User Tag List

Էջ 944 1103-ից ԱռաջինԱռաջին ... 4448448949349409419429439449459469479489549941044 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 14,146 համարից մինչև 14,160 համարի արդյունքները՝ ընդհանուր 16539 հատից

Թեմա: Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

  1. #14146
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արշակ ջան լավ էլի… Շոտլանդիայի դեպքը դրել համեմատում ես Ղարաբաղի հե՞տ: Նախ Շոտլանդիան իրա երկրից փախստականներ չի քշել որևէ այլ երկիր (անգլիացիներ ու իռլանդացիներ) մինչև ռեֆերենդում անելը: Ա՛յ թե, ո՛րտեղ ա կոպիտ խախտունը: Ղարաբաղը որ ռեֆերենդում արեց՝ էլ ադրբեջանցի չէր մնացել տարածքում: Սաղին քշել էին: Ուզում ե՞ս (ուղղակի ժամանակս չի ների) մի քանի հոգի մաքուր ղարաբաղցի ծանոթներիս ու ընկերներիս վիդեո անել տամ ու տեղադրեմ իրենց վկայությունը, որ մինչև էդ կոնֆլիկտը՝ ղարաբաղցիներն ու բաքվեցիները խաղաղ ու համերաշխ ապրուն էին ադրբեջանցիների հետ: Մինչև ներքին կարգով քաքմեջ չարեցին ամեն ինչ: Հիմա՝ մենք, հայաստանցիներս ավելի ճշգրիտ մեր զգացածն ու կարծիքը կարանք ասենք էդ խնդրի վերաբերյալ, քան տեղի ապրածները՞: Աբսուրդ ա ուղղակի: Եթե ես էդքան քաղաքականությունից չեմ հասկանում, բա միջազգային հանրությունն էլ չի հասկանու՞մ: Քեզ հարց. ինչի՞ չեն ընդունում Ղարաբաղի անկախությունը (օֆիցիալությունը): Երկրորդ հարց. ինչի՞ մեր սեփական ՀՀ-՛ն չի ընդունում: Նույնիսկ ՀՀ-ն օֆիցիալ չի ճանաչում Ղարաբաղը: Էս ի՞նչ ձեռքառնոցի ա: Միջազգային օրենք ա խախտվել, հասկացի: Հիմա ուժով ոչինչ չես կարա էլ անես: Օրենքներ գոյություն ունեն, թե չէ աշխարհը կփլվի: Սաղ իրարից հող կուզեն: Հիմա՝ քո լոգիկայով՝ պիտի Հայաստանն էլ նպատակ դնի ծովից ծով Հայաստանը հետ բերելու՞: Վերջացել ա էդ ժամանակները: Հետո՝ էս ինչ հողերի հիվանդություն ա: ՀՀ-ն իրա տու՛նը չի կարողանում կարգին վիճակում պահի (քաքի մեջ կորած ա երկիրը) հլը մի հատ էլ ուրիշի սենյակի վրա էլ աչք ա դնու՞մ: Ավելի լավ ա թուրքերը լինեն մեր բարեկամները, քան ռուսները: Ես լիքը թուրք ծանոթ ունեմ ու հազար գլուխ կլասով մարդիկ են: Ռուսի պես շովինիստ, ռասիստ ու նենգ չեն: Պետք չի էն վախտվա պետությունների ղեկավարներին նույնացնել մի ամբողջ ժողովրդի հետ: Թուրքը ռսից հազար գլուխ բարձր ա: Թե՛ իրա վերաբերմունքով, թե՛ իրա մակարդակով: Հետո էլ՝ քո ասած պրինցիպով որ շարժվենք՝ մի օր Ֆրանսիայի հայությունը կհավաքի կասի՝ էլ չենք կարողանում Մակրոնի լծի տակ ապրել… մեզ ներքին կարգով ճնշում են… կցե՛ք Փարիզի 10-րդ աղոնդիսմոն Հայաստանին: Ալյասկայի ռուսները կասեն՝ Էլ չենք կարողանում ամերիկացիների լծի տակ ապրել …հետ կցեք մեզ Ռուսաստանին: է հետո՞…

  2. #14147
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տրիբուն, ցեղասպանությունը հրահրվել ա ռուսի կողմից (Ղարաբաղի մասով)… իրանք իրար շատ լավ էլ ապրում էին: Ու սա ինքնակոչ հայտարարություն չի: Լիքը ղարաբաղցիներ վկայում են դրա մասին:

  3. #14148
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հ.Գ. մեկ էլ մի նրբություն: Որևէ գրառմանը, որ շնորհակալություն եմ հայտնում, չի նշանակում՝ միանշանակ համամիտ եմ: Կարոդ ա հետաքրքիր լինի ուղղակի, էդքանը:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (07.10.2018)

  5. #14149
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Արշակ ջան լավ էլի… Շոտլանդիայի դեպքը դրել համեմատում ես Ղարաբաղի հե՞տ: Նախ Շոտլանդիան իրա երկրից փախստականներ չի քշել որևէ այլ երկիր (անգլիացիներ ու իռլանդացիներ) մինչև ռեֆերենդում անելը: Ա՛յ թե, ո՛րտեղ ա կոպիտ խախտունը: Ղարաբաղը որ ռեֆերենդում արեց՝ էլ ադրբեջանցի չէր մնացել տարածքում: Սաղին քշել էին: Ուզում ե՞ս (ուղղակի ժամանակս չի ների) մի քանի հոգի մաքուր ղարաբաղցի ծանոթներիս ու ընկերներիս վիդեո անել տամ ու տեղադրեմ իրենց վկայությունը, որ մինչև էդ կոնֆլիկտը՝ ղարաբաղցիներն ու բաքվեցիները խաղաղ ու համերաշխ ապրուն էին ադրբեջանցիների հետ: Մինչև ներքին կարգով քաքմեջ չարեցին ամեն ինչ: Հիմա՝ մենք, հայաստանցիներս ավելի ճշգրիտ մեր զգացածն ու կարծիքը կարանք ասենք էդ խնդրի վերաբերյալ, քան տեղի ապրածները՞: Աբսուրդ ա ուղղակի: Եթե ես էդքան քաղաքականությունից չեմ հասկանում, բա միջազգային հանրությունն էլ չի հասկանու՞մ: Քեզ հարց. ինչի՞ չեն ընդունում Ղարաբաղի անկախությունը (օֆիցիալությունը): Երկրորդ հարց. ինչի՞ մեր սեփական ՀՀ-՛ն չի ընդունում: Նույնիսկ ՀՀ-ն օֆիցիալ չի ճանաչում Ղարաբաղը: Էս ի՞նչ ձեռքառնոցի ա: Միջազգային օրենք ա խախտվել, հասկացի: Հիմա ուժով ոչինչ չես կարա էլ անես: Օրենքներ գոյություն ունեն, թե չէ աշխարհը կփլվի: Սաղ իրարից հող կուզեն: Հիմա՝ քո լոգիկայով՝ պիտի Հայաստանն էլ նպատակ դնի ծովից ծով Հայաստանը հետ բերելու՞: Վերջացել ա էդ ժամանակները: Հետո՝ էս ինչ հողերի հիվանդություն ա: ՀՀ-ն իրա տու՛նը չի կարողանում կարգին վիճակում պահի (քաքի մեջ կորած ա երկիրը) հլը մի հատ էլ ուրիշի սենյակի վրա էլ աչք ա դնու՞մ: Ավելի լավ ա թուրքերը լինեն մեր բարեկամները, քան ռուսները: Ես լիքը թուրք ծանոթ ունեմ ու հազար գլուխ կլասով մարդիկ են: Ռուսի պես շովինիստ, ռասիստ ու նենգ չեն: Պետք չի էն վախտվա պետությունների ղեկավարներին նույնացնել մի ամբողջ ժողովրդի հետ: Թուրքը ռսից հազար գլուխ բարձր ա: Թե՛ իրա վերաբերմունքով, թե՛ իրա մակարդակով: Հետո էլ՝ քո ասած պրինցիպով որ շարժվենք՝ մի օր Ֆրանսիայի հայությունը կհավաքի կասի՝ էլ չենք կարողանում Մակրոնի լծի տակ ապրել… մեզ ներքին կարգով ճնշում են… կցե՛ք Փարիզի 10-րդ աղոնդիսմոն Հայաստանին: Ալյասկայի ռուսները կասեն՝ Էլ չենք կարողանում ամերիկացիների լծի տակ ապրել …հետ կցեք մեզ Ռուսաստանին: է հետո՞…
    Ադամ ջան, եթե անգլիացիները սկսեին Շոտլանդացիներին իրանց սեփական տանը մորթել, ոնց Սումգայիթում ու Բաքվում արեցին, հետո զորքով հարձակվել Ղարաբաղի վրա, շոտլանդացիք էլ կքշեին էնտեղի անգլիացիներին, կամ անգլիացիները իրավիճակը գնահատելով ինքնուրույն կփախնեին։
    Ինչ վերաբերվում ա հանրաքվեին, առխային, եթե Ղարաբաղում ապրող բոլոր ադրբեջանցիներն էլ վերադառնային, հանրաքվեի արդյունքը նույնն էր լինելու, ու էդ բացի քեզնից բոլորը հասկանում են։ Ղարաբաղում մինչև Ադրբեջանի մաս դառնալը ապրում էր 98% հայ։ Ղարաբաղյան շարժումը սկսելու պահին, խորհրդային տարիներին ադրբեջանի կառավարության հալածանքների արդյունքում արդեն 83% էին հայերը։ Պարզ ա չէ՞, որ եթե նույնիսկ բոլոր ադրբեջանցի փախստականները մասնակցեին հանրաքվեին ու «ոչ» ասեին անկախացմանը, էդ 83% հայերի ձայնը հերիք էր լինելու‎։

    Ինչ վերաբերում ա «միջազգային օրենք խախտվելուն», չկա տենց բան․ բացի էթնիկ թուրքական երկրներից որևէ երկիր չի ասում, թե միջազգային օրենք ա խախտվել․ ինչքան տարածքային ամբողջականությունն ա միջազգայնորեն ճանաչված սկզբունք, առնվազն ոչ պակաս էլ բնիկ ազգերի ինքնորոշման իրավունքն ա։ Ընդ որում, էդ հլը լիքը վիճելի ա, թե Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ա եղել։ Մինչև Ադրբեջանի Սովետին միանալը Ղարաբաղը Ադրբեջանի մաս չի եղել, Սովետից անկախանալու պահին մաս չի եղել։ Իսկ Խորհրդային Միություն բռնակցումները միջազգային իրավունքի տեսակետից խիստ վիճարկվում են։
    Իսկ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը միջազգայնորեն դեռևս չի ճանաչվում (միևնույն ժամանակ չի էլ մերժվում), որովհետև աշխարհում քաղաքական դվիժենիներ անող գերտերությունները իրանք բոլորը նախկին գաղութարարարներ են ու ամեն մեկը նմանատիպ ներքին խնդիրներ ունեն․ եթե ճանաչեն, իրանց ներքին խնդիրներին էլ ստիպված են լինելու պատասխան տալ։ Կոպիտ ասած, ուժեղի մոտ թույլն ա մեղավոր սկզբունքով, ոչ թե էթիկայի վրա հիմնված միջազգային իրավունքի նորմերով։ Գումարած ադրբեջանական նավթի գործոնը։

    ՈՒ թարգի էդ երկակի մոտեցումդ․ հարցիս տենց էլ չպատասխանեցիր․ էդ ո՞նց ա որ ռուսի հպատակ լինելը օկ չի քո համար, բայց ղարաբաղցիների Ադրբեջանի հպատակ լինելը օկ ա։ Ադրբեջանի դեպքում երկրի ղեկավարին պետք չի նույնացնել ամբողջ ժողովրդի հետ, իսկ ռուսներինը պետք ա՞։ էդ «ես լավ ադրբեջանցի ընկեր ունեմ» մասնավոր օրինակը ոչինչ չի նշանակում։ Ես էլ թուրք ընկերներ էլ ունեմ, ռուս ընկերներ էլ, բոլորը հրաշալի մարդիկ․ ոչ թուրք ընկերներս են ցեղասպան, ոչ ռուս ընկերներս գաղութարար։ Բայց ոչ թուրքի թրի տակ եմ ուզում ապրել, ոչ ռուսի։ Մասնավոր հարաբերությունների մի քանի օրինակով քաղական վիճակի մասին եզրակացություն չի կարելի անել։ Նույն ձևով հազարավոր օրինակներ կարելի ա բերել ռուս ու հայ մարդկանց ջերմ բարեկամության ու հաշտ ու խաղաղ ապրելու։

    Չգիտեմ ընկերդ ով ա, երբևէ ապրե՞լ ա արդյոք խորհրդային Ադրբեջանում, բայց քեզ մենակ թվում ա, թե հաշտ ու խաղաղ են ապրել․ չգիտեմ տեղյակ ես թե չէ, բայց հայրս ղարաբաղցի ա ու ղարաբաղում ա մեծացել խորհրդային տարիներին․ ես հորական կողմիցս լրիվ ուրիշ պատմություններ եմ լսել։ Ադրբեջանում հայերի նկատմամբ հալածանքի փաստերը լիքն են։
    Նորից եմ ասում․ Ղարաբաղը առաջին հերթին էդ հողի վրա ապրող բնիկ ժողովուրդն ա, ոչ թե հողի կտորը։ Հերիք ա հողից խոսես։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (06.10.2018), Նաիրուհի (15.10.2018), Շինարար (11.10.2018)

  7. #14150
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիրան ջան եսիմ… գրածիդ տոնայնությունից վրդովմունքի տպավորություն ստացա:
    Վրդովմունքն էլ ա ազատ խոսքի արտահայտում, Ադամ ջան։ Ըստ այդմ՝ դու պատրաստ չես ազատ խոսքի ։ճ

    Ազատ խոսք չի նշանակում ասել ու չհակադարձվել։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արշակ (06.10.2018), Գաղթական (06.10.2018), Շինարար (06.10.2018), Ուլուանա (09.10.2018)

  9. #14151
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արշակ ջան, հարցիդ չեմ ուզում պատասխանեմ, կներես: Փակենք թեման: Էլ ոչ մի քաղաքական թեմայով ոչ մեկի հետ չեմ ուզում շփվեմ: Զզվելս գալիս ա արդեն էս թեմաներից: Ես հազիվ՝ իմ համար գնացել էի անկապ օրագիր՝ իմ մտքերն արտահայտելու, որոնք քննարկման ենթակա չեն՝ թեմայի կոնտեքստից ելնելով: Սաղ դու սկսեցիր: Բերեցիր գրառումս մեջբերեցիր ու հրահրեցիր: Անկապում է՛լ չեմ անի ոչ մի գրառում: Ոնց ջոկում եմ՝ քո պես մտածողների մոտ ոչ մի կարծիք չի կարելի հայտնել, նույնիսկ եթե էդ կարծիքն օրագրային ու ոչ դեբատային տեսքով ա: Ժամանակը ցույց կտա՝ ով էր ճիշտ, ով՝ սխալ: Հենց ժամանակը ցույց տվեց, որ ե՛ս էի սխալը՝ քեզ fedex-ով մի հատ նվեր կուղարկեմ՝ Շվեդիա:

  10. #14152
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիրան ջան եսիմ… գրածիդ տոնայնությունից վրդովմունքի տպավորություն ստացա:
    Ինձ թվում ա ուղղակի որ դու վրդովված ես կարդացել վրդովմունք ես տեսել մի հատ փորձիր հանգիստ կարդալ

  11. #14153
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Արշակ ջան, հարցիդ չեմ ուզում պատասխանեմ, կներես: Փակենք թեման: Էլ ոչ մի քաղաքական թեմայով ոչ մեկի հետ չեմ ուզում շփվեմ: Զզվելս գալիս ա արդեն էս թեմաներից: Ես հազիվ՝ իմ համար գնացել էի անկապ օրագիր՝ իմ մտքերն արտահայտելու, որոնք քննարկման ենթակա չեն՝ թեմայի կոնտեքստից ելնելով: Սաղ դու սկսեցիր: Բերեցիր գրառումս մեջբերեցիր ու հրահրեցիր: Անկապում է՛լ չեմ անի ոչ մի գրառում: Ոնց ջոկում եմ՝ քո պես մտածողների մոտ ոչ մի կարծիք չի կարելի հայտնել, նույնիսկ եթե էդ կարծիքն օրագրային ու ոչ դեբատային տեսքով ա: Ժամանակը ցույց կտա՝ ով էր ճիշտ, ով՝ սխալ: Հենց ժամանակը ցույց տվեց, որ ե՛ս էի սխալը՝ քեզ fedex-ով մի հատ նվեր կուղարկեմ՝ Շվեդիա:
    Ադամ ջան, նախ ներողություն, եթե քեզ ներքաշեցի քննարկման մեջ, որի մեջ չէիր ուզում մտնեիր։ Գուցե քննարկման ոճից տենց տպավորություն եղավ, թե բոլորով հարձակվել ենք վրեդ, մեղադրում ենք ու փորձում ենք լռացնենք, եթե տենց ա, ներողություն եմ խնդրում ու ուզում ես վստահացնել, տեսակետդ լռեցնելու ցանկություն չունեի, ընդհակառակը, ես ուրախ եմ, որ դու քո կարծիքը, վերաբերմունքը արտահայտում ես ստեղ, ինչքան էլ որ համաձայն չլինեմ կարծիքներիդ հետ։ ՈՒ կարծիքիդ հետ համաձայն չլինելը ոչ մի ձևով քո նկատմամբ բացասական վերաբերմունք չի արտահայտում, ինչքան էլ որ բուռն արտահայտվեմ կարծիքիդ հակադրվելիս։ Ես սիրում եմ թեժ քննարկումներ ու կարծում եմ, որ քննարկումների մեջ ա ճշմարտությունը վեր հանվում․ ու անկախ նրանից թե էդ ճշմարտությունը քննարկման համատեղ եզրահանգում ա, թե մասնակիցներից միայն մեկի «շուրթերից» ա հնչում, իսկ մյուսը սխալ տեսակետ ա պաշտպանում, միևնույն ա, քննարկման արդյունքը բոլոր մասնակիցների շնորհքն ա, ապրեն բոլոր մասնակիցները
    Մի խոսքով, քո իրավունքն ա իհարկե որևէ թեմայով տեսակետդ արտահայտել կամ չարտահայտել, բայց ես ուրախ եմ որ արտահայտում ես, անկախ նրանից ինչքանով ա տեսակետդ ոչ պոպուլար, ճիշտ կամ սխալ, լավ կամ վատ հիմնավորված։ Ոչ մեկս էլ ամենագետ չենք ու շատ հնարավոր ա, որ սխալվում ենք մեր կարծիքներում, ինչքան էլ դրանցում համոզված լինենք, ու էդ օկ ա
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (06.10.2018), erexa (07.10.2018), Աթեիստ (07.10.2018), Արամ (07.10.2018), Շինարար (07.10.2018), Ուլուանա (09.10.2018), Տրիբուն (07.10.2018)

  13. #14154
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արշակ, Տիրան

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (07.10.2018), Արշակ (06.10.2018), Շինարար (07.10.2018)

  15. #14155
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    2005 թիվ, նոյեմբերյան աշուն: Երիտասարդական մետրոյի մոտ հանդիպեցինք ես, Անահիտը, Բյուրը, Արթուրը, Արտակը, Սոֆը ու էլի մի քանի հոգի: Անձրևոտ երեկո էր: Զրուցելով գնացինք դեպի Պատանի Հանդիսատեսի Թատրոն՝ դիտելու «Հրեշը լուսնի վրա» ներկայացումը (տատիկիցս հրավիրատոմսեր էի վերցրել): 14 տարեկան էի: Ակումբը դեռ չկար: Ետադարձի ճանապարհին՝ էս նիհար, չխոսկան ու համեստ տղան՝ Արտակը, խոսում էր իր՝ առաջին հայատառ ֆորումը բացելու պլաններից… ես էլ մտքումս քմծիծաղ էի տալիս՝ թե բա՝ երազների մեջ ա էս տղեն. ո՞վ պիտի հայերեն տառերով ինչ-որ բան գրի ինտերնետում: Ու ո՞նց պիտի դա արվի: Ու արեց: Ապրես Չուկ: Ապրեն էս գողտրիկ երեկոյի բոլոր մասնակիցները:
    Նոստալգիա : Լավ օր էր իրոք: Surprise ֆորումի առաջին հանդիպումը : Էդ ժամանակ ես, Chuk-ն ու Artgeo-ն արդեն իրար լավ ճանաչում էինք ուրիշ ֆորումից, իսկ մյուսներիդ նոր էինք հանդիպում: Բյուրի հետ էլ էդ օրը ծանոթացանք ռեալում: Տարօրինակոտ փոքրիկ աղջիկ էր : Հիշում եմ, որ նոր էինք եկել, սպասում էինք, որ հավաքվեինք, մյուսներն արդեն եկել էին, բայց դեռ տենց չէինք շփվել առանձնապես, մենակ ծանոթացել էինք, մենք երեքով իրար հետ խոսում էինք, թե` էս ինչ մանկապարտեզ ենք ընկել , էս ճժերի հետ ի՞նչ ենք խոսելու և այլն: Բայց հետո ամեն ինչ կարգի եկավ. պարզվեց` լավ էլ ճժեր եք : Ընդհանրապես Surprise-ը լավ ֆորում էր մինչև փչանալը: Ու, իմ կարծիքով, նաև մի տեսակ միջանկյալ օղակ էր նախորդ` ոչ հայատառ, հիմնականում ռուսալեզու հայկական ֆորումի ու Ակումբի միջև: Հիշում եմ` հայատառներով ու հայախոսներով ինչ մարտեր էինք մղում լատինատառ ու ռուսատառ գրողների դեմ : Է՜հ, վիրտուալ պատանեկություն... Ոնց որ ուրիշ կյանքից լիներ:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (11.10.2018), Chuk (11.10.2018), ivy (11.10.2018), Tiger29 (11.10.2018), Աթեիստ (11.10.2018)

  17. #14156
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Նոստալգիա : Լավ օր էր իրոք: Surprise ֆորումի առաջին հանդիպումը : Էդ ժամանակ ես, Chuk-ն ու Artgeo-ն արդեն իրար լավ ճանաչում էինք ուրիշ ֆորումից, իսկ մյուսներիդ նոր էինք հանդիպում: Բյուրի հետ էլ էդ օրը ծանոթացանք ռեալում: Տարօրինակոտ փոքրիկ աղջիկ էր : Հիշում եմ, որ նոր էինք եկել, սպասում էինք, որ հավաքվեինք, մյուսներն արդեն եկել էին, բայց դեռ տենց չէինք շփվել առանձնապես, մենակ ծանոթացել էինք, մենք երեքով իրար հետ խոսում էինք, թե` էս ինչ մանկապարտեզ ենք ընկել , էս ճժերի հետ ի՞նչ ենք խոսելու և այլն: Բայց հետո ամեն ինչ կարգի եկավ. պարզվեց` լավ էլ ճժեր եք : Ընդհանրապես Surprise-ը լավ ֆորում էր մինչև փչանալը: Ու, իմ կարծիքով, նաև մի տեսակ միջանկյալ օղակ էր նախորդ` ոչ հայատառ, հիմնականում ռուսալեզու հայկական ֆորումի ու Ակումբի միջև: Հիշում եմ` հայատառներով ու հայախոսներով ինչ մարտեր էինք մղում լատինատառ ու ռուսատառ գրողների դեմ : Է՜հ, վիրտուալ պատանեկություն... Ոնց որ ուրիշ կյանքից լիներ:
    surprise.am -ի պահով՝ ես ու Վահեն առաջին հերթին GTChat-ի վրա էինք ակցենտը աշխատում դնել սկզբից: Լավ պոպուլյար էր դարձել: Հետո՝ ասեց՝ արի ֆորում install անենք: vbulletin -ի առաջին վերսիան: Մոտ մի շաբաթ գրանցվող չկար: Ստեղ-ընդեղ գովազդում էինք և այլն… մեկ էլ՝ մոտ 10 օր հետո՝ Վահեն չատով ինձ գրում ա՝ բա առաջին գրանցվողն ունենք. Lightonshore նիկով: Ասեցի՝ լու՞րջ, տենաս էդ ո՞վ ա ու ի՞նչ հետաքրքրություն ա գտել, որ գրանցվի 2005 թվի ապրիլ ամիսն էր: Ասում ա՝ աղջիկ ա, խոսել եմ հետը. անունը Բյուրակն ա: Ասեցի՝ հաստատ խաբում ես, դու՛ ես ֆեյք սարքել՝ մտել՝ յանի թազա մարդ ա գրանցվել: Ինչ էլ անուն մտածեցիր տեղում. Բյուրակն: Ասում ա՝ չէ, լուրջ եմ ասում, առանց կատակի: Իրոք ռեալ անձ ա: Հլը մի ամիս չէի հավատում, գիտեի թե Վահեն ա:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (11.10.2018), Tiger29 (11.10.2018), Ուլուանա (11.10.2018)

  19. #14157
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, մեկ էլ՝ surprise չաթի առաջին մի քանի հանդիպումները տեղի էին ունենում Թումանյանի Սասի կողքը գտնվող Զեոն ինտերնետ կլուբում: 2005 մարտ-ապրիլ: Ես, Արթուր , Վահե , էլի մարդիկ, որ չեմ հիշում: Ու միշտ էդ անտեր կլուբում քոքած էր էդ տարվա Երևանում ամենապոպուլյար երգը, որից ամեն անգամ սիրտս խառնում էր ու ուզում էի դուրս գայի կլուբից: adrian copilul minune diskoteka boom

  20. #14158
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիրա՝ ժամանակին «Je suis Charlie Hebdo» տարածող հայերը հիմա՞ ինչ են մտածում՝ Ազնավուրի մահը ծաղրի առարկա դարձնելուց հետո...

    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  21. #14159
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիրա՝ ժամանակին «Je suis Charlie Hebdo» տարածող հայերը հիմա՞ ինչ են մտածում՝ Ազնավուրի մահը ծաղրի առարկա դարձնելուց հետո...
    Ես Շարլի Էբդո չեմ եղել, բայց մտածում եմ նույնը, ինչ էն ժամանակ: Թե իրանք ինչ են գրում ու ում են ծաղրում, դրա վրա թքած ունեմ ութերորդ հարկից, դանունախ, ծայրահեղ դեպքում՝ դատի տալ, կզցնել, եթե օրենքով հասնում ա: Շարլն ա, Մուհամեդն ա, հարևանիս տատն ա, լրիվ մեկ ա:

    Նկարի համար ավտոմատներով մարդկանց սպանելու վրա թքած չունեմ:
    DIXI
    carpe noctem

  22. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (15.10.2018), boooooooom (16.10.2018), Chuk (15.10.2018), Freeman (15.10.2018), ivy (15.10.2018), Life (15.10.2018), Աթեիստ (15.10.2018), Ձայնալար (15.10.2018), Նաիրուհի (15.10.2018), Տրիբուն (15.10.2018)

  23. #14160
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես Շարլի Էբդո չեմ եղել, բայց մտածում եմ նույնը, ինչ էն ժամանակ: Թե իրանք ինչ են գրում ու ում են ծաղրում, դրա վրա թքած ունեմ ութերորդ հարկից, դանունախ, ծայրահեղ դեպքում՝ դատի տալ, կզցնել, եթե օրենքով հասնում ա: Շարլն ա, Մուհամեդն ա, հարևանիս տատն ա, լրիվ մեկ ա:

    Նկարի համար ավտոմատներով մարդկանց սպանելու վրա թքած չունեմ:
    Դե դու կարող ես և թքած ունենալ՝ քո իրավունքնա:
    Բայց արի ու տես, որ շատերը թքած չունեն, երբ իրենց կրոնական զգացմունքներն են ծաղրվում:

    Ոնց որ մեկը պատուհանից գոռալով մեր քրֆի դրսում հավաքված ժողովրդին, գան դանակահարեն, մյուսներն էլ ասեն՝ բայց խի՞ եք դանակ քաշում, հենա դատի տայիք:

    Բայց իմ գրածը դրա մասին չէր, այլ՝ «ես մեր քրֆող եմ» պաստառներով հանդես եկողների..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

Էջ 944 1103-ից ԱռաջինԱռաջին ... 4448448949349409419429439449459469479489549941044 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 5 հոգի. (0 անդամ և 5 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Քնած», բայց հետաքրքիր թեմաների «արթնացում»
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 20.03.2019, 00:37
  2. Հոմսքուլինգի թեմայից դուրս գրառումներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 126
    Վերջինը: 24.10.2016, 20:12
  3. Գրառումներ: 3
    Վերջինը: 24.04.2010, 18:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •