User Tag List

Էջ 853 1103-ից ԱռաջինԱռաջին ... 353753803843849850851852853854855856857863903953 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 12,781 համարից մինչև 12,795 համարի արդյունքները՝ ընդհանուր 16542 հատից

Թեմա: Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

  1. #12781
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,574
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե լավ, այսինքն ստացվում է, որ իրականում ազգային խտրականությունը առկա է, բայց ձևացնում ենք, թե չկա։ Այսինքն, պետք է հորինել պատճառաբանություններ, որոնք հնդիկն էլ, Բյուրի մուսուլմանն էլ գիտեն, որ պատճառաբանություն են։ Պարզապես պետք չի բարձրաձայնել, զուտ ձևական տեսքի համար։ Այսինքն ստացվում է, որ գլոբալիզացիան իրականում չստացված մի բան է, ու որ հնդիկը իրեն լիարժեք զգալու համար պիտի հետ գնա Հնդկաստան, որ ուզածի չափ խունկ վառի իր դռանը, իսկ կերակուրների հոտից նեղվող չկա, մուսուլմանն էլ՝ նմանապես, իր սովորույթներով ու տեսակով խորթություն չի զգա իր սեփական երկրում։
    Չէ, նենց չի որ եթե հնդիկին առանց պատճառաբանության մերժես, հաստատ գիտենալու է՝ ազգության պատճառով էր։ Կարող է իրեն էլ էիր դիտարկում, պարզապես կողքից լավ reference-ներով մեկը կար, իրեն ես ընտրել։ Իսկ էսպես, մի քանի անգամ բացահայտ դիսկրիմինացիայի ենթարկվի ազգության պատճառով, կնեղանա, իրոք կգնա Հնդկաստան կամ ուրիշ մի տեղ։ Չնայած ոչ խունկ էր վառում, ոչ էլ պատրաստվում էր վառել։

  2. #12782
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե լավ, այսինքն ստացվում է, որ իրականում ազգային խտրականությունը առկա է, բայց ձևացնում ենք, թե չկա։ Այսինքն, պետք է հորինել պատճառաբանություններ, որոնք հնդիկն էլ, Բյուրի մուսուլմանն էլ գիտեն, որ պատճառաբանություն են։ Պարզապես պետք չի բարձրաձայնել, զուտ ձևական տեսքի համար։ Այսինքն ստացվում է, որ գլոբալիզացիան իրականում չստացված մի բան է, ու որ հնդիկը իրեն լիարժեք զգալու համար պիտի հետ գնա Հնդկաստան, որ ուզածի չափ խունկ վառի իր դռանը, իսկ կերակուրների հոտից նեղվող չկա, մուսուլմանն էլ՝ նմանապես, իր սովորույթներով ու տեսակով խորթություն չի զգա իր սեփական երկրում։
    Բնական բան է՝ «զգա ինչպես տանը»: Հայերիս մեծ մասն էլ ամենալիարժեքը մեզ զգում ենք Հայաստանում: Շատ քիչ երկրներ կան, որ օտարազգի, մշակութային մեծ տարբերություններ ունեցողները իրենց քչից շատից հարմար են զգում, ինձ թվում է օրինակ Կալիֆորնիան դրանցից մեկն է… Հազարից մեկ մաքսիմում խեթ հայացքներ օտարալեզուների նկատմամբ իրենց սպիտակ ու վերին արտի գարի զգացողների կողմից (մի երկու ֆաշիստ ամերիկացի բիձուկներ էլ են ռաստվել, մասնավորապես հայերին չսիրող), իրենց շովինիստ երևակայող ինչ-որ չինացիներ առավելություն են տալիս չինացիներին, հնդիկներ՝ հնդիկներին (տուն, գործ, բիզնես տալու առումով), բայց ասիմիլացվածների պետքն էլ չի այնպիսի մանրուքներ, ինչպիսիք են ազգությունն ու մաշկի գույնը ու էս վերջինը ահագին կայֆ բան ա: Համ էլ պետք է հաշվի առնել, որ Կալիֆորնիայի էկոնոմիկայի զարգացմանը հենց միգրանտներն են ահագին նպաստել:
    Մնացած նահանգների մեծ մասում վերաբերմունքն այլ է, նույնիսկ օտարալեզու սիպտակներին որոշ նահանգներում բացահայտ չեն սիրում ու ցույց են տալիս, որ չեն սիրում, ու Թրամփին եկած ձայների մի մեծ մաս էդ նահանգների քսենոֆոբների ձայներն են:
    Իսկ վերջերս Իտալիայում իմ աչքերով տեսա թե աֆրիկացի փախստականներին ու թե իտալացիների քողարկված բացասական վերաբերմունքը, սա ահագին բարդ հարց ա: Ոնց որ պատկերացնենք հարևան շենքից մի վախտ երեխա գան ու անորոշ ժամանակով լցվեն քո բնակարան, որովհետև ծնողների կողմից բռնության են ենթարկվել ու ուրիշ տեղ չունեն գնալու, ու առանձնապես քեզ չեն էլ օգնի ասենք տան գործերում, դեռ ավելին, պետք ա հագցնել ու կերակրել: Դու ասենք անդարդ ապրում էիր մինչև էդ, իսկ հիմա ընտրություն ունես, կամ ռասիստ ես, կամ հումանիստ, չեզոք վիճակ էլ չկա :Ճ
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 07.02.2018, 20:39:
    Si vis pacem, para bellum

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (08.02.2018)

  4. #12783
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բնական բան է՝ «զգա ինչպես տանը»: Հայերիս մեծ մասն էլ ամենալիարժեքը մեզ զգում ենք Հայաստանում: Շատ քիչ երկրներ կան, որ օտարազգի, մշակութային մեծ տարբերություններ ունեցողները իրենց քչից շատից հարմար են զգում, ինձ թվում է օրինակ Կալիֆորնիան դրանցից մեկն է… Հազարից մեկ մաքսիմում խեթ հայացքներ օտարալեզուների նկատմամբ իրենց սպիտակ ու վերին արտի գարի զգացողների կողմից (մի երկու ֆաշիստ ամերիկացի բիձուկներ էլ են ռաստվել, մասնավորապես հայերին չսիրող), իրենց շովինիստ երևակայող ինչ-որ չինացիներ առավելություն են տալիս չինացիներին, հնդիկներ՝ հնդիկներին (տուն, գործ, բիզնես տալու առումով), բայց ասիմիլացվածների պետքն էլ չի այնպիսի մանրուքներ, ինչպիսիք են ազգությունն ու մաշկի գույնը ու էս վերջինը ահագին կայֆ բան ա: Համ էլ պետք է հաշվի առնել, որ Կալիֆորնիայի էկոնոմիկայի զարգացմանը հենց միգրանտներն են ահագին նպաստել:
    Մնացած նահանգների մեծ մասում վերաբերմունքն այլ է, նույնիսկ օտարալեզու սիպտակներին որոշ նահանգներում բացահայտ չեն սիրում ու ցույց են տալիս, որ չեն սիրում, ու Թրամփին եկած ձայների մի մեծ մաս էդ նահանգների քսենոֆոբների ձայներն են:
    Իսկ վերջերս Իտալիայում իմ աչքերով տեսա թե աֆրիկացի փախստականներին ու թե իտալացիների քողարկված բացասական վերաբերմունքը, սա ահագին բարդ հարց ա: Ոնց որ պատկերացնենք հարևան շենքից մի վախտ երեխա գան ու անորոշ ժամանակով լցվեն քո բնակարան, որովհետև ծնողների կողմից բռնության են ենթարկվել ու ուրիշ տեղ չունեն գնալու, ու առանձնապես քեզ չեն էլ օգնի ասենք տան գործերում, դեռ ավելին, պետք ա հագցնել ու կերակրել: Դու ասենք անդարդ ապրում էիր մինչև էդ, իսկ հիմա ընտրություն ունես, կամ ռասիստ ես, կամ հումանիստ, չեզոք վիճակ էլ չկա :Ճ
    Ի դեպ, աֆրիկյան մի երկրում էլ /չեմ հիշում որում/ նմանապես խտրականության են ենթարկում սպիտակամորթներին. կարծեմ գազանանոցի տոմսն էր, որ տարբեր արժեք ուներ հենց ըստ մաշկի գույնի…
    Շատ հեռու չգնանք, հենց ու Հայաստանում էլ ինձ ստիպում են, որ ինձ "իմ տանը չզգամ": Կարծեմ գրել էի էստեղ մի քանի ամիս առաջ - փնտրում էի կավագործության դասընթացներ, զանգեցի ինտերնետով գտածս մի համարով, ասում եմ /մաքուր հայաստանյան հայերենով/՝ երեխաս երեք շաբաթ է լինելու Երևանում, ունե՞ք այդ ժամանակի համար դասընթացներ և ինչ արժեն, պատասխանում է՝ այո, ունենք, մեկ դասաժամն արժե 2500 դրամ, բայց քանի որ դուք արտերկրից եք, ձեզ համար՝ 5000 դրամ: Ասում եմ՝ ինչու՞՞՞: Պատասխան /լուրջ ու քաղաքավարի/ - որովհետև ձեր աշխատավարձները բարձր են:
    Ստացվում է՝ ես ինձ այլևս ոչ մի տեղ տանը չեմ կարող զգալ։

    Ի դեպ, արտերկրում "տանը չզգալու" հետ կապված․ թաքույց կամ անթաքույց խտրականությունները թողնելով մի կողմ /համարյա բոլոր երկրներում դրանք օրենքով կարգավորող մարմիններ կան, հեչ որ չլինի ու եթե հավես ունես, կարող ես դիմել, պայքարել/, դու քեզ տանը չես զգում առաջին հերթին մշակութային տարբերության պատճառով․ ուղիղ ասած՝ խոսելու բան չունես, կիսելու բան չունես, հետաքրքիր չի։ Ու դա էլ, նորից, գինն է, որ վճարում ես երկիրդ թողնելու համար։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 08.02.2018, 04:10:

  5. #12784
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ հեռու չգնանք, հենց ու Հայաստանում էլ ինձ ստիպում են, որ ինձ "իմ տանը չզգամ": Կարծեմ գրել էի էստեղ մի քանի ամիս առաջ - փնտրում էի կավագործության դասընթացներ, զանգեցի ինտերնետով գտածս մի համարով, ասում եմ /մաքուր հայաստանյան հայերենով/՝ երեխաս երեք շաբաթ է լինելու Երևանում, ունե՞ք այդ ժամանակի համար դասընթացներ և ինչ արժեն, պատասխանում է՝ այո, ունենք, մեկ դասաժամն արժե 2500 դրամ, բայց քանի որ դուք արտերկրից եք, ձեզ համար՝ 5000 դրամ: Ասում եմ՝ ինչու՞՞՞: Պատասխան /լուրջ ու քաղաքավարի/ - որովհետև ձեր աշխատավարձները բարձր են:
    Ստացվում է՝ ես ինձ այլևս ոչ մի տեղ տանը չեմ կարող զգալ
    Ոչ ոք չի կարող ստիպել, որ քո հայրենիքում քեզ օտար զգաս, եթե դու ինքդ քեզ չես հեռացնում հայրենիքիցդ։ Մի էշի ասածով դու քեզ օտար ես զգում ուրեմն քեզ հենց դա էր պետք։

  6. #12785
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ ոք չի կարող ստիպել, որ քո հայրենիքում քեզ օտար զգաս, եթե դու ինքդ քեզ չես հեռացնում հայրենիքիցդ։ Մի էշի ասածով դու քեզ օտար ես զգում ուրեմն քեզ հենց դա էր պետք։
    Իհարկե կարող է ստիպել։ Եթե քեզնից պահանջում է վճարել կրկնակի, քան "տնեցիներից", դա արդեն քեզ դասում է ոչ տնեցիների շարքում, որովհետև կա՛մ վճարում ես, կա՛մ հրաժարվում ծառայությունից /որն, ի դեպ, միակ բացն էր այդ սեզոնին, և այլընտրանք չկար/։

  7. #12786
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր քննարկում ա։ Ու բախտի բերմամբ, թե պատահմամբ սենյակում, որը հավանաբար կվերցնեմ, ինձնից առաջ հնդիկ ա ապրել Ու երբ էս պահին ունեցածս երկու տարբերակները քննարկում եմ, ընդհանրապես էդ տան մեջ ապրող մարդկանց ազգությունը կապ չունի։ Մենակ գին/հեռավորություն համադրության մասին եմ մտածում, մնացածն ինձ հետաքրքիր չի։ Տանտերերի հետ խոսել եմ, երկուսն էլ նորմալ մարդիկ էին։

  8. #12787
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե կարող է ստիպել։ Եթե քեզնից պահանջում է վճարել կրկնակի, քան "տնեցիներից", դա արդեն քեզ դասում է ոչ տնեցիների շարքում, որովհետև կա՛մ վճարում ես, կա՛մ հրաժարվում ծառայությունից /որն, ի դեպ, միակ բացն էր այդ սեզոնին, և այլընտրանք չկար/։
    Բարեկամ ջան, նկարագրածդ դեպքը կամ քեզ պես կարելի է մեկնաբանել, կամ էլ՝ այլ կերպ:

    Շատ զարգացած երկրներում ընդունված բան է, որ կարիքավոր մարդիկ, այսինքն նրանք, ով սոց.նպաստ է ստանում, ունեն հազար տեսակի կտրոններ, որոնց միջոցով նրանք սահմանվածից շատ ավելի էժան են օգտվում ամենատարբեր ծառայություններից:
    Բայց միայն կարիքավորները չէ, ասենք հաշմանդամները, ուսանողները, մինչև x տարիքի երեխաներն ու թոշակառուներն էլ կարող են աշխարհիս մի շարք բարիքներից շատ ավելի էժան կամ ընդհանրապես ձրի օգտվել:

    Մի կողմից, եթե միակողմանի նայենք, քո ասած խտրականությունն է ստացվում աշխատող ու լավ գործ ունեցող մարդու հանդեպ:
    ՈՒ, ի միջի այլոց, հենց սա էլ բողոքի հսկա ալիքի պատճառ է, երբ մեղադրում են միգրանտներին, թե մենք էստեղ օր ու գիշեր բանում ենք, ամեն ինչի համար թանկ վճարում ու հազիվ հասցնում, իսկ դուք էլ եկել եք ու ամեն ինչ ձրի պատրաստ ստանալով չեք էլ ուզում աշխատել,այլ շարունակում եք մեր վզին նստած մնալ:

    Բայց մյուս կսղմից, եթե ամեն ինչ արդար է կազմակերպված ու չարաշահումներ չկան, չէ՞ որ հասարակությունը հենց դրանով է հասուն ու կայացած, երբ մեկը մյուսին օգնում է:
    Այսինքն՝ իրական գինը հենց բարձրն է, բայց ըմբռնումով պետք է մոտենալ նրանց, ով նույնպես ուզում է դրանից օգտվել ու չի կարող էդքան վճարել:


    Հիմա էսքան գրեցի, որ գամ քո դեպքին ))

    Ըստ իս՝ նկարագրածդ դեպքը հենց էդ սոցիալական տարբեր խավերի համար սահմանված տարբեր գների դեպքնա, ուղղակի զրուցակիցդ մի քիչ կոպիտ է ներկայացրել ու քեզ համար էլ «տնեցի»-«հյուր» զգայուն թեմա է եղել, դրա համար է գուցե այլ կերպ մեկնաբանվել:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  9. #12788
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գաղթական ջան, սա էդ դեպքը չէր։ Կենտրոնի ղեկավարը միայն մեկ կրիտերիա նշեց՝ հայաստանի բնակիչների համար և արտերկրի բնակիչներ համար տարբեր գներ են։ Այն, որ իր ենթադրությամբ իմ աշխատավարձն ավելի բարձր պիտի լինի, քան ցանկացած (!) հայաստանցունը, և հետևաբար ես իրավունք չունեմ օգտվելու հայաստանցիների գներից, մի տեսակ ստորացուցիչ ու տգեղ արգումենտացիա է։ Ուրիշ՝ եթե իրենց մոտ հանգանակության արկղիկ լիներ դրված, և նա ակնարկեր, որ գները սա են, բայց ցանկության դեպքում կարող ենք նվիրատվություն անել, ընդ որում առաջարկվեր դա հավասարապես՝ անկախ բնակության երկրից։

  10. #12789
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր քննարկում ա։ Ու բախտի բերմամբ, թե պատահմամբ սենյակում, որը հավանաբար կվերցնեմ, ինձնից առաջ հնդիկ ա ապրել Ու երբ էս պահին ունեցածս երկու տարբերակները քննարկում եմ, ընդհանրապես էդ տան մեջ ապրող մարդկանց ազգությունը կապ չունի։ Մենակ գին/հեռավորություն համադրության մասին եմ մտածում, մնացածն ինձ հետաքրքիր չի։ Տանտերերի հետ խոսել եմ, երկուսն էլ նորմալ մարդիկ էին։
    Ինձ համար ազգությունը նշանակություն կունենար էն առումով, որ ես, օրինակ, տանել չեմ կարողանում քարիի հոտը, իսկ այն սովորաբար ներծծված է լինում բոլոր պահարանների-դարակների մեջ, ուր հնդիկներն իրենց իրերն են պահած լինում ։ Սա ոչ թե դիսկրիմինատիվ մոտեցում է, այլ զուտ անձնական-հիգիենիկ։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 08.02.2018, 16:17:

  11. #12790
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե կարող է ստիպել։ Եթե քեզնից պահանջում է վճարել կրկնակի, քան "տնեցիներից", դա արդեն քեզ դասում է ոչ տնեցիների շարքում, որովհետև կա՛մ վճարում ես, կա՛մ հրաժարվում ծառայությունից /որն, ի դեպ, միակ բացն էր այդ սեզոնին, և այլընտրանք չկար/։
    Դե, եթե մի հիմարի ասելով պիտի քեզ օտար զգաս երևի բարին էլ դա է։
    Օրը մի հատ օրենք են ընդունում ու չեղարկում, ձգտում են էնպես անել, որ մենք մեզ օտար զգանք, բայց դե հարգելի Բարեկամ ոչ մեկ չի կարող ինձ ստիպել, որ ինձ օտար զգամ իմ հողի վրա ու չսիրեմ հայրենիքս։

  12. #12791
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե, եթե մի հիմարի ասելով պիտի քեզ օտար զգաս երևի բարին էլ դա է։
    Օրը մի հատ օրենք են ընդունում ու չեղարկում, ձգտում են էնպես անել, որ մենք մեզ օտար զգանք, բայց դե հարգելի Բարեկամ ոչ մեկ չի կարող ինձ ստիպել, որ ինձ օտար զգամ իմ հողի վրա ու չսիրեմ հայրենիքս։
    Գայլ, հարցը հիմարի ու խելոքի մեջ չի, այլ այն, որ ես փաստորեն զրկվում եմ երեխայիս կավագործության տանելու հնարավորությունից, եթե հրաժարվում եմ ինձ "զգալ" հայաստանցի ու վճարել հայաստանցու գին։ Սա սկզբունքի հարց է։ Իսկ հայրենիքը չսիրելը չգիտեմ որտեղից մեջտեղ եկավ ու ինչ կապ ուներ ասածիս հետ։ Ինչևէ։

  13. #12792
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ...........
    գրառում սխալ թեմայում

  14. #12793
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Գաղթական ջան, սա էդ դեպքը չէր։ Կենտրոնի ղեկավարը միայն մեկ կրիտերիա նշեց՝ հայաստանի բնակիչների համար և արտերկրի բնակիչներ համար տարբեր գներ են։ Այն, որ իր ենթադրությամբ իմ աշխատավարձն ավելի բարձր պիտի լինի, քան ցանկացած (!) հայաստանցունը, և հետևաբար ես իրավունք չունեմ օգտվելու հայաստանցիների գներից, մի տեսակ ստորացուցիչ ու տգեղ արգումենտացիա է։ Ուրիշ՝ եթե իրենց մոտ հանգանակության արկղիկ լիներ դրված, և նա ակնարկեր, որ գները սա են, բայց ցանկության դեպքում կարող ենք նվիրատվություն անել, ընդ որում առաջարկվեր դա հավասարապես՝ անկախ բնակության երկրից։
    Բարեկամ ջան, մի նեղվի։ Քո էտ կավագործին տված փողի տարբերությունը մենք արագաչափերին ենք տալիս։ Հիմա նաև շարժական։

  15. #12794
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարեկամ ջան, մի նեղվի։ Քո էտ կավագործին տված փողի տարբերությունը մենք արագաչափերին ենք տալիս։ Հիմա նաև շարժական։
    Տրիբուն ջան, փորձում եմ հասկանալ դա ինչ կապ ուներ կավագործության հետ․․․
    Հետո էլ Գայլն ասում ա՝ քեզ օտար ես զգում․ երևի կավագործության կենտրոնի աղջիկը ճիշտ էլ դասակարգել էր, կբացատրե՞ս ինձ՝ օտարականիս, թե ինչ կապ ունի արագության գերազանցումը կավագործության հետ։ Հիմա իսկականից նեղվեցի․․․

  16. #12795
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    .... կբացատրե՞ս ինձ՝ օտարականիս, թե ինչ կապ ունի արագության գերազանցումը կավագործության հետ։ Հիմա իսկականից նեղվեցի․․․
    Մարդա կա սիրում ա մեքենա վարելուց կավագործությամբ զբաղվել

    Բարեկամ ջան, ոչ մի կապ չունի, ասում-խոսում ենք, էլի…

    Բայց ասեմ քեզ, ծառայությունների համար օտարերկրյա քաղաքացիներից ավելի շատ փող գանձելը քան սփական քաղաքացիներից, ալամ աշխարհում նորմալ պրակտիկայա, կոչվում ա price discrimination:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 08.02.2018, 17:01:

Էջ 853 1103-ից ԱռաջինԱռաջին ... 353753803843849850851852853854855856857863903953 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (1 անդամ և 1 հյուր)

  1. Freeman

Համանման թեմաներ

  1. «Քնած», բայց հետաքրքիր թեմաների «արթնացում»
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 20.03.2019, 00:37
  2. Հոմսքուլինգի թեմայից դուրս գրառումներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 126
    Վերջինը: 24.10.2016, 20:12
  3. Գրառումներ: 3
    Վերջինը: 24.04.2010, 18:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •