User Tag List

Էջ 789 1112-ից ԱռաջինԱռաջին ... 289689739779785786787788789790791792793799839889 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 11,821 համարից մինչև 11,835 համարի արդյունքները՝ ընդհանուր 16677 հատից

Թեմա: Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

  1. #11821
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Անշահախնդիր ոչինչ չի արվում աշխարհում։ Պարզապես մարդկանց շահերն են տարբեր։
    Օրինակ՝ էդ տղայի համար կարող է շահը հենց ուրիշին [պայմանականորեն ասած] անշահախնդրորեն օգնելուց ստացած հոգևոր բավարարվածության զգացողությունն էր։

    #ծակփիլիսոփա
    Բայց հենց դա էլ կոչվում ա անշահախնդիր բարություն. դրանից ինչի՞ աշխարհը կարող ա ոտների վրա շուռ գա։ Բարությունը հո էն չի, որ անպայման ուղեկցվի ցավով, որ համարվի անշահախնդիր։

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (07.07.2017), Ուլուանա (07.07.2017)

  3. #11822
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե էդ պայմաններում էլ բավականին հետևողական երևույթ ա հոռետեսությունը։ Չես կարա սաղ օրը մի բան տեսնես, բայց քեզ ուրիշ բանում համոզես։
    Տեսնելն ուրիշ ա, համաձայնվելն ու սատարելը՝ հանձինս դա նորմալ ա ու անկեղծ համարելու՝ ուրիշ։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 07.07.2017, 00:34:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (07.07.2017)

  5. #11823
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներեք թեմայից դրսում թեմայից դուրս գրառում անելու համար, բայց հիշո՞ւմ եք շնորհակալությունների համակարգը անջատելու էն մի երկու ամիս առաջվա խոսակցության մասին։
    Աթեիստ, ասում եմ` քանի դեռ Չուկը չկա ու փոխարինողը դու ես, չե՞ս ուզում էդ հարցին ընթացք տալ ։)
    Կարո՞ղ ա՝ վերջին քննարկման գրառումներին տված իմ լուռումունջ շնորհակալություններն էս թեմայում պատճառ դարձան, որ հիշես էդ ցանկությանդ մասին ։ Ուղղակի հիշում եմ, որ ներվայնանում էիր տենց լուռումունջ շնորհակալություններից։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #11824
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կուզենայի լսել Լիզբեթի բնորոշումը, թե որը կհամարվեր անշահախնդիր բարություն։

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (07.07.2017)

  8. #11825
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կուզենայի լսել Լիզբեթի բնորոշումը, թե որը կհամարվեր անշահախնդիր բարություն։
    Ես էլ կուզենայի լսել էդ բնորոշումը։ Բայց Լիզբեթի գրածներից ինչքան հասկանում եմ, անշահախնդիր բարություն երևույթն, ըստ իրա, ուղղակի չի կարող գոյություն ունենալ, չկա տենց բան։ Որովհետև եթե լավություն ես անում ու դրանից հաճույք ես ստանում, էդ շահախնդրություն ա, եթե լավություն ես անում, բայց տհաճությամբ (բայց անում ես, որտև պետք ա էդ պահին (քեզ չէ, նրան, ում անում ես)), էդ լրիվ սրիկայություն ա, իսկ եթե լավություն ես անում ու ոչ մի բան չես զգում, ինչպես Տրիբունն ասեց, էդ դեպքում էլ «դեղի տակ ես» ։ Այսինքն՝ գուցե միայն դեղի տակ ա հնարավոր անշահախնդիր լավություն անել ։

    Եթե լավություն անելուց հոգևոր բավարարվածության զգացողություն ունենալը շահախնդրություն ա, երանի չէ՞ր՝ բոլոր մարդիկ տենց «շահամոլ» սատկեին ։ Համենայնդեպս, իմ արժեհամակարգում լավություն, բարություն անելուց լավ զգալը, հաճույք ստանալը շահախնդրություն չի, այլ բնական, առողջ ռեակցիա, շահախնդրությունն էն ա, երբ անում ես մի բան, որից օգուտ ունես, ու դա անում ես՝ անկախ նրանից, թե դրա հետևանքով դիմացինի համար ոնց կլինի, կարևորը քո լավ զգալն ա։ Ու տենց մարդիկ, ի դեպ, լավություն անելով չեն իրանց լավ զգում կամ հաճույք ստանում։ Իսկ լավություն անելուց նախ և առաջ դիմացինի մասին ես մտածում, ու լավություն անելուց ստացած հաճույքը լրացուցիչ «պարգև» ա, բայց ոչ նպատակ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (07.07.2017), ivy (07.07.2017), Sambitbaba (07.07.2017), Smokie (07.07.2017), Բարեկամ (07.07.2017), Գաղթական (07.07.2017), մարդագայլուկ (07.07.2017), Նաիրուհի (07.07.2017), Վազգեն (07.07.2017), Վիշապ (07.07.2017), Տրիբուն (07.07.2017)

  10. #11826
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարո՞ղ ա՝ վերջին քննարկման գրառումներին տված իմ լուռումունջ շնորհակալություններն էս թեմայում պատճառ դարձան, որ հիշես էդ ցանկությանդ մասին ։ Ուղղակի հիշում եմ, որ ներվայնանում էիր տենց լուռումունջ շնորհակալություններից։
    Չէ, էս քննարկման հետ հեչ կապ չուներ ։)

  11. #11827
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հնարավոր չէ՛ լինել անշահախնդիր բարի՝ առանց շահախնդրության

    ©Գալուստո Սահակյանո
    A long time ago, in a galaxy far, far away...

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (07.07.2017), Բարեկամ (07.07.2017), Վիշապ (07.07.2017), Տրիբուն (07.07.2017)

  13. #11828
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նենց ցավում եմ էն մարդկանց համար, որ ամեն լավ արարքի մեջ մոտիվ են տեսնում, շահ, եսիմինչ։ Հա, ինձ դուր ա գալիս մարդկանց օգնելը, տենց մանր բաներ ինչ-որ, ասենք հերթի մեջ Տատիկին զիջել տեղը, օգնել ծանր տոպրակը տեղ հասցնել, տեսնել որ մեկը վատ է զգում՝ հարցնել, թե ինչով կարող եմ օգնել։ Քանի դեռ էդ թեմատիկայով Յութումում ալիք չեմ բացել՝ ուրեմն շահի մասին խոսալը մեղմ ասած տեղին չի։ «շահը» ներքին բավարարվածոթյունն ա, լավ բան անելուց ստացած դրական էմոցիաները։ Ով որ չի հավատում որ անշահախնդիր բան կա աշխարհում՝ իրանցից զգուշանում եմ, որտև եթե իրանք իմ ամեն արարքի մեջ շահ են փնտրում, ուրեմն իրանք ամեն բան շահից դրդված են անում նյութականոտ շահից դրդված

  14. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (07.07.2017), CactuSoul (07.07.2017), Cassiopeia (07.07.2017), Lílium (07.07.2017), Sambitbaba (07.07.2017), Smokie (07.07.2017), Աթեիստ (07.07.2017), մարդագայլուկ (07.07.2017), Նաիրուհի (07.07.2017), Տրիբուն (07.07.2017)

  15. #11829
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «անշահախնդիր» լավություն/բարություն անելու մենակ մի տարբերակ կա. միամիտ մի ինչ-որ բան անելը, որից մի ուրիշին լավ ա լինում, բայց մենք դրանից անտեղյակ ենք /հենց տեղեկացանք, մեկ էլ հանկարծ կարող ա մեզ լավ զգանք, ու անշահախնդրության էֆեկտը փչանա/։
    Տենց մենակ բույսերն են, որ թթվածին ու էսթետիկական հաճույք են տալիս մարդկանց։
    Այսինքն, պիտի բույս լինի մարդ, կամ, որ համարժեք ա տվյալ դեպքում, հանգում ա էլի «դեղի» գաղափարին։

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (07.07.2017)

  17. #11830
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես որ նայում եմ ինձ առաջարկված անշահախնդիր լավությունների քանակը, միշտ մտածում եմ, որ էս ինչի ա սենց ստացվել, որ միշտ իմ ճամփին լավ մարդիկ էսքան շատ են հանդիպում: Ես հնարավորինս աշխատում եմ չօգտվել մարդկանց առաջարկած լավություններից, ինքս ծայրահեղ դեպքում կդիմեմ, բայց ամեն դեպքում զգում եմ, որ մարդիկ սրտանց եմ առաջարկում: Չգիտեմ, իմ հարազատները, իմ ընկերները էնքան որ միշտ պատրաստակամ են, ես ինքս իմ հնարավորությունները իմանալով, գիտեմ, որ չեմ կարող երբեք հատուցել, ասենք ի՞նչ շահ պիտի ունենան ինձնից: Ընդհանրապես ես լավություն անել արտահայտությունը չեմ սիրում, ձեռք մեկնել, օգնել, թիկունք լինել, չգիտեմ, հազար բան կարելի ա ասել: Նենց չի, որ ես էլ անաղուհաց մեկն եմ: Բայց սովորաբար նույն մարդկանց հետ փոխադարձ չի ստացվում: Ասենք ես մի անծանոթ մարդու մի հարցով օգնում եմ, սկզբում պայմանավորվում ենք, որ գումար ա վճարելու, մեկ էլ տեսնում եմ, որ ինքը գումար ա հավաքում գոֆունդմի-ով իր ուսման վարձը տալու համար, հրաժարվում եմ վճար վերցնել, մեկ էլ հաջորդ օրը ընկերներիցս մեկը ասում ա, որ ֆինանսավորումդ վերջանա, ես քեզ ինչքան պետք ա կտամ, մինչև աշխատանք ճարես, մյուսն ասում ա՝ ես մեկ ա տուն եմ վարձում մենակս, ինչքան պետք ա մոտս կմնաս և այլն: Ես չեմ օգտվելու էս լավություններից, բայց էս մարդիկ ինձնից ոչ մի ակնկալիք չունեն, ես իրանց ոչնչով չեմ կարող օգտակար լինել: Ասեմ, որ ես մեկին օգնում եմ, տենց հատուկ դրանով լավ չեմ զգում, որ վայ օգնեցի, շատ ժամանակ ընդհակառակը նեղություն եմ կրում: Տենց էմոցիոնալ բավարարության զգացում չունեմ դրանից: Ուղղակի ինձ թվում ա, որ նորմալը տենց ա: Նենց չի, որ աշխարհը ստեղծված ա մեզ էմոցիոնալ բավարավածություն պատճառելու համար: մեկ-մեկ բաներ ես անում, որովհետև ուղղակի նորմալը էդա, նորմալ չի սաղ օրը գիրք կարդալ ու կամպյուտրի դեմը հավայի տեքստ շարել, ինչով ես հիմնականում զբաղվում եմ, պետք ա նաև իրական մի բան անել, ասենք կամավորություն, թեկուզ ահավոր ձանձրալի ա, բայց ինչ-որ մեկը դա պետք ա անի, դրա կարիքը կա:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Դեղին մուկիկ (07.07.2017), Նաիրուհի (07.07.2017)

  19. #11831
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընդհանրապես լավություն անելու միտումը հիմնված ա "դիմացինիդ արա այն/այնպես, ինչ/ինչպես կուզենայիր, որ քեզ անեին" ոսկե կանոնի վրա:
    Առաջին հայացքից մաքուր-շահախնդիր սկզբունք ա թվում, բայց նման "շահով" առաջնորդվելը բնավ հեշտ բան չի ու մարդկանց մեծ մասի մոտ ձախողվում ա, նույնիսկ էն դեպքում, երբ նրանք ներքուստ հավատում են էդ սկզբունքին:
    Մարդիկ ստում են, բայց չեն ուզում, որ իրենց ստեն, խաբում են, բայց չեն ուզում, որ իրենց խաբեն, պատժում են, բայց չեն ուզում, որ իրենց պատժեն և այլն:
    Սա կարելի ա համարել հաշվարկված միտում՝ ներքին լավագույն ձգտումներով:

    Եվ կա չհաշվարկված տարբերակ, որը էլի իրականում հիմնված ա վերևի ոսկե կանոնի վրա. խղճահարության հիմքով լավություն անելն ա: Խղճահարություն զգալը դիմացինի ցավն ապրելն ա, որի դեպքում դու վարվում ես այնպես, ինչպես կուզենայիր, որ քեզ հետ վարվեիր, եթե լինեիր դիմացինի տեղը, իր իրավիճակում:
    Մարդիկ կան, խղճահարությունն իրենց վիրավորում ա: Ոչ թե որ իրենց լավություն են անում և իրենք դեմ են էդ լավությանը, այլ որովհետև էդպես հաստատվում ա իրենց նվաստ վիճակը, մյուս կողմից էլ՝ պարտքի տակ չեն ուզում մնալ: Նույն էդ մարդիկ անանուն, գաղտնի օգնությունը շնորհակալությամբ կընդունեն:

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (07.07.2017), CactuSoul (07.07.2017), Sambitbaba (07.07.2017), Smokie (07.07.2017), Գաղթական (07.07.2017), Նաիրուհի (07.07.2017), Ուլուանա (07.07.2017)

  21. #11832
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,736
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (07.07.2017), Տրիբուն (07.07.2017)

  23. #11833
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,663
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    ժպիտ մը
    15տարեկան վախտ էս հարցը իմ համար փակված էր,ամեն ինչի հիմքում անձնական շահն է։
    1.Լավություն ենք անում,որ մեզ բավարարված զգանք
    2.Լավություն ենք անում,որովհետև չանելու դեպքում ծանր կտանեինք
    3.Հարֆի տեղ ենք դնում,հարիֆներն էլ հավատում են,որ իրոք իրանց լավություն ենք արել
    Հ.Գ Ես անտանելի բարի եմ

  24. #11834
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    հավատում են,որ իրոք իրանց լավություն ենք արել
    էս մեկն իրոք տենց ա, հավատան֊չհավատան։ Կարող ա դու շահագործել ես մարդուն՝ նրան լավություն անելով, բայց եթե իրեն էլ ա դրանից օգուտ եղել, ուրեմն իրոք լավություն ես արել։
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  25. #11835
    Մշտական անդամ մարդագայլուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.08.2013
    Հասցե
    Mirkwood
    Տարիք
    31
    Գրառումներ
    438
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս թեմայում վերջին գրառումները կարդում եմ, ապշում եմ։ Մարդիկ դրել էնքան են խորացել, որ պարզել են, որ լավություն անելը քըխ բան ա, լավություն անողներն էլ կեղծավոր են։ Մյուս անգամ մեկի ոտը ոլորվի ընկնի, մի հատ քացով կխփեմ կանցնեմ, բա հո կեղծավորություն չե՞մ անելու էդ մարդուն օգնեմ։ Որ լավ տեղը տեղին խորանանք, կարող ա մեկ էլ պարզվի, որ էս աշխարհում ամեն ինչը քըխ ա, օրինակ՝ համով բան ուտելն էլ ա կեղծավոր բան, սաղ մեր ուղեղի թիթիզ տրյուկներն են, որ մեզ ստիպում են էդ պրոցեսից լավ զգալ։ Սաղ բուռն կեղծիք ա։

    Հա, ես լավություն եմ անում նաև ինձ լավ զգալու համար, բայց ոչ սեփական հաճույքիս մասին մտածելով։ Եթե կողքս վիրավոր կենդանի ա ընկած, ես օրգազմ չեմ ապրում, որ հեսա լավ բան եմ անելու ու ինձ լավ զգամ, ես ուղղակի ուզում եմ, որ էդ կենդանին չտանջվի, վեր կենա վազվզի իր համար։ Եթե դրամապանակ եմ գտնում ու վերադարձնում եմ տիրոջը, էդ նրանից չի, որ մեջս հերոսացումից փքվում եմ, ուղղակի ուզում եմ, որ մարդը իրան լավ զգա, որովհետև գիտեմ, որ ես էլ լավ կզգայի, եթե մեկը իմ կորած բումաժնիկը հետ վերադարձներ։ Եթե լավ բան եմ անում, էդ նրանից ա, որ ուզում եմ դիմացինս դրանից լավ զգա։
    “My God - it's full of stars!”

  26. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (10.07.2017), boooooooom (07.07.2017), Cassiopeia (07.07.2017), Lílium (07.07.2017), Progart (11.07.2017), Sambitbaba (08.07.2017), Smokie (07.07.2017), StrangeLittleGirl (07.07.2017), Աթեիստ (07.07.2017), Նաիրուհի (07.07.2017), Շինարար (07.07.2017), Վիշապ (09.07.2017), Վոլտերա (07.07.2017), Տրիբուն (07.07.2017)

Էջ 789 1112-ից ԱռաջինԱռաջին ... 289689739779785786787788789790791792793799839889 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Քնած», բայց հետաքրքիր թեմաների «արթնացում»
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 20.03.2019, 00:37
  2. Հոմսքուլինգի թեմայից դուրս գրառումներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 126
    Վերջինը: 24.10.2016, 20:12
  3. Գրառումներ: 3
    Վերջինը: 24.04.2010, 18:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •