Ես էլ եմ կողմ մշակութային բազմազանությանը![]()
ivy (23.07.2017)
Պատճառա-հետևանքային կապը պետք չէ գլխիվայր շուռ տալ: Ես ասել էի, որ եթե փոխի, ակումբը կշահի: Դրանից չի հետևում, որ ակումբի շահը պիտի փոխելու պատճառ դառնա: Բնականաբար, փոխելու պատճառները ուրիշ կարող են լինել: Ասենք, եթե որոշի, որ հենց ինքը դրանից կշահի: Դա արդեն ես իր տեղը որոշել չեմ կարող:
Իսկ գրելաոճ փոխելը նորմալ երևույթ է, որևէ նսեմացուցիչ բան դրա մեջ չկա, դու դրանով քեզ չես դավաճանում: Ինչ-որ տեղ, տրանսլիտով գրելն էլ է գրելաոճ, այսօրվա հայատառ գրողներից շատերը դրա միջով անցել են, ու մի օրում չեն դա արել: Որոշները նույնիսկ զգալիորեն հակառակվել են սկզբում, թե ոնց հարմար է, այդպես էլ գրում եմ:
Գաղթական ախպեր, ես որ էս թեման չբացեի, դու չէիր իմանա, որ էսքան համակիր ունես, ու մեկը մեկից սիրուն աղջիկներ։Նվեր եմ սպասում քեզանից․ մի շիշ էն քո սիրած վիսկիներից։ Հենց նոր մի բաժակ Jura լցրեցի` իրա մի կուբիկ սառուցով, ու քո պատվին բաժակ եմ բարձրացնում։
Աթեիստ (24.07.2017)
Լավ, որ խորհուրդներ ենք տալիս, մի խորհուրդ էլ ես տամ․․․ որ մի բան անելու խորհուրդ տալուց վերջում ավելացնում ես «եթե անես, ապա․․․», դա կարող ա ընկալվել որպես այդ անելու խորհուրդ տրվող պատճառներից մեկը։ Ասենք «Ծխելը խորհուրդ եմ տալիս թարգել։ Եթե քարգես, քեզ լավ կզգաս։» Հա, զուտ արտահայտության if... then... կտրվածքով ծխելը պատճառն ա, լավ զգալն էլ հետևանքը, բայց դե համակարգիչ չենք, ու արտահայտությունը խորհուրդի կոնտեքստում էլ ենք հասկանում ու ոչ միայն որպես առանձին տրամաբանական տարր։
Տրանսլիտով գրելն էլ ոչ այնքան գրելաոճ ա, ինչքան լեզվի աղավաղում․․․ հա, ժամանակին տեխնիկական հնարավորությունները չէին ներում ամեն տեղ հայատառ գրել, բայց եթե մեկը ամենը տրանսլիտով գրելը համարում է իր գրելաոճը, այլ ոչ թե տեխնիկական խնդրի փնթի լուծում, ապա, ինչ ասեմ, ազգակայնության պակասից էլ ա![]()
One_Way_Ticket (24.07.2017)
One_Way_Ticket (24.07.2017), Ծլնգ (23.07.2017), Տրիբուն (23.07.2017)
Ես էլ միանամ կարծիքներին. Գաղթականի գրառումներն ինձ համար էլ անհասկանալի կամ պրոբլեմատիկ չեն, հիմնականում հետաքրքրությամբ եմ կարդում, բայց համաձայն եմ, որ որոշ դեպքերում կարող էր ավելի համառոտ ու ավելի կոնկրետ գրել։ Ու հասկանում եմ Տրիբունին, որ երբեմն պատահում է, որ կարդալիս բուն միտքը կորցնում ես բազմաթիվ մանրամասների մեջ։ Երբեմն կարծես տարվում է ու մի քիչ շեղվում, բայց ոչ էն աստիճանի, որ անհասկանալի կամ դժվարըմբռնելի լինի։ Էդպես որ խորանանք, երևի համարյա բոլորի գրառումներում էլ էդ մակարդակի ինչ–որ թերություններ կգտնենք։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Գաղթական (24.07.2017)
Մերսի հորողբեր:
Ինձ համար մեծ պատիվ եմ համարում էդ կենացին արժանանալ:
Նվերի պահով՝ հաշվի արածա![]()
հուսով եմ գալս էս տարեվերջին կհարմարացնեմ, կամ գոնե եկող տարի (չնայած, որ վաղուցա էդ հույսով եմ):
բայց, մեկ էլ տեսար, դու ավելի շուտ հասար էս կողմերը:
գրի, չմոռանաս.. նվերը![]()
Կարծիքների համար բոլորին շնորհակալ եմ![]()
կփորձեմ, առանց գրելաոճ փոխելու, շատ չշեղվել բուն թեմայից )))
Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Ի դեպ, չափած–ձևած գրառումների հետ կապված։ Ես չգիտեմ՝ թե էդ չափած–ձևածն ինչով ա վատ համարվում, բայց ես չափած–ձևած ասելով՝ հասկանում եմ էն, որ մարդն իր մտքերն առավելագույնս հստակ, կշռադատված, գրագետ ու դիպուկ ա ձևակերպում՝ միաժամանակ փորձելով որևէ մեկին չվիրավորել։ Եթե հիմիկվա ստանդարտներով էս հատկանիշները որպես բացասական են ընկալվում, էդ թվում՝ ձանձրալի, ուրեմն Ակումբում նոր ժամանակներ են եկել, ու սրանից ելնելով՝ երևի լիքը բաներ, որ մի ժամանակ խիստ տարօրինակ ու անհասկանալի կթվային, արդեն զարմանալու էլ չեն։ Պարզապես նոր ժամանակներ են, նոր բարքեր, նոր արժեքներ։ Պետք ա կամ հարմարվել էդ նորին, կամ թքած ունենալ, կամ էլ հեռանալ՝ նայած ում համար որ մեկն ա ավելի ընդունելի։ Մեկը ես դեռ չեմ կողմնորոշվել։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ