Ոչ մականուն, ոչ էլ ծածկանուն... Կեղծանուն:
Ոչ մականուն, ոչ էլ ծածկանուն... Կեղծանուն:
Դե եթե տենց ա, ապա մականուն էլ չի լինի, որովհետեւ, որպես կանոն, մարդ ինքը չի իրեն մականուն դնում, այլ կողքինները։
ԲԱՅՑ, պետք չի մոռանալ, որ մենք գործ ունենք համակարգչի ու ինտերնետի հետ։ Իսկա այստեղ հնարավոր է հանդիպել բազմաթիվ եզրերի, որոնց սկզբնական իմաստը համարյա կապ չունի համակարգչային իմաստի հետ։ Դա էլ ա նորմալ, քանի որ ամեն ինչի համար նոր բառ հորինելը կլիներ անմտություն։
Մի խոսքով` կա՛մ ճիշտ են երկուսն էլ, կա՛մ` ոչ մեկը, ոչ մյուսը։![]()
Ուլուանա (24.08.2009)
Ինչևէ, իմ ասածն այն է, որ այսօր ծածկվել, թաքնվել չեն կարողանում անգամ Սադամն ու էն սերբ հոգեբույժ եղեռնագործը (անունը չեմ հիշում): Ինչ մնաց թաքնվեն Մարկիզը, Վոթերն ու Ռամշտայնը: Նկատի ունեմ այն իմաստով, որով գործածել էր Վոթերը:
Եվ ամենակարևորը: Մարդկանց թվում է, որ մականվան տակ թաքնվելով ինչ ասես, ինչ խելքներին փչի կարող են գրել, ում ասես վիրավորել և այլն: Շատերը դրանից փորձում են օգտվել՝ իրենց դնել իրենց պաձեզդի աֆտարիտետ Հայկազիկի տեղը, թույն քաղաքական գործչի տեղ և այլն… Այ նման մարդկանց համար իրենց մականունը գործում է որպես ծածկանուն:
Ո՞վ ասաց: Հա քուչեքում, հայաթներում-բանում էդպես է, բայց դա պարտադիր չէ:Դե եթե տենց ա, ապա մականուն էլ չի լինի, որովհետեւ, որպես կանոն, մարդ ինքը չի իրեն մականուն դնում, այլ կողքինները։
հա բայց ո՞վ ա ասել, որ ԱԺ-ի լագոդները ծածկանուն չունեն՝ մենակ մականուն ա:
Ծածկանուն էլ ունեն, մականուն էլ, կեղծանուն էլ: Նիկ չունեն:
նույնիսկ կարգավիճակ ու վարկանիշ ունեն
Որթեր քոնը Նիկ ա ոչ թե ծածկանուն:
էսպես չի մնա
Ո՞վ կարող է անկեղծորեն խոստովանել, որ այն, ինչ գրում է ինտերնետի միջոցով, բարձրաձայն կասի իրական աշխարհում![]()
Ambrosine (30.08.2009)
Իսկ ո՞վ ասաց, որ ինչ-որ "ամոթ" բան եք գրում: Սկսենեք նրանից, որ հարցը ճիշտ չհասկացաք: Ես նկատի ունեի այնպիսի բաներ, որ երբեք բարձրաձայն չես ասի: Օրինակ, ես իմ գրառումներում խոստովանել եմ, որ էգոիստ եմ, խանդոտ եմ, բայց իրական կյանքում երբեք չեմ խոստովանի, որ վախենում եմ ինչ-որ բան կորցնելուց
![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Kuk (31.08.2009), Ungrateful (31.08.2009)
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Kita (31.08.2009), Ungrateful (31.08.2009), Ուլուանա (31.08.2009), Ֆոտոն (31.08.2009)
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Alba (31.08.2009), Second Chance (31.08.2009), StrangeLittleGirl (31.08.2009), Ֆոտոն (31.08.2009)
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Բան չունեմ ասելու, վիրտուալ կերպարը իրոք կատակ բան չի, հատկապես եթե գիտեն, թե դու ով ես, բայց օրինակ ինձ հետաքրքրում է մարդկանց կարծիքը ինչ-որ հարցերի շուրջ, որոնց մասին ես իրական կյանքում բարձրաձայն չեմ խոսի: Այստեղ օգնության է հասնում ինտերնետըՈւզում ես ասել, որ երբևիցե քո մոտ այնպիսի հարցեր չե՞ն առաջացել, որոնց պատասխանը կցանկանայիր իմանալ, բայց որոնց մասին չէիր ցանկանա խոսել բարձրաձայն
![]()
Այս պահին թեմայում են 7 հոգի. (0 անդամ և 7 հյուր)
Էջանիշներ