User Tag List

Էջ 19 1103-ից ԱռաջինԱռաջին ... 915161718192021222329691195191019 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 271 համարից մինչև 285 համարի արդյունքները՝ ընդհանուր 16542 հատից

Թեմա: Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

  1. #271
    Mogakan`Lapterik Lapterik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    924
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

    Չգիտեմ որքանով ա հետաքրքիր, բայց...
    Հ.Գ. Մինչև վերջ կարդացեք լավ՞:

    ԻՆՉՈՒ ՏՂԱՄԱՐԴԸ ԿԻՆ ՉԷ... ԵՎ ՀԱԿԱՌԱԿԸ

    Արտահայտությունները

    Մուրճով մեխին ոչ մի կերպ հարվածել չկարողացող եվ դրա փոխարեն սեփական մատները ջախջախող կնոջ շուրթերից դուրս թռչող արտահայտությունները կարելի է համարձակորեն եթեր թողարկել... Իսկ այն բառերը, որոնք նմանատիպ իրավիճակում արտաբերում է տղամարդը, հեռարձակման ենթակա չեն!

    Շարժումները

    Երբ կինը ձգվում է, որպեսզի ինչ-որ բան շպրտի, նա ձեռքը տանում է ոչ թե դեպի ճակատը, այլ հետ: Կինը ծխախոտը չի կրծոտում ատամներով, չի թողնում այն բերանում, այլ մշտապես ձեռքում է պահում: Տաք մակերեսի վրայով կինը քայլում է ոտնաթաթերի վրա, իսկ տղամարդը՝ կրունկների: Կանայք ականջները փակում են մատներով, իսկ տղամարդիկ՝ ափերով: Եթե կնոջը խնդրեք փոխանցել կրակայրիչը, նա կփոխանցի դա ձեզ, այլ ոչ թե կնետի՝ ստուգելով ձեր ռեակցիան: Կանայք երբեք չեն սանրում ծոծրակը, որովհետեվ դա փչացնում է ողջ սանրվածքը:

    Հայելիները

    Իրենց արտաքին տեսքը գնահատելու նպատակով տղամարդիկ նայում են հայելու, իսկ կանայք՝ ցանկացած արտացոլող առարկայի մեջ՝ լինի դա հայելի, ցուցափեղկ, թե մեքենայի ապակի:

    Հեռախոսը

    Տղամարդիկ հեռախոսը համարում են կապի միջոց եվ օգտագործում են այն ինֆորմացիայի փոխանցման նպատակով: Կանայք կարող են հյուրընկալվել ընկերուհու տանը մի քանի օր, սակայն վերադառնալուն պես զանգահարել նրան ու մի ողջ ժամ զրուցել:

    Գնումները

    Երբ կինը պատրաստվում է խանութ գնալ, նա նախապես ցուցակ է կազմում, թե ինչ գնումներ պիտի կատարի, գնում է բոլոր այն պարագաները, որոնք հարկավոր են ու վերադառնում է տուն: Իսկ տղամարդը խանութ է գնում միայն այն ժամանակ, երբ սառնարանում այլեվս ոչինչ չկա, բացի հյութաքամ եղած կիտրոնից...

    Կոշիկները

    Հասնելով աշխատավայր՝ կինը հանում է հարմարավետ փողոցային ոտնամաններն ու հագնում ավելի նուրբ կոշիկներ: Նստելով սեղանի մոտ՝ նա աննկատ հանում է նաեվ այդ կոշիկները, քանի որ չի պատրաստվում տանջել իր ոտքերը ողջ աշխատանքային օրվա ընթացքում: Տղամարդը սովորաբար չի փոխում իր կոշիկներն օրվա ընթացքում:

    Տնից դուրս գալը

    Երբ տղամարդ ասում է, որ պատրաստ է տնից դուրս գալու, դա նշանակում է, որ դրսից նրան տարանջատում է միայն պետքարան այցելելը... Միեվնույն արտահայտությունը կնոջ շուրթերից նշանակում է, որ նրան մնացել է... լվանալ մազերը, արդուկել զգեստը եվ, անշուշտ, շպարվել...

    Սիրավեպի ավարտը

    Կանայք, որպես կանոն, արտասվում են եվ կիսում իրենց հոգեկան ապրումները ընկերուհիների հետ: Դրանից հետո նրանք բանաստեղծություն են գրում «Բոլոր տղամարդիկ խոզեր են» թեմայով, ապա բավական ինքնավստահ տրամադրվածությամբ դիմավորում են գալիք օրը: Տղամարդը բաժանումից մոտ 6 ամիս անց կարող է զանգահարել իր նախկին ընկերուհուն գիշերվա ժամը 3-ին, որպեսզի տեղեկացնի նրան, որ չնայած ատելությունը դեռեվս չի մարել իր սրտում, այնուհանդերձ նա պատրաստ է ներել նրան, ով «հենց ինքն է մեղավոր ամեն ինչում»... Եթե իհարկե վերջինս պատրաստ է լվանալ այդ կես տարվա ընթացքում իր տանը կուտակված կեղտոտ ամանեղենը...

    Սեքսը

    Կանայք սիրում են 30-40 րոպե սիրախաղ անել, իսկ տղամարդիկ այդ «նախապատրաստական արարողություններին» տրամադրում են 30-40 վայրկյան, որի մեջ մտնում է նաեվ ռեստորանից տուն հասնելը: Սեքսի ժամանակ կինը հիմնականում մտածում է այն մասին, թե արդյոք գեղեցիկ է իր տեսքը: Դրանից հետո նա քնել չի ուզում, այլ կամենում է զրուցել ու համբուրվել...

    Լոգարանն ու դրա հետ կապված ծեսերը

    Տղամարդու լոգարանում, որպես կանոն, առկա են 6 առարկաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, ածիլվելու փրփուր, ածելի, օճառի կտոր եվ սրբիչ, որն, ի դեպ, հավանաբար թռցված է որեվէ մոթելից: Սովորական կնոջ լոգարանում դուք կգտնեք 437 տարաբնույթ առարկաներ, որոնց մեծամասնությունը սովորական տղամարդը հազիվ թե կարողանա ճանաչել: Լոգանք ընդունելուց հետո յուրաքանչյուր կին՝ անկախ մազերի երկարությունից, իր պարտքն է համարում գոնե մեկ րոպեով սբիչը չալմայանման փաթաթել գլխին: Ընդ որում, այս արեվելյան ծեսի ծագումնաբանությունն առայժմ անհայտ է:

    Սերունդը

    Կանայք սեփական երեխաների մասին գիտեն ամեն ինչ՝ հաջորդ անգամ ատամնաբույժին այցելելու ամսաթիվը, կարեվոր սպորտային մրցության օրը, վերջին սիրահարության պատմությունը, մտերիմ ընկերներին, սիրած ուտեստները, թաքուն վախերն ու երազանքները: Իրենց բնակարանում ապրող փոքր-մոքր էակների վերաբերյալ տղամարդկանց պատկերացումները շատ անորոշ են...

    Ֆլորան եվ ֆաունան

    Կանայք վախենում են սարդերից, միջատներից ու մկներից: Նրանց դուր չեն գալիս թրթուրները, եթե նույնիսկ դրանք շատ գեղեցիկ են: Կանանց սիրելիները կատուներն են: Տղամարդիկ պնդում են, որ նույնպես համակրում են կատուներին, սակայն երբ կանայք տանը չեն, նրանք այդ կենդանիներին հնարավորին չափ հեռու են ուղարկում իրենցից... Տղամարդու համար անհասկանալի է, թե ինչու են իր ընկերուհուն դուր գալիս ցախավելները, որոնք նա հիացմունքով անվանում է «կոմպոզիցիա չոր ծաղիկներից»: Կինը բացակայում է մեկ շաբաթով ու խնդրում տղամարդուն իր բացակայության ժամանակ ջրել ծաղիկները: Երբ նա վերադառնում է, պարզվում է, որ բոլոր ծաղիկները չորացել են: Եվ ոչ ոք չի կարող ասել, թե ինչու է այդպես պատահել:

    Հագուստն ու աքսեսուարները

    Կանայք տարբեր կերպ են հագնվում խանութ գնալու, շան հետ զբոսնելու, հեռախոսազանգին պատասխանելու, աղբը թափելու, գիրք կարդալու, ուտելիք պատրաստելու ժամանակ: Տղամարդիկ իրենց սովորական հագուստը փոխում են միայն հարսանիքների կամ թաղման արարողությունների ժամանակ:

    Մեքենայի ղեկին

    Եթե կինը մեքենան վարելիս հասկանում է, որ մոլորվել է, կանգ է առնում մոտակա բենզալցակայանի մոտ եվ խորհուրդ հարցնում: Տղամարդիկ նման վարքը մեկնաբանում են որպես զուտ կանացի թուլություն եվ ժամերով թափառում են անծանոթ տեղանքում՝ իրենք իրենց ոգեշնչելով այնպիսի արտահայտություններով, ինչպիսիք են. «Ինչ հետաքրքիր է տան նոր ճանապարհ գտնելը» կամ «Ահա եվ ծանոթ ունիվերմագը, ուր որ է կհասնեմ»:

    Խաղալիքները

    Փոքրիկ աղջիկները սիրում են խաղալիքներով խաղալ, սակայն դեռահասության շրջանում նրանց հերաքրքրությունը դրանց հանդեպ հետզհետե մարում է: Տղամարդիկ, ի տարբերություն կանանց, երբեք չեն կորցնում խաղալիքների հանդեպ իրենց հետաքրքրությունը: Որքան նրանք մեծանում են, այնքան նրանց խաղալիքներն ավելի թանկարժեք ու ոչ գործնական են դառնում, օրինակ՝ մեքենաներ, մինի-հեռուստացույցներ, բջջային հեռախոսներ, գրաֆիկական հաշվիչներ, կոմպյուտերային խաղեր, ցանկացած այլ շչացող ու թարթող առարկաներ:


    Հանդերձարանում

    Հանդերձարանում տղամարդիկ զրուցում են փողերի, հոկեյի ու կանանց մասին՝ իրականից ավելի շատ ներկայացնելով իրենց եկամուտները, գրեթե ոչինչ չիմանալով հոկեյի մասին ու լրիվ հորինելով կանանց հետ կապված իրենց արկածները: Կանայք հանդերձարանում զրուցում են միայն սեքսի մասին, ընդ որում՝ խոսում են պարզ, առանց գաղտնապահության, մանրակրկիտ ու պատկերավոր նկարագրություններով, ու երբեք չեն ստում:


    Ճաշակները


    Տղամարդկանց հրապուրում են կանայք, իսկ կանանց, որպես կանոն, գրավում են միայն ոչ բարդ առարկաներ, օրինակ՝ տղամարդիկ...
    http://www.conversebank.am/am/IntBank

  2. #272
    Make It or Break It Tumbler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    304
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

    Կարևոր գրառում!!!!!!
    Քեռի եմ Դառել
    Մենք քիչ ենք սակայն մեզ հայ են ասում,
    Մեկ-մեկ էլ չէ են ասում, բայց հայից ավելի շատ են ասում

  3. #273
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

    Մեջբերում Tumbler-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարևոր գրառում!!!!!!
    Քեռի եմ Դառել
    Շնորհավոր!!!!!!!!!!!!!!!!!!!!! Դրանից է՞լ կարևոր գրառում։
    When life gives you lemons, make lemonade

  4. #274
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

    Մեջբերում Tumbler-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարևոր գրառում!!!!!!
    Քեռի եմ Դառել
    Շնորհավոր !
    թող լավ բալիկ մեծանա դու էլ լավ քեռի լինես
    Love has an enemy, but it is already defeated!

  5. #275
    Make It or Break It Tumbler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    304
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

    Շնորհավոր!!!!!!!!!!!!!!!!!!!!! Դրանից է՞լ կարևոր գրառում։
    Շնորհավոր !
    թող լավ բալիկ մեծանա դու էլ լավ քեռի լինես
    Ապրեք երեխեք ջան. Հուսով եմ լավ բալիկին լավ քեռիա հասել
    Մենք քիչ ենք սակայն մեզ հայ են ասում,
    Մեկ-մեկ էլ չէ են ասում, բայց հայից ավելի շատ են ասում

  6. #276
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ


  7. #277
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

    Մեջբերում Tumbler-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարևոր գրառում!!!!!!
    Քեռի եմ Դառել
    Աչքտ լույս

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Մդաա ուր ենք հասել Փաստորեն Դուդուկը Ադրբեջանական ժողովրդական գործիքա
    Loading your personal settings....

  8. #278
    Պատվավոր անդամ Universe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Գրառումներ
    2,293
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

    Փաստորեն Դուդուկը Ադրբեջանական ժողովրդական գործիքա
    Այ ցավտ տանեմ, տո ինչ ուզում են թող ասեն, զատո Մասիսն էլ հո՞ մերնա
    Ղարաբաղն էլ չեմ ասում

  9. #279
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,511
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

    Հաճախ մարդկանց հետ խոսելուց նրանց տված խոսքի և այդ խոսքի պահպանման մասին, ես հպարտորեն միշտ ասել եմ, որ պահում եմ, պահել եմ ու միշտ կպահեմ իմ տված խոսքը… իսկ նրանք, էլի բավականին հաճախ ասել են, որ պատահել ա այնպիսի դեպքեր, երբ խոսք են տվել չզանգել կամ չանհանգստացնել սիրելիին, բայց չեն դիմացել ու կրկին արտահայտել են իրենց զգացմունքները… հիմա ես հասկացա, որ պահի ազդեցության տակ տված խոսքը կարող է շատ բան խլել քեզանից, որ կարելի ա երբեմն խախտել այն… հասկացա, որ այսքան ժամանակ ա ասածս "երբեք"-ները կարեղ են սխալ դուրս գալ… առաջին անգամ ա, որ ես համոզված չեմ իմ վրա: Վերջերս… ասելով, որ ես իմ խոսքը միշտ պահում եմ, տխրում էի ու զգում ինձ շատ դժբախտ: Եվ ինչպես այն մարդիկ, ովքեր չեն դիմացել և կրկին զանգել են իրենց սիրելիին, այնպես էլ ես հիմա անում էմ իմ հերթական գրառումը իմ սիրելի ակումբում:

    Եվ չնայած, որ նա ինձ նեղացրել ա, անպատվել ա, մնացել ա ամշնորհակալ՝ չզգալով, թե ես ինչքան ջանք ու եռանդ էի թափել ու պատրաստ էի շատ ավելիին հանուն նրա… ես ներում եմ նրան, քանի որ սիրում եմ այնպիսի սիրով ինչպիսի սիրով սիրում են իրենց բալիկին:
    Ուզում եմ ներողություն խնդրել, որ թեղեցի քեզ այսքան ժամանակով…

  10. #280
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

    Մեջբերում Guest-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ չնայած, որ նա ինձ նեղացրել ա, անպատվել ա, մնացել ա ամշնորհակալ՝ չզգալով, թե ես ինչքան ջանք ու եռանդ էի թափել ու պատրաստ էի շատ ավելիին հանուն նրա… ես ներում եմ նրան, քանի որ սիրում եմ այնպիսի սիրով ինչպիսի սիրով սիրում են իրենց բալիկին:
    Ուզում եմ ներողություն խնդրել, որ թեղեցի քեզ այսքան ժամանակով…
    Հայկ ջան բարի վերադարձ Ես անչափ ուրախ եմ՝ քո գրառումը կրկին կարդալու համար
    Պետք չի նեղվել ոչ մի բանի համար, ամեն ինչ էլ մարդու համար է
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  11. #281
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    50
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

    Մեջբերում Guest-ի խոսքերից Նայել գրառումը
    Հաճախ մարդկանց հետ խոսելուց նրանց տված խոսքի և այդ խոսքի պահպանման մասին, ես հպարտորեն միշտ ասել եմ, որ պահում եմ, պահել եմ ու միշտ կպահեմ իմ տված խոսքը… իսկ նրանք, էլի բավականին հաճախ ասել են, որ պատահել ա այնպիսի դեպքեր, երբ խոսք են տվել չզանգել կամ չանհանգստացնել սիրելիին, բայց չեն դիմացել ու կրկին արտահայտել են իրենց զգացմունքները… հիմա ես հասկացա, որ պահի ազդեցության տակ տված խոսքը կարող է շատ բան խլել քեզանից, որ կարելի ա երբեմն խախտել այն… հասկացա, որ այսքան ժամանակ ա ասածս "երբեք"-ները կարեղ են սխալ դուրս գալ… առաջին անգամ ա, որ ես համոզված չեմ իմ վրա: Վերջերս… ասելով, որ ես իմ խոսքը միշտ պահում եմ, տխրում էի ու զգում ինձ շատ դժբախտ: Եվ ինչպես այն մարդիկ, ովքեր չեն դիմացել և կրկին զանգել են իրենց սիրելիին, այնպես էլ ես հիմա անում էմ իմ հերթական գրառումը իմ սիրելի ակումբում:

    Եվ չնայած, որ նա ինձ նեղացրել ա, անպատվել ա, մնացել ա ամշնորհակալ՝ չզգալով, թե ես ինչքան ջանք ու եռանդ էի թափել ու պատրաստ էի շատ ավելիին հանուն նրա… ես ներում եմ նրան, քանի որ սիրում եմ այնպիսի սիրով ինչպիսի սիրով սիրում են իրենց բալիկին:
    Ուզում եմ ներողություն խնդրել, որ թեղեցի քեզ այսքան ժամանակով…
    Վայ էս խոսքերդ կարդալուց զգացի մեր լճակի մոտ նստած խոսակցությունն ու ասես էնտեղ նստած դա ինձ ասելիս լինեիր այլ ոչ թե էստեղ գրած ինչ ուրախացնել ուրախացրեցիր ինձ իրոք սրտանց ուրախ եմ որոշմանդ համար ու երբ տեսնում ես որ ճիշտ ճանապարհ չես ընտրել ոչ մի վատ բան չկա մի հատված անցնելուց հետո կրկին հետ վերադառնալ ու այդ անցածդ ճանապարհն էլ էլի օգտակար կլինի կյանքում նոր բան հասկանալու համար, թեկուզ և որ երբեք պետք չէ ասել երբեք շատ ուրախ եմ
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  12. #282
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

    Մեջբերում Guest-ի խոսքերից Նայել գրառումը
    … առաջին անգամ ա, որ ես համոզված չեմ իմ վրա: Վերջերս… ասելով, որ ես իմ խոսքը միշտ պահում եմ, տխրում էի ու զգում ինձ շատ դժբախտ: Եվ ինչպես այն մարդիկ, ովքեր չեն դիմացել և կրկին զանգել են իրենց սիրելիին, այնպես էլ ես հիմա անում էմ իմ հերթական գրառումը իմ սիրելի ակումբում:

    Եվ չնայած, որ նա ինձ նեղացրել ա, անպատվել ա, մնացել ա ամշնորհակալ՝ չզգալով, թե ես ինչքան ջանք ու եռանդ էի թափել ու պատրաստ էի շատ ավելիին հանուն նրա… ես ներում եմ նրան, քանի որ սիրում եմ այնպիսի սիրով ինչպիսի սիրով սիրում են իրենց բալիկին:
    Ուզում եմ ներողություն խնդրել, որ թեղեցի քեզ այսքան ժամանակով…
    Սիրելի Guest....չես պատկերացնի, որքան ուրախացա քո այս գրառման համարԻնչ լա՜վ է: Բայց մի բանում քեզ հետ համաձայն չեմ. ոչ թե տխրիր, որ չկարողացար պահել տվածդ խոստումն ու համարիր, որ առաջին անգամ համոզված չես քո վրա, այլ ուրախացիր, որ այնքան ուժեղ մարդ ես, որ հասկանալով սխալ կողմնորոշումդ, այնուամենայնիվ կարողացել ես հոգիդ բարձր պահելով վիրավորանքից ու տված խոստումդ չկատարողի անհանգստությունից՝ վերադառնալ ակումբ: Կեցցես...
    Վերջին խմբագրող՝ Մանոն: 20.09.2007, 09:28:

  13. #283
    Պատվավոր անդամ Goga-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    661
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

    Հայկ շատ ուրախ եմ որոշմանդ համար Այնքան կցանկանամ, որ այսպիսի քայլ էլ Ծովինարն անի, անչափ կարոտում եմ նրան ու նրա ստեղծագործությունները
    Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում

  14. #284
    Գրածս կարդա Մարիաննա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Գրառումներ
    185
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

    Մեջբերում Goga-ի խոսքերից Նայել գրառումը
    Այնքան կցանկանամ, որ այսպիսի քայլ էլ Ծովինարն անի, անչափ կարոտում եմ նրան ու նրա ստեղծագործությունները
    Սա մի ցանկություն է, որը ես էլ կցանկանայի, որ իրականության վերածվեր:
    Կարճ է ոչ թե այն ճանապարհը, որը ուղիղ է, այլ այն ճանապարհը, որը հաստատ է:

  15. #285
    ծիպա "ռելոադեդ" Mesrop-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.03.2006
    Հասցե
    կոմպի դեմը
    Տարիք
    33
    Գրառումներ
    773
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

    Մոդերատորական: Mesrop, գրառումդ ջնջվել է ոչ թե դրա բովանդակության, այլ չաթային բնույթի պատճառով: Այդ տիպի գրառումների համար կա Զրուցարանը: Որպեսզի գրառումները չջնջվեն, դրանք պիտի լինեն ճիշտ տեղում ու ճիշտ, իրենց բովանդակությանը ու բնույթին համապատասխան թեմայում: Իսկ էդ տեղը որոշելը դժվար չի, ուղղակի հիշի, որ էս թեման օֆֆտոպանոց չի ու վերջ:
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 22.09.2007, 11:34:
    ԷԼ.ՍԵՔՍԻ.ՉԵՄ =)
    ---
    www.imagger.com |
    http://mesrop.info

Էջ 19 1103-ից ԱռաջինԱռաջին ... 915161718192021222329691195191019 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Քնած», բայց հետաքրքիր թեմաների «արթնացում»
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 20.03.2019, 00:37
  2. Հոմսքուլինգի թեմայից դուրս գրառումներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 126
    Վերջինը: 24.10.2016, 20:12
  3. Գրառումներ: 3
    Վերջինը: 24.04.2010, 18:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •