Ֆեյսբուքյան հայ հասարակության մի քիչ "մոդայիկ" ու "առաջադեմ" մասը լեփ-լեցուն ա Թուրքիայի դրոշը վառելու դեպքի քննադատությամբ։ Հետաքրքիր ա, թե ինչ մեծ ծավալով են էս քննադատությունները, թե բա չի կարելի, էս էն։ Ու էտ ամենը էն ֆոնին, որ օրեր առաջ սեփական երկրի դրոշը տրյապկի տեղ քցած էր, ու նույն մարդկանց համար ոնց որ թե մեկ էր, թե ՀՀ քաղաքացին ոնց ա վարվում իրենց երկրի դրոշի հետ։
Դրոշներ վառելու գաղափարին բնականաբար կողմ չեմ, բայց չեմ հասկանում՝ թե ինչի նույն մասսան, մարդիկ նմանատիպ արձագանք չտվեցին հայաստանյան դրոշի հետ կապված դեպքին։ Ենթադրում եմ, որ ուղղակի ուզում են ցույց տան, թե բա մենք պացիֆիստ ու զարգացած մասսա ենք։ Եսիմ։
Էջանիշներ