![]()
Ցանկանանք գրողին հայուհի կին , հայուհի մայր և հայուհի դստրեր :
Alphaone (05.03.2015)
էսի էն իձիոտկեն ա գրել, նատուռի ոնց որ շեղված ըլնի, էն որ տղեք կան ինչին նայում են ծիծիկ են տենում, էսի ինչին նայում ա .....
Աթեիստ (04.03.2015)
Alphaone (05.03.2015)
Հայուհու 15 պատվիրանները ԽՄԲԱԳՐՎԱԾ (հեղ. Lucy Kocharyan).
ՀԱՅՈՒՀՈՒ 15 ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ՝ EDITED
1.Հայուհին պետք է հիշի, որ կյանքը սիրելու, սիրվելու, ինքնառեալիզացվելու ու այդ ամենից հաճույք ստանալու համար է: Նա ոչ ոքի երբեք ոչինչ պարտավոր չէ, եթե չի խախտում սահմանադրությունը:
2.Հայուհին սիրում ու հարգում է իր ծնողներին, եթե վերջիններս հարգում են իրեն, իր ցանկություններն ու կամքը՝ որպես ազատ մարդու:
3.Հայուհին պետք է գրագետ լինի, գերազանց տիրապետի մայրենի լեզվին, 1-2 օտար լեզու սովորի, ուսումնասիրի այն առարկաները, որոնք իրեն են հետաքրքրում: Նա պետք է հիշի, որ կյանքը խոհանոց չէ, իսկ որակյալ երաժշտությունն իսկական կյանք է՝ այդ թվում և բարձրորակ հայկականը:
4.Հայուհին պետք է իմանա, որ նա ազատ է կապելու իր կյանքը կամայական մեկի հետ՝ գերմանացուց մինչև ուզբեկ, նույն սեռից մինչև միայնակությունը: Քանի որ նա ապրում է մեկ անգամ ու իր համատեղ/անկողնային կյանքը պետք է հաճելի լինի միմիայն իրեն:
5.Հայուհին պետք է հասկանա, որ ընտանիքը մրցակցային դաշտ չէ. կողակիցներն ունեն հավասար իրավունքներ՝ կամքի ու արտահայտման: Կնոջ իմաստությունը կանացիության ու ազատության մեջ է:
6.Հայուհին պետք է նվազագույն հոգեբանական, բուժօգնական, անատոմիական ու շրջակա աշխարհի մասին գիտելիքի պաշար ունենա՝ նախքան երեխա ունենալը: Նա պետք է կարողանա իրապես ազատ, կամային երեխա մեծացնել, ով ի վիճակի կլինի սեփական որոշումներ կայացնելու ու տրամաբանություն աշխատեցնելու:
7.Հայուհին պետք է հիշի, որ ալկոհոլիզմն ու թմրամոլությունը վնասում են իր առողջությանը, դատապարտելի դարձնում հասարակության ու ընտանիքի առաջ: Իսկ տգեղ բառապաշարը դարձնում է նրան անցանկալի ու գռեհիկ:
8.Հայուհին պետք է գիտակցի, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը չպետք է ազդի իր անձնական կյանքի ու նախընտրությունների վրա. նա ազատ է ունենալու կամայական ազգության ընկերներ, եթե այդպես է ցանկանում:
9.Հայուհին իրավունք ունի զրուցելու տղամարդկանց հետ, եթե կա ընդհանուր քննարկման թեմա, և եթե դա հաճելի է բոլորին:
10.Հայուհին պետք է ապրի նրա հետ, ում ինքը ցանկանում է մարմնով ու հոգով, պետք է հիշի, որ ինքն ազատ է դադարեցնելու այդ մարդու հետ համատեղ կյանքն այն պահին, երբ այն անտանելի է:
11.Հայուհին պետք է գիտակցի, որ երեխա է ունենում ոչ թե ազգի համար, այլ սեփական կամքին ու հնարավորություններին համաձայն: Իրական հերոսությունն առողջ, ուժեղ, խելացի ու ազատ երեխա մեծացնելն է:
12.Հայուհին պետք է հիշի, որ ամեն մարդ ունի սեփական արժեհամակարգն ու սկզբունքներն՝ անկախ ազգությունից: Ամոթ է վատ մայր, տգետ մարդ կամ հանցագործ լինելը:
13.Հայուհին իրավունք ունի կազմակերպելու սեփական ժամանցն այնպես, ինչպես ինքն է ցանկանում, սակայն պետք է հիշի, որ հենց ինքն էլ պատասխանատու է այդ ժամանցի համար բոլորի առջև:
14.Հայուհին պետք է նվազագույն գիտելիք ունենա կրոնագիտության մասին և հիշի, որ եկեղեցական համակարգը, եկեղեցի հաճախելը կապ չունեն հավատքի ու կրոնական փիլիսոփայության հետ:
15.Հայուհին պետք է ամեն ինչ անի երջանիկ, ինքնաբավ, լիարժեք, բարեկեցիկ կյանքով ապրելու համար: Դա հայուհու գլխավոր խնդիրն է կյանքում:
Էս թեման առաջընթացի հսկայական ներուժ ունի. հայ ալֆա որձի 15 ատրիբուտները, հայ տատիի 15 խրատները, հայ խոպանչու 15 մուտիլովկեքը, հայ պոմիդորի 15 երանգները, հայկական նառդիի 15 քայլերը ...
Զզվում եմ «պետք է» պարունակող նախադասություններից
" and he who saith "thou shalt" to me is my mortal foe!"
ընդվզման խոսքը մի տողով էլ կարա լինի: Իսկ նույն ոճով գրելը էդ ընդվզումն հավասարեցնում ա ընվզյալի մակարդակին: Տերը փոխվում ա, ստրուկի հոգեբանությունը մնում նույնը: Ես չեմ պարտադրում ոչ մեկի, քո նման իմ անձնական կարծիքն եմ հայտնում: Էն նպատակային աուդիտորյան որի համար գրված են տվյալ պատվիրանները ընտրողականությամբ օժտված դժվար լինի, որ հասկա թե դա ընդամենը մի պատկերացում ա այլ ոչ պարտադրանք: Չնայած որ լավ էլ պարտադրանքի տոնը ապահովված ա, "պետք է"-ն իր արածն անում ա
SWTS
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ