StrangeLittleGirl-ի խոսքերից
Արշակ, ես չգիտեմ՝ շեկլիկ եվրոպացին քանի անգամ ա մերձավոր արևելքցուց վատ փորձ ունեցել, որ վախենում ա։ Կարող ա մեդիան ա իրա գործն անում։ Բայց կոնկրետ էստեղ թվարկում եմ գիշերով տղամարդկանց հետ ունեցածս վատ փորձերի օրինակներ.
1. Երևան։ Ուշ գիշեր։ Տուն եմ քայլում։ Մի տղամարդ կանգնացնում ա, ասում ա՝ արի գնանք սուրճ խմելու։ Ասում եմ՝ չէ, շարունակում ճանփան։ Հետևիցս գալիս ա։ Քայլերս արագացնում եմ։ Զանգում եմ, Հովոյին ասում, որ իջնի, դիմավորի։ Լավ ա՝ տանը մոտ եմ, հասցնում ա
2. Երևան։ Ուշ գիշեր։ Հասնում եմ տուն։ Աստիճաններին եմ մոտեցել, մի մեքենա կանգնում ա, մի տղամարդ կանչում ա, որ մեջը նստեմ։ Ասում եմ՝ չէ, սկսում եմ արագ բարձրանալ աստիճաններով։ Դուրս ա գալիս մեքենայից, հետևիցս գալիս ա։ Վազում եմ, ինքն էլ ա վազում։ Շնչակտուր ինձ գցում եմ մեր բակ, դարպասը հետևիցս փակում։ Մազ էր մնում, որ հասներ։
3. Երևան։ Ուշ գիշեր։ Տաքսու մեջ եմ։ Տաքսին տարօրինակ ճամփեքով ա գնում։ Սկզբում մտածում եմ՝ ուղղակի ուզում ա շատ փող աշխատի։ Բայց տեսնում եմ՝ քաղաքից դուրս ա գալիս։ Զանգում եմ տուն ու ասում՝ ինչն ինչոց ա, տաքսի սերվիսի անունն էլ ասում։ Դրանից հետո նոր վարորդը շուռ ա գալիս, քաղաք մտնում։
4. Դանիա։ Գնացք։ Դիմացս նստած տղամարդը հայացքով ինձ ուտում ա։ Խնդրում եմ՝ ինձ չնայել։ Ասում ա՝ լավ։ Սկսում ա ոտքերը երկարացնել վրաս։ Տեղափոխվում եմ ուրիշ վագոն։ Հետևիցս գալիս ա։ Տեղ եմ հասնում։ Հետս իջնում ա։ Լավ ա՝ Մորթենը պլատֆորմի վրա կանգնած ինձ դիմավորում ա։
5. Երևան։ Ուշ գիշեր։ Ճամպրուկով դրսում կանգնած սպասում եմ տաքսուն, մինչև մյուսներն էլ վերևից կիջնեն։ Մեքենան կանգնում ա, մեջից տղամարդիկ են դուրս գալիս, մոտենում ինձ։ Բարեբախտաբար, էդ պահին մերոնք իջնում են, սրանք նստում են մեքենան, գնում են։
Իսկ համերգների ժամանակ կամ բարերում զանազնա ձեռ գցելն ու տհաճ կոմունիկացիաները չեմ էլ հաշվում։
Կարամ այ սենց ցանկն անվերջ շարունակեմ։ Մեր բոլոր տեսակի վախերը պայմանավորված են մեր՝ որոշակի նախկին փորձով։ Ու էսպիսի փորձ ունենալուց հետո մթության մեջ թաքնված, չերևացող տղամարդու տեսնելը, երբ տարածքում ոչ ոք չկա, մեղմ ասած, չվախենալու չի։ Ու քո էս վերամբարձ խոսքերը, թե ով հասցնում, տղամարդկանց վրայով անցնում ա, նշանակում ա, դու ուղղակի նվազագույն պատկերացում անգամ չունես, թե մենք՝ կանայքս, ամեն անգամ ինչերի ենք ենթարկվում։ Դու քո հարմար բարձունքից խոսում ես ու եզրակացություններ անում ու էս տեսակի տղամարդկանց փոխարեն վիրավորվում։ Դրա փոխարեն խորհուրդ կտայի, որ երբ փողոցով քայլում ես ու տեսնում ես՝ ինչ֊որ կին վախեցավ քեզնից, նենց անել, որ վախը մեղմվի, ոչ թե հայտարարել, թե ով հասցնում, տղամարդկանց ա կպնում։
Ես ահավոր երջանիկ մարդ եմ, որ էնպիսի տղամարդու հետ եմ, որ երբ գիշերվա հազարին զանգում, ասում եմ՝ սենց ու սենց, չի ասում՝ ով հասցնում, տղամարդկանց վրա բոչկա ա գլորում, այլ հետս խոսում ա, ոստիկանության համարն էլ կազմ ու պատրաստ, մինչև տուն հասնեմ։
Էջանիշներ