Smokie (13.02.2019)

Դե ամեն ինչ էդ աստիճան տրագիկ չի ))
Սենց ասեմ.
Տղամարդու մեծ մասի համար ի՞նչնա ավելի կարևոր քան իր բարի համբավն ու հեղինակությունը:
Արի պատկերացնենք, որ էդ հարցում կինն իր ամուսնու մարքետոլոգնա:
Քանի որ էն ամենասթից տղամարդուն էլ իրա կինն ընդունակա, որակյալ ռեկլամ անելով, սարքի ցարի բոգը, ու էն իր շրջապատում ամենահարգված տղուն էլ էլի իր կինն ընդունակա խայտառակելով սարքի փալաս..
Վերը նշվածի հիման վրա էլ մի պարզ եզրահանգում.
Կնոջդ հետ հարգանքով կլինես, կսիրես ու կպատվես՝ ինքն էլ քեզ կինոյի տղեն կսարքի..
Իսկ թե ինքդ փորձես քեզ քո երազած տղու տեղ դնել՝ կնոջդ անհարգալից վերաբերմունք ցույց տալով, մարդու տեղ չդնելով, ստորացնելով և այլն, ուրեմն վստահ եղի, որ պատիվդ գնալով հավասարվելուա հողին:
Սքամ բան![]()
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Smokie (13.02.2019)
Adam (09.02.2019), Cassiopeia (10.02.2019), enna (10.02.2019), StrangeLittleGirl (09.02.2019), Աթեիստ (09.02.2019), Տրիբուն (09.02.2019)

Եթե մարդիկ ամուսնացած են (կամ էլ, ասենք, civil marriage հարաբերությունների մեջ են), ապա իրենց լուրջ ու կարևոր որոշումները՝ լինեն ֆինանսական թե այլ, մյուսի հետ համաձայնեցնելը դա տարրական կուլտուրայի ու հարգանքի հարցա՝ անկախ իրենց սեռից:
ՈՒ էստեղ բացառություն կարող է լինել միայն անակնկալը:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

Ես էլ միանամ թեմային։ Նախ, որպես ֆեմինիստ ամենայն պատասխանատվությամբ ասեմ, որ ահավոր ներվայնանում եմ, երբ իմ փոխարեն հաշիվ են փակում, տրանսպորտում տեղ են զիջում կամ դուռ են բռնում, որ անցնեմ։
Ադամ ջան, ինձ թվում ա՝ դու ֆրանսիացիքի 80 տոկոսին լավ չես ճանաչում իրարից։ Շատ ժամանակ բավական հավասար հարաբերությունները, որտեղ որոշումները զույգը միմյանց հետ խորհրդակցելով ա կայացնում, Հայաստանում ընկալում են որպես կրնկատակ հարաբերություններ։ Նույն իմ հարաբերության մասին էլ եմ տենց բաներ լսել, որովհետև կողքից թվում ա, թե եթե ինքը կնոջ ուզածով ա անում, ուրեմն կրնկատակ ա։ Չէ՛, տենց չի։ Կնոջ ուզածով անել հաճախ նշանակում ա հարաբերությունը կարևորել ու առաջնահերթություն համարել։

Ի դեպ, դուռ պահելու հետ կապված մի բան ասեմ. ԱՄՆ-ում բոլորը բոլորի համար դուռ են պահում` անկախ սեռից ու մնացած ամեն ինչից: Որ նոր էի եկել, նենց անսովոր ու տարօրինակ էր: Ասենք, պատկերացրու, ինչ-որ հասարակական վայրում մեկը դուռ ա բացում ու մտնում կամ, ասենք, մետրոյում, ուղղակի անցնում ա, ու եթե տեսնում ա, որ հետևից էլի ինչ-որ մեկը գալիս ա, նույնիսկ եթե վերջինս մի երկու մետր հեռու ա դեռ, դուռը պահած սպասում ա, մինչև էդ մարդը գա, հասնի դռանը, նոր ինքը բաց ա թողնում դուռը, գնում
: Եթե անմիջապես հետևդ ա, էդ հասկանալի ա, բայց մի երկու մետր հեռավորության վրա կանգնած մարդու համար դուռը բռնած կանգնելն, ըստ իս, արդեն աբսուրդի ա հասնում: Եսիմինչ բարդ բան չի, էլի, էդ դուռ բացելը, որ մտածես` լավ, քանի բացել եմ, թող ուրիշներն էլ օգտվեն, էլ լրացուցիչ չտանջվեն:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.

Զխկալն ուրիշ հարց ա, իմ ասածները մենակ տենց դեպքերում չեն լինում, այլ միշտ: Եթե մարդը մի երկու մետր հեռու ա, զխկալու հարց չի կարող լինել: Իսկ էստեղ ցանկացած տեղ, ցանկացած տեսակի դռան դեպքում տենց են անում միշտ բոլորը: Հա, իհարկե, հաճելի ա, որ քո մասին մտածում են, սպասում են, որ գաս, բայց ախր հիմնականում իրոք էդ դուռ բացելը հեչ նեղություն չի, ես նույնիսկ վատ եմ զգում ինձ, որ տեսնում եմ` ինչ-որ մեկը տենց կանգնած սպասում ա, մինչև ես հասնեմ, նոր գնա, ոնց որ ակամա ստիպես մարդուն, որ սպասի, երբ դրա կարիքն իրականում չկա:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման

Ինձ թվում ա տարրական կուլտուրա ա դուռը պահելը, իրար տեղ հաշիվ փակելն էլ ընկերական ժեստ ա, մի անգամ դու ես փակում, մի անգամ մյուսը, կամ կախված հանգամանքներից։ Միշտ ավելի լավ ա ստացվում ընկերությունը, երբ իրար հետ դուրս գալիս առանձին չեք հաշիվ փակում։ Ինձ տենց ա թվում։ Օրինակ Բյուրը իմ փոխարեն քանի անգամ հաշիվ փակել ա, ես սիրով ընդունել եմ, բայց հակառակը թույլ չի տալիս։ Դա էլ ճիշտ չի էլի։

Շին ջան, իրար փոխարեն հաշիվ փակելը նորմալ ա, ես շատ եմ ուրիշների փոխարեն փակում, ուրիշներն էլ իմ։ Ստեղ հարց ա, թե ինչն ա մոտիվացնում հաշիվը փակել. տղամարդ լինե՞լը, թե՞ ուղղակի հյուրասիրական ժեստը։ Օրինակ երբ ուսանող էի, իմ աշխատող ընկերները անկախ սեռից հաճախ էին իմ փոխարեն հաշիվ փակում։ Ես դրանից վատ էի զգում, բայց հիմա հասկանում եմ իրանց, որտև ես էլ իմ ուսանող ընկերների հաշիվն եմ փակում։ Իսկ շատ դեպքերում տղամարդիկ դա վերցնում են իրանց վրա ու փակում որտև տղամարդ են։ Դա ահավոր անդուր ա, ես չեմ ուզում, որ ինձ համար հաշիվ փակեն, որտև տղամարդ են։

Որպես հարցիդ պատասխան երկու հղում տամ ։)
https://www.akumb.am/showthread.php/...=1#post2537008
Ստեղից 5 գրառում կարդա, դրանից հետո սա՝
https://www.akumb.am/showthread.php/...=1#post2584976
Արդեն դու որոշի, թե ինչքան խնդաս![]()
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Progart (10.02.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ