keyboard (31.10.2013)
Դե, ժամանակին բոլորս էլ ավելի շատ էինք սմայլիկներ օգտագործում։ Էդ փաստ ա։ Վերցրու ցանկացած ակումբցու հին գրառումները, ու կհամոզվես, որ ժամանակի ընթացքում բոլորն էլ սկսում են ավելի քիչ օգտագործել։ Բացառություններ էլ կան, իհարկե, բայց հիմնականում տենց ա։ Ինձ մոտ կոնկրետ սմայլիկի պերեբոռ չեմ հիշում, որ լիներ, ուղղակի ընդհանուր ահավոր շատ սմայլիկներ էի դնում գրելիս։ Հա, երևի լեզու հանող սմայլիկն էր, որ շատ էի օգտագործում սկզբում։
Դայանան չգիտեմ ինչ ա ուզում, իսկ ես հակառակը՝ կուզենայի, որ վեհագույն ոճերի մեջ գրած չլինեի, բայց հաճախ հենց տենց էլ գրում էի էն ժամանակ։ Իմ գրառումները միշտ չափից դուրս պատճառահետևանքային բնույթի են եղել. քանի որ... հետևաբար, այնուամենայնիվ, բայցևայնպես, փաստորեն, մինչդեռ և այլն
։ Չնայած հիմա էլ ա ինչ–որ չափով տենց, բայց էն ժամանակ չափից դուրս էր, ինձ թվում ա։
Լավ սմայլիկ ա, եթե ամեն քայլափոխի չի դրվում։ Էդ դեպքում դառնում ա ներվերի դեղ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
ես սմայլիկաշատ բացառություն եմ![]()
keyboard (31.10.2013)
Vardik! (31.10.2013)
Հա, էդ ճիշտ ես ասում, բայց մենք էդ առումով արդեն էնքան ենք փչացել, որ հիմա շատ դժվար ա առանց սմայլիկների արտահայտվելը։ Էդ ոնց որ ժեստիկուլացիայով խոսելու պես բան լինի. մարդիկ կան, չէ՞, որ խոսում են, պարտադիր պիտի ձեռքերն ակտիվ շարժեն, չնայած նենց չի, որ էդ շարժումներով ինչ–որ լրացուցիչ էական ինֆորմացիա են հաղորդում, ուղղակի վատ սովորություն ա, որ ակամա ուղեկցում ա իրանց ցանկացած խոսքին, ու դժվար ա կառավարելը, հաճախ չեն էլ զգում, որ տենց ակտիվ թափահարում են ձեռքերը։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Smokie (02.11.2013)
Smokie (02.11.2013)
հաուղղակի ես ժամանակին ամեն ինչից հետո մի հատ
սմայլիկ էի դնում, հետո էի շարունակում գրելս
ու էդ իհարկե ազդում էր շատերի նյարդերին
, բայց ես չէի զգում
Բայց լուրջ տենց էր, Շին, ու ես նենց լրիվ էդ սմայլիկի պես էի, մի տեսակ ոչ թե կարմրած, այլ կաշկանդված, ու միտքս հենց տենց կաշկանդված արտահայտելու արդյունքում հեչ չէի զգում, որ էդ ամաչող սմայլիկի չափն անցնում էի: Դրա համար էլ նորեկ ակումբցիներին սմայլերով չեմ դատում: Երևի էդ սմայլերից օգտվելու ու առհասարակ ինտերնետային համակարգերում արտահայտվելու կանոններին, էթիկային պետք ա սովորել ժամանակի ընթացքում:
Մի շատ տաղանդավոր մարդու հետ եմ վերջերս ֆեյսբուքով ընկերացել: Մինչև հետն ընկերանալս արդեն սիրահարվել էի էդ տաղանդին, ու երբ ընկերության հայտ էի ուղարկում, չէի էլ կասկածում, որ կարող ա ընդունի. էն որ յաբախտի ուզում ես ֆեյսբուքային ընկերություն հաստատել, իբր դա մի մեծ բան պիտի տա, էլի: Մի խոսքով հենց հայտն ընդունես ու իր գրառումները տեսնելու հնարավորություն տվեց, փոշմանեցի արածիս համար: Էդ մարդն ընդհանրապես սոց. կայքերում գրելու էթիկա չունի: Մեկ էլ կտեսնես նենց անմիտ բան ա գրել, որ սկսում ես կասկածել, թե նույն մարդն ա էն բոլոր խորը մտքերի հեղինակը, որի բոլոր խոսքերը մի քանի տասնյակ անգամ վերընթերցել ու լսել ես, որ լավ հասկանաս:
Երևի պիտի որոշակի ժամանակ անցնի, մինչև մարդը սովորի, հարմարվի էս գունավոր թղթերի վրա գրելուն ու գնդլիկ բոքոնիկներին:
Հ.Գ. Շին, արի նիկդ փոխենք, թե չէ մի տեսակ ոչ Շինարար ջան ա լինում ասել, ոչ ՝ Շին ջան, չոր ա ստացվում:
Վերջին խմբագրող՝ Dayana: 02.11.2013, 03:47:
Էդ սմայլիկներն արդեն էնքան են մեր գրելաձևին սերտաճել, որ երբ ուրիշ միջավայրից կամ ինտերնետում նոր հայտնված մեկի հետ շփվում ես, ու ոչ մի սմայլիկ չի օգտագործում, մտածում ես՝ կամ սառն ա, կամ ջղայնացած, կամ քո նկատմամբ լավ չի տրամադրված։ Մի խոսքով՝ արդեն կանխակալ կարծիք ա ձևավորվում սմայլիկների բացակայության նկատմամբ։ Նույնիսկ եթե նենց մարդ ա, որ հաստատ գիտես՝ տենց վերաբերմունք չկա, մեկ ա, ոնց որ ինչ–որ պատ լինի ձեր միջև, անմիջականությունը մի տեսակ պակասում ա։ Իսկ որ մի քիչ էլ ծիծաղելու սմայլիկներ ես դնում, դիմացինի անսմայլիկության ֆոնի վրա սկսում ես քեզ լրիվ ցանցառ դեմք զգալ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ