Cassiopeia (22.03.2019)
Չգիտեմ ձեզ մոտ ոնց ա, բայց Գերմանիայում, ինչքանով որ ես եմ նկատել, շաուրմայանոցները բացառապես պատկանում են թուրքերի կամ այլ մուսուլման մարդկանց։ Ու քանի որ շաուրմա/քեբաբն ինքնին արևելյան ուտելիք ա, տեղացի ժողովուրդն առանձնապես հետաքրքրված չի շաուրմայի բիզնեսով։ Եթե շատ են ուզում խոզի շաուրմա ուտել, թող սարքեն խոզի շաուրմայանոց, ո՞վ ա ձեռքները բռնել։ Իսկ էն մարդիկ ովքեր չեն օգտագործում խոզի մեջ, ոչ մի կերպ պարտավոր չեն մտածել խոզի շաուրմա ուզողների մասին։ Էդ նույնն ա, ինչ բողոքես, որ վեգան ռեստորաններում խաշ չեն տալիս։
Հ․Գ․ Էլ չեմ ասում, որ միջին վիճակագրական եվրոպացին կարող ա չգիտի էլ, որ շաուրման խոզից էլ ա լինում։![]()
StrangeLittleGirl (20.03.2019)
Ռուբիի ասածին էլ հավելեմ, որ հենց էդ մուսուլմանների շնորհիվ ա, որ ընդհանրապես շաուրմա ուտելու հնարավորությունից չես զրկվում։ Իրականում զտարյուն արիացիներն ուտում են շաուրմա, բայց ժամը հազարին փաբերից խմած դուրս գալուց հետո, ու իրանց համար էդ պահին մեկ ա, թե ինչ մսից ա սարքած։
Իսկ դու լսե՞լ ես, որ որևէ եվրոպացի ուզենա խոզի շաուրմայանոց բացի, որևէ մեկն ասի՝ մի բացի։
Իսկ ընդհանրապես, բավական անդուր ա, երբ ընդամենը քո սննդային բողոքն արտահայտելու համար տեռորիստի ես ցիտում։ Բրեյվիկի անունն ամեն անգամ տալուց հիշի, որ ինքը տեռորիստ ա։
Ruby Rue (20.03.2019)
Ես էլ իրականում «հալալ» ուտելիքի առկայության շնորհիվ եմ հանգիստ սնվում, որովհետև խոզի միս մի այլ կարգի չեմ սիրում (բացի խորովածից) ու դրա շնորհիվ համալսարանի ճաշարանում խոզից բացի ուրիշ բան էլ կա։ Թե չէ զտարյուն արիացիներին մնար, տորթն ու քաղցրավենիքն էլ խոզամսով կլիներ։
Ինչևէ, անկախ մեր անձնական նախընտրություններից, ծիծաղելի ա պահանջել, որ մարդիկ իրանց սննդի մշակույթը փոխեն։ Ոնց որ ես հիմա սկսեմ մուննաթ գալ, որ հարավ-գերմանական խոհանոցը կենտրոնացած ա զանազան զարմանազան խոզային ուտելիքների ու ծանր խմորային բաների վրա։ դա էդ մարդկանց մշակույթն ա, ինչ ուզում են, թող ուտեն։ Իմ համար դա օքեյ ա, քանի դեռ այլընտրանք կա։ Իսկ այլընտրանք միշտ էլ կա։
Հ․Գ․ Հունական սննդի կետերում էլ խոզի գիրոս կա։ Կարող ա շաուրմայատենչին հանկարծ օգնի։![]()
StrangeLittleGirl (20.03.2019)
ivy (20.03.2019), StrangeLittleGirl (20.03.2019), Ծլնգ (20.03.2019)
Դե հա, ես որ սկսեմ սննդային բողոքներս, գնա, գալիս եմԱսենք մեր ճաշարանում ամեն օր մենակ մի տաք սնունդ ա, ու միշտ միս ա։ Մեր համալսարանի աշխատողների 1/3֊ը բուսակեր են։ Դե արի ու մի ասա, էս զտարյուն արիացիները իրանց մշակույթը մեզ են պարտադրում
![]()
Ի դեմ, մի աղմկահարույց պատմություն կար վերջերս։ Մահմեդական ծնողների պահանջով իբր մի մանկապարտեզում սկսել էին խոզի միս ընդհանրապես չտալ։ Դրան ի պատասխան ուրիշ մանկապարտեզներ խոզի միսը էրեխեքի սննդի պարտադիր մասը սարքեցին։ Վերջում պարզվեց՝ առաջին պատմությունը սուտ էրԴե արի ու մի ասա, հիմա մահմեդականնե՞րն են իրանց մշակույթը պարտադրում, թե՞ զտարյուն արիացիները։ Էլ չասեմ, որ էդ զտարյունների մեջ իրենց էրեխեքին վեգան մեծացնողները լիքն են։
քյասար՝ ես խոզ չկերա![]()
Տնաշեն ինչ մի լրջացնում ես դու էլ: Հետո՞ ինչ որ տեռորիստ ա. ուրեմն անունը չի կարելի տա՞լ: Լրիվ He Who Must Not Be Named սարքեցիր :Ճ
Ազնիվ խոսք, Ադամի գրածի վրով թռա, մեջս ոչ էլ տպավորվեց, բայց էս քո տեռորիստներին մոռանալը մատի փաթաթան սարքելը ավելի շատ ստիպեց իրեն հիշել։ Ու ամեն դեպքում փչացած ժամաույցն էլ ա օրվա մեջ երկու անգամ ճիշտ լինում, նենց որ ասած մի բառի հետ համաձայնվելը դեռ չի նշանակում թե իր բոլոր արածների կամ ասածների հետ համաձայն ես։ Տեռորիզմն էլ ա կյանքի մաս, դրանից փիս բոբո բան սարքելը էլ ավելի ա տեռորիզմի տեռորը ուժգնացնում...
Ներսես, Անը ինձ թվում ա ուզում էր ասեր «եկած էմիգրանտները», որոնք մուսուլման են ու ապրելու ու աշխատելու իրավունք ունեն: Շատ կոնֆլիկտային ու controversial թեմա ա, բայց մի բան կասեմ. Աթեիստ և կամ քրիստոնյա Ֆրանսիացիները վախենում են մուսուլմաններից: Ու դա իսլամաֆոբիա չի: Չէ: Դա լիքը մուսուլման ֆրանսիացիների, արաբների, չեչենների պահելաձևից ա՝ երկրի ներսում: Ընկերներիցս քանի-քանի հոգի ա պատմում, որ արաբ դասընկերները դպրոցում իրենց ծաղրում էին, ճնշում ու ասում, որ դու՛ք պիտի շուտով ստիպված լինեք արաբերեն սովորել, այլ ոչ թե մենք՝ ֆրանսերեն: Զտարյունների հանդեպ ատելություն կա, հասկանում ե՞ս:
Թեման համարում եմ փակված: Խնդրում եմ էլ չշարունակել: Խոզի շաուրմա էլ չեմ ուտի, պադումըյիշ…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ