Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 15.12.2018, 14:38:
Անեգդոտ եմ հիշել ․․․
Ուրեմն, ինքնաթիռը վթարային վիճակում ա, էս կապիտանը ստյուարդեսային կանչում ա, բա, մի բան արա, սալոնում պանիկա չսկսվի։ Էս ստյուարդեսան մտնում ա սալոն ու ասում ա․
- Ժողովուրդ ջան, ուշադիր, ֆոկուս եմ անում։ Մեկ-երկու-երեք, հեսա ինքնաթիռի աջ թևը կվառվի։
Ու աջ թևը վառվում ա։ Էս ժողովուդրը մի ծափեր, մի խինդ, մի ուրախություն։
Ստյուարդեսան, բա․
- Ժողովուրդ ջան, ուշադիր, մեկ-երկու-երեք, հեսա ինքնաթիռի ձախ թևն էլ կվառվի։
Ու ձախ թևն էլ ա վառվում։ Էս ժողովուդրը մի էքստազի մեջ ա, մի զարմանք, մի հիացմունք ․․․․
Ստյուարդեսան, բա․
- Ժողովուրդ ջան, ուշադիր, մեկ-երկու-երեք, հեսա ինքնաթիռը կպայթի։
Էս ինքնաթիռը պայթում ա, սաղ մեռնում են, մի հայ ա սաղ մնում։ Սա աբլոմկեքի տակից դուրս ա գալիս, ու ասում ա․
- Քուր ջան, քո արած ֆոկուսը քեզ դուր եկա՞վ։
Այվուշ, հիմա քո արած ֆոկուսը քեզ դուրա եկա՞վ։
Ժող, նոր մտքովս վատ բան անցավ... ասում եմ կարող ա՞ էս մեր Ադամին կագեբեն գողացել ա ու տեղը իրանց սարքած բոտն ա դրել, որի խնդիրն ա Հայաստանի ղեկավարին վարկաբեկել ու Պուտինի ամենակարող ու անպարտելի լինելու մասին ահ ու սարսափ տարածել ու էդ ամենը անել Պուտինին քրֆելով, չտոբնիկտոնիդագադալսյա։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Նոր ավելի վատ բան մտքովս անցավ...
Կարող ա՞ սաղ աշխարհը շինծու ա՝ իրական չի. Պուծինի կագեբեի սարքած կոմպյուտերային սիմուլացիա ա ընդամենը... զուտ, որ բոլորին վատ լինի
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Արշ, լա՞վ ես :ճ
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Jarre (18.12.2018)
Արշ, իսկ սենց ոնց ա ....
Կարո՞ղ ա Պուտինը արհեստական բանականություն ա, Նիկոլը վիրուս ա, ԿԳԲ-ն` անտիվիրուս: Մենք էլ temporary files ենք, հեսա disk cleanup են անում, սաղիս սիկտիր անեն:
Ակումբն ինքնին Պուծինի ստեղծած գաղտնի վիրտուալ մեքենան ա: Ես էն գլխից, որ 2005 թվին Չուկին տեսա առաջին անգամ, չվստահեցի մի տեսակ: Դիմագծերը մի քիչ ռուսականոտ էին նախ: Հետո էլ՝ 2005 թվին ո՞վ ու ամենակարևորը՝ ինչի՞ համար պիտի հայատառ ֆորում ուզենա բացի: Պարզի չի՞, որ մանյիպյուլացնի մասսաներին, քաշի մասսաներին (մեզ) դեպի ստեղ ու մեր personal data-ները save արած ունենա, որ հետներս ինչ ուզենա կարա անի մի օր: Ես վախում եմ ներքուստ ակումբից հեռանամ, որտև գաղտնի երդում եմ կերել րիտուալի ժամանակ, որի պիտի ծառայեմ ակումբին մինչև գոնե Չուկի գահընկեց լինելը: Սա ԿԳԲ-ի սարքածն ա: Էսքան բանը պատահականության արդյունք չի կարա լինի: Հ.Գ. եթե ինձ էսօր վրաերթի ենթարկեցին Փարիզի քեբաբնոցներից մեկի դիմաց՝ իմացե՛ք ով ա !
անեկդոտ հիշացրիր․
― Բարլու՜ս, հիմա՛ր։
― Ի՛նքդ ես բարլուս։
Հ․Գ․
Բարլուս, @Տրիբուն ջան։ Լա՞վ ես, հոպար։
Այս պահին թեմայում են 8 հոգի. (0 անդամ և 8 հյուր)
Էջանիշներ