Պատուհանից ինչ-որ մեկը մեր քրֆի հավաքված ժողովրդին ու իրան դանակահարե՞ն: Բայց ինչի՞: Էդ դանակահարողները երևի հոգեկան պրոբլեմներ ունեն: Բալկոնից բոլորին մեր քրֆողին, ընդհանրապես, խոհեմ ու առանց կոմպլեքսների անձնավորությունը չպետք ա ոչ մի ռեակցիա տա ու էդ մարդուն ընդունի, որպես ոչ ադեկվատ ու հոգեկան խանգարումներ ունեցող մեկը: Իսկ անձնական ու նեղ շրջապատում մեր քրֆողներին՝ դեմ-դիմաց (ինձ հլը չեն քրֆել), պիտի հետևյալ մոտեցումը ցույց տալ. նախ՝ 20 վայրկյանանոց լռություն՝ իր աչքերի մեջ նայելով: Որից հետո՝ լռությունը կոտրել
հետևյալ հարցով. «կարո՞ղ եմ իմանալ, թե ինչի ինձ մեր քրֆեցիր»: Որից հետո՝ անկախ իր պատասխանից՝ աչքի տակ եղող որևէ ջարդվող կամ փշրվող ապրանք միանգամից վերցնել ու փշրել գլխին: Առանց հայհոյելու ու առանց վիրավորական խոսքերի: Քաղաքավարի փշրոտել իր ծուռ քթին: Դա, իհարկե՝ եթե ուժդ չի ներում՝ գետնին տապալելու ու քթից մի երկու հարյուր գրամ արյուն բերելու: Սա էն դեպքում, երբ քեզ մեր քրֆողը ադեկվատ ու առաջին հայացքից խելքը գլխին անձնավորություն ա: Եթե հարբած, նույնիսկ իր սեփական մորը չհիշող մեկն ա քեզ մեր քրֆում անկապ տեղը փողոցում անցնելիս (Ֆրանսիայում լիքը պատահել ա հետս. բոմժեր, հիմնականում): Հո էդ խեղճերին չես գնա ծեծի: Մեր ա քրֆում, թող քրֆի: Տենց ամեն օր փողոցում կարող ա 10 հատ բոմժ՝ լակած ու պայթած, անցնեն կողքովս ու պահի տակ ուզեն վիրավորեն մեկին ու կպնեն ինձ: Հո սաղի հետևից չես ընկնելու՝ սաղի բերանը ջարդես: Հա, քրֆեց… հետո՞: Դու էլ իրան քրֆի անցի: Ինչն էլ ես եմ անում: :p
Աթեիստ (15.10.2018)
Հա, մեկ էլ ինձ սկբից թվաց, թե վրան Սերժ Սարգսյանն ա
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չեմ հասկանում, թե ինչով դուրներդ չի գալիս։
Նորմալ, թեթև սև հումոր ա։
Իհարկե հայերն էդ աստիճանի մահմեդական չեն, որ գնան վնաս տան էս գրասենյակին, բայց եթե տենց բան լինի, ես էլի կլինեմ «Je suis Charlie Hebdo»։
Ի դեպ, նոր մի լավ բան կարդացի։ Ֆրանսիացիք Շառլին ավելի շատ էին սիրում, քան նույնիսկ հայերը։ Բայց վայնասուն դրել են հայերն ու մեկ էլ մի «ֆրանսիացի»՝ Սեդա Ազնավուրը։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Աթեիստ ջան, ես չգիտեմ` դու «վայնասուն» ասելով ինչ ի նկատի ունես:
Մեկը Սեդա Ազնավուրը շատ զուսպ արտահայտվելա, որ կուզենար նկարի հեղինակի ընտանիքի անդամներից մեկի մահվան կապակցությամբ էլ նմանատիպ նկար հրապարակել:
Հուսով եմ, որ մեզնից ոչ ոք չի հայտնվի Սեդայի վիճակում, երբ հորդ մահն արժանանա ինչ-որ հիմար խմբագրության «նորմալ, թեթև սև հումոր»-ի...
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Կարաք ինձ խփեք, բայց քանի գնում ա, էս ծաղրանկարը դուրս գալիս ա:
Մտածելու լիքը նյութ տվող ա: Օրինակ թե ոնց կարաս աննննասուն հարկերով մարդուն մահվան դուռ հասցնես:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (16.10.2018)
Ասեցի նոր գրածս ստատուսը ստեղ էլ դնեմ.
-----
Եթե Շառլի Հեբդոն լիներ հայկական ամսագիր, եթե ես լինեի նկարիչ ու առավել ևս ծաղրանկարիչ ու աշխատեի էդ ամսագրում, ապա շատ հավանական է, որ ամսագրի հերթական համարի շապիկին տեսնեիք Միայնակ Գայլի նկարը, ով զենքով նշան բռնած կլիներ սեփական հուղարկավորության թափորն ուղեկցող ոստիկաններին:
Ես չափազանց բարձր կարծիք ունեմ Ազնավուրի մասին ու շռայլորեն քննադատել եմ իր դեսպան դառնալը, ես բավական բարձր կարծիք ունեմ Արայիկ Խանդոյան անձի ու ֆիդայինի նկատմամբ, բայց դատապարտել ու դատապարտում եմ ՊՊԾ գնդի գրավումը:
Երևի ժամանակն է, որ մենք մարդու մահը էս աստիճան չգերբնականացնենք: Եթե Ազնավուրը մահացած չլիներ, շատերը չէին նկատի նման ծաղրանկարը: Ու սա խնդիր է:
Իմ պատկերացրած Շառլը, հենց ինքը, ընդամենը քմծիծաղ էր տալու էս շապիկը տեսնելուց ու ասեր, «հա, էդ հարկերը մեզ մահվան դուռը կհասցնեն»:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
boooooooom (16.10.2018), Cassiopeia (16.10.2018), Freeman (16.10.2018), Աթեիստ (16.10.2018), Տրիբուն (16.10.2018)
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
boooooooom (16.10.2018), Freeman (16.10.2018)
Սեդայի «շատ զուսպ» գրածի ռուսերեն թարգմանությունը՝
Снова завистники. Паршивый, паршивый Charlie. Я надеюсь когда-нибудь сделать такую же картинку, когда кто-то умрет в вашей семье. Тогда я посмотрю на ваши рожи – с большим удовольствием
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Աթեիստ (16.10.2018)
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Աթեիստ (16.10.2018)
Հիմարության ցուցիչը շարունակում է նորանոր ռեկորդներ գրանցել:
Բելգիայի Վեսթ-Ֆլանդըրըն մարզի կենտրոն հանդիսացող ու հնության ու յուրատիպության պատճառով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող Բրուխ (Brugge) քաղաքում մեծ իրարանցումա՝ բորբոքված կրքերից:
Մահմեդականներին «չնեղացնելու» համար որոշել են «Ծննդյան Տոների շուկան» (Christmas Market) վերանվանել «Ձմեռային շուկա»-ի՝ «Kerstmarkt»-ից «Wintermarkt»...
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Սենց քյառթ թրեյնինգ տեսած կայի՞ք
••Սեղմել՝ ցույց տալու համար
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ