User Tag List

Էջ 681 1112-ից ԱռաջինԱռաջին ... 181581631671677678679680681682683684685691731781 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 10,201 համարից մինչև 10,215 համարի արդյունքները՝ ընդհանուր 16677 հատից

Թեմա: Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

  1. #10201
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս իմ պստոն, երկու տարեկան, հենց հեռախոս ա տեսնում վերցնում ա ու սկսում.
    -Օկեյ գուգոր ժոպի մասինա, - միացնում ա սկսում նայել: Կամ.
    -Օկեյ գուգոր քաց նազար:
    Էս վերջերս էլ մի հատ բուգատի վիյրոն ա ասում ու հիանում, ուուու, ասում ա, կասնի վեյրոն, սինի վեյրոն ու տենց շարունակ: Որ զանգ ա գալիս կամ անջատում ա, կամ էլ վերցնում ասում ա.
    -Անձատեսի, ամուտ ինձ:
    Սենց հեռախոսիս գլուխը կերավ, ոչ նաուշնիկի ռազյոմն ա աշխատում, ոչ դինամիկը: Տարա սարքելու, մի հեռախոսի գին ուզեցին: Ասի լավ մի բան անել ա պետք: Գնացի բլութութ նաուշնիկ առա, երջանիկ գոյատևում եմ:

    Օկեյ գուգոր, որն էր երջանկությունը: Ափսոս գուգորը պստոիս նկարները չի բերում: Այ սենց ժոպի տրամ:
    Հ.Գ ժոպին դա դեղին գույնն ա:
    Սաղ հեչ, Լիզբեթն էրեխա ունի

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (01.12.2015), մարիօ (21.12.2015)

  3. #10202
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Սաղ հեչ, Լիզբեթն էրեխա ունի
    Ասե՞մ, թե չասեմ ))
    SWTS

  4. #10203
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասե՞մ, թե չասեմ ))
    Ասա տեսնեմ

  5. #10204
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սպասի ականջիտ ասեմ:
    SWTS

  6. #10205
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց չէ, ակադեմիան իմը չի:
    Շին, արի մի հատ էս հարցը քննարկենք էլի: Աչքիս ակումբում մենակ ես ու դու ենք էս հողի վրա: Ինչու՞ ես կարծում, որ քոնը չի:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Cassiopeia (05.12.2015)

  8. #10206
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Շին, արի մի հատ էս հարցը քննարկենք էլի: Աչքիս ակումբում մենակ ես ու դու ենք էս հողի վրա: Ինչու՞ ես կարծում, որ քոնը չի:
    Ռեժիմով ուսումնասիրություններ անելը ու հոդվածներ, աշխատություններ գրելը, ասենք՝ տարին էսքան հատ հոդված պիտի ունենաս և այլն: Հավեսով դաս կտայի ու հնարավորության դեպքում անում եմ, բայց ամեն անգամ զրոյից նոր պրոյեկտ սկսելը, նոր ուսումնասիրություն և այլն, չէ, զահլա չկա: Եթե էնքան ազատ լինեի, որ կուզեմ տասը տարի նոր բան չեմ անի, բայց էդ տասը տարվա ընթացքում կարդացածիս հիման վրա, մի օր ուզեցա ինչ-որ բան անել, ինչ-որ գաղափար եկավ, հա, խնդրեմ, բայց էս ռեժիմով սիստեմը, որ համենայն դեպս Մեծ Բրիտանիայում գործում ա, ինձ բացարձակ չի հրապարում: Գուցե խնդիրն էն ա, որ ես ինքս ինձ համար ընդհանրապես նոր բան եմ ընտրել, այսինքն՝ ընտրել եմ ընդհանրապես նոր բան բոլորի համար, բնականաբար նաև ինձ համար, մեծ մասամբ մարդիկ շարունակում են իրանց մագիստորսական թեզը և այլն, ըստ էության ես էլ եմ շարունակում էն, ինչով տարիներով զբաղվել եմ, բայց միայն լայն իմաստով, որովհետև ընտրել եմ ինձ համար ու ոչ արաբալեզու ակադեմիայի համար լրիվ նոր անուններ: Սկիզբը միշտ դժվար ա տրվում, ես նախորդ փորձերիցս գիտեմ, որ հա, գալիս ա մի պահ, որ էնքան ես ընկղմվում նյութի մեջ, որ տեքստդ թվում ա թե իրան իրան ա սկսում շարադրվել, ու էդ փուլերում խաբնվելը շատ հեշտ ա, թե՝ վախ էս ինչ կայֆ բան ա, ամբողջ կյանքում ուզում եմ սրանով զբաղվել, որոշել եմ՝ ուղղակի վերջում հիշեմ էս սկիզբը Իհարկե որ ուրիշ բան չգտնեմ, կառչելու եմ ամեն ինչից, մեկ էլ մտածում եմ, որ կմնամ ակադեմիայում, փոստդոկ կանեմ, եթե Հայաստանով, հայկական մշակույթով, հայ գրականությամբ, հատկապես մի հեղինակ կա, ում մանկուց սիրահարված եմ, զբաղվելու հնարավորություն ունենամ: Մնացած դեպքերում կնախընտրեմ չգիտեմ ինչ, բայց մի ուրիշ բան:

  9. #10207

    Հա, նենց հասկանում եմ՝ ինչ ես ասում: Ինձ համար մի քանի ուրիշ պատճառ կա ակադեմիայում մնալ չուզենալու համար: Մեկն էն ա, որ եթե մնամ, պիտի ևս մի տասը տարի մինչև դոցենտի աթոռին նստեմ (էն էլ չգիտեմ կնստեմ, թե չէ) պիտի հա փորձեմ ֆինանսավորում ճարել, փողատուներին համոզել, որ ինչ անում եմ, լավ բան եմ անում: Մյուսն էլ էն ա, որ ակադեմիան լիքն ա ինտելեկտուալ գժերով, որոնք անբեկանելի կարծիքներ ունեն որոշ բաների մասին ու որոնց տեսությունների հետ չհամաձայնելն ընկալում են որպես անձնական վիրավորանք: Ու տենց մարդկանց հետ գլուխ դնելը լիքը էներգիա ա խլում, պլյուս ժամանակի ընթացքում ինքդ էլ ես տենց դառնում: Հետո, ակադեմիայում փակվում ես ու մոռանում, թե շրջակա աշխարհում ինչ ա կատարվում: Ու որ էս կամ էն ձևի մարդ ես տեսնում հանկարծակի, նենց մի տեսակ զարմանում ես:

    Բայց մյուս կողմից, ակադեմիայից դուրս էլ էսպես կոչված intellectually challenging աշխատանք ճարելն ահագին բարդ ա: Իսկ եթե չես ճարում, ինտելեկտուալ պահանջներդ չեն բավարարվում, դեպրեսվում ես:

    Մի խոսքով, եսի՞մ:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (05.12.2015)

  11. #10208
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտասահմանում ապրելով՝ Հայաստանում եղած շատ երևույթներ սկսում ես նաև մի տեսակ դրսից՝ օտարի աչքով տեսնել։ Ու Հայաստանն էնքան հետաքրքիր ու առանձնահատուկ է երևում աչքիդ։ Շատ բաներ, որ Հայաստանում ապրելիս միանգամայն սովորական ու բնական էին թվում, սկսում են խիստ արտառոց ու տարօրինակ թվալ, իսկ արտասահմանցու աչքում՝ որպես տուրիստի, պիտի որ ահագին հետաքրքիր լինեն՝ որպես իր իմացած, ճանաչած իրականությունից դուրս երևույթներ։

    Էսօր, օրինակ, խոսքից խոսք բացվեց, ու հիշեցինք մեր հին հայկական բուդկա–զուգարանները, որոնք Հայաստանի խուլ գյուղերում երևի հիմա էլ դեռ մարդկանց կենցաղի սովորական մաս են կազմում։ Որ խորանում ես, ի՜նչ կոլորիտային երևույթ են էդ փայտաշեն արկղերը։ Չէ, դուք մի հատ պատկերացրեք արտասահմանցուն էդ զուգարաներից մեկում... Տպավորությունների ու զգացողությունների ի՜նչ բացառիկ ու աննախադեպ փունջ է սպասում նրան՝ զուգարանի չհղկված, փշոտ ու կեղտոտ դուռը բացելու պահից սկսած։ Իսկ ներսում՝ լրիվ ունիկալ մի աշխարհ. իր իմացած նուրբ ու հիգիենիկ զուգարանի թղթի փոխարեն դեղնած, կոպիտ էջերով հնամյա գիրք՝ հաճախ հենց հատակին դրված, վրան լիքը ճանճերի ծերտեր, էջերի մի մասն արդեն պոկոտած, մինչ դռան բացվելը քար լռություն պահպանող, բայց դուռը բացվելուն պես խլացուցիչ դզդզոցը գցող պլպլան կանաչ ճանճերի քաոսային շարժում (պատկերացնու՞մ եք՝ ոնց վեր կթռնի խեղճը), որոնցից ինքը հաստատ երբևէ տեսած էլ չի լինի կյանքում (որտե՞ղ պիտի տեսած լիներ), տարիների ընթացքում էդ զուգարանը երբևէ այցելած բոլոր անձանց արտաթորանքի անծայրածիր լիճն էլ ոտքերի տակ (դուք կարող է չգիտակցեք, բայց արտասահմանցու համար դա էլ է բացառիկ ու աննախադեպ տեսարան), դե, թունդ հոտն էլ վրադիր։ Էլ չեմ ասում՝ էն էքստրիմի պահը, որ եթե հանկարծ, Աստված չանի, անփորձ ոտքը սայթաքի ու ընկնի էդ անտակ հորի մեջ, դա կարող է նրա այցելած վերջին վայրը դառնալ։ Իսկ եթե բախտը բերի ու բարով–խերով դուրս պրծնի արտաքին աշխարհի հետ կապ չունեցող էդ անտիկ արկղից, նրան հետո կթվա, թե կինո է տեսել կամ երազ։ Չնայած չէ, երևի կլուսանկարի ու կանմահացնի էդ սյուր տեսարանները, հակառակ դեպքում, երբ վերադառնա իր երկիր ու պատմի տեսածի մասին, նրան ո՞վ կհավատա։
    Ան, որքա՜ն ռոմանտիզմ ես ներդրել զուգարանների նկարագրության մեջ

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (15.12.2015), Cassiopeia (15.12.2015), Ուլուանա (15.12.2015)

  13. #10209
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,819
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան, որքա՜ն ռոմանտիզմ ես ներդրել զուգարանների նկարագրության մեջ
    Լավն էր: Կարելի էր նաև ավելացնել, որ հաճախ էդ զուգարանների կողքը բուրավետ ծառեր էին տնկում (փշատ, ակացիա): Մել էլ էն, որ էդ զուգարաններին մոտենալիս դժվար է գուշակել ներսում մարդ կա թե ոչ, ու ներսի պպզած մարդը, երբ մարդ է մոտենում, ստից հազում է, որպեսզի մոտեցողին զգուշացնի
    Կարճ
    Կոնկրետ

  14. #10210
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան, որքա՜ն ռոմանտիզմ ես ներդրել զուգարանների նկարագրության մեջ
    Շին, ինչ լավ ա գրեցիր էս թեմայում: Թե չէ ես գործերով էի ընկել, մոռացել էի արձագանքել:

    Ասում եմ՝ հա, Հայաստանում լիքը էկզոտիկա կա: Ու մենակ զուգարանի պես մեծ բաները չեն: Լիքը պուճուր բաներ էլ կողքից նայողին տարօրինակ կթվա:

  15. #10211
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Շին ջան, նեղվելու հարց չկա, ուղղակի մի տեսակ ներվայնացնող ա համարյա բոլոր գրառումներում «հնացած կարծրատիպ», «սովետի մտածելակերպ» ու տենց բնորոշումները:
    Էս գրառումը կարդացի ու հիշեցի, որ վերջերս էս թեմայով բանավեճ եմ ունեցել:

    Չգիտեմ՝ ինձ ա թվում, թե իրականում «հնացած կարծրատիպ» կարգի արտահայտությունները շատ են չարաշահվում: Հաճախ էնպիսի տպավորություն ա, որ մարդիկ դա ասում են ուղղակի ավելի առաջադեմ երևալու համար, բայց երբ փորձում ես իրենց կարծիքն ու վերաբերմունքն իմանալ տվյալ երևույթի մասին, պարզվում ա սեփական կարծիք առանձնապես չկա, ուղղակի կա հետևյալը. Արևմուտքում սենց ա, Ամերիկայում նենց ա և այլն:

    Ես համաձայն եմ, որ գերակշիռ դեպքերում իրոք Արևմուտքն ու Ամերիկան առաջադեմ են, բայց ըստ իս մի քիչ հնացած կարծրատիպ ա ամեն ինչում համեմատվել, ամեն ինչում փորձել առաջադեմ երևալ ուրիշներինը վերցնելով, յուրացնելով, մատնանշելով, առանց սեփականը ստեղծելու: Չէ-որ արևմուտքն ու Ամերիկան էլ առաջադեմ են դարձել ավելի շատ ստեղծելով, քան յուրացնելով...

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (19.12.2015), Sambitbaba (18.12.2015), Տրիբուն (18.12.2015)

  17. #10212
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս գրառումը կարդացի ու հիշեցի, որ վերջերս էս թեմայով բանավեճ եմ ունեցել:

    Չգիտեմ՝ ինձ ա թվում, թե իրականում «հնացած կարծրատիպ» կարգի արտահայտությունները շատ են չարաշահվում: Հաճախ էնպիսի տպավորություն ա, որ մարդիկ դա ասում են ուղղակի ավելի առաջադեմ երևալու համար, բայց երբ փորձում ես իրենց կարծիքն ու վերաբերմունքն իմանալ տվյալ երևույթի մասին, պարզվում ա սեփական կարծիք առանձնապես չկա, ուղղակի կա հետևյալը. Արևմուտքում սենց ա, Ամերիկայում նենց ա և այլն:

    Ես համաձայն եմ, որ գերակշիռ դեպքերում իրոք Արևմուտքն ու Ամերիկան առաջադեմ են, բայց ըստ իս մի քիչ հնացած կարծրատիպ ա ամեն ինչում համեմատվել, ամեն ինչում փորձել առաջադեմ երևալ ուրիշներինը վերցնելով, յուրացնելով, մատնանշելով, առանց սեփականը ստեղծելու: Չէ-որ արևմուտքն ու Ամերիկան էլ առաջադեմ են դարձել ավելի շատ ստեղծելով, քան յուրացնելով...
    Տեղին են «չարաշահվում»: Էստեղ բնավ ավելի առաջադեմ երևալու հարց չկա: Ուղղակի ահավոր տխուր ա, թե Հայաստանը ինչքան տարբեր բնագավառներում ինչ աստիճանի հեռու ա զարգացած աշխարհից: Ու էդ բոլորը սկսած նրանից, որ դեռ մարդիկ ծխում են հասարակական վայրերում, վերջացրած էնքան մեծ ու կարևոր բաներով, ինչպիսին կրթական համակարգն ա: Ու եթե հնացած ա, պետք ա ասել հնացած ա: Արևմուտքն առաջադեմ դարձել ա ստացվածը վերցնելով, չստացվածը մի կողմ շպրտելով: Էսօր Հայաստանը հրաշալի հնարավորություն ունի ուրիշների փորձից օգտվելու ու ստացվածը վերցնելու: Բայց չէ՜, մերն ուրիշ ա, Սովետն ուրիշ էր: Էկեք շարունակենք օլիմպիադայում հաղթողներ կրթենք, որոնք պատին մեխ մեխել չգիտեն:

  18. #10213
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեղին են «չարաշահվում»: Էստեղ բնավ ավելի առաջադեմ երևալու հարց չկա: Ուղղակի ահավոր տխուր ա, թե Հայաստանը ինչքան տարբեր բնագավառներում ինչ աստիճանի հեռու ա զարգացած աշխարհից: Ու էդ բոլորը սկսած նրանից, որ դեռ մարդիկ ծխում են հասարակական վայրերում, վերջացրած էնքան մեծ ու կարևոր բաներով, ինչպիսին կրթական համակարգն ա: Ու եթե հնացած ա, պետք ա ասել հնացած ա: Արևմուտքն առաջադեմ դարձել ա ստացվածը վերցնելով, չստացվածը մի կողմ շպրտելով: Էսօր Հայաստանը հրաշալի հնարավորություն ունի ուրիշների փորձից օգտվելու ու ստացվածը վերցնելու: Բայց չէ՜, մերն ուրիշ ա, Սովետն ուրիշ էր: Էկեք շարունակենք օլիմպիադայում հաղթողներ կրթենք, որոնք պատին մեխ մեխել չգիտեն:
    Հա բայց ես քեզ հետ համամիտ եմ, որ հետադիմական բարքերից պետք ա հրաժարել: Պետք ա օգտագործել աշխարհի հարուստ փորձն ու վաստակը հօգուտ մեզ:Բայցև էնպես էլ չէ, որ ոչինչ չկա ու եթե չվերցնենք, հետադիմությունից ու հնացած կարծրատիպերից տեղում կխեղդվենք...

    Ես խոսում եմ երևույթի չարաշահման մասին, երբ ասում են ասելու համար, ասում են երևալու համար, երբ չարաշահումը անտեղին է: Էլ չեմ ասում, որ ասում են իրենց «բարձր դասը» ընդգծելու համար…

    Հուսով էի էնքան պարզ էի արտահայտվել, որ թյուրըմբռնումների տեղիք չէի թողել....
    Վերջին խմբագրող՝ Լեո: 18.12.2015, 21:19:

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (19.12.2015), Տրիբուն (19.12.2015)

  20. #10214
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին խմբագրող՝ Chuk: 22.12.2015, 00:33:

  21. #10215
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրիշ թեմայում արտասանությունից էին խոսում, դե ես էլ բողոքել սիրում եմ, բողոքեմ իմ խնդիրներից: Անցած տարի որ եկա էստեղ, հայտնվեցի ամենատարբեր անգլերենների հորձանուտում, որոնցից ոչ մեկը նման չէր իմ իմացած Լանդըն իզ զը քեփիթըլ ըֆ գրեյթ բրիթանին: Ղեկավարներիցս մեկը անգլիացի ա ու ինչ-որ սպեցիֆիկ ակցենտով ա խոսում, որը մինչև հիմա դժվարությամբ եմ հասկանում:

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    ..Տնկիցներիցս մեկը խոսում էր անգլիական ու կարիբյան անգլերենների միջանկյալ տարբերակով, մյուսը՝ մաքուր կարիբյան, անցած տարի իրան ընդհանրապես չէի հասկանում, նոր եմ նկատել, որ ասք-ին աքս ա ասում, դե արի գլուխ հանի...
    Կարիբյան ու արևմտա-աֆրիկյան կրիոն, ու վայթեմ նույնիսկ ԱՄՆ շատ սևեր, ասք-ին աքս են ասում, մոսք-ին մոքս, թասք-ին թաքս։ Մի հատ ֆրանսիացի ընգեր ունեմ, նոր էր կրիոյի հետ առնչվում, գործի ժամանակ մի քանի անգամ ասեցին թաքս թասք-ի տեղը, դուրս եկանք, կարծել էր, թե ձեռներիցս հարկ են վերցնելու։

    Բա որ մեքենան պիտի կանգնացես, արի-արի տղեն գալիս ա, որ ուղղության տա ... kam bifo smol smol .. hol ya .. (come before small small, hold there) come before-ը անգլերենում լրիվ ուրիշ իմաստ ունի, բայց կերոյում «առաջ արի» իմաստն ունի, small-small-ն էլ նշանակում ա «մի քիչ, կամաց-կամաց, դանդաղ»: Հետ գնալն էլ go behind-ա։

    Բայց ես, մի տարի ամեն աստծո օրը ղժացել եմ պատին գրած «nor piss ya»-ի վրա, որը նշանակում ա «ստեղ չշռել»:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 22.12.2015, 12:11:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (22.12.2015)

Էջ 681 1112-ից ԱռաջինԱռաջին ... 181581631671677678679680681682683684685691731781 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Քնած», բայց հետաքրքիր թեմաների «արթնացում»
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 20.03.2019, 00:37
  2. Հոմսքուլինգի թեմայից դուրս գրառումներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 126
    Վերջինը: 24.10.2016, 20:12
  3. Գրառումներ: 3
    Վերջինը: 24.04.2010, 18:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •