terev, եթե ասելու բան չունես, ավելի լավ ա՝ սուս մնաս:
DIXIcarpe noctem
Հայկօ ջան, դու միահտ մականուն ունես, միհատ էլ դրանից բխող մականուն, էլ ի՞նչ ես ուզում![]()
Հայաստանի Հանրապետություն, Մայրաքաղաք Երևան. 2010 թ.
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
My World My Space (10.02.2010)
Էդպիսի թեմա ունենք.«Լավատեսի անկյուն» (քիչ էր մնում՝ գրեի՝ «Լավատեսի անկում»
![]()
)։
Կարծում եմ՝ արժե էդ թեման ակտիվացնել ու ակտիվ պահել։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ձայնալար (10.02.2010)
Իմ անուն-ազգանունն էլ ա 11 տառ տալի:![]()
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
VisTolog (10.02.2010), Yellow Raven (10.02.2010)
Ներսես_AM (10.02.2010)
Համ Թուրքիայում, համ Հայաստանում… Կապ չունի՝ հայ, թե թուրք, մարդը մնում ա մարդ: Մարդ եմ ասում, որտև ոչ մի կենդանու տեսակ չեմ գտնում, որ էդ կենդանու անունով կոչեմ, որ կենդանուն էլ ընտրեմ, վիրավորած կլինեմ էդ կենդանուն: Թեկուզ սողուն լինի կամ միջատ, չկա նման սողուն կամ միջատ: Շակալ, օձ, կարիճ, մորմ… Սրանցից ոչ մեկն էնքան զզվելի ու անտանելի չի, ինչքան մարդը: Բոլոր տեսակ կենդանիների, սողունների, միջատների կատարած «տականքությունները» հավաքես իրար գլուխ, մարդուն չեն հասնի:
ՉԻՈՒ ՀԵՌՈՒ Է ԴԵՊԻ ՄԱՐԴԸ ԻՐ ՃԱՄՓԱՆ
«ԹԱՂԵՄ ՔԵԶ»` ԱՄԵՆ ՕՐ ԱՆԻԾԵԼ Է ՄԱՅՐԸ, ԻՍԿ ՀԱՅՐԸ ԹԱՂԵԼ Է
Վերջին օրերին միջազգային լրատվամիջոցներն անդրադարձան մի սահմռկեցուցիչ սպանության` Թուրքիայում ծնողներն սպանել են իրենց 16-ամյա աղջկան` միայն այն պատճառով, որ նա համարձակվել է տղաների հետ ընկերություն անել: Հայրն ու պապը համարել են, որ աղջկա վարքն անարգում է իրենց ընտանիքի ու ողջ տոհմի պատիվը: Խելքել-խրատելուց հետո պատժի ահավոր ձեւ է ընտրվել` ընտանիքի համաձայնությամբ:
Թուրքական ոստիկանությունն ավարտել է 16-ամյա Մեդինա Մեմիի մահվան հանգամանքների հետաքննությունը: «Մեղավոր» անչափահասին պատժել են ողջ-ողջ թաղելով: Գլխավոր կասկածյալները հայրն ու պապն են:
Դժբախտ անչափահասի մարմինը հայտնաբերել են անցած տարվա դեկտեմբերին, Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Կախտա քաղաքում, նրա անհետանալու մասին ոստիկանությունում գրանցված հայտարարությունից 40 օր հետո: Մեդինայի մարմինը գտնվել է ոստիկանության անանուն իրազեկողի հաղորդման հիման վրա. նա նշել է, որ աղջկան սպանել են հարազատները` ընտանեկան խորհրդակցության վճռով:
Մեդինայի մարմինը գտնվել է ձեռքերը կապած վիճակում, հայրական տան հարեւանությամբ գտնվող հավաբնի մեջ փորված երկու մետրանոց փոսի մեջ, որը հետքերը թաքցնելու նպատակով ոճրագործները սվաղել են:
Ըստ դատաբժշկական եզրակացության` փոսը գցելու պահին աղջիկը ոչ միայն ողջ է եղել, այլեւ գիտակցությունը տեղն է եղել, այսինքն` հասկացել է, որ իրեն ողջ-ողջ թաղում են: Այդ են վկայում աղջկա թոքերի ու ստամոքսի մեջ գտնված հողի մասնիկները: Ինչը նշանակում է, որ Մեդինայի մահը եղել է երկար եւ տանջալից:
«Դիահերձման արդյունքներից մարդու արյունը սառչում է երակներում: Աղջկա մարմնի վրա չկան կապտուկներ, նրա օրգանիզմում չեն հայտնաբերվել թույն կամ թմրանյութ: Նշանակում է` մահապատժի պահին նա լիովին գիտակցել է, թե ինչ են անում իր հետ»,-ոստիկաններից մեկի խոսքերն է մեջբերում թուրքական «Hurriyet»-ը:
Հետաքննությանը հայտնի է դարձել, որ մահվանից առաջ Մեդինան մի քանի անգամ դիմել է ոստիկանություն` բողոքելով, որ իրեն ծեծում են հայրն ու պապը: «Մեդինան երեք անգամ փորձել է թաքնվել ոստիկանական տեղամասում, բայց երեք անգամ էլ նրան տուն են ուղարկել»,- աղջկա մարմնի գտնվելուց հետո պատմել է Մեդինայի մայրը` Իմիխանը: Իսկ դեռ չբացահայտված մանկասպան հայրը մարմինը գտնվելու օրն «անմեղ-անմեղ» ասել էր` «Նա տղա ընկերներ ուներ, ու դա մեզ ջղայնացնում էր»:
Երբ հայտնի է դարձել, որ աղջիկը բողոքել է ոստիկանությանը, նրա պապն անմիջապես կասկածի տակ է առնվել: Կարճ ժամանակ անց ձերբակալվել են պապը, հայրը եւ մայրը, որն այնուհետեւ ազատ է արձակվել, իսկ հոր եւ պապի դեմ մեղադրանք է առաջադրվել:
Դատարանում նրանք որեւէ հայտարարությամբ հանդես չեն եկել:
Բրիտանական «The Telegraph»-ը նկատում է, որ այսպես կոչված` հանուն պատվի կատարվող սպանությունները հաճախադեպ են Թուրքիայի հարավ-արեւելքում, որը գերազանցապես բնակեցված է քրդերով: Տարեկան արձանագրվում է մոտավորապես 200 նման դրդապատճառներով սպանություն, ինչը կազմում է Թուրքիայում կատարվող սպանությունների կեսը: Դեռեւս մի քանի տարի առաջ թուրքական արդարադատությունը համարյա խրախուսում էր, համենայն դեպս` բավականին ըմբռնումով էր վերաբերվում «պատվի, թասիբի ու նամուսի համար մեռած» մարդկանց հանցագործություններին: Ավելորդ չէ հիշեցնել, որ դավաճանության համար կնոջը դատապարտող օրենքը հանվել է ընդամենը 14 տարի առաջ:
16-ամյա աղջնակի սպանությունը հասարակական մեծ արձագանք է առաջացրել Թուրքիայում: «Այս ամենի մեղավորը Թուրքիայի կառավարությունն է, որը ստիպում է քրդերին ապրել միջնադարի պայմաններում` ոչ մի ներդրում, ոչ մի կրթություն, ոչ մի իրավունք»` համոզված պնդում է «Hurriyet»-ի ընթերցողը:
Գտնված թեմա` Օրհան Փամուքի մի նոր «Ձյան» համար: Կարելի է նույնիսկ մեջբերում անել դեռ չգրված գրքից. «Կախտան, փաստորեն, Կարսի նման մի քաղաք է, որտեղ ոչ ոք չի ուզում ապրել: Մի տարբերությամբ` որ Կարսում աղջիկներն ինքնասպան են լինում, իսկ Կախտայում նրանց օգնում են հայրերն ու պապերը»: Բավական է` Փամուքը մի քանի եվրոպական անուն հիշատակի, եւ ամենքը կհիանան արեւմտյան պատմուճան հագցրած, բայց իսլամական ուղնուծուծով, իսլամի դավանաբանության տարատեսակ ծանր գաղափարներով, շիա եւ սուննի տարամետ ուղղությունների մեկնություններով ու թաքնված քարոզ պարունակող վեպով: Գտնված թեմա նաեւ գավառամիտ հայ հայրենասերների համար` «Բա հայը տենց բան կանի՞» թեմայով «Շանթ»ա«Կենտրոն» եւ այլալիք հեռուստազրույցների, վեպի-վիպակի-պատմվածքի, պոեմի-բանաստեղծության ու մանավանդ ազգային-ազատագրական ոտանավորի, առնվազն լրագրային ակնարկի ու լուրի համար:
Տգիտության եւ դաժանության թելադրանքով նյութված այս հանցանքը, սակայն, ավելի սահմռկեցուցիչ չէ, քան 2008-ի գարնանամուտին Հայոց մայրաքաղաքի կենտրոնում հեղված արյունը, քան անչափահաս երեխայի ձեռքով անչափահաս ընկերոջը կտտանքի ենթարկելը, դիակն անարգելը: Կամ փոքրիկ աղջնակի խմբակային բռնաբարությունը, կամ ... Կարդացեք 02: Եվ պետք չէ մեղադրել Հայաստանի կառավարությանը ժողովրդին միջնադարյան խավարի մեջ նետելու` ներդրումներ չանելու, անհրաժեշտ կրթություն չապահովելու եւ սոցիալական հարցերը չլուծելու մեջ. այդ ամենը չափազանց քիչ կլիներ` ներկայացնելու աղետը, քանի որ այն, ինչ կատարվում է այսօրվա Հայաստանում, ավելի նման է համազգային խելագարության, եւ ժողովրդի վրա բռնությամբ ու արյան գնով իշխողները առաջինն են պատժվելու անհուսության ու ոգեզրկության այս ամուլ տարիների համար: Հացից զրկված ժողովուրդը կապրի, առանց հույսի ու հավատի, առանց Հայրենիքի սիրո` ժողովուրդը դատապարտված է: Այսքան ատելություն, այսքան թշնամանք ու դաժանություն երբեւէ չի եղել մեր հողի վրա, անարժանների այսպիսի բացահայտ բռնիշխանություն` ընդդեմ հանուրի, ընդդեմ ազնիվի, արդարի...
Ողջ-ողջ թաղված լինելուց ինչո՞վ է լավ հազարների, հարյուրհազարների կյանքը, որ ամեն օր թաղում են մարդավայել ապրելու իրենց հավատը եւ երեխաների համար արժանապատիվ կյանք ապահովելու հույսը:
Եվ վերջում` հիշեցնենք, որ 73 միլիոնանոց Թուրքիայում տարեկան մոտավորապես 400 սպանություն է արձանագրվում, 2,5-3 միլիոնանոց Հայաստանում... Ազատ քաղվածք ՀՀ ոստիկանապետի 1 ժամանոց զեկույցից. «... արձանագրվել է հանցագործությունների շեշտակի աճ` 2008 թվականին` 9271 դեպք, 2009-ին` 14.339, այսինքն` 54,7 տոկոսի աճ: Ընդ որում` ծանր հանցագործություններն աճել են 26,2 տոկոսով, 38,4 տոկոսով` առանձնապես ծանր հանցագործությունները: Գրանցվել է սպանության եւ սպանության փորձերի 127 դեպք, որոնցից`5-ը` չբացահայտված: Արձանագրվել է ոստիկանների հանդեպ բռնության 64 դեպք»:
Վերջինը, ըստ երեւույթին, ոստիկանների հանդեպ ժամ առ ժամ աճող «վստահության» արդյունքն է:
ԱՍՏՂԻԿ ՀԱԽԻՆՅԱՆ
Ա1+Հայրական ծեծից հետո մահացել է
Մարտունու շրջանի Երանոս գյուղում մահացած 20-ամյա Մանուշակ Խաչատրյանին հաջորդ օրն իսկ հուղարկավորել են:
Մի քանի օր անց ոստիկանները պարզել են, որ աղջիկը մահացել է գլխին հասցված վնասվածներից:
Ըստ ոստիկանության ամփոփագրի` փետրվարի 7-ին, տանը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Անդրանիկ Խաչատրյանը վիճաբանել է դստեր` Մանուշակ Խաչատրյանի և կնոջ` Նուբար Փաշոյանի հետ, որի ընթացքում փայտով հարվածել է նրանց գլխին:
Ստացած վնասվածքներից որոշ ժամանակ անց դուստրը անասնագոմում մահացել է:
Բերման ենթարկված Անդրանիկ Խաչատրյանը խոստովանական ցուցմունք է տվել:Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Անդրանիկ Խաչատրյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ