Ձայնալար (19.09.2015)
Հա, մի քիչ ղզիկավարի էի գրել, բայց զուտ խնդալու համար, նենց չի, որ քունս կորցնում եմ դրանից: Բայց ընդհանուր ճիշտ եմ ասում. եթե շնորհակալությունները, նամակները, վարկանիշները համարենք գրառումների հետաքրքրության ինդիկատոր, իսկ տենց էլ կա, իրոք զգում եմ, որ էլ առաջվանը չեմ սենց ասած, սա իրավիճակի ռեալ գնահատականն ա: Իսկ քո ուշադրությունը իհարկե շատ հաճելի ա, ու ընդհանրապես բոլորի, բայց ուղղակի լայն պատկերն եմ ասում ես: Ու մենակ ես չէ, ապո ջան, շատերը, շատերը: Ուղղակի ես ուրիշների հետ գործ չունեմ, իմ մասին եմ խոսում: Ծերացել եմ, դախացել դդ
Շին, ակումբում ընդհանուր պասիվ մթնոլորտ ա: Մենակ քո օրագիրը չի: Ես իմ օրագրից էլ եմ զգում: Առաջ ամեն օր բաբաթին գրառումներ էի անում, լիքը ռեակցիաներ էին լինում, այսինքն՝ մարդիկ չէին ալարում, կարդում էին: Հիմա մի չորս օրը մեկ հազիվ մի բան եմ գրում, մի երկու շնորհակալություն լինի, լավ ա: Նենց որ քեզ չեն մոռացել, ակումբն են մոռացել:
մարդ իրան մեղավոր ա զգում, որ կարդում ա, բայց չի վարկանիշում կամ շնորհակալումես երեքիդ օրագրերն էլ կարդում եմ հիմնականում)) լիքը օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ կան, թե ինչու՞ «ցույց չեմ տալիս», որ կարդում եմ, բայց դե կարդում եմ, էդ փաստ ա ))
Նոր գրանցվողները ֆեյսբուքի տարած են, ստեղ չեն հիմնավորվում։ Հները իրարից հոգնել են։ Պետք ա մի բան մտածել իրար կոկորդ կռծել մի ամիս։ Տիպային ակումբային գզվռտոց թեմա, իրա գեյերով, փախստականներով, կույսերով, Տիգրան մեծով, տերտերներով, սեժիկ-սաշիկով, գրական նախագծով.... էխ չամիչ չամիչ
Եվրոպացիք լրիվ իրանց առել թռել են չէ՞։
Նկատեք ինձ, նկատեք ինձ։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ