Չգիտեմ, մենակ դու ես զգում թե չէ, բայց էս մտածելակերպդ մի բան հիշեցրեց. մի ամերիկյան անիմացիոն ֆիլմ կա (երկարամետրաժ մուլտֆիլմ)` «Robots», 2005 թ. էր դուրս եկել։ Ռոբոտների մասին է

մի գավառական թշվառ ընտանիքի ջահել ռոբոտ գնում է մեգապոլիս բախտի հետևից։ Ու քաղաքում լիքը կերպարների է հանդիպում, որոնցից մեկն էլ փողոցային պարող է։ Այս մուլտը 2005 թ.-ին որ տեսել էի, ահագին հետաքրքրվել էի դետալներով, ու ընկած համացանցում քննարկումներ էի կարդում։ Քննարկումներից մեկն էլ հենց այդ պարող ռոբոտի մասին էր. մի օգտատեր պնդում էր, որ այդ ռոբոտը «սևամորթ» է։ Սրան էլ հարցնում էին, թե էդ որտեղից էր մոգոնել՝ ֆիլմում ռոբոտը նարնջագույն էր։ Սա էլ թե բա՝ պարային շարժումները սևամորթի են։ Դրանից հետո թեման քֆուր-քյաֆառ էր
Հիմա քո մոտ Ծլնգը կին է, որևհետև կնոջ նման է մտքերը շարադրում։
Հա, ի դեպ, այս թեմայով մի հոդված էի կարդացել հոկտեմբերին, ԱՄՆ-ի ընտրարշավի թեժ վախտերով, որում «ապացուցվում» էր, թե Թրամփը ավելի կանացի է խոսում քան Հիլլարի Քլինթոնը։ Նոր քչփորեցի՝
հեսա։
Էջանիշներ