
Ես էի ուզում հարցնում, էն էլ Չուկն արդեն գրեց։
Ի՞նչ էր ապացուցելու էդ «Ես ինձ հայտարարում եմ ձերբակալված»-ը։ Ես մենակ մի ձև կարայի մեկնաբանեի. որ իրան հենց պայմաններում են, որ պահում, որոնք համարժեք են ձերբակալությանը։
Ինչո՞վ ա սա Լևոնին մեղավոր դարձնում։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.



Էս էս կարգի մանրուքներին էն ժամանակ ուշադրություն չեմ դարձրել, բայց որ տենց խորացել եք ...
Այսինք, Լևոնն ասում ա, որ իրա ձեռքերը ոլորել են։ Ոչ մի լրատվամիջոց չի կարում դա կադրերով ցույց տա, որ հաստատի կամ հերքի, բայց, քանի որ դրանով Լևոնն իրան արդարացնում ա, ուրեմն դա սուտ ա։ Քո ասածից տենց եմ հասկանում։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Chuk (18.06.2015)

Արտ, սկի Լևոնը չի ասում, որ ձեռքերը ոլորել են: Մի անգամ ասում ա՝ բռնի ուժ, չի բացատրում, թե որն ա էդ բռնի ուժը, մի անգամ էլ ասում ա՝ դուրս են հրավիրել:
Էս կարգի մանրուքներն են, որ լրատվամիջոցները սխալ հաղորդել են, ժողովրդին կատաղացրել, գցել փողոց: Հլը հիշեք էն մահացած հղի կնոջ շուխուռը, էն կոշիկի պատմությունը ու լիքը այլ բաներ, որոնք կայծակնային արագությամբ տարածվում էին մարտի մեկի ցերեկը:

Լևոնը խելոք կանգնած ա էղել հարթակից մի քիչ էն կողմ, հանգիստ մոտեցել, խոսել են: Ու ստեղ իրա անվտանգության հարցն ա էղել նաև, թիկնապահների մասը ուշադիր կարդա:
«Եղավ դիմադրություն ժողովրդից նաեւ, այդպես չէր, որ հանձնվեցին, երկու կողմից էլ գուցե կան, չգիտեմ, վիրավորներ, իսկ ինձ հարթակից հենց ամենաառաջին պահին Ռոբերտ Քոչարյանի ապահովության գնդի ... պետական պահպանության ծառայության գնդի հրամանատար Գրիշա Սարկիսյանը՝ իր մարդկանցով, փաստորեն իմ թեւերը ոլորելով ձերբակալեց, բերեց այստեղ, հենց հիմա ես ձերբակալված եմ»:
Միաժամանակ, նա հաստատեց, որ իր թիկնապահները եւս այդ ծառայությունից են. - «Իմ թիկնապահները այդ ծառայությունից են, իմ թիկնապահները ինձ պաշտպանում էին: Նրանք փայլուն կատարեցին իրենց գործը, ինձ ոչ ոք չկարողացավ բան անել, բայց ինձ բռնի ուժով հարթակից հանել են, երբ ես ժողովրդին հանգստության, հանդարտության կոչ էի անում»:

Բյուր ջան, նորից մամայիդ ռեպորտաժից.
Փաստորեն էդ կատաղեցնողներից մեկը մամադ էր:«Եղավ դիմադրություն ժողովրդից նաեւ, այդպես չէր, որ հանձնվեցին, երկու կողմից էլ գուցե կան, չգիտեմ, վիրավորներ, իսկ ինձ հարթակից հենց ամենաառաջին պահին Ռոբերտ Քոչարյանի ապահովության գնդի ... պետական պահպանության ծառայության գնդի հրամանատար Գրիշա Սարկիսյանը՝ իր մարդկանցով, փաստորեն իմ թեւերը ոլորելով ձերբակալեց, բերեց այստեղ, հենց հիմա ես ձերբակալված եմ»:
Միաժամանակ, նա հաստատեց, որ իր թիկնապահները եւս այդ ծառայությունից են. - «Իմ թիկնապահները այդ ծառայությունից են, իմ թիկնապահները ինձ պաշտպանում էին: Նրանք փայլուն կատարեցին իրենց գործը, ինձ ոչ ոք չկարողացավ բան անել, բայց ինձ բռնի ուժով հարթակից հանել են, երբ ես ժողովրդին հանգստության, հանդարտության կոչ էի անում»:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ

Բյուր, քո գրածից նենց տպավորություն ա, որ վստահ ես, որ Լևոնը որոշ հարցերում ստել ա, բայց բերում ես, օրինակներ, որոնցում ոչ մի կերպ չեն հերքվում իրա ասածները։
Մենակ էն պատճառով, որ դու իրան չես վստահում, ուզում ես, որ սաղս չհավատանք իրա ասածներին։
Ընդ որում մասնակի ներկայացրեցիր, թե ինչ ա եղել էդ ձայնագրություններում, բայց դրանք էլ որևէ կերպ չեն հակասում Լևոնի ասածներին։
Թե դուրսը ինչ շուխուր են արել, այլ հարց ա, դա ի՞նչ կապ ունի Լևոնի հետ, որն էդ պահին փակված էր։ Ու իրա տան մուտքը վերահսկվում էր իշխանական ոստիկանության կողմից։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.

Արտ, իշխանական ոստիկանություն չի, անվտանգության ծառայություն ա, որտեղից նաև իրա թիկնապահներն էին ու հսկում էին անվտանգությունը որպես առաջին նախագահի:
Դրա համար եմ ասում՝ մարտի 1-ը երեք պատասխանատու ունի. Լևոնը, Ռոբն ու մեդիան, ոչ մեկին առանձնացնել պետք չի:
Ու ասուլիսում էլ են լիքը բաներ ասվել, որոնք հանվել են ռեպորտաժից:

Բացարձակ: Որպեսզի ավելի ընկալելի լինի «վերականգնեմ» դեպքերի ընթացքը:
Ոստիկանները մտել էին ու բոլորի նկատմամբ ուժ էին կիրառում, ծեծում: Էդ թվում լիքը լրագրողների նկատմամբ, որքան հիշում եմ շատերի սարքերն էին խլել: Էս ողջ ընթացքում Լևոնի թիկնապահները իրան պաշտպանում էին: Թիկնապահների իրան պաշտպանելու մասը սրան էր վերաբերում:
Հաջորդ քայլին Լևոնը փորձում ա հարթակից հանդարտության կոչ անել, այ էդ ժամանակ մոտենում ա Սարկիսյանը (ով, ի դեպ, նաև Լևոնի թիկնապահների պետն ա) ու այ էդ ժամանակ իրա թևերը ոլորելով բռնի իջացնում են հարթակից, թիկնապահներին էլ հրամայում չթողնել տեղաշարժվել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (18.06.2015)
Բյուր, ախր սխալ ա, էլի, էդ երեքին իրար կողք դնել. ոնց որ մարդը փողոցն անցնելու ընկնի ավտոյի տակ, դու վարորդից բացի իրանց էլ մեղադրես, որ փորձել ա փողոցն անցնել։
Մարդասպանն ու անզգույշը հավասար մեղավոր չեն կարա լինեն։
Շա՜տ սուբյեկտիվ պտի լինես, որ ասես, սաղ էլ պատասխանատու են։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.

Այս պահին թեմայում են 5 հոգի. (0 անդամ և 5 հյուր)
Էջանիշներ