ոնց էր ասում է...
արնոտ բերանով մարդակերը էն անբան
հազար դարում հազիվ դառավ մարդասպան...
ոնց էր ասում է...
արնոտ բերանով մարդակերը էն անբան
հազար դարում հազիվ դառավ մարդասպան...
Հանուն արդարության պիտի նշեմ, որ «Լճակի» առաջին տողի վերաբերյալ հարց տվեցի ՖԲ «Մայրենի լեզվի դասեր» խմբում։ Գերակշռող մեծամասնությունը վստահ է, որ ճիշտը «ապշած ես»-ն է։ Բայց ոչ մեկն անհերքելի ապացույց չներկայացրեց։
Իսկ ես նոր մեր տանը գտա Դուրյանի «Տաղերը»՝ հրատարակված 1932-ին։ Խմբագիրներն են Ալազանը և Նորենցը, պատասխանատու խմբագիրը՝ Չարենցը։ Այս գրքում, ի մեծ ցավ ինձ, «ապշած են» է գրված։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Սմոքի ջան, կներս իհարկե, բայց իմ ընկալմամբ դու այդ դեպքում հիմար ես: Ճիշտ այնպես, ինչպես հիմար եմ ես ու իմ գրառումը կարդացող ցանկացած ուրիշ մեկը: Որտև թե՛ ես, թե՛ դու, թե՛ էս գրառումը կարդացողներից յուրաքանչյուրը իր կյանքում ԳՈՆԵ մի անգամ հիմարություն արել ա: Ինչին իմ համոզմամբ չի նշանակում, որ մենք եղել ենք հիմար: Քո համոզմամբ ա՞յլ բան է նշանակում![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Յա պռածիստույու, վաշա չեսծ
Նայիր՝
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։
Ես էլ Չարենցի հանճարին չեմ հասկածում, ու համոզված եմ, որ պիտի բար լինի:
Նախ ամբողջ տունը «ր» նուրբ տառով կազմված է ու «բառ» բառը չի տեղավորվում, և հետո, ես երբեք արևահամ բառ չեմ տեսել, ու Հայաստանի արևահամ մրգերը ՝ բարիքներն եմ հիշում, կարոտում ու գովերգում: Ձեռքի տակ ոչ մի գրիք չունեմ, որ կարողանամ ապացուցել, մենակ վիկին ա, էն էլ իմ տեսակետն ա կիսում:
Դայ ջան, ես «հրեշտակ» բառը արևահամ եմ զգում, դրա համար էլ քեզ տենց անվանեցի
Իսկ ինչ վերաբերվում ա Չարենցի բանաստեղծությանը, ապա ես կարծում եմ, որ «բառ» ա գրել: Շատերը պնդում են, որ «բար» ա: Կա իր ձեռագիրը, որտեղ հստակ «բառ» ա գրված»: Կա իր իսկ ռուսերեն թարգմանությունը, որտեղ «слово» ա գրել, որքան հիշում եմ: Բայց նույնիսկ գրականագետներն են շարունակում վիճել ու վիճել, ամեն մեկը մի բան ա պնդում, փաստարկներ ա բերում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Նաիրուհի (30.11.2013)
Ինձ թվում է՝ եթե Չարենցի հանճարին վստահենք, ուրեմն պիտի նաև ընդունենք, որ Չարենցը դժվար թե «Հայաստանի բառ» ոչ հայերեն արտահայտությունը գործածած լիներ։ Հայաստանի բառը ո՞րն է։ Իսկ «Հայաստանի բար՝ միրգ» բառակապակցությունը լրիվ հայերեն է ու տրամաբանական։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Աթեիստ (30.11.2013)
Բայց մյուս կողմից էլ հանճար լինելը չի ենթադրում անթերի գրագիտություն։ Էդ առումով ես, օրինակ, չեմ բացառում, որ Չարենցը, հանճար լինելով հանդերձ, էդպիսի սայթաքում թույլ տված լինի, այսինքն՝ «բառ» գրած լինի, ոչ թե «բար»։ Ամեն դեպքում ես ինքս ինձ համար «բար» եմ համարում։ Լավ եմ անում![]()
։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Արմին ջան, այս պահին աշխարհում որևէ ուժ ինձ չի կարող համոզել, որ Չարենցը «բար» է գրել, որովհետև ես չունեմ որևէ ապացույց, որ խոսի այդ տարբերակի օգտին, իսկ դրա դիմաց ունեմ հետևյալը՝ նրա կենդանության օրոք տպագրված բոլոր գրքերում «բառ» է, 1928-ին լույս է տեսել բանաստեղծության երկու տների ռուսերեն թարգմանությունը՝ ենթադրաբար կատարված Չարենցի կողմից, «Люблю я «солнцевкусное» слово сладкой Армении моей...» տողով, բացի այդ՝ «բառի» օգտին են խոսում իմ բոլոր բջիջները, որոնք համարում են, թե պոեզիայից մի բան հասկանում են։
Միայն եթե պարոն Սողոմոնյանը անձամբ գա ու ասի, որ «բար» է գրել, կհավատամ, բայց միաժամանակ ահագին կհիասթափվեմ էդ բանաստեղծությունից էլ, իրենից էլ![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Chuk (30.11.2013)
Ան ջան, ես անձամբ ես Չարենցի հանճարին վստահելով չեմ ուզում համաձայնվել, որ ինքը «ստանդարտային» «Հայաստանի բար» կամ «Հայաստանի միրգ» կասեր, այլ կասեր ավելի հուժկու բան. «Հայաստանի բաՌ», որն ինձ էնքան լիցք ա տալիս, որ ասելու չի, ու կարևորը՝ լրիվ հայերեն ա:
Ամեն դեպքում չեմ էլ կարծում, որ եթե գրականագետներն էսքան տարիների ընթացքում իրար մեջ չեն կարողացել էս հարցը վճռել, մենք կարողանանք: Մի բան գիտեմ. «Բար»-ի օգտին խոսում են «խոսքերը» (օրինակ՝ քոնի նման «Չարենցը չէր կարող ասել»), իսկ «Բառ»-ի օգտին փաստերը (ձեռագիր, իր իսկ ռուսերեն թարգմանություն և այլն):
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
ivy (01.12.2013)
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ