Թե ինչպես պիտի Բլոգնյուզն ու մյուսները տեղեկացնեն ՖԲ օգտատերերին իրենց գործունեության մասին (եթե արդար լինեն)
- [որևէ ռանդոմ ստատուս, օրինակ՝ «էսօր երևի անձրև ա գալու»]
- Շնորհակալություն, ձեր գրառումը տեղ գտավ մեր կայքում, բռնվեք, հիմա էնտեղ կսկսվեն խորիմաստ քննարկումներ սույն կես տողանոց ՀՈԴՎԱԾԻ, հոդվածի հեղինակի, իրեն ինտերնետ թողնողի, իր ֆայմի մակարդակի, իր բարոյական նկարագրի, ամեն հոդված տպող աննասուն ԶԼՄ-ների, գազի գնի, Հենոյի, կանխատեսման հայեցիության, կանխատեսման ծիծիկների, անձրևի սեռական կողմնորոշման, նժդեհականության, մասոնականության, ճիշտ ընտրության, սխալ ընտրության, բարոյական հաղթանակի, բարոյախրատական բռնաբարության, Լևոնի, եվրատեսիլի, թուրքերի, թուրքերի մոր, քյառթերի, ռոքեր ազգադավների, կարմիր խնձորի ու տենց լիքը ուրիշ սինանթրոպ-պիթեկանտրոպների մասին: Ալելույա:
Էջանիշներ