User Tag List

Էջ 677 1112-ից ԱռաջինԱռաջին ... 177577627667673674675676677678679680681687727777 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 10,141 համարից մինչև 10,155 համարի արդյունքները՝ ընդհանուր 16677 հատից

Թեմա: Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

  1. #10141
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա ասեիր, գոնե ուսանող տարիներիդ ճամբար գնալու ուղիներ ցույց տայի: Ի դեպ հիմա էլ ա հնարավոր, կարող ես մանկության երազանքդ իրականացնել

    Հա, կայֆոտ գրքեր ես կարդացել: Ես էլ եմ կարդացել՝ Սովետի գրաքննությունն անցած տենց գրքեր, որտեղ բացասականը գրել չէր կարելի: Իսկ այ մարդկանցից լիքը բացասական բաներ լսել եմ էդ ճամբարների մասին, թեպես հոգուս մեղք չանեմ, դրականն էլ եմ շատ լսել
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես երկու անգամ եղել եմ պիոներական ճամբարում ․․․ ոչ մի կարոտելու բան չկա ․․․

    Էտ սովետի ժամանակվա գրքերն ու կինոները ճամբարների երջանիկ կյանքի մասին, մուտիլովկայա։ Ի միջի այլոց, եթե չեք տեսել, լավ կինոյա էտ թեմայով, նայեք ․․․

    Кортик
    Ես էլ էի փոքր ժամանակ երազում էդ ճամբարների մասին՝ էլի գրքերի ու կինոների տպավորության տակ։ Մամաս էլ հետո պատմեց, որ ինքն էլ էր փոքր ժամանակ տենց շատ երազում, ու մի անգամ վերջապես բախտ էր վիճակվել ճամբար գնալու, բայց իրա պատմածներից դատելով՝ ավելի շատ համակենտրոնացման ճամբարի էր նման... Սարսափելի անմարդկային, գռեհիկ ու դաժան վերաբերմունք էրեխեքի նկատմամբ, սպառնալիքներ, լրիվ ստրուկի կարգավիճակով, ահավոր սնունդ։ Ասում ա՝ էդ ընթացքում ծնողները մի թե երկու անգամ այցելել են, էնքան են վախեցած եղել խեղճ էրեխեքը, որ նույնիսկ չեն կարողացել ծնողներին ասել, թե ինչ սարսափելի ա ճամբարում, ի դեպ, ծնողների բերած լիքը համով–համով ուտելիքներից էլ իրանց ոչ մի բան չի հասել։ Ասում ա՝ օրերն էինք հաշվում, թե երբ պիտի վերջանա էդ դժոխքը, որ ծնողները գան, մեզ տուն տանեն։ Բա, այ այսպիսի «պայծառ» հուշեր այդքան երանելի թվացող սովետական ճամբարից։ Իհարկե, ենթադրում եմ, որ լավ ճամբարներ էլ եղած կլինեն, համենայնդեպս, լավ բաներ էլ եմ լսել, բայց մենակ էն, որ նման սարսափ հնարավոր ա եղել էդ ժամանակներում, արդեն քիչ բան չի ասում տիրող ընդհանուր մթնոլորտի մասին։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (27.10.2015), John (27.10.2015)

  3. #10142
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր դու ոնց որ սովետի վախտով հլը ծնված չես եղել, ես էլ մի մատ երեխա եմ եղել։ Բայց ընգեր մի ասա թե սովետի վախտ կրթված էին‎։ ՈՒ ընհանրապես մի ասա որ էն վախտով պրոֆեսիանալներն էին երկրի ղեկավար‎։ Էսօրվա նախագահը ու ԱԺ նախագահը էն վախտերով սորտ դեմքեր են եղել։ Հիմա իրանք իրենց որ արժանիքների համար էին հասել էդ պաշտոններին։ Ոնց որ հիմա նենց էլ էն վախտ ոչ մի բժիշկներին էին հավատում, ոչ առավել ևս ոստիկանությանը, ոչ էլ ձեր տելեվիզրը սարքողին‎։ Այ էն վերևը ոնց նկարագրել էս տենց էլ ռայկոմի քարտուղարի տղեն դառնում էր եսիմ որ բաժնի պետ‎։ Ընգեր ինչ կրթության մասին ա խոսքը, որ սովետի վերջին տարում միլիոնավոր մարդիկ տելեվիզրի դեմը բանկով ջուր էին դնում որ Կաշպիրովսկին էդ ջուրը լիցքավորեր։ Դու ջոկու՞մ ես մարդ ինչքան պիտի կրթությունից հեռու լինի որ տենց բաների հավատա։
    Հետո մի խաբնվի է էդ մարդկանց տների գրքերի քանակին։ Ապեր էդ գրքերը մի նպատակի են ծառայել՝ մեբել։ Էդ որ սովետը գլուխ էր գովում թե աշխարհի ամենակարդացող ազգն են‎։ Առըհա թե տենց էր։ էդ կարդացող ազգը չէր կարա մի տարում ոչնչանար։ Միլիոնանոց քաղաքում երկու հատ կիսասատկած գրախանութ կա։ Ցանկացած եվրոպական քաղաք գնա ու նայի թե դրսում ինչքան գիրք կարդացող մարդ կտեսնես։
    Սովետը ինչքան լուսավոր մարդ կար սաղի գլուխը կերան։
    Շինի հետ լրիվ համաձայն եմ Սովետը վատագույն բաներից ա, ինչ մեզ պատահել ա։
    Ապեր ես համաձայն եմ էն մտքիդ հետ որ էն ժամանակ էլ կարար մեր գագուլիկի տղեն մի պաշտոն ստանար, ու կավելացնեմ նաև որ մեզ հայտնի կուռուպցիան եթե սովետում չի ծնվել, գոնե ընդեղ ա տենց էվոլուցիա ապրել: Բայց էն ինչ ասել եմ փաստերով եմ տեսել ամբողջ կյանքումս:

    Երբ մի ամբողջ մի սերունդ բարձր հասարակություն ասում ա որ էն ժամանակ բժիշկ կար հիմա չկա դու չես կարա դրա վրա աչք փակես: Երբ դու ինքդ ես տեսնում, որ էն ժամանակվա կինոյի ու մեդիայի ոլորտի մարդիկ Երևանում ունեցել են դասախոսներ, կամ չունենալու դեպքում շանս են ունեցել գնալ Մոսկվա ՎԳԻԿ - ում կամ էլի հեղինակավոր ինստիտուտներում սովորելու ու էսօր էդ մարդիկ են ստեղ դասախոս, ումոնց մեզ հենց սովետն ա տվել: Որ վաղը իրանք էլ չեն լինի ու էս երկրում չգիտես ով ա ում դաս տալու էդ ժամանակ եմ ուզում տեսնեմ էլ ո՞վ կասի որ սովետի ժամանակ կրթության վիճակը նախընտրելի չէր էսօրվանից:

  4. #10143
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Թող տպավորություն չստեղծվի, թե սովետի գովքն եմ անում։ Բայց եթե ցույց տաք մի մարդ, ով ասում ա, որ հիմա ավելի լավ ա, քան սովետում էր, ու ինքը ապրել է սովետում մինիմում 20-25 տարի, ուրեմն կներեք, բայց ես կկասկածեմ, որ էն վախտ ինքը գողանալու ձև չուներ, իսկ հիմա ունի։ Չէ, լավ, կարող ա ինքը կառավարությանը բաց տեքստով քֆրտելու կարիք ուներ, որ չէր կարում բավարարեր, իսկ հիմա ունի։ Բայց էդ կարևոր չի․ փաստացի ինքը գոհ ա, որտև իրա համար հիմա ավելի լավ ա, քան էն ժամանակ։ Բայց տենց մարդիկ հազիվ թե 5-10տոկոսից ավել լինեն։
    Մի հատ հլը շուրջներդ նայեք․․․ Հրազդան ու Հանրապետական ստադիոններ, մարզահամերգային համալիր, օպերայի ու բալետի թատրոն․․․ դրանցից ո՞րը կունենայինք էսօր, եթե սովետը չլիներ․․․ էդ հլը հեչ՝ Մետրոն․․․
    Կարող ա ես հեքիաթների տակ եմ մնացել, բայց ոնց նայում եմ օր օրի ծաղկում էր ախպեր երկիրը․․․ Գյումրին մասնավորապես․․․ Սովետը որ չլներ՝ մեր Առաջին հանրապետությունը ո՞ւր հասած կլիներ հիմա․․․ սարսափում եմ նույնիսկ պատկերացնել։
    Էդ ձեր ասած 150 մանեթով կարելի էր ապրել։ Էլ չեմ ասում, որ ընտանիքում հիմնականում բոլոր չափահասներն աշխատում էին ու էդ 150 մանեթը 300,450,600 մանեթ էր։ Իսկ հիմա․․․ սաղ գործ են ման գալիս․․․ եթե նույնիսկ աշխատում են արդեն։ Ծանոթանում ես աշխատանքային պայմաններին ու աշխատավարձին, լացդ գալիս ա ախպեր․․․ ջահել-ջահել երկու կոպեկի համար սպառվում են․․․ Վե՞րջը․․․ Էս վերջին գրածս ԱյԹի ոլորտը չհաշված։ Չնայած էդ ոլորտում էլ շատ են ստրուկի համար նույնիսկ խնդալու աշխատավարձերը իրանց արած գործի համեմատ։
    Մի խոսքով, բնականաբար իդեալական չէր սովետը, բայց վստահ եմ, որ էն ժամանակ հավատ կար, հույս կար, վստահություն կար, հստակություն կար։ Էդ առումով եմ ասում, որ անհոգ էին։ Հմի հ*յ, սաղ օրը մտածի ոնց էդ անտերը ծերը ծերին հասցնես որ չգան դուռդ ծեծեն՝ ասեն «ապեր, քոնը չի էլ էս տունը»։
    Բայց դե բան չունեմ ասելու, էս էլ ա շատ միջին վիճակագրական հային, որտև ինքը կարա իրան թույլ տա ապառիկ այֆոն բռնի, հարսանիքի վարկ վերցնի (էդ հլը լավ ա, էն օրը մեկը ասում ա «պրծա ախպեր վարկերիցս», ասում եմ «ի՞նչ վարկ այ ախպեր», ասում ա «դե էն բանակից ազատվելու վրով որ 3 մլն վերցրել էի․․․) ու Իքս6ի վրա գազ դնի։
    Եղբայր, չգիտեմ, դու էս նույն հարցերը ծնողներիդ տվել ես թե չէ, բայց վստահաբար կարամ ասեմ, որ շատ սխալ պատկերացումներ ունես սովետի մասին։
    Նույնիսկ էն լավ բաները որ կային սովետում վատ հիմքի վրա էին։ Օրինակ՝ սովետում երբեք չէիր տեսնի, որ հեռուստատեսությամբ ռաբիս հնչի, բայց դրա պատճառը շատ խիստ ցենզուրան էր, որը տեղով անասունություն էր։
    Էսօր որ մարդիկ ինչ պետական բան տեսնում են, մտածում են ոնց գողանան, դա սովետական մտածողություն ա։ Չգիտեմ էն 300,450,600 մանեթը որտեղից ես լսել, բայց պապաս երկար տարիներ գարաժի վարիչ ա եղել, պապիս՝ հիվանդանոցի գլխավոր հաշվապահ։ Բայց իրանք սովոր չէին գողանալ։ Այսինքն պաշտոնները լավն էր, բայց իրանք դրան սովոր չէին, նստած էին չոր աշխատավարձի վրա, դրա համար ոչ մի բան էլ էինք կարում առնենք։ Տեսնում էինք հարևանների հնարավորություններն ու նախանձում։ Մի հատ մասկվիչ ունեինք, որ ինձանից տարիքով մեծ էր։
    Պապիս էր, որ կարում էր ամեն տարի գնար սանատորիա, էն էլ որտև պատերազմի վետերան էր, իրան հասնում էր, ոչ թե փողերը հերիքում։

    Մեկ-մեկ պապս տենց ասում էր «մարդ թռնի էդ 100ռոբլու վրով ու սենց մի բան անի», բայց արդյունքը միշտ նույնն էր, եղած տեղից պտի թռնեիր։ Հա, էն վաղտերով չեմ հիշում բանկերի էս կարգի աճ, էն ժամանակ դրա փոխարեն «լատարե» էին խաղում (հիմա էլ կա)։
    Էն վատը որ հիմա տեսնում ես, կա, բայց նենց չի որ ճիշտ հինն էր։ Pink Floyd-ի «պատը» տեսած կլնես։ Հին հասարակությունը անհատ չէր սարքում, սարքում էր «հասարակություն», որին ամեն ինչ պարտադրվում էր, կրթություն, աշխատանք, հետաքրքրություն ...։

    Ես որ կանգնել էի դպրոցների ընտրության առջև, էլի հիշում էի էն դպրոցը, բայց հիմա գիտակցում եմ, որ հիմիկվանն անհամեմատ ավելի լավն ա։ Ոչ էշոտյանականը, բայց հիմիկվա լավը հենց էն ա, որ ընտրություն կա։

    Ուրիշ օրինակ բերեմ։ Ռուսաստանում պուտանից ամենադժգոհ մասսան լրիվ կայացած, ֆինանսապես ապահով մարդիկ են։ Բայց իրանք ուզում են բացի ուտելուց նաև մարդկային ազատություն։ Արտահայտվելու, ինքնադրսևորվելու իրավունք։ Էն, ինչը սովետում չէր կարա լիներ։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (27.10.2015), John (27.10.2015), Շինարար (27.10.2015)

  6. #10144
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ էի փոքր ժամանակ երազում էդ ճամբարների մասին՝ էլի գրքերի ու կինոների տպավորության տակ։ Մամաս էլ հետո պատմեց, որ ինքն էլ էր փոքր ժամանակ տենց շատ երազում, ու մի անգամ վերջապես բախտ էր վիճակվել ճամբար գնալու, բայց իրա պատմածներից դատելով՝ ավելի շատ համակենտրոնացման ճամբարի էր նման... Սարսափելի անմարդկային, գռեհիկ ու դաժան վերաբերմունք էրեխեքի նկատմամբ, սպառնալիքներ, լրիվ ստրուկի կարգավիճակով, ահավոր սնունդ։ Ասում ա՝ էդ ընթացքում ծնողները մի թե երկու անգամ այցելել են, էնքան են վախեցած եղել խեղճ էրեխեքը, որ նույնիսկ չեն կարողացել ծնողներին ասել, թե ինչ սարսափելի ա ճամբարում, ի դեպ, ծնողների բերած լիքը համով–համով ուտելիքներից էլ իրանց ոչ մի բան չի հասել։ Ասում ա՝ օրերն էինք հաշվում, թե երբ պիտի վերջանա էդ դժոխքը, որ ծնողները գան, մեզ տուն տանեն։ Բա, այ այսպիսի «պայծառ» հուշեր այդքան երանելի թվացող սովետական ճամբարից։ Իհարկե, ենթադրում եմ, որ լավ ճամբարներ էլ եղած կլինեն, համենայնդեպս, լավ բաներ էլ եմ լսել, բայց մենակ էն, որ նման սարսափ հնարավոր ա եղել էդ ժամանակներում, արդեն քիչ բան չի ասում տիրող ընդհանուր մթնոլորտի մասին։
    Ընգեր, էտ մամադ որտե՞ղ ա եղել Նենց չի, որ սանատորիա էր, բայց դե համակենտրոնացման ճամբար էլ չէր։ Ես առաջին ճամբարիս ժամանակ հիշում եմ, որ լացում էի, տուն էի ուզում։ Համ փոքր էի, համ էլ պայմաններ լավը չէին։ - ուտելիք, քնելիք ․․․ Երկրորդը նորմալ էր, ուտելն էլ, քնելն էլ, լողանալն էլ, ոչ մեկը չէր ծեծում, ձեռներից բան չէր խլում։ Լիքը պախոդներ էինք անում, խաղեր ու մրցույթներ՝ մի օր նորմալ, մյուս օրը տափակ։ Միակ աննոռմալությունը տողաններն ու Լենին պապի երգելն էր։ Դե առանց դրա էլ հնարավոր չէր։

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Cassiopeia (30.10.2015)

  8. #10145
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրիշ օրինակ բերեմ։ Ռուսաստանում պուտանից ամենադժգոհ մասսան լրիվ կայացած, ֆինանսապես ապահով մարդիկ են։ Բայց իրանք ուզում են բացի ուտելուց նաև մարդկային ազատություն։ Արտահայտվելու, ինքնադրսևորվելու իրավունք։ Էն, ինչը սովետում չէր կարա լիներ։
    Լավ ամփոփեցիր, ապեր, դժգոհ են կայացած ու ապահով մարդիկ։ Դե հիմա ասա թե Ռուսաստանի ու հատկապես Հայաստանի քանի տոկոսն ա կայացած ու ապահով։

    Էն վատը որ հիմա տեսնում ես, կա, բայց նենց չի որ ճիշտ հինն էր։
    Ոչ մեկը չի ասում հինը ճիշտ էր։ Որ սովետը ճիշտ լիներ էտքան հեշտ երկու տարում չէր քանդվի։ Բայց էն վատը որ հիմա ունենք, նենց չի, որ պատճառը հինն ա։ Ու լիքը մարդ, շատ-շատ մարդ, էսօր իրավունք ունի էրեկվան էրնեք տալու, ու ես իրանց չեմ մեղադրի։ Մի բան էլ կփորձեմ հասկանալ, մինչև գլխին շան լափ լցնելը, որ ինքը անկախությունից բան չի հասկանում։

  9. #10146
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեֆը ու՞ր ա ․․․․

  10. #10147
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էլի գալիս-կանգնում ենք Մասլոուի բուրգին. սոված մարդու գլխին չես կարա անկախության մասին լեկցիաներ կարդաս կամ վեհ գաղափարներից խոսես, ինքը գնալու ա, էն վախտերի մասին ա երազելու, երբ տեղը տաք էր, փորը կուշտ: Մենք էստեղ հավաքված վեհ գաղափարների հետևից գնացողներս բոլորս էլ կուշտ ենք: Ու եթե 90-ականների արտագաղթը փոր լցնելու համար էր, էս նոր ալիքը հենց վեհ գաղափարների հետևից գնալու համար ա: Ես սովա՞ծ էի Հայաստանում: Չէ, սոված չէի, բայց ուզում էի ունենալ իմ անձնական անկախությունը, ուզում էի սիրածս գործով փող աշխատել, էս էի ուզում, էն էի ուզում: Բայց եթե սոված լինեի, ի՞նչ կրթության ու վեհ գաղափարների մասին կմտածեի:

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (30.10.2015), Աթեիստ (27.10.2015), Նաիրուհի (28.10.2015)

  12. #10148
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլի գալիս-կանգնում ենք Մասլոուի բուրգին. սոված մարդու գլխին չես կարա անկախության մասին լեկցիաներ կարդաս կամ վեհ գաղափարներից խոսես, ինքը գնալու ա, էն վախտերի մասին ա երազելու, երբ տեղը տաք էր, փորը կուշտ: Մենք էստեղ հավաքված վեհ գաղափարների հետևից գնացողներս բոլորս էլ կուշտ ենք: Ու եթե 90-ականների արտագաղթը փոր լցնելու համար էր, էս նոր ալիքը հենց վեհ գաղափարների հետևից գնալու համար ա: Ես սովա՞ծ էի Հայաստանում: Չէ, սոված չէի, բայց ուզում էի ունենալ իմ անձնական անկախությունը, ուզում էի սիրածս գործով փող աշխատել, էս էի ուզում, էն էի ուզում: Բայց եթե սոված լինեի, ի՞նչ կրթության ու վեհ գաղափարների մասին կմտածեի:
    Քեզանով մի չափի, այ կուշտ ու երջանիկ ճանապարհորդ Արտագաղթի 90%-ը հիմա էլ ա փոր լցնելու համար։ Մի հատ գնա ավտոկայան ու բոխչեքը կապածներին հարցրա, թե հանուն ինչի են լքում երկիրը։ Խելքս չի կտրում, որ ավտոբուսով Երևանից Տոմըսկ գնացողը հանուն վեհ գաղափարների ա ոտի հելել։

  13. #10149
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆը ու՞ր ա ․․․․
    Ֆեյսբուքում սրա նրա կերածի կալորիականությունն ա ճշտում:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (27.10.2015)

  15. #10150
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Քեզանով մի չափի, այ կուշտ ու երջանիկ ճանապարհորդ Արտագաղթի 90%-ը հիմա էլ ա փոր լցնելու համար։ Մի հատ գնա ավտոկայան ու բոխչեքը կապածներին հարցրա, թե հանուն ինչի են լքում երկիրը։ Խելքս չի կտրում, որ ավտոբուսով Երևանից Տոմըսկ գնացողը հանուն վեհ գաղափարների ա ոտի հելել։
    Դու վերցրու վերջին հինգ տարվա արտագաղթը ու 90-ականների սկզբի արտագաղթը: Վերցրու արտագաղթողներին ու համեմատի: Ամբողջ հարցն էն ա, որ հիմիկվա արտագաղթողներից շատերը 90-ականներին Հայաստանում մնացածների էրեխեքն են, այսինքն՝ վեհ գաղափարների հետևից գնացողների: Էդ մի կողմից տխուր ա, մի կողմից ուրախ: Ուրախ ա, որտև ուրեմն ինչ-որ բան ավելի լավ ա, եթե ջահելները փորի կշտության համար չեն արտագաղթում, այլ ավելի վեհ բաների: Բայց տխուր ա, որովհետև ուրեմն էնքան վատ ա, որ հանուն վեհ գաղափարների չեն մնում:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (27.10.2015)

  17. #10151
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բացի կուշտ փորի ու վեհ գաղափարների հետևից գնացողներից ահագին մարդ էլ գնացողների հետևից ա գնում՝ все побежали и я побежал:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արշակ (27.10.2015)

  19. #10152
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու վերցրու վերջին հինգ տարվա արտագաղթը ու 90-ականների սկզբի արտագաղթը: Վերցրու արտագաղթողներին ու համեմատի: Ամբողջ հարցն էն ա, որ հիմիկվա արտագաղթողներից շատերը 90-ականներին Հայաստանում մնացածների էրեխեքն են, այսինքն՝ վեհ գաղափարների հետևից գնացողների: Էդ մի կողմից տխուր ա, մի կողմից ուրախ: Ուրախ ա, որտև ուրեմն ինչ-որ բան ավելի լավ ա, եթե ջահելները փորի կշտության համար չեն արտագաղթում, այլ ավելի վեհ բաների: Բայց տխուր ա, որովհետև ուրեմն էնքան վատ ա, որ հանուն վեհ գաղափարների չեն մնում:
    Էս որտեղի՞ց սենց վիճակագրություն։ Իմ հասկանալով մարդիկ արտագաղթում են, քանի որ ավելի լավ կյանք են ուզում, էսքան պարզ։ Իսկ էն, որ հիմա գաղթում են, ավելի վատ ա, քանի որ հիմա գոնե մութ ու ցուրտ տարիները չի, լույս ու գազ կա։ Այսինքն, մնացած բաների առումով հիմա ավել վատ ա, որ մարդիկ մեկա գաղթում են։ Իսկ եթե գաղթում են հանուն ինչ-որ գաղափարի, էտ վաաաաաբշե վատ ա, քանի որ ստացվում ա, որ էտ գաղափարն ավելի վեհ ա, քան Չուկի գովերգած անկախության գաղափարը։

    Այսինքն, Բյուր ջան, ոնց քցում բռնում եմ, մարդիկ թքած ունեն անկախության վրա, իրա բոլոր գաղափարական առումներով։

  20. #10153
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆեյսբուքում սրա նրա կերածի կալորիականությունն ա ճշտում:
    էտ չաթ ․․․ կներեք ․․․ չմոյին լրիվ տարե՞լ ա։

  21. #10154
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս որտեղի՞ց սենց վիճակագրություն։ Իմ հասկանալով մարդիկ արտագաղթում են, քանի որ ավելի լավ կյանք են ուզում, էսքան պարզ։ Իսկ էն, որ հիմա գաղթում են, ավելի վատ ա, քանի որ հիմա գոնե մութ ու ցուրտ տարիները չի, լույս ու գազ կա։ Այսինքն, մնացած բաների առումով հիմա ավել վատ ա, որ մարդիկ մեկա գաղթում են։ Իսկ եթե գաղթում են հանուն ինչ-որ գաղափարի, էտ վաաաաաբշե վատ ա, քանի որ ստացվում ա, որ էտ գաղափարն ավելի վեհ ա, քան Չուկի գովերգած անկախության գաղափարը։

    Այսինքն, Բյուր ջան, ոնց քցում բռնում եմ, մարդիկ թքած ունեն անկախության վրա, իրա բոլոր գաղափարական առումներով։
    Չունեմ պաշտոնական տվյալներ, բայց դիտարկումներս էդ են ցույց տալիս: Իմ ծնողների շրջապատից ավելի շատ մարդ ա Հայաստանում մնացել, քան իմ շրջապատից: Տո իմ շրջապատից ով էլ մնացել ա, գնալու ճամփին ա: Դե հա, համաձայն եմ, որ ինչ-որ առումով ավելի վատ ա հիմա, բայց ինչ-որ առումով էլ ավելի լավ ա: Ամեն դեպքում մի բան ա պարզ. սենց երկար չի կարա շարունակվի, ուղղակի չի կարա: Ինչ-որ բան կտրուկ փոխվելու ա: Կա՛մ դեպի շատ լավը, կա՛մ դեպի շատ վատը:

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (30.10.2015), Տրիբուն (27.10.2015)

  23. #10155
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    ․․․․Ամեն դեպքում մի բան ա պարզ. սենց երկար չի կարա շարունակվի, ուղղակի չի կարա: Ինչ-որ բան կտրուկ փոխվելու ա: Կա՛մ դեպի շատ լավը, կա՛մ դեպի շատ վատը:
    Բայղուշություն չեմ ուզում անեմ, բայց ինձ թվում ա դեպի շատ վատը։ Հստակ ձևավորված տրենդ կա դեպի վատը, ու վերջը չի երևում։

Էջ 677 1112-ից ԱռաջինԱռաջին ... 177577627667673674675676677678679680681687727777 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Քնած», բայց հետաքրքիր թեմաների «արթնացում»
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 20.03.2019, 00:37
  2. Հոմսքուլինգի թեմայից դուրս գրառումներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 126
    Վերջինը: 24.10.2016, 20:12
  3. Գրառումներ: 3
    Վերջինը: 24.04.2010, 18:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •