IVI Art-ի խոսքերից
Քանի որ թեման ենթադրում է "կարևոր գրառումներ", կուզենայի հենց Հարդի արված գրառման մեջ "зацепка гтнел. А именно... ես միշտ ենթագիտակցաբար ուշադրություն եմ դարձրել այն ապրանքներին ու բրենդներին, որոք իրենց անվանման մեջ պետական, ազգային կամ մշակութային նշանակություն ունեցող հղումներ ունեն, օրինակ՝ Երևան ծխախոտ, Արարատ կոնյակ, կամ ՀԱՅՔ - չգիտեմինչ...մոռացել եմ...Արմենիա, Հայաստան, ու նման անվանումներ... ինչևէ: Անուշ լինի մարդկանց կերած շաուրման, բայց եթե մեծն լոռեցու ազգանունը Բուսակերյան լիներ, ավելի զավեշտական կլիներ այդ ուտելիքի անվանումը? Լավ, սա կատակ է, բայց մի տեսակ տխուր բան է ստացվում, ինչու են այսպիսի կարևոր անունները այսքան իջեցնում, լավ, անողները վատ նկատառումներ չունեն, բայց ես ազնիվ խոսք զարմանում եմ, թե ինչպես է ստացվում, որ առ այսօր չկա պետական, ամենապետական մակարդակով ինչ որ որոշում, օրենք, որոնք ազգային ու մշակութային ինտելեկտուալ սեփականությունը (կամ ավելի ճիշտ ոնց ասել, չգիտեմ) դարձնեն պետական, ու պետեռգիստրներում սահմանափակումներ դնեն ձեռնարկությունների անվանումները ընտրելու ժամանակ: Ես ինչքան տեղյակ եմ, օրինակ ՌԴ-ում ինչ որ ուղղորդիչ օրենքներ թե կանոններ կան, որոք թելադրում են մի քիչ զգույշ լինել, կամ նույնիսկ խուսափել որպես ապրանքի անվանում ընտրելու օրինակ՝ Россия, Москва, ու նման անվանումները:
Ինչ եք կարծում? Ծայրահեղական բան եմ ասում? ((
Էջանիշներ