User Tag List

Էջ 41 1112-ից ԱռաջինԱռաջին ... 3137383940414243444551911415411041 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 601 համարից մինչև 615 համարի արդյունքները՝ ընդհանուր 16677 հատից

Թեմա: Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

  1. #601
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ. անկեղծությունն ամեն դեպքում գերադասելի է ինձ համար՝ լինի մունաթ, թե բարյացակամություն։ Ուրիշ բան, որ մունաթը, մեղմ ասած, հաճելի բան չի, բայց գոնե զգում ես, որ կենդանի մարդկանց հետ գործ ունես, ոչ թե ժպիտ հագած ռոբոտների։
    Զարմանալի է, որ այդ բոլոր ժպիտները ընկալվում են՝ որպես արհեստական ու ռոբոտային, իսկ մունաթներն էլ՝ մարդկային ու կենդանի։ Անկեղծությունն իհարկե նախընտրելի է, բայց այս դեպքում խանութի աշխատողի ժպիտը, ով ուղղակի կատարում է իր աշխատանքը ու ոչ մի կապ չունի քո կյանքի հետ, շատ ավելի հաճելի է, քան նյարդայնացած վաճառողուհին, որը մունաթ է գալիս շատ կենդանի ձևով ու փչացնում ամբողջ օրդ՝ չունենալով դրա բարոյական իրավունքը։ Խանութի աշխատողը չպիտի ներխուժի քո օրվա ու տրամադրության մեջ. արհեստական ժպիտները ստեղծում են այդ անվնաս, չլարված, նեյտրալ միջավայրը, իսկ կենդանի մունաթը մխրճվում է քո անձնական դաշտը ու հոգիդ տակնուվրա է անում... գուցե իր անեկղծությամբ։

  2. #602
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

    Ես համարյա միշտ ժպտում եմ, անկախ ինձնից: Մի քանի օր առաջ մի խանութի աշխատողի հարցրեցի: Ինչքան մտնում էի, միշտ մունաթոտ դեմքով էր, ինձ տեսնում էր, պայծառանում էր: Հարցրի, թե ինչո՞ւ ա ժպտում, պատասխանը նենց անսպասելի էր... Թե բա «դու ես ժպտում»: Ամենատարօրինակն էնա, որ չեմ էլ նկատել, որ միշտ ժպտնում եմ

  3. #603
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Զարմանալի է, որ այդ բոլոր ժպիտները ընկալվում են՝ որպես արհեստական ու ռոբոտային, իսկ մունաթներն էլ՝ մարդկային ու կենդանի։ Անկեղծությունն իհարկե նախընտրելի է, բայց այս դեպքում խանութի աշխատողի ժպիտը, ով ուղղակի կատարում է իր աշխատանքը ու ոչ մի կապ չունի քո կյանքի հետ, շատ ավելի հաճելի է, քան նյարդայնացած վաճառողուհին, որը մունաթ է գալիս շատ կենդանի ձևով ու փչացնում ամբողջ օրդ՝ չունենալով դրա բարոյական իրավունքը։ Խանութի աշխատողը չպիտի ներխուժի քո օրվա ու տրամադրության մեջ. արհեստական ժպիտները ստեղծում են այդ անվնաս, չլարված, նեյտրալ միջավայրը, իսկ կենդանի մունաթը մխրճվում է քո անձնական դաշտը ու հոգիդ տակնուվրա է անում... գուցե իր անեկղծությամբ։
    Չգիտեմ, գուցե... Երևի կախված է նաև նրանից, թե ընդհանուր առմամբ մունաթի դոզան ինչքան է։ Եթե մի քիչ լինի ու մեկ–մեկ, հաստատ կնախընտրեմ դա, իսկ եթե պիտի անընդհատ կամ մունաթ տեսնեմ, կամ ձևական ժպիտ, երևի ժպիտը նախընտրելի կլինի։ Բայց գոնե թող չհարցնեն, թե ոնց եմ։ Դրանից ներվայնանում եմ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #604
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Զարմանալի է, որ այդ բոլոր ժպիտները ընկալվում են՝ որպես արհեստական ու ռոբոտային, իսկ մունաթներն էլ՝ մարդկային ու կենդանի։
    Ուղղակի պարզ է, որ մունաթը արհեստական, ռոբոտային լինել սենց թե նենց չի կարող Մունաթը մունաթ է։ Իսկ ժպիտները տարբեր են լինում՝ կեղծ, ձիժուռնի կամ անկեղծ, իրական։ Ու ուշադրության դեպքում կարելի է դրանք իրարից զանազանել։

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Անկեղծությունն իհարկե նախընտրելի է, բայց այս դեպքում խանութի աշխատողի ժպիտը, ով ուղղակի կատարում է իր աշխատանքը ու ոչ մի կապ չունի քո կյանքի հետ, շատ ավելի հաճելի է, քան նյարդայնացած վաճառողուհին, որը մունաթ է գալիս շատ կենդանի ձևով ու փչացնում ամբողջ օրդ՝ չունենալով դրա բարոյական իրավունքը։ Խանութի աշխատողը չպիտի ներխուժի քո օրվա ու տրամադրության մեջ. արհեստական ժպիտները ստեղծում են այդ անվնաս, չլարված, նեյտրալ միջավայրը, իսկ կենդանի մունաթը մխրճվում է քո անձնական դաշտը ու հոգիդ տակնուվրա է անում... գուցե իր անեկղծությամբ։
    Դե տենց որ նայենք, ասենք բակում աճող ծառին էլ, որը քո վրա ինչ–որ տպավորություն, ասոցացիա կարող է առաջացնել, կարող ենք ասել. «Նա իրավունք չունի ներխուժել իմ օրվա ու տրամադրության, անձնական կյանքի մեջ»։
    Իհարկե, օրինակը չափազանցված է, բայց դե ավելի տեսանելի է դարձնում ասելիքս։
    Խանութի աշխատողի հետ առևտուրը ևս երկու մարդկանց միջև մարդկային հարաբերություն է, որտեղ ամեն մեկը կարող է իրեն տարբեր կերպ, տարբեր մարդկային որակներով դրսևորել։ Ընդհանուր առմամբ նույն ձևով, ինչպես այլ իրավիճակներում։
    Ի դեպ, աշխատավայրիս դիմացի խանութի վաճառողուհին նենց հաճելի, լուսավոր աղջիկ է, հաճախ ժպտում է, երբեմն ուրախ կատակներ ենք անում։ Բավականություն եմ ստանում նրա մոտ առևտուր անելիս։ Ու համոզված եմ, որ էդ վերաբերմունքը լրիվ անկեղծ է։
    Ամեն օր մենք բոլորս շփվում ենք տարբեր մարդկանց հետ, մեկի հետ՝ տանը, մյուսի հետ՝ աշխատավայրում, առևտուր անելիս, տրանսպորտ նստելիս, ամեն մեկը ինչ–որ ձևով ազդում է մեր վրա՝ լավ կամ վատ, մենք էլ նրանց վրա ենք ազդում։ Էս ամենով է մեր կյանքը դառնում կենդանի մարդկային կյանք, չէ՞։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 14.09.2008, 20:08:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  5. #605
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե տենց որ նայենք, ասենք բակում աճող ծառին էլ, որը քո վրա ինչ–որ տպավորություն, ասոսացիա կարող է թողնել, կարող ենք ասել. «Նա իրավունք չունի ներխուժել իմ օրվա ու տրամադրության, անձնական կյանքի մեջ»։
    Իհարկե, օրինակը չափազանցված է, բայց դե ավելի տեսանելի է դարձնում պատկերը։
    Խանութի աշխատողի հետ առևտուրը ևս երկու մարդկանց միջև մարդկային հարաբերություն է, որտեղ ամեն մեկը կարող է իրեն տարբեր կերպ, տարբեր մարդկային որակներով դրսևորել։ Ընդհանուր առմամբ նույն ձևով, ինչպես այլ իրավիճակներում։
    Ի դեպ, աշխատավայրիս դիմացի խանութի վաճառողուհին նենց հաճելի, լուսավոր աղջիկ է, հաճախ ժպտում է, երբեմն ուրախ կատակներ ենք անում։ Բավականություն եմ ստանում նրա մոտ առևտուր անելիս։ Ու համոզված եմ, որ էդ վերաբերմունքը լրիվ անկեղծ է։
    Ամեն օր մենք բոլորս շփվում ենք տարբեր մարդկանց հետ, մեկի հետ՝ տանը, մյուսի հետ՝ աշխատավայրում, առևտուր անելիս, տրանսպորտ նստելիս, ամեն մեկը ինչ–որ ձևով ազդում է մեր վրա՝ լավ կամ վատ, մենք էլ նրանց վրա ենք ազդում։ Էս ամենով է մեր կյանքը դառնում կենդանի մարդկային կյանք, չէ՞։
    Համաձայն եմ, լավ հասկանում եմ, թե ինչի մասին ես խոսում։ Իհարկե, ամեն ինչն էլ կյանքի մեջ է մտնում՝ ներառյալ բակում աճած ծառը։ Բայց կան բաներ, որոնք, լինելով քո կենսական դաշտում, շատ են ազդում քեզ վրա, կան բաներ, որոնք՝ քիչ։ Ինձ համար հենց էս ժամանակաշրջանում նախընտրելի է, որ հնարավորինս քիչ լինեն ավելի զգալի ներխուժումները կյանքիս մեջ. դրա համար արհեստական ժպիտը լրիվ հարմար տարբերակ է ինձ համար, քանի որ ավելի քիչ է մտնում անձնական տարածքս, քան մունաթը կամ էլ ուրախ խոսքն ու կատակը։ Բայց անկեղծ ուրախ եմ, որ դու և ուրիշները ավելի մարդկային ու կենդանի շփման կողմնակիցներ եք։

  6. #606
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, աշխատավայրիս դիմացի խանութի վաճառողուհին նենց հաճելի, լուսավոր աղջիկ է, հաճախ ժպտում է, երբեմն ուրախ կատակներ ենք անում։ Բավականություն եմ ստանում նրա մոտ առևտուր անելիս։ Ու համոզված եմ, որ էդ վերաբերմունքը լրիվ անկեղծ է։
    Ու՞...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #607
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,264
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու՞...
    Ինչ ու?
    Մարդը պարզ ասեց, հետո էլ բացատրեց

  8. #608
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու՞...
    +1.. Անհամբեր սպասում ենք
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  9. #609
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ, լավ հասկանում եմ, թե ինչի մասին ես խոսում։ Իհարկե, ամեն ինչն էլ կյանքի մեջ է մտնում՝ ներառյալ բակում աճած ծառը։ Բայց կան բաներ, որոնք, լինելով քո կենսական դաշտում, շատ են ազդում քեզ վրա, կան բաներ, որոնք՝ քիչ։ Ինձ համար հենց էս ժամանակաշրջանում նախընտրելի է, որ հնարավորինս քիչ լինեն ավելի զգալի ներխուժումները կյանքիս մեջ. դրա համար արհեստական ժպիտը լրիվ հարմար տարբերակ է ինձ համար, քանի որ ավելի քիչ է մտնում անձնական տարածքս, քան մունաթը կամ էլ ուրախ խոսքն ու կատակը։ Բայց անկեղծ ուրախ եմ, որ դու և ուրիշները ավելի մարդկային ու կենդանի շփման կողմնակիցներ եք։
    Հասկանում եմ, ինչ խոսք, մասնավոր դեպքում, կոնկրետ հոգեվիճակում այդպես կարող է ավելի նախընտրելի լինել։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  10. #610
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հասկանում եմ, ինչ խոսք, մասնավոր դեպքում, կոնկրետ հոգեվիճակում այդպես կարող է ավելի նախընտրելի լինել։
    Ես էլ եմ կողմնակից անկեղծ շփմանը ընդհանուր առմամբ, բայց որ ժպիտի պակասությունը կամ մուննաթի առկայությունը կարող են փչացնել տրամադրությունս, դա էլ միանշանակ է: Այ օրինակ հենց դու, Արշակ, որ ժպտում ես, իմ դեմքն էլ ա լուսավորվում, որ չժպտաս` կարող ա տրամադրությունս փչանա: Հիմա ես չեմ ասում, որ դու արհեստականորեն ես ժպտում, քո դեմքը սենց, թե նենց ժպտում ա միշտ, բայց ինչքա~ն հաճելի ա
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  11. #611
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու՞...
    Մեջբերում Taurus-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ ու?
    Մարդը պարզ ասեց, հետո էլ բացատրեց
    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    +1.. Անհամբեր սպասում ենք
    Բայց լուրջ, ի՞նչ ու... Հետաքրքիր ա, էդ ինչի՞ն եք տենց անհամբեր սպասում։

    Ավելացվել է 7 րոպե անց
    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ եմ կողմնակից անկեղծ շփմանը ընդհանուր առմամբ, բայց որ ժպիտի պակասությունը կամ մուննաթի առկայությունը կարող են փչացնել տրամադրությունս, դա էլ միանշանակ է: Այ օրինակ հենց դու, Արշակ, որ ժպտում ես, իմ դեմքն էլ ա լուսավորվում, որ չժպտաս` կարող ա տրամադրությունս փչանա: Հիմա ես չեմ ասում, որ դու արհեստականորեն ես ժպտում, քո դեմքը սենց, թե նենց ժպտում ա միշտ, բայց ինչքա~ն հաճելի ա
    Ես արդեն մտածում եմ, որ երևի սկսել եմ մոռանալ ախպորս դեմքը... Ախր իմ հիշելով՝ Արշակի դեմքը մշտական ժպտացող դեմքերից չէր.. Հա, հանգիստ, մեղմ ու բարեհամբույր դեմքի արտահայտություն ունի, բայց հաստատ նենց չի, էլի, որ անընդհատ ժպտում ա։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 14.09.2008, 21:34: Պատճառ: Գրառման ավելացում
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. #612
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու՞...
    Դե լավ, էլ ֆանտազյաներիդ զոռ մի տվեք։

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ եմ կողմնակից անկեղծ շփմանը ընդհանուր առմամբ, բայց որ ժպիտի պակասությունը կամ մուննաթի առկայությունը կարող են փչացնել տրամադրությունս, դա էլ միանշանակ է: Այ օրինակ հենց դու, Արշակ, որ ժպտում ես, իմ դեմքն էլ ա լուսավորվում, որ չժպտաս` կարող ա տրամադրությունս փչանա: Հիմա ես չեմ ասում, որ դու արհեստականորեն ես ժպտում, քո դեմքը սենց, թե նենց ժպտում ա միշտ, բայց ինչքա~ն հաճելի ա
    Վայ։ Չեմ նկատել, որ միշտ ժպտում եմ ։ Այ նորածին ժամանակ էր, որ մերոնք պատմում են, որ միշտ ժպտում էի, պապաս էլ ասում էր. «Էս երեխեն անընդհատ ժպտումա, կարո՞ղա մի բան էն չի»։ Դե հաճախ մտավոր թերությունով երեխեքն են որ միշտ ժպտում են, դրա համար էր տենց անհանգստանում։

    Հա, ի դեպ, մեկ էլ ասում են, որ նորածին ժամանակ հաճախ ձեռքս վեր պահած բռունցք էի անում ու ուշադիր նայում բռունցքիս։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  13. #613
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե լավ, էլ ֆանտազյաներիդ զոռ մի տվեք։
    Ֆանտազիան ո՞րն ա, այ Արշակ ջան, ակնհայտորեն էդ ջերմ ժպտալը փոխադարձ սիմպատիա ա նշանակում, որը այլ տիպի զգացմունքի ու փոխհարաբերությունների վերաճելու պոտենցյալ ունի:

    Ես ինչ-որ վա՞տ բան եմ ասում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #614
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆանտազիան ո՞րն ա, այ Արշակ ջան, ակնհայտորեն էդ ջերմ ժպտալը փոխադարձ սիմպատիա ա նշանակում, որը այլ տիպի զգացմունքի ու փոխհարաբերությունների վերաճելու պոտենցյալ ունի:

    Ես ինչ-որ վա՞տ բան եմ ասում
    Անկեղծ ասած` ես էլ միայն սա նկատի ունեի...
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  15. #615
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,670
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    «Անկապ օրագրում» թեման չշեղելու համար որոշեցի էստեղ գրել.

    Փաստորեն արդեն Հայաստանու՞մ էլ կան մշտաժպիտ սպասարկողներ։ Էստեղ՝ ԱՄՆ–ում, օրինակ, համարյա բոլորն են էդպիսին՝ անդեմ, անհասցե ու անիմաստ ժպիտներով։ Էստեղ նույնիսկ որպիսությունդ են հարցնում։ Պատասխանն, իհարկե, չի հետաքրքրում ու չի ակնկալվում, կարևորը՝ ժպտալով հարցնելն է։
    Բայց համոզվա՞ծ եք, որ դրսում իրոք կեղծ են ժպտում Ես բոլորովին ուրիշ տպավորություն ունեմ, ու էդ ոչ միայն տպավորություն ա, այլև իրոք այդպես ա: Ու ասեմ, որ էդ ժպիտները, խոսքերը տարբեր են բոլորի մոտ ու շատ մարդկային, ու մենակ ժպիտ չի. կարող ա հետդ շատ մարդկային ու միայն քեզ ուղղված զրույցի բռնվեն, որ հաստատ սերտած չի: Դժվար թե ես հիպնոսացած լինեմ արդեն էնքան, որ չտարբերեմ: Երբ նոր էի, ծանոթիս հետ, որը միացյալ նահանգներից էր ու վերջին անգամ յոթ տարի առաջ էր եղել ստեղ, մտանք խմիչքի մի խանութ, վաճառողը ժպտում էր: Երբ դուրս էինք գալիս , էդ ծանոթիս ասեց՝ իսկ ես հիշում եմ, դուք իննսունվեցին ձեր կնոջ հետ հաճախ էիք մեր մոտից գնումներ կատարում: Հաճելի չի՞ բա…
    Չնայած այս քաղաքը արդեն իններորդ անգամ է այս տարի, որ հռչակվում է the best city of the world by People category

Էջ 41 1112-ից ԱռաջինԱռաջին ... 3137383940414243444551911415411041 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Քնած», բայց հետաքրքիր թեմաների «արթնացում»
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 20.03.2019, 00:37
  2. Հոմսքուլինգի թեմայից դուրս գրառումներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 126
    Վերջինը: 24.10.2016, 20:12
  3. Գրառումներ: 3
    Վերջինը: 24.04.2010, 18:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •