User Tag List

Էջ 78 1113-ից ԱռաջինԱռաջին ... 2868747576777879808182881281785781078 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,156 համարից մինչև 1,170 համարի արդյունքները՝ ընդհանուր 16682 հատից

Թեմա: Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

  1. #1156
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2009
    Գրառումներ
    1,284
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե ինձ մականուն նվիրեք :
    Գալավաստիկ

    Լավնա ՞

  2. #1157
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

    Մեջբերում terev-ի խոսքերից Նայել գրառումը
    Գալավաստիկ

    Լավնա ՞
    Չէ, ավատարիս մի նայի, ես լուրջ դեմք եմ :
    DIXI
    carpe noctem

  3. #1158
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2009
    Գրառումներ
    1,284
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, ավատարիս մի նայի, ես լուրջ դեմք եմ :
    Լուրջ գալավաստիկ

  4. #1159
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

    terev, եթե ասելու բան չունես, ավելի լավ ա՝ սուս մնաս:
    DIXI
    carpe noctem

  5. #1160
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, ավատարիս մի նայի, ես լուրջ դեմք եմ :
    Ես փոքրագլուխ, լուրջ դեմք եմ, հա՞։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #1161
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

    Հայկօ ջան, դու միահտ մականուն ունես, միհատ էլ դրանից բխող մականուն, էլ ի՞նչ ես ուզում

  7. #1162
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

    Հայաստանի Հանրապետություն, Մայրաքաղաք Երևան. 2010 թ.

    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  8. #1163
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    ....
    Առանց մասնագետի օգնության դժվար է դեպրեսիայից դուրս գալ:
    «Մասնագետը» «Մասսագետ» կարդացի մի պահ… Համաձայն եմ ամեն դեպքում:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  9. #1164
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    1) Նյու Յորք (New York City) 11 տառ
    2) Աֆղանստան (Afghanistan) 11 տառ
    3) Ramsin Yuseb անվան մեջ (նյու յորքի երկվորյակների ոչնչացման պլանավորողը 1993 թվականին) 11 տառ
    4) Ջորջ Բուշ (George W Bush) 11 տառ

    Համարենք դրանք ընդամենը պատահականություններ ու շարունակենք.
    1. Նյու Յորքը համարվում է 11-րդ նահանգը
    2. 11 ինքնաթիռում կային 92 ուղևոր (9+2 = 11)
    3. 77 ինքնաթիռում, որը նույնպես բախվեց երկնաքերին` 65 ուղևոր (6+5 =11)
    4. Աղետը տեղի ունեցավ սեպտեմբերի 11ին, կամ 11. 09 (1+1+9=11)
    5. ԱՄՆ-ի փրկարար ծառայություն- 911 (9+1+1=11);

    1)Զոհվածների թիվը ինքնաթիռների բախման արդյունքում կազմել է 254 (2+5+4 =11)
    2) սեպտեմբերի 11ը 254րդ օրն է տավա մեջ (2+5+4=11)
    3) 3.11.2004 Մադրիդում տեղի ունեցավ պայթյուն (3+1+1+2+0+0+4 =11)
    4) Մադրիդի աղետը տեղի ունեցավ 911 օր անց, նյու յորքի աղետից հետո
    (9+1+1=11)
    5) երկնաքերերը նման են 11ի
    Աղետը եղել է 2001ին, իսկ հիմա 2001+11=2012

    Իսկ հիմա ինձ համար ամենա
    Բացեք Word-ը

    1. Մեծ տառերով գրեք Q33 NY. Սա առաջին ինքնաթիռի համարն է, որը բախվեց երկնաքերին
    2. Նշեք Q33 NY
    3. Մեծացրեք մինչև 48
    4. Փոխեք տառատեսակը WINDINGS (WINDINGS 1)

    Անպայման արեք

    ՈՒֆ, մեկա դուք անողը չեք Q33 NY

    Ահա արդյունքը`
    Barack Obama = 11 տառ


  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (10.02.2010)

  11. #1165
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    ոչ մի տեղ էլ լավ չի, ոչ վիրտուալում, ոչ էլ ոչ վիրտուալում, սաղ տեղը բողոքում են, մեկից մի դրական բան չլսեցի: Այ մարդ, էս կյանքում մի լավ բան չկա: Ֆու տը: Թեմա բռնեմ ու բացեմ` կյանքը հիասքանչ է ու սաղովդ մտնեք մի հատ դրական կետ պտիչկա անեք կյանքից ու ես էլ հավեսով կարդամ: Դեպրեսիա... ճգնաժամ... ընդդիմություն... տրամադրություն... զարգացում... լճացում... մդա...նեուժելի անկում: Լավ ա լինելու Չհավատաք
    Էդպիսի թեմա ունենք. «Լավատեսի անկյուն» (քիչ էր մնում՝ գրեի՝ «Լավատեսի անկում»
    Կարծում եմ՝ արժե էդ թեման ակտիվացնել ու ակտիվ պահել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևհատիկ (10.02.2010), Ձայնալար (10.02.2010)

  13. #1166
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Barack Obama = 11 տառ
    Է-տ ի-ն-չ կ-ա-պ ու-ն-ի? (11 տառ)

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (10.02.2010)

  15. #1167
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

    Իմ անուն-ազգանունն էլ ա 11 տառ տալի:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  16. #1168
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ անուն-ազգանունն էլ ա 11 տառ տալի:
    դրա համար էլ միշտ ու ամեն ինչից դժգոհ ես, միշտ ու ամեն ինչ վատա լինում քո մոտ


    Վիստո ջան, տենց բաների էդքան կարևորություն չեն տա, անկապ բաներ են, որ ուղղակի համընկնում են
    Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    VisTolog (10.02.2010), Yellow Raven (10.02.2010)

  18. #1169
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Barack Obama = 11 տառ
    Վաղն էլ ամսի 11-ն ա:
    Օ՜, ինչպիսի մոգություն:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ներսես_AM (10.02.2010)

  20. #1170
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

    Համ Թուրքիայում, համ Հայաստանում… Կապ չունի՝ հայ, թե թուրք, մարդը մնում ա մարդ: Մարդ եմ ասում, որտև ոչ մի կենդանու տեսակ չեմ գտնում, որ էդ կենդանու անունով կոչեմ, որ կենդանուն էլ ընտրեմ, վիրավորած կլինեմ էդ կենդանուն: Թեկուզ սողուն լինի կամ միջատ, չկա նման սողուն կամ միջատ: Շակալ, օձ, կարիճ, մորմ… Սրանցից ոչ մեկն էնքան զզվելի ու անտանելի չի, ինչքան մարդը: Բոլոր տեսակ կենդանիների, սողունների, միջատների կատարած «տականքությունները» հավաքես իրար գլուխ, մարդուն չեն հասնի:

    ՈՒ ՀԵՌՈՒ Է ԴԵՊԻ ՄԱՐԴԸ ԻՐ ՃԱՄՓԱՆ

    «ԹԱՂԵՄ ՔԵԶ»` ԱՄԵՆ ՕՐ ԱՆԻԾԵԼ Է ՄԱՅՐԸ, ԻՍԿ ՀԱՅՐԸ ԹԱՂԵԼ Է


    Վերջին օրերին միջազգային լրատվամիջոցներն անդրադարձան մի սահմռկեցուցիչ սպանության` Թուրքիայում ծնողներն սպանել են իրենց 16-ամյա աղջկան` միայն այն պատճառով, որ նա համարձակվել է տղաների հետ ընկերություն անել: Հայրն ու պապը համարել են, որ աղջկա վարքն անարգում է իրենց ընտանիքի ու ողջ տոհմի պատիվը: Խելքել-խրատելուց հետո պատժի ահավոր ձեւ է ընտրվել` ընտանիքի համաձայնությամբ:

    Թուրքական ոստիկանությունն ավարտել է 16-ամյա Մեդինա Մեմիի մահվան հանգամանքների հետաքննությունը: «Մեղավոր» անչափահասին պատժել են ողջ-ողջ թաղելով: Գլխավոր կասկածյալները հայրն ու պապն են:

    Դժբախտ անչափահասի մարմինը հայտնաբերել են անցած տարվա դեկտեմբերին, Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Կախտա քաղաքում, նրա անհետանալու մասին ոստիկանությունում գրանցված հայտարարությունից 40 օր հետո: Մեդինայի մարմինը գտնվել է ոստիկանության անանուն իրազեկողի հաղորդման հիման վրա. նա նշել է, որ աղջկան սպանել են հարազատները` ընտանեկան խորհրդակցության վճռով:

    Մեդինայի մարմինը գտնվել է ձեռքերը կապած վիճակում, հայրական տան հարեւանությամբ գտնվող հավաբնի մեջ փորված երկու մետրանոց փոսի մեջ, որը հետքերը թաքցնելու նպատակով ոճրագործները սվաղել են:

    Ըստ դատաբժշկական եզրակացության` փոսը գցելու պահին աղջիկը ոչ միայն ողջ է եղել, այլեւ գիտակցությունը տեղն է եղել, այսինքն` հասկացել է, որ իրեն ողջ-ողջ թաղում են: Այդ են վկայում աղջկա թոքերի ու ստամոքսի մեջ գտնված հողի մասնիկները: Ինչը նշանակում է, որ Մեդինայի մահը եղել է երկար եւ տանջալից:

    «Դիահերձման արդյունքներից մարդու արյունը սառչում է երակներում: Աղջկա մարմնի վրա չկան կապտուկներ, նրա օրգանիզմում չեն հայտնաբերվել թույն կամ թմրանյութ: Նշանակում է` մահապատժի պահին նա լիովին գիտակցել է, թե ինչ են անում իր հետ»,-ոստիկաններից մեկի խոսքերն է մեջբերում թուրքական «Hurriyet»-ը:

    Հետաքննությանը հայտնի է դարձել, որ մահվանից առաջ Մեդինան մի քանի անգամ դիմել է ոստիկանություն` բողոքելով, որ իրեն ծեծում են հայրն ու պապը: «Մեդինան երեք անգամ փորձել է թաքնվել ոստիկանական տեղամասում, բայց երեք անգամ էլ նրան տուն են ուղարկել»,- աղջկա մարմնի գտնվելուց հետո պատմել է Մեդինայի մայրը` Իմիխանը: Իսկ դեռ չբացահայտված մանկասպան հայրը մարմինը գտնվելու օրն «անմեղ-անմեղ» ասել էր` «Նա տղա ընկերներ ուներ, ու դա մեզ ջղայնացնում էր»:

    Երբ հայտնի է դարձել, որ աղջիկը բողոքել է ոստիկանությանը, նրա պապն անմիջապես կասկածի տակ է առնվել: Կարճ ժամանակ անց ձերբակալվել են պապը, հայրը եւ մայրը, որն այնուհետեւ ազատ է արձակվել, իսկ հոր եւ պապի դեմ մեղադրանք է առաջադրվել:

    Դատարանում նրանք որեւէ հայտարարությամբ հանդես չեն եկել:

    Բրիտանական «The Telegraph»-ը նկատում է, որ այսպես կոչված` հանուն պատվի կատարվող սպանությունները հաճախադեպ են Թուրքիայի հարավ-արեւելքում, որը գերազանցապես բնակեցված է քրդերով: Տարեկան արձանագրվում է մոտավորապես 200 նման դրդապատճառներով սպանություն, ինչը կազմում է Թուրքիայում կատարվող սպանությունների կեսը: Դեռեւս մի քանի տարի առաջ թուրքական արդարադատությունը համարյա խրախուսում էր, համենայն դեպս` բավականին ըմբռնումով էր վերաբերվում «պատվի, թասիբի ու նամուսի համար մեռած» մարդկանց հանցագործություններին: Ավելորդ չէ հիշեցնել, որ դավաճանության համար կնոջը դատապարտող օրենքը հանվել է ընդամենը 14 տարի առաջ:

    16-ամյա աղջնակի սպանությունը հասարակական մեծ արձագանք է առաջացրել Թուրքիայում: «Այս ամենի մեղավորը Թուրքիայի կառավարությունն է, որը ստիպում է քրդերին ապրել միջնադարի պայմաններում` ոչ մի ներդրում, ոչ մի կրթություն, ոչ մի իրավունք»` համոզված պնդում է «Hurriyet»-ի ընթերցողը:

    Գտնված թեմա` Օրհան Փամուքի մի նոր «Ձյան» համար: Կարելի է նույնիսկ մեջբերում անել դեռ չգրված գրքից. «Կախտան, փաստորեն, Կարսի նման մի քաղաք է, որտեղ ոչ ոք չի ուզում ապրել: Մի տարբերությամբ` որ Կարսում աղջիկներն ինքնասպան են լինում, իսկ Կախտայում նրանց օգնում են հայրերն ու պապերը»: Բավական է` Փամուքը մի քանի եվրոպական անուն հիշատակի, եւ ամենքը կհիանան արեւմտյան պատմուճան հագցրած, բայց իսլամական ուղնուծուծով, իսլամի դավանաբանության տարատեսակ ծանր գաղափարներով, շիա եւ սուննի տարամետ ուղղությունների մեկնություններով ու թաքնված քարոզ պարունակող վեպով: Գտնված թեմա նաեւ գավառամիտ հայ հայրենասերների համար` «Բա հայը տենց բան կանի՞» թեմայով «Շանթ»ա«Կենտրոն» եւ այլալիք հեռուստազրույցների, վեպի-վիպակի-պատմվածքի, պոեմի-բանաստեղծության ու մանավանդ ազգային-ազատագրական ոտանավորի, առնվազն լրագրային ակնարկի ու լուրի համար:

    Տգիտության եւ դաժանության թելադրանքով նյութված այս հանցանքը, սակայն, ավելի սահմռկեցուցիչ չէ, քան 2008-ի գարնանամուտին Հայոց մայրաքաղաքի կենտրոնում հեղված արյունը, քան անչափահաս երեխայի ձեռքով անչափահաս ընկերոջը կտտանքի ենթարկելը, դիակն անարգելը: Կամ փոքրիկ աղջնակի խմբակային բռնաբարությունը, կամ ... Կարդացեք 02: Եվ պետք չէ մեղադրել Հայաստանի կառավարությանը ժողովրդին միջնադարյան խավարի մեջ նետելու` ներդրումներ չանելու, անհրաժեշտ կրթություն չապահովելու եւ սոցիալական հարցերը չլուծելու մեջ. այդ ամենը չափազանց քիչ կլիներ` ներկայացնելու աղետը, քանի որ այն, ինչ կատարվում է այսօրվա Հայաստանում, ավելի նման է համազգային խելագարության, եւ ժողովրդի վրա բռնությամբ ու արյան գնով իշխողները առաջինն են պատժվելու անհուսության ու ոգեզրկության այս ամուլ տարիների համար: Հացից զրկված ժողովուրդը կապրի, առանց հույսի ու հավատի, առանց Հայրենիքի սիրո` ժողովուրդը դատապարտված է: Այսքան ատելություն, այսքան թշնամանք ու դաժանություն երբեւէ չի եղել մեր հողի վրա, անարժանների այսպիսի բացահայտ բռնիշխանություն` ընդդեմ հանուրի, ընդդեմ ազնիվի, արդարի...

    Ողջ-ողջ թաղված լինելուց ինչո՞վ է լավ հազարների, հարյուրհազարների կյանքը, որ ամեն օր թաղում են մարդավայել ապրելու իրենց հավատը եւ երեխաների համար արժանապատիվ կյանք ապահովելու հույսը:

    Եվ վերջում` հիշեցնենք, որ 73 միլիոնանոց Թուրքիայում տարեկան մոտավորապես 400 սպանություն է արձանագրվում, 2,5-3 միլիոնանոց Հայաստանում... Ազատ քաղվածք ՀՀ ոստիկանապետի 1 ժամանոց զեկույցից. «... արձանագրվել է հանցագործությունների շեշտակի աճ` 2008 թվականին` 9271 դեպք, 2009-ին` 14.339, այսինքն` 54,7 տոկոսի աճ: Ընդ որում` ծանր հանցագործություններն աճել են 26,2 տոկոսով, 38,4 տոկոսով` առանձնապես ծանր հանցագործությունները: Գրանցվել է սպանության եւ սպանության փորձերի 127 դեպք, որոնցից`5-ը` չբացահայտված: Արձանագրվել է ոստիկանների հանդեպ բռնության 64 դեպք»:

    Վերջինը, ըստ երեւույթին, ոստիկանների հանդեպ ժամ առ ժամ աճող «վստահության» արդյունքն է:

    ԱՍՏՂԻԿ ՀԱԽԻՆՅԱՆ
    ՉԻ

    Հայրական ծեծից հետո մահացել է

    Մարտունու շրջանի Երանոս գյուղում մահացած 20-ամյա Մանուշակ Խաչատրյանին հաջորդ օրն իսկ հուղարկավորել են:

    Մի քանի օր անց ոստիկանները պարզել են, որ աղջիկը մահացել է գլխին հասցված վնասվածներից:

    Ըստ ոստիկանության ամփոփագրի` փետրվարի 7-ին, տանը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Անդրանիկ Խաչատրյանը վիճաբանել է դստեր` Մանուշակ Խաչատրյանի և կնոջ` Նուբար Փաշոյանի հետ, որի ընթացքում փայտով հարվածել է նրանց գլխին:

    Ստացած վնասվածքներից որոշ ժամանակ անց դուստրը անասնագոմում մահացել է:

    Բերման ենթարկված Անդրանիկ Խաչատրյանը խոստովանական ցուցմունք է տվել:Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

    Անդրանիկ Խաչատրյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:
    Ա1+
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մանուլ (12.02.2010), Նարե (12.02.2010)

Էջ 78 1113-ից ԱռաջինԱռաջին ... 2868747576777879808182881281785781078 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Քնած», բայց հետաքրքիր թեմաների «արթնացում»
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 20.03.2019, 00:37
  2. Հոմսքուլինգի թեմայից դուրս գրառումներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 126
    Վերջինը: 24.10.2016, 20:12
  3. Գրառումներ: 3
    Վերջինը: 24.04.2010, 18:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •