Արշակ ջան լավ էլի… Շոտլանդիայի դեպքը դրել համեմատում ես Ղարաբաղի հե՞տ: Նախ Շոտլանդիան իրա երկրից փախստականներ չի քշել որևէ այլ երկիր (անգլիացիներ ու իռլանդացիներ) մինչև ռեֆերենդում անելը: Ա՛յ թե, ո՛րտեղ ա կոպիտ խախտունը: Ղարաբաղը որ ռեֆերենդում արեց՝ էլ ադրբեջանցի չէր մնացել տարածքում: Սաղին քշել էին: Ուզում ե՞ս (ուղղակի ժամանակս չի ների) մի քանի հոգի մաքուր ղարաբաղցի ծանոթներիս ու ընկերներիս վիդեո անել տամ ու տեղադրեմ իրենց վկայությունը, որ մինչև էդ կոնֆլիկտը՝ ղարաբաղցիներն ու բաքվեցիները խաղաղ ու համերաշխ ապրուն էին ադրբեջանցիների հետ: Մինչև ներքին կարգով քաքմեջ չարեցին ամեն ինչ: Հիմա՝ մենք, հայաստանցիներս ավելի ճշգրիտ մեր զգացածն ու կարծիքը կարանք ասենք էդ խնդրի վերաբերյալ, քան տեղի ապրածները՞: Աբսուրդ ա ուղղակի: Եթե ես էդքան քաղաքականությունից չեմ հասկանում, բա միջազգային հանրությունն էլ չի հասկանու՞մ: Քեզ հարց. ինչի՞ չեն ընդունում Ղարաբաղի անկախությունը (օֆիցիալությունը): Երկրորդ հարց. ինչի՞ մեր սեփական ՀՀ-՛ն չի ընդունում: Նույնիսկ ՀՀ-ն օֆիցիալ չի ճանաչում Ղարաբաղը: Էս ի՞նչ ձեռքառնոցի ա: Միջազգային օրենք ա խախտվել, հասկացի: Հիմա ուժով ոչինչ չես կարա էլ անես: Օրենքներ գոյություն ունեն, թե չէ աշխարհը կփլվի: Սաղ իրարից հող կուզեն: Հիմա՝ քո լոգիկայով՝ պիտի Հայաստանն էլ նպատակ դնի ծովից ծով Հայաստանը հետ բերելու՞: Վերջացել ա էդ ժամանակները: Հետո՝ էս ինչ հողերի հիվանդություն ա: ՀՀ-ն իրա տու՛նը չի կարողանում կարգին վիճակում պահի (քաքի մեջ կորած ա երկիրը) հլը մի հատ էլ ուրիշի սենյակի վրա էլ աչք ա դնու՞մ: Ավելի լավ ա թուրքերը լինեն մեր բարեկամները, քան ռուսները: Ես լիքը թուրք ծանոթ ունեմ ու հազար գլուխ կլասով մարդիկ են: Ռուսի պես շովինիստ, ռասիստ ու նենգ չեն: Պետք չի էն վախտվա պետությունների ղեկավարներին նույնացնել մի ամբողջ ժողովրդի հետ: Թուրքը ռսից հազար գլուխ բարձր ա: Թե՛ իրա վերաբերմունքով, թե՛ իրա մակարդակով: Հետո էլ՝ քո ասած պրինցիպով որ շարժվենք՝ մի օր Ֆրանսիայի հայությունը կհավաքի կասի՝ էլ չենք կարողանում Մակրոնի լծի տակ ապրել… մեզ ներքին կարգով ճնշում են… կցե՛ք Փարիզի 10-րդ աղոնդիսմոն Հայաստանին: Ալյասկայի ռուսները կասեն՝ Էլ չենք կարողանում ամերիկացիների լծի տակ ապրել …հետ կցեք մեզ Ռուսաստանին: է հետո՞…
Էջանիշներ