգիստ չաշխատի, ու դա արդարացված ա ամեն ձևով, մենակով պատրաստ ա էդ կինը 8 երեխա դաստիարակել, խնամել և այլն: Ըհը, կարծում եմ՝ համաձայն ես: Հայրն էլ աշխատում ա, մարդն ասում ա՝ քար կամ ցեմենտ ստանալու համար էլ եմ գնացել աշխատել, որ բերեմ տունս սարքեմ: Դպրոցը գերազանց ավարտած երեխեն երազում ա բարձրագույն կրթության մասին, հասկանում ե՞ս սա: Բա որ հասկանում ես, ի՞նչ շատ եկամուտների մասին ես ասում, էս մարդիկ ամեն վայրկյան իրանց օրվա հացի մասին են մտածում, մտածում են ոնց անեն, որ գոյատևեն, տուն չունեն, դու ասում ես՝ ցեխ չի, որ շատ եկամուտներ բերի: Մարդ չգիտի էլ՝ ոնց պատասխանի: Վերևներում փող լափողներն էլ են երևի սենց մտածում, որ էս մարդիկ էս օրին են, նրանք էլ երևի ասում են՝ հա դե էդքան երեխա խի՞ են ունեցել, հո ցեխ չի, որ շատ եկամուտ բերի:
Էջանիշներ