Շինարար (15.02.2017)
Համալսարանում քվոտայի պատճառով կարաս որակի կորուստ ունենաս։ Ու պլյուս համալսարանը որպես կառույց էնպիսին ա, որտեղ էսպես թե էնպես կանանց համար մեղմ ասած լավ պայմաններ չեն ստեղծված։ Դրա համար հավասարություն պետք ա ազգային ժողովում, որ որոշումներն էնտեղից գան։ Եթե ամբողջ քաղաքական-տնտեսական համակարգի մասին որոշումներ ընդունելիս կանանց ներկայացուցչությունն էլ մասնակցություն ունենա, մյուս ոլորտներում ամեն ինչ ինքնիրան տեղը կընկնի։ Հենց համալսարանի օրինակով բացատրեմ։
Դեպք 1.Պրոֆեսորի թափուր աշխատատեղի հայտարարություն ա տրվել։ Դիմել ա քսանհինգ տղամարդ ու մի կին։ Էս մի կինն իրա ամբողջ փորձով, տպագրությամբ և այլնով բավական թույլ ա, բայց ընդունում են իրան, որտև պետք ա համալսարանում սեռերի հավասարություն պահպանել։ Արդյունքում՝ պրոֆեսորի տեղը զբաղեցնում ա բավական թույլ կին, հետն էլ «բա որ ասում էինք՝ կանայք դեբիլ են» խոսակցությունների տեղ տալիս։
Դեպք 2. Պրոֆեսորի թափուր աշխատատեղի հայտարարություն ա տրվել։ Դիմել ա մի կին ու մի տղամարդ։ Երկուսն էլ երեքական երեխա ունեն։ Տեղը ստանում ա տղամարդը, որովհետև կինը երեք երեխա ունենալու պատճառով երեք տարով դեկրետ ա գնացել, հետևաբար երեք տարով պակաս տպագրություն ա տվել։ Մնացած ամեն ինչում երկուսն էլ հավասար են։
Հիմա պետք ա նենց անենք, որ երկրորդ դեպքը տեղի չունենա, բայց քվոտայով որ փոխարինես, կստանաս առաջին դեպքի նման լիքը դեպքեր։ Լուծու՞մը։ Ունես ազգային ժողով, որտեղ նաև կանանց շահերն են ներկայացված։ Առաջարկվում ա օրենք, ըստ որի տղամարդիկ պարտադիր կես տարով դեկրետ են գնում։ Արդյունքում՝ երկրորդ դեպքում կունենաս տպագրությունների հավասար մեկուկես տարվա բաց, հետևաբար կին թեկնածուն գոնե էս հարցում չի տուժի։ Մի ուրիշ առաջարկ. դեկրետը հաշվել որպես աշխատանքային փորձ։ Հա, բա ի՞նչ, երեխա մեծացնելն էլ ա աշխատանք։ Մի երրորդ առաջարկ. պոստդոկի ժամանակ երեխա ունենալիս երկարացնել պոստդոկի պայմանագիրը։ Ու սենց շարունակ։
Արտ, ե սգիտեմ, որ դպրոցներում կանայք են, ասելս էն էր, որ պոզիտիվ դիսկրիմինացիայի անհրաժեշտություն բոլոր բնագավառներում կա, որովհետև բազմազանությունը խթանում ա առաջընթացը, իսկ նույնատիպությունը խթանում ա կարծրացմանը: Ասենք՝ միշտ լավ ա, ունանալ՝ նաև կին դասախոս, նաև սև դասախոս, նաև հոմոսեքսուալ դասախոս, նաև մերձավորաարևելցի դասախոս, նաև հաշմանդամություն ունեցող, ասենք՝ աուտիստ, դասախոս, որովհետև ուսանողները արդյունքում ավելի տարբեր մոտեցումներ են տեսնում, ավելի բազմազան աշխարհ են տեսնում, կրթվում են ոչ միայն գիտելիքների, այլև այսպես ասած լայնախոհ դառնալու առումով: Նույնը քաղաքական միջավայրի բազմազանությունը երկրի կառավարման մեջ ավելի լայնախոհության, ավելի տարբեր մոտեցումներ դրսևորելուն կարա բերի:
Սենց ա.
Այսինքն առնվազն երեքից մեկը չի կարող կին չլինել:Կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի համապետական ընտրական ցուցակի առաջին մասում առաջին համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Շինարար (15.02.2017)
Բնագավառի տեսակից կարող է լինել։ Օրինակ, մեխանիկայի կամ ռոբոտիկայի ամբիոններում ճիշտ այդպիսի պատկեր կարող է լինել։ Վերջապես մի կին էր հայտնվել, այն էլ գլխացավանք էր․ պարզվեց՝ էդ հարկը կանանց զուգարան չուներ, հիմա պիտի սարքեին։ Իսկ թույլ լինելու հետ կապված, տղամարդիկ նեղվում էին․ ասենք, ինչ-որ լուրջ քննարկում էր գնում, մեկ էլ մի անկապ բան կասեր։ Դա համալսարանական գիտահետազոտական աշխատանքներում։ Իսկ որպես դասախոս, ես, օրինակ, չէի ուզենա, որ հանուն բազմազանության ընդունված թույլ մասնագետ կինն ինձ դաս տար։
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 15.02.2017, 17:53:
Գաղթական (15.02.2017)
Աթեիստ (15.02.2017)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ