artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Հենց սկզբից էլ ուզում էի գրել, որ հոդվածում բացահայտ դիսկրիմինացիա էր ։)) Կանանց էլ կարող է դա ոգեշնչել և առողջական բարիքներ պարգևել, օրինակ` ինձ համար հանդերձարանը էքստրա մոտիվացիա է ջիմ գնալու համար ։)
Բայց արի կանացի գեղեցկությամբ զմայլվելը "սպորտաձև" չանվանենք. սիրուն չի հնչում։
ivy (20.02.2017)
ivy (20.02.2017)
Chuk (21.02.2017)
Չեմ սիրում խառնվել ուրիշների գործերին, բայց նման դեպքերում չեմ կարող լռել: Սխալ ա՝ շատ սխալ բան ա արտագաղթը: Եթե բոլոր դեմքերը, բոլոր հրաշալի մարդիկ թողնեն գնան, փոխանակ մնան ու պայքարեն՝ օգնեն, որ ավելի լավ լինի ամեն ինչ՝ մյուս բոլոր մարդիկ չեն մոտիվացվի, իրենց մեջ ուժ չեն գտնի:
Հատկապես տխուր ա, երբ իսկապես ձգտող, զարգացող ու պայքարող մարդիկ են ընդմիշտ գնում, ասելով, որ Հայատանում հնարավոր չի ապրել, շնչել, անել գործդ էնպես ոնց ուզում ես: Բան չունեմ ասելու՝ ավելի շատ ուրիշներն են մեղավոր, որ էդ մարդիկ ձեռքը թափ են տալիս ու թողնում գնում: Բայց դրանից հետո հո ընդհանուր խնդիրը մնու՞մ ա ու արդյունքում ուրիշներն էլ են թողնում գնում՝ հերթով, շարքով, կարգով:
Երբ վերջերս առիթ ունեցա մի տեղ նշելու Հայաստանի որևէ 4 խնդիր՝ ամենավստահը հենց արտագաղթի հարցում էի, չնայած դրա մասին հիշեցի 3-րդ կետին հասնելուց: Իսկ երբ ինձ մի անգամ, առաջին և առայժմ վերջին անգամ հարցրեցին, թե ո՞րն է իմ ամենաչսիրած թեման, առանց երկար մտածելու, վստահաբար ասեցի՝ քաղաքականությունը:
Ավելի լավ է հավատան իրենց ուժերին ու պայքարեն երազանքին հասնելու համար էստեղ, հայրենիքում: Թե չէ կնշանակի, որ հանձնվել են, հանձնվել են շատ ուժեղ լինելով հանդերձ:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Այս պահին թեմայում են 7 հոգի. (0 անդամ և 7 հյուր)
Էջանիշներ